Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Մարինո (այլ կիրառումներ)

Սան Մարինո (իտալ.՝ Città di San Marino), Սան Մարինո պետության մայրաքաղաքը, որը գտնվում է Ադրիատիկ ծովից ոչ հեռու տեղակայված Ապենինյան թերակղզու վրա։ Բնակչությունը՝ 4,128 մարդ (2013 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ)։ Քաղաքը տեղակայված է Մոնթե Տիտանո լեռների վրա։ Քաղաքը հիմնադրվել է 301 թվականին որմնադիր Մարինոյի կողմից, ով Մոնթե Տիտանոյի քարանձավում ստեղծել է ազատ որմնադիրների համայնքը։

Քաղաք
Սան Մարինո
Città di San Marino
Դրոշ Զինանշան

ԵրկիրՍան Մարինո Սան Մարինո
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է301 թ.
Առաջին հիշատակում301
Մակերես7,09 կմ²
ԲԾՄ328 մ
Պաշտոնական լեզուիտալերեն
Խոսվող լեզուներիտալերեն
Բնակչություն4․128 մարդ (2013)
Խտություն582.23 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+378 0549
Փոստային դասիչRSM-47890
Ավտոմոբիլային կոդRSM
Պաշտոնական կայքsanmarinosite.com/castelli/sanmarino/
Սան Մարինո (քաղաք) (Սան Մարինո)##
Սան Մարինո (քաղաք) (Սան Մարինո)

Սան Մարինոյում են գտնվում կառավարությունը, պետական հաստատությունները, տպագրությունը, թերթերի խմբագրությունները։

Բժշկական սպասարկումը և դպրոցական կրթությունն անվճար է։ Քաղաքում գործում են մի քանի տարրական և միջնակարգ դպրոցներ, վարժարան, մասնագիտական ուսումնարան։

1932 թվականին այստեղ կառուցվել է էլեկտրական երկաթուղային գիծ (Սան Մարինոն միացնում է իտալական Ռիմինի քաղաքի հետ)։ Երկաթուղու երկարությունը 32 կմ է, որոնցից 17 կմ-ը անցնում է Մոնթե Տիտանո լեռան միջով։

Վարչական բաժանում խմբագրել

Սան Մարինոն բաժանվում է 7 համայնքների[1]՝

Տուրիստական տեսարժան վայրեր խմբագրել

 
Պալացո Պուբլիկո՝ Սան Մարինոյի խորհրդարանի նստավայրը

Հիմնական տուրիստական տեսարժան վայրերը գտնվում են Սան Մարինո քաղաքի պատմական կենտրոնում։

Քույր-քաղաքներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Article with the list of curazie on the official Sanmarinese electoral website». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.