Բեռն (գերմ.՝ Bern, ֆր.՝ Berne, իտալ.՝ Berna, ռոմանշ.՝ Berna), Շվեյցարիայի փաստացի մայրաքաղաքը, որին շվեյցարացիներն անվանում են «դաշնային քաղաք». գերմաներեն՝ Bundesstadt, ֆրանսերեն՝ ville fédérale, իտալերեն՝ città federale[3][note 1]: 2019 թվականի տվյալներով ունենալով շուրջ 140,000 բնակիչ՝ Բեռնը այդ ցուցանիշով զբաղեցնում է հինգերորդ տեղը Շվեյցարիայում[4], իսկ Բեռնի ագլոմերացիան, որ ներառում է 36 համայնք, 2014 թվականին ուներ 406,900 բնակիչ[5]։ 2000 թվականին մետրոպոլիսային տարածքում ապրում էր մոտավորապես 660,000 մարդ[6]։

Կոմունա
Բեռն

Bern

Haista paska =
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ԿանտոնԲեռն կանտոն
ՀամայնքԲեռն Միտելլանդ
Ներքին բաժանումBreitenrain-Lorraine?[1], Bümpliz-Oberbottigen?[1], Իններե Շտադտ[1], Kirchenfeld-Schosshalde?[1], Länggasse-Felsenau?[1] և Mattenhof-Weissenbühl?[1]
Հիմնադրված է1191 թ.
Մակերես51,60 կմ²
ԲԾՄ542 մ
Պաշտոնական լեզուԳերմաներեն
Բնակչություն128 345 մարդ (2007)
Կրոնական կազմՔրիստոնեաներ
Տեղաբնականունբեռնցի
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ031
Փոստային ինդեքս3000-3030
Փոստային դասիչ3000, 3001, 3003, 3004, 3005, 3006, 3007, 3008, 3010, 3011, 3012, 3013, 3014, 3015, 3018, 3019, 3020[2], 3024[2], 3027[2], 3029[2] և 3030[2]
Ավտոմոբիլային կոդBE
Պաշտոնական կոդ0351
Պաշտոնական կայքbern.ch (գերմ.)
Բեռն (Շվեյցարիա)##
Բեռն (Շվեյցարիա)

1983 թվականին Բեռնի հին քաղաքամասն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[7]։ Բեռնը նաև նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։ Բնակչության մեծամասնությունը խոսում է գերմաներեն։

Անվանում

խմբագրել

Բեռնի անվանման ստուգաբանությունը անորոշ է։ Ըստ տեղական լեգենդի վրա հիմնված ժողովրդական ստուգաբանության՝ Berchtold(Բերչթոլդ) V -ը՝ Zähringen-ի դուքսը, Բեռնի հիմնադիրը, խոստացել էր անվանել քաղաքը որսի ժամանակ իրեն հադիպած առաջին կենդանու անունով, որը և արջն էր։ Երկար ժամանակ քննարկվում էր, որ քաղաքը անվանվել էր իտալական Վերոնա քաղաքի անունով, որը ժամանակին միջնադարյան գերմաներենով հայտնի էր որպես Բեռն։ Որպես 1980 թվականին Բեռնի ցինկի սալիկի հայտնաբերման արդյունք հիմա ավելի տարածված է մտածել, որ քաղաքի անվանումը ծագում է արդեն գոյություն ունեցող կելտական տեղանվան անունից՝ berna («ճեղքվածք»)։ Արջը Բեռնի զինանշանի և զինվորական համազգեստի խորհրդանիշ կենդանին է 1920-ականներից։

 
Քաղաքի կենտրոնում

Պատմություն

խմբագրել

Վաղ պատմություն

խմբագրել
 
 

Չկա հնագիտական ապացույց, որը կմատնանշի քաղաքի կենտրոնում բնակեցման մասին դեռևս 12րդ-դարից։ Հին ժամանակներում կելտական քաղաք-ամրոց կար Բեռնի հյուսիսում կանգնած դեռ մթա 2րդ դարից, որը 12 քաղաք-ամրոցներից էր Կեսարի կողմից նշված։ Հռոմեական դարաշրջանի ընթացքում այնտեղ էր գտնվում նայև Գալա-Հռոմեական դաշինքը։ Բեռնի ցինկե սալիկի անունը Brenodor(Բրենոյի կացարան) է։ Միջնադարում կար կացարան Bümpliz-ում, որը հիմա Բեռնի մի թաղամաս է, 4 կմ հեռավորության վրա միջնադարյան քաղաքից։

Միջնադարյան քաղաքը հիմնադրել է Zähringer իշխանական ընտանիքը, որը եկավ իշխանության Վերին Բուրգունդիում 12րդ դարում։ Հենվելով 14րդ դարի պատմագրության վրա Բեռնը հիմնադրվել է 1191 թ-ին Berchtold(Բերչթոլդ) V -ի՝ Zähringen-ի դուքսի կողմից։

