Մյունխենի համաձայնագիր
Մյունխենի համաձայնագիր (չեխ․՝ Mnichovská dohoda; սլովակ.՝ Mníchovská dohoda; գերմ.՝ Münchner Abkommen) կամ Մյունխենի դավաճանություն (չեխ․՝ Mnichovská zrada; սլովակ.՝ Mníchovská zrada), համաձայնագիր Ֆրանսիայի և Նացիստական Գերմանիայի միջև, որով Ֆրանսիան չպետք է ռազմական օգնություն տրամադրեր Չեխոսլովակիային Գերմանիայի կողմից «Սուդետների մարզի» գալիք օկուպացիայի ժամանակ` արդյունավետ կերպով դավաճանելով ֆրանս-չեխոսլովակյան դաշինքը[1] և թույլատրելով Նացիստական Գերմանիային բռնակցել Սուդետների մարզը, որը Չեխոսլովայիայի արևմտյան տարածաշրջանն էր 800.000 բնակչությամբ, հիմնականում գերմանախոս։ Ադոլֆ Հիտլերը հայտնեց, որ դա իր վերջին տարածքային պահանջն է Եվրոպայում, և նժարին դրված էր պատերազմը կամ խաղաղեցման քաղաքականությունը։ 1938 թվականի սեպտեմբերի 29-30-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում շտապ հանդիպում տեղի ունեցավ Եվրոպական տերությունների միջև, որում չէր ներառված ԽՍՀՄ-ը։ Արագորեն ձեռք բերվեց համաձայնություն Հիտլերի պայմաններով։ Այն ստորագրվեց Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարների կողմից։ Չեխոսլովակիան չէր հրավիրվել կոնֆերանսին։ Ռազմական տեսանկյունից Սուդետների մարզը մարտավարական կարևոր նշանակություն ուներ Չեխոսլովակիայի համար և Գերմանիայի հարձակումից սահմանային պաշտպանության մեծ մասը գտնվում էր այնտեղ։ Գերմանիան իր վերահսկողության տակ առավ Սուդետի մարզը առանց պատերազմ հայտարարելու, որի օկուպացումը սկսվեց 1938 թվականի սեպտեմբերի 17-ին։ Համաձայնագրին շուտով հաջորդեց Վիեննայի առաջին արբիտրաժը, որով սահմանվեց Հունգարիայի և Չեխոսլովակիայի նոր սահմանները, մինչդեռ Լեհաստանը նույնպես տարածքներ բռնագրավվեց Չեխոսլովակիայից։ 1939 թվականի մարտին հռչակվեց Սլովակիայի առաջին հանրապետությունը, իսկ Գերմանիան իր վերահսկողության տակ առավ Չեխիայի մնացած մասերը և արդյունքում Չեխոսլովակիան դադարեց որպես անկախ պետություն գոյություն ունենալուց։
Մյունխենի համաձայնագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | համաձայնագիր |
Պատրաստվել է | 1938 թ. սեպտեմբերի 29 |
Ստորագրվել է — վայր |
1938 թ. հոկտեմբերի 30 Մյունխեն, Գերմանիա |
Ուժի մեջ է մտել — Պայմաններ |
1938 թ. Գերմանիային Չեխոսլովակիայի Սուդետների շրջանի փոխանցում |
Ստորագրել են | Ն. Չեմբեռլեն (Մեծ Բրիտանիա), Է. Դալադիե (Ֆրանսիա), Ա. Հիտլեր (Գերմանիա) և Բ. Մուսոլինի (Իտալիա) |
Կողմեր | Միացյալ Թագավորություն Ֆրանսիա Երրորդ Ռայխ Իտալիա |
Վիքիդարան պարունակում է տեքստը. en:Munich Pact |
Ներկայումս այս համաձայնագիրը լայնորեն ընդունված է անվանել ամոթալի, քանի որ Չեխոսլովակիան նվիրաբերվեց Նացիստական Գերմանիային Եվրոպական տերությունների կողմից[2]։
Նախապատմություն
խմբագրելԻնքնորոշման պահանջ
խմբագրելՉեխոսլովակիան հիմնադրվեց 1918 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, երբ մասնատվեց Ավստրո-Հունգարիան։ Սեն Ժերմենի հաշտության պայմանագրով ճանաչվեց Չեխոսլովակիայի անկախությունը և Տրիանոնի պայմանագրով որոշվեց նրա սահմանները, որը ներառում էր Բոհեմիան ու Մորավիա արևմուտքում, Սլովակիան և Ենթակարպատյան Ռուսը արևելքում, ներառյալ երեք միլիոն գերմանացիներ, որոնք կազմում էին երկրի բնակչության 22.95%-ը։ Նրանք ապրում էին հիմնականում սահմանամերձ տարածքներում, որոնք պատմական Չեխական հողերն էին Սուդետենլանդ նոր անվանմամբ, որոնք սահմանակցում էին Գերմանիային և նոր ձևավորված Ավստրիային։
