Բարենցի ծով
Բարենցի ծով (նորվ.՝ Barentshavet, մինչ 1853 թվականը՝ Մուրմանսկի ծով, Մուրման), Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով՝ Եվրոպայի հյուսիսային ափի և Շպիցբերգեն, Ֆրանց Յոսիֆի երկիր և Նոր երկիր կղզիների միջև։
Կոորդինատներ | ||
Դիրք | Հյուսիսային սառուցյալ օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 1 424 000 կմ² | |
Ծավալը | 282․000 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 600 մ | |
Միջին խորությունը | 222 մ | |
Ողողում է Ռուսաստանի և Նորվեգիայի ափերը։ Արևմուտքում սահմանակցում է Նորվեգական ծովին, հարավում՝ Սպիտակ ծովին, արևելքում՝ Կարայի ծովին։ Մակերեսը 1 424 000 կմ² է, գերակշռող խորությունը 360-400 մ, առավելագույնը՝ 600 մ։ Խոշոր կղզին Կոլգուևն է։
Ծովն է թափվում Պեչորա գետը։ Գլխավոր նավահանգիստներն են Մուրմանսկը և Վարդյոն։
ԱնվանումԽմբագրել
Կոչվել է ի պատիվ հոլանդացի ծովագնաց Վիլեմ Բարենցի, որը 1594֊1997 թվականներին հետազոտել է այն՝ երեք անգամ փորձելով Հյուսիսային ծովային ուղիով անցնել Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս, բայց նրան այդ չհաջողվեց, իսկ ինքն էլ զոհվեց Նոր երկիր կղզու հյուսիսային ափի մոտ[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 316)։ |