Երբ 1218 թ-ին Բերչթոլդը մահացավ, չթողնելով ժառանգորդ, Բեռնը դարձավ ազատ կայսերական քաղաք։

Հին Շվեյցարական համադաշնություն

խմբագրել

1353-ին Բեռնը մտավ շվեյցարական համադաշնություն, դառնալով «ութ կանտոններից» մեկը 1353 - ից մինչև 1481-ը ձևավորման շրջանում։ Բեռնը նվաճվել է Արգուի(1415 թ) և Վոյի (1536) կողմից։ Բեռնը դառնում է ամենամեծ քաղաքը Ալպերի հյուսիսում 18 - րդ դարում, հիմնականում բաղկացած Բեռնի կանտոնից և Վոյի կանտոնից.

Քաղաքը աճել է Արե գետի կողմից ստեղծված թերակղզու արևմուտքի ուղղությամբ։ Սկզբում Zytglogge աշտարակը խորհրդանշում էր քաղաքի արևմտյան սահմանը 1191-1256 թթ-ին։ Երեսնամյա պատերազմի ժամանակ ստեղծվեցին 2 ամրություններ, այսպես կոչված մեծ և փոքր Schanze(խրամատ), կառուցվել էին պաշտպանելու համար թերակղզու ամբողջ տարածքը։

1405ի մեծ հրդեհից հետո փայտե շինությունները աստիճանաբար փոխարինվեցին կիսափայտե, իսկ ավելի ուշ նաև ավազաքար շենքերի, որոնք էլ պետք է բնութագրեին Հին Քաղաքը։ Չնայած ժանտախտի համաճարակի ալիքին, որը տարածվեց Եվրոպայում 14րդ դարում, քաղաքը շարունակում էր աճել պայմանավորված հարևան տարածքներից ներգաղթով։

Ժամանակակից պատմություն

խմբագրել

Բեռնը գրավվել է ֆրանսիական զորէերի կողմից 1798 թ-ին ֆրանսիական հեղափոխական պատերազմների ժամանակ, երբ այն զրկված էր իր տարածքների մի մասից։ 1814 թ-ին Վիաննայի կոնգրեսից հետո հետ վերադարձվեցին Բեռնական Յուրան ր Բեռնը կրկին դարձավ համադաշնության մեծագույն կանտոնը մինչև Յուրայի կանտոնի անջատումը 1979 թ-ին։ 1848 թ-ին Բեռնը դարձավ նոր Շվեյցարական դաշնային պետության դաշանյին քաղաք։ Մի շարք Սոցիալիստական առաջին և երկրորդ միջազգային կառույցների համագումարներ են կայացել Բեռնում, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Շվեյցարիան եղել է չեզոք։

Աշխարհագրություն

խմբագրել

Բեռնը գտնվում է Շվեյցարիայի սարահարթի Բեռնի կանտոնում, Շվեյցարիայի կենտրոնից քիչ արևմուտք և Բեռնյան Ալպերից 20 կմ դեպի հյուսիս. Բեռնի շրջակայքը ստեղծվել է Սառցե շրջանի սառցե բեկորներից. Բեռնին ամենամոտ 2 լեռներն են Gurten-ը, որի բարձրությունը 864մ է և Bantiger-ը, որի բարձրությունը 947մ է։

Քաղաքը ի սկզբանե կառուցվել է լեռնոտ թերակղզում շրջապատված Արե գետով, բայց դուրս եկավ բնական սահմաններից մոտ 19 - րդ դարում. Մի շարք կամուրջներեն կառուցվել թույլ տալու համար քաղաքի ընդլայնումը Արեի սահմաններից դեպի դուրս։

Բեռնը կառուցվել է շատ անհարթ հատվածում. Կա մի քանի տասնյակ մետր բարձրությունների տարբերություն քաղաքի ստորին շրջանների և բարձրագույն նորերի միջև։

Բեռնը 2009 թ - ին ուներ 51,62 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս տարածքում 9,79 քառակուսի կիլոմետրը կամ 19.0% - ը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, իսկ 17.33 քառակուսի կիլոմետրը կամ 33.6% - ը անտառածածկ է։ Մնացած տարածքի 23,25 քառակուսի կիլոմետրը կամ 45.0% - ը բնակեցված է(շենքեր կամ ճանապարհներ), 1.06 քառակուսի կիլոմետր կամ 2,1% - ը գետեր կամ լճեր և 0.16 քառակուսի կիլոմետր կամ 0.3% - ը անարդյունավետ հող։