Սուդետենի գերմանացիներին չտրվեց հնարավորություն որոշելու, արդյոք նրանք ցանկանում էին դառնալ Չեխոսոլովակիայի քաղաքացի։ Չնայած սահմանադրությունը երաշխավորում էր բոլոր քաղաքացիների իրավահավասարություն, կար տենդենց, քաղաքական առաջնորդների մոտ երկիրը դարձնել չեխ և սլովակ ազգայնականների գործիք[4]։ Որոշագի գործընթացներ իրականացրեցին գերմանացիների և այլ փոքրամասնությունների ինտեգրացման շուրջ, սակայն նրանք դեռևս ներկայացված էին կառավարությունում և բանակում։ Բացի այդ 1929 թվականին սկսված Մեծ ճգնաժամը ավելի մեծ ազդեցություն ունեցավ բարձր արդյունաբերական Սուդետենի վրա քան չեխ և սլովակ բնակչությամբ տարածքների վրա։ 1936 թվականի դրությամբ Չեխոսլովակիայի գործազուրկների 60 տոկոսը գերմանացիներ էին[5]։
1933 թվականին Սուդետենի գերմանացի առաջնորդ Կոնրադ Հենլեյնը հիմնադրեց Սուդետենի գերմանական կուսակցությունը (ՍԳԿ), որը ռազմատենչ, պոպուլիստ և բաց սպառնալիքներով կուսակցություն էր, որը կարողացավ ներգրավել գերմանական բնակչությամբ տարածքների երկու երրորդ քվեները։ Պատմաբանները վիճում են, արդյոք ՍԳԿ-ն ի կսզբանե նացիստական կուսակցություն էր, թե հետագայում վերածվեց դրան[6][7]։ 1935 թվականի դրությամբ ՍԳԿ-ն Չեխոսլովակիայի երկրորդ խոշորագույն կուսակցությունն էր, որում ներառված էին գերմանացիների քվեները, իսկ չեխերի և սլովակների քվեները սփռված էին մի քանի կուսակցություններում[6]։ Ավստրիայի Գերմանիային Անշլուս-ից շատ չանցած Հենլեյնը հանդիպեց Հիտլերի հետ Բեռլինում 1938 թվականի մարտի 28-ին և որոշվեց մեծացնել պահանջները Չեխոսլովակիայի կառավարության հանդեպ, որը գլխավորում էր նախագահ Էդվարդ Բենեշ։ Նույն թվականի ապրիլի 24-ին ՍԳԿ-ն մի շարք պահանջներ ներկայացրեց Չեխոսլովակիայի կառավարությանը, որոնք կոճվեցին Կառլսբադերի ծրագիր[8]։ Հելեյնը պահանջեց ինքնավարություն Չեխոսլովակիայում ապրող գերմանացիների համար[6]։ Չեխոսլովակիայի կառավարությունը պատասխանեց, որ կմեծացնի փոքրամասնության իրավունքները գերմանացի փոքրամասնությունների համար, սակայն չի կարող տրամադրել ինքնորոշում[6]։ 1938 թվականի մայիսի ընտրություններում ՍԳԿ-ն ստացաց գերմանացիների 88%-ի քվեն[9]։
Չեխոսլովակիայի և Գերմանիայի կառավարությունների լարվածության ֆոնին Բենեշը 1938 թվականի սեպտեմբերի 15-ին գաղտնի Գերմանիային առաջարկեց Չեխոսլովակիայի տարածքից 6,000 կիլոմետր քառակուսի տարածք, փոխարենը Չեխոսլովակիան պետք է արտաքսեր 1,5-ից 2,0 միլիոն Սուդետենի գերմանացի։ Հիտլերը չպատասխանեց առաջարկին[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Text in League of Nations Treaty Series, vol. 23, pp. 164–169.
- ↑ "Munich Agreement", Encyclopaedia Britannica. Retrieved 6 August 2018.
- ↑ Statistický lexikon obcí v Republice československé I. Země česká. Prague. 1934.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Statistický lexikon obcí v Republice česko7slovenské II. Země moravskoslezská. Prague. 1935.{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Douglas, R. M. (2012), Orderly and Humane, New Haven: Yale University Press, p. 9
- ↑ Douglas, pp. 7-12
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Eleanor L. Turk. The History of Germany. Westport, Connecticut, USA: Greenwood Press, 1999. 9780313302749. Pp. 123.
- ↑ Douglas, pp. 12–13
- ↑ Noakes, Pridham, Vol. 3, էջեր 100–101
- ↑ Hruška, E. (2013). Boj o pohraničí: Sudetoněmecký Freikorps v roce 1938 (չեխերեն). Prague: Nakladatelství epocha. էջ 11.
- ↑ Douglas, p. 18