Հյուսիսային Ասիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հյուսիսային Ասիա (ռուս.՝ Северная Азия), Ասիա աշխարհամասի հյուսիսային մասն է, որը կազմված է Ռուսաստանի ասիական մասից։ Ժամանակակից Ռուսաստանում դա Ուրալյան, Սիբիրյան և Հեռավոր-արևելյան ֆեդերալ օկրուգներն են։ Անգլալեզու աշխարհագրական աղբյուրներում «Հյուսիսային Ասիա» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1882 թվականին։


Աշխարհագրություն
խմբագրելՀյուսիսային Ասիան ձգվում է Ուրալյան լեռներից մինչ Խաղաղ Օվկիանոս ու Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից մինչ Ռուսաստանի հարավային սահման։ Գրեթե ողջ տարածքը ծածկված է տայգայով։
Խոշորագույն գետերն են՝ Օբ, Ենիսեյ, Լենա։
Խոշորագույն լճեր՝ Բայկալ, Թայմիր, Խանկա, Ուբսու-Նուր, Չանի։
Խոշորագույն քաղաքներ՝ Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ, Օմսկ, Չելյաբինսկ, Կրասնոյարսկ, Բառնաուլ, Իրկուտսկ, Տյումեն, Խաբարովսկ, Նովոկուզնեցկ, Կեմերովո, Տոմսկ, Վլադիվոստոկ։
Բնակչություն
խմբագրելԲնակչության մեծ մասը կազմում են ռուսները։ Այնտեղ բնակվում են նաև ուկրաինացիներ, թաթարներ, յակուտներ, բուրյատներ, գերմանացիներ, բաշկիրներ, բելառուսցիներ, ղազախներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Ասիա» հոդվածին։ |