Բացել գլխավոր ցանկը

Չեռնոգորիա (չեռնCrna Gora / Црна Гора), երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Պոդգորիցան է։ Հյուսիսից սահմանակից է Սերբիային և Բոսնիա և Հերցեգովինային, արևելքից Ալբանիային և Կոսովոյին, իսկ արևմուտքից Խորվաթիային և Ադրիատիկ ծովին։ 2010 թվականին ստացել է Եվրամիության անդամության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ [1]: 2017 թվականին անդամագրվել է ՆԱՏՕ-ին:

Република Црна Гора
Republika Crna Gora
Չեռնոգորիայի Հանրապետություն
Չեռնոգորիայի դրոշ
Դրոշ
Չեռնոգորիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Oj, svijetla majska zoro
Չեռնոգորիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Պոդգորիցա
Պետական լեզուներ Չեռնոգորերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 14,026 կմ² 
 -  Ջրային (%) 0.015%
Բնակչություն
 -  2011 մարդահամարը 625,266 
 -  Խտություն 44.9 /կմ² 
115.6 /մղոն²
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի CET (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST) CEST (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .me
Հեռախոսային կոդ +382

ԱշխարհագրությունԽմբագրել

Չեռնոգորիան նորաստեղծ պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում։ Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (առավելագույն բարձրությունը՝ 2522 մ՝ Դուրմիտոր լեռ), հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է։

ԸնդերքԽմբագրել

Ընդերքում կան բոքսիտների, կապարի, ցինկի, գորշ ածխի պաշարներ։

ԿլիմաԽմբագրել

Կլիման չափավոր ցամաքային է, ափամերձ գոտում՝ միջերկրածովյան։

ԱրդյունաբերությունԽմբագրել

Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է։ Կան տեքստիլ, սննդի, նավանորոգման, մետաղամշակման, ծխախոտի արդյունաբերության ձեռնարկություններ։

ԳյուղատնտեսությունԽմբագրել

Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է։ Մշակվում են ձիթենի, եգիպտացորեն, գարի, ծխախոտ, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (սալոր, թուզ, նուռ, նուշ, նարինջ, մանդարին, կիտրոն)։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել