Զագրեբ
Զագրեբ (խորվ.՝ Zagreb [ˈzâːɡrɛb]), Խորվաթիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Առաջին անգամ հիշատակվել է 1094 թվականին։ Անվանումն ունի սլավոնական ծագում․ բառացի նշանակում է «հողաթմբից (պատնեշից, խրամատից) այն կողմ»։ 1526-1918 թվականներին գտնվել է Հաբսբուրգների տիրապետության տակ և կոչվել է Ագրամ[2]: 2011 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 790,017 մարդ, տարածքը՝ 641,29 կմ²: Քաղաքը գտնվում է Սավա գետի Դանուբ վտակի վրա, 45,815 ° հյուսիսային լայնության և 15,98306 ° արևելյան երկայնության վրա, ծովի մակարդակից 104 մետր բարձրության վրա (ամենացածր կետը) Մեդվեդնիցա լեռնազանգվածի կողքին: Զագրեբի տարիքը ավելի քան 900 տարի է: Զագրեբ քաղաքը արվարձանների հետ ունի ժուպանության կարգավիճակ, քաղաքը ղեկավարում է քաղաքային ասամբլեայի կողմից ընտրվող քաղաքապետը: 2009 թվականի մայիսի 31-ին չորրորդ անգամ քաղաքապետ է ընտրվել Միլան Բանդիչը: Զագրեբ քաղաքը գտնվում է մայրցամաքային գոտում․ ամառային միջին ջերմաստիճանը +21 °C է, իսկ ձմռանը՝ +2 °C:
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Զագրեբ | |||||
խորվ.՝ Zagreb | |||||
| |||||
![]() Երեկոն Զագրեբում | |||||
Երկիր | ![]() | ||||
Քաղաքապետ | Միլան Բադիչ | ||||
Հիմնադրված է | 1094 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1094 | ||||
Տվյալ կարգավիճակում | 1242-ից թվականից | ||||
Մակերես | 640 կմ² | ||||
ԲԾՄ | 158±1 մետր | ||||
Բնակչություն | 790 017 մարդ (մարտի 31, 2011)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և կենտրոնաեվրոպական ամառային ժամ | ||||
Հեռախոսային կոդ | 01 | ||||
Փոստային ինդեքսներ | 10000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZG | ||||
Պաշտոնական կայք | zagreb.hr | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Առաջին հիշատակումը Զագրեբի մասին վերագրվում է 1094 թվականին, երբ Հունգարիայի թագավոր Լասլոն I-ը հաստատեց մի եպիսկոպոսություն Կապտոլ բլրի վրա: Այն ժամանակ Գրադեց և Կապտոլ բնակավայրերը, որոնք այժմ համարվում են Զագրեբ քաղաքի պատմական միջուկը, անկախ բանակավայրեր են եղել։
1242 թվականին Գրադեցն ավերվել է Բաթու խանի կողմից: Դրանից հետո այն հունգարախորվաթական թագավոր Բելա IV-ի Ոսկե կոնդակով հռչակվեց ազատ թագավորական քաղաք։
14-րդ դարի սկզբին Գրադեցը և Կապտոլը միացվել են և դարձել որպես մեկ քաղաք․ Կապտոլի եպիսկոպոսությունը վերանվանվում է Զագրեբի արքեպիսկոպոսություն։
1669 թվականին ճիզվիտները հիմնադրում են առաջին ավագ դպրոցը և ակադեմիան: Այս տարեթիվը համարվում է Զագրեբի համալսարանի հիմնադրման տարեթիվը՝ հնագույններից մեկը Եվրոպայում։ Շուտով Զագրեբը դառնում է մշակութային կենտրոն և Խորվաթիայի մեծ քաղաքներից մեկը:
1776 թվականին Վարաժդինից Զագրեբ է տեղափոխվում խորվաթական թագավորական վեչեի (ղեկավարության) նստավայրը, ինչից հետո քաղաքը փաստացիորեն մայրաքաղաքի կարգավիճակ է ստանում։
1851 թվականին Իոսիպ Ելաչիչը միավորել է Կապտոլը և Գրադեցը Զագրեբի մեջ: Այդ ժամանակ հաստատվեց նաև միավորված քաղաքի քաղաքապետի պաշտոնը, որը զբաղեցրեց Գրադեցի վերջին դատավոր Յանկու Կամաուֆը[3]: Ավստրո-Հունգարական կայսրության ժամանակ քաղաքը կոչվել է Ագրամ[4]:
1991 թվականի հունիսի 25-ին Խորվաթիայի խորհրդարանը հռչակեց Խորվաթիայի անկախությունը և Զագրեբը հայտարարեց Խորվաթիայի մայրաքաղաք: 1995 թվականի մայիսին քաղաքացիական պատերազմի ժամանակ Զագրեբը ենթարկվեց հրթիռային հարձակման ինքնահռչակ Սերբական Կրայինայի Հանրապետության կողմից․ զոհվեց 7, վիրավորվեց ավելի քան 175 մարդ:
ԿլիմաԽմբագրել
Զագրեբի կլիման ցամաքային է, արտահայտված են տարվա 4 եղանակները: Միջին ջերմաստիճանը ձմռանը 2 °C է , իսկ ամռանը՝ 21 °C: Որպես կանոն, Զագրեբում շատ շոգ է մայիսին՝ հատկապես ամսվա վերջին ջերմաստիճանը գերազանցում է 30 °C-ը: Ձմռանը բոնորշ են ձյան տեղումները, իսկ աշունը, սովորաբար, շատ անձրևոտ է:
ԺողովրդագրությունԽմբագրել
Զագրեբը Խորվաթիայի ամենամեծ քաղաքն է և միակը, որի բնակչությունը (ներառյալ արվարձանները) գերազանցում է 1 մլն մարդը, որը բնակչության ավելի քան 20 %-ն է: Քաղաքային ագլոմերացիաներում ապրում 1,088,841 մարդ: Քաղաքի բնակչությունը կազմում է 790,017 մարդ (2011 թվականի մարդահամարի տվյալներով): Ըստ տեղական ոստիկանության բաժանմունքի տվյալների՝ 2005 թվականին քաղաքում հաշվառված է եղել 973,667 մարդ: Զագրեբի էթնիկական կազմը մեծապես միատարր է, ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակիչների 91,94 %-ը խորվաթներ են: Ըստ նույն տվյալների՝ քաղաքում բնակվում են էթնիկ փոքրամասնությունների 40,066 ներկայացուցիչներ: Դրանցից ամենամեծաթիվը սերբերն են (18,811 մարդ, 2.41 %), ապա բոսնիացիները (6204 մարդ՝ 0.80 %), ալբանացիներ>ը (3389 մարդ՝ 0.43%), սլովենացիները (3,225 մարդ՝ 0.41 %), գնչուները (1946 մարդ՝ 0.25 %), չեռնոգորցիները (1131 մարդ՝ 0.17%) և մակեդոնացիները (1,315 մարդ՝ 0.17 %): Բնակչության մեծամասնությունը (մոտ 90 %) կաթոլիկ է, կան նաև փոքրաթիվ ուղղափառներ և իսլամի հետևորդներ:
ՏնտեսությունԽմբագրել
Զագրեբում տնտեսության առավել կարևոր ճյուղերն են` էլեկտրական սարքերի արտադրությունը, քիմիական, դեղագործական և տեքստիլ արդյունաբերությունը: Զագրեբը միջազգային առևտրի և բիզնես կենտրոն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի միջև:
Խորվաթիայի մայրաքաղաքը ունի ամենաբարձր անվանական ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով 19.132 $: Այստեղ կենտրոնացված են խորվաթական բոլոր ընկերությունների ավելի քան մեկ երրորդը և Խորվաթիայի աշխատուժի գրեթե 40 %-ը: Զագրեբում, մասնավորապես, գտնվում են գրեթե բոլոր ազգային բանկերի գլխամասային գրասենյակները, կոմունալ ոլորտի, հասարակական տրանսպորտի կարևորագույն տնտեսվարող սուբյեկտները: Այսպես՝ 2006 թվականին Զագրեբի ընդհանուր շրջանառության մասնաբաժինը կազմել է 60 %, ընդհանուր ընկերության եկամուտների մասնաբաժինը՝ 35 %, երկրի արտահանման և ներկրման մասնաբաժինը՝ 57 %:
Զագրեբում արագ զարգանում է զբոսաշրջությունը: Զագրեբում կան երեք հինգաստղանի հյուրանոցներ` Westin, Sheraton, Regent: Զագրեբի բյուջեն 2007 թվականին կազմել է 7.38 մլրդ, միջին ամսական զուտ աշխատավարձը՝ 6669 կունա, ՀՆԱ-ն 2004 թվականին կազմել է 28,261 դոլար:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.dzs.hr/Eng/censuses/census2011/results/htm/e01_01_01/e01_01_01_zup21.html
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
- ↑ Звонимир Милчец Zagrebački gradonačelnici. — Загреб: Alfa, 1993. — ISBN 9531680108
- ↑ «БСЭ (2 издание)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-10-ին։ Վերցված է 2017-06-22