Կաբո Վերդե
Կաբո Վերդե[2] (պորտ.՝ Cabo Verde), պաշտոնապես՝ Կաբո Վերդեի Հանրապետություն[3] (մինչև 1986 թվականը՝ Կանաչ Հրվանդանի Կղզիներ), հանրապետություն կղզիների վրա, գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Աֆրիկայի արևմտյան ափից 620 կմ հեռու։
Կաբո Վերդեի Հանրապետություն República de Cabo Verde |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Unidade, Trabalho, Progresso (Միասնություն, Աշխատանք, Զարգացում) |
||||
Օրհներգ՝ Cântico da Liberdade | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Պրայա | |||
Պետական լեզուներ | պորտուգալերեն, կրիոլու | |||
Կառավարում | Խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Ժորժ Կառլուշ Ֆոնսեկա | ||
- | Վարչապետ | Հոսե Մարիա Նեվես | ||
Անկախություն | Պորտուգալիայից | |||
- | Ճանաչում | հուլիսի 5 1975 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 4033 կմ² | ||
Բնակչություն | ||||
- | 2013 նախահաշիվը | 499,000 (165րդ) | ||
- | Խտություն | 123.7 /կմ² 325 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2013 գնահատում | |||
- | Ընդհանուր | $2.305 միլիարդ[1] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $4,313.478[1] | ||
ՀՆԱ (անվանական) | 2013 գնահատում | |||
- | Ընդհանուր | $2.109 միլիարդ[1] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $3,946.171[1] | ||
ՄՆԶԻ (2012) | 0.586 (միջին) (132րդ) | |||
Արժույթ | Կաբո-Վերդեի էսկուդո (CVE) | |||
Ժամային գոտի | WAT | |||
- | Ամռանը (DST) | CVT (ՀԿԺ-1) | ||
Ազգային դոմեն | .cv | |||
Հեռախոսային կոդ | +238 |
Պատմություն
խմբագրել1495-1975 թվականները եղել է պորտուգալական գաղութ (1951 թվականից՝ Պորտուգալական «անդրծովյան նահանգ»)։ 1975 թվականի հուլիսի 5-ին հռչակվել է անկախ հանրապետություն[2]։
Աշխարհագրություն
խմբագրելԸնդգրկում է 10 խոշոր և 8 մանր կղզիներ (Սանտու Անտան, Բոավիշտա, Սան Նիկոլաու, Սանտյագու, Ֆոգու, Սան Վիսենտե, Սանտա-Լուզիա, Սալ, Բռավա, Մայու և այլն)։ Կղզիները երիտասարդ հրաբխային գոյացումներ են՝ մինչքեմբրի բյուրեղային հիմքով։
Ափերը բարձրադիր են, ժայռոտ։ Ռելիեֆը լեռնային է։ Կան հրաբխային բազմաթիվ կոներ, խառնարաններ և կալդերաներ; Ամենաբարձր կետը Ֆոգու գործող հրաբուխն է (2829 մ)։ Կլիման արևադարձային է, պասսատային։ Միջին ամսական ջերմաստիճանը 22 °C -ից 27 °C է, քիչ քանակությամբ տեղումներ։
Բնություն
խմբագրելԲուսականությունը անապատային և կիսաանապատային է։ Կենդանական աշխարհն աղքատ է։
Բնակչություն և լեզու
խմբագրելԲնակիչները մեծ մասը կազմում են կրեոլները, կան նաև աֆրիկացիներ և պորտուգալացիներ։ Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է, տարածված է կրեոլերենը։
Տնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսությամբ զբաղվում է բնակչության 50% ։ Մշակում են եգիպտացորեն, բակլա, քաղցր կարտոֆիլ, սիսեռ, կարմիր տաքդեղ, լոլիկ, սուրճ, բանան, շաքարեղեգ, գետնընկույզ, ծխախոտ, մանգո։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։
Զարգացած են տնայնագործական արհեստները։ Գլխավոր նավահանգիստը Մինդելուն է։ Ունեն 2 միջազգային օդանավակայան։ Արտահանում է ձուկ և ձկան պահածոներ, աղ, կավ և բազալտ։ Դրամական միավորը էսկուդոն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Cape Verde». International Monetary Fund. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 09–ին-ին.
- ↑ 2,0 2,1 Հակոբ Ղ. Գրգեարյան, Նորա Մ. Հարությունյան (1987—1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: Լույս. էջ I, 227.
- ↑ Tanya Basu (2013 թ․ դեկտեմբերի 12). «Cape Verde Gets New Name: 5 Things to Know About How Maps Change». National Geographic. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 234)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբո Վերդե» հոդվածին։ |