Կառուցապատված տարածքում, 3.6% բաղկացած է արդյունաբերական շենքերից, 21.7%, բնակարաններից և այլ շենքերից և 12,6% - ը հատկացված է տրանսպորտային ենթակառուցվածքին։ Էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ենթակառուցվածքները, ինչպես նաև այլ հատուկ օգտագործված տարածքները կազմում է քաղաքի 1.1% - ը, իսկ մյուսը 6.0% բաղկացած է այգիներից, կանաչ գոտիներից և սպորտային դաշտերից։ Ընդհանուր տարածքի . 32.8% - ը անտառ է։ Գյուղատնտեսական հողերի 14.3% - ը օգտագործվում է աճող մշակաբույսերի և 4.0% - ը նախատեսված է օգտագործվել որպես արոտավայր. Գետերն ու վտակները մատակարարում են քաղաքի ողջ ջուրը։

Բեռն / Զոլիկոֆեն (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 2.8
(37)
4.7
(40.5)
9.5
(49.1)
13.4
(56.1)
18.2
(64.8)
21.6
(70.9)
24.3
(75.7)
23.7
(74.7)
19.1
(66.4)
13.8
(56.8)
7.3
(45.1)
3.5
(38.3)
13.5
(56.3)
Միջին օրական °C (°F) −0.4
(31.3)
0.7
(33.3)
4.7
(40.5)
8.1
(46.6)
12.7
(54.9)
16.0
(60.8)
18.3
(64.9)
17.7
(63.9)
13.7
(56.7)
9.3
(48.7)
3.7
(38.7)
0.6
(33.1)
8.8
(47.8)
Միջին ցածր °C (°F) −3.6
(25.5)
−3.1
(26.4)
0.2
(32.4)
3.0
(37.4)
7.4
(45.3)
10.5
(50.9)
12.5
(54.5)
12.3
(54.1)
8.9
(48)
5.4
(41.7)
0.4
(32.7)
−2.3
(27.9)
4.3
(39.7)
Տեղումներ մմ (դյույմ) 60
(2.36)
55
(2.17)
73
(2.87)
82
(3.23)
119
(4.69)
111
(4.37)
106
(4.17)
116
(4.57)
99
(3.9)
88
(3.46)
76
(2.99)
74
(2.91)
1059
(41,69)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 12.8
(5.04)
13.1
(5.16)
7.0
(2.76)
0.8
(0.31)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.1
(0.04)
5.5
(2.17)
13.3
(5.24)
52.6
(20.71)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 9.6 9.0 10.6 10.4 12.6 11.1 10.8 10.7 8.9 10.4 10.2 9.9 124.2
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) 4.1 3.5 2.0 0.3 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 1.1 3.1 14.1
% խոնավություն 84 79 73 71 73 71 71 73 79 84 85 85 77
Միջին ամսական արևային ժամ 64 87 137 159 182 205 236 217 165 113 68 49 1682
Տոկոս հնարավոր արևի լույս 29 35 41 42 42 47 53 53 49 38 30 23 42
աղբյուր: MeteoSwiss[8]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.bern.ch/themen/stadt-recht-und-politik/bern-in-zahlen/katost/stasta
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.post.ch/de/pages/plz-suche
  3. Holenstein, André (2012). «Die Hauptstadt existiert nicht» [The capital does not exist]. UniPress (German) (UniPress 152: Die Hauptstatdtregion). Berne: University of Berne: 16–19. doi:10.7892/boris.41280. «Als 1848 ein politisch-administratives Zentrum für den neuen Bundesstaat zu bestimmen war, verzichteten die Verfassungsväter darauf, eine Hauptstadt der Schweiz zu bezeichnen und formulierten stattdessen in Artikel 108: «Alles, was sich auf den Sitz der Bundesbehörden bezieht, ist Gegenstand der Bundesgesetzgebung.» Die Bundesstadt ist also nicht mehr und nicht weniger als der Sitz der Bundesbehörden.» {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Bern in Zahlen: Aktuelles» (official site) (գերմաներեն and ֆրանսերեն). Berne, Switzerland: City of Berne. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  5. «Population size and population composition – Data, indicators – Agglomerations: Permanent resident population in urban and rural areas» (Statistics). Federal Statistical Office, Neuchâtel, Swiss Federal Administration. 2015. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Office fédéral du développement territorial ARE – B3: Les aires métropolitaines» (French, German, and Italian). Federal Office for Spatial Development ARE. 2006 թ․ հունիսի 7. էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Old City of Berne». UNESCO World Heritage List. UNESCO. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  8. «Climate normals Bern / Zollikofen (Reference period 1981−2010)» (PDF). Zurich-Airport, Switzerland: Swiss Federal Office of Metreology and Climatology, MeteoSwiss. 2014 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 404  


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "note", but no corresponding <references group="note"/> tag was found