Անգլիա

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ամենամեծ և ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը

Անգլիա (անգլերեն՝ England), երկիր, որը մտնում է Միացյալ Թագավորության կազմի մեջ[1][2][3]։ Այն ունի ցամաքային սահման Ուելսի հետ արևմուտքում և Շոտլանդիայի հետ՝ հյուսիսում։ Արևմտյան ափը ողողում է Իռլանդական ծովը, իսկ հարավարևմտյանը՝ Կելտական ծովը։ Անգլիան բաժանված է մայրցամաքային Եվրոպայից Հյուսիսային ծովով արևելքում և Լա Մանշով՝ հարավում։ Երկիրը ընդգրկում է Մեծ Բրիտանիայի հինգ ութերորդ մասը և ներառում է մոտ 100 ավելի փոքր կղզիներ, ինչպիսիք են Սիլլի կղզիները և Ուայթ կղզին։

Անգլիա
Անգլիա դրոշ
Դրոշ
Անգլիա Royal Coat of Arms
Զինանշան
Նշանաբան՝
Dieu et mon droit  (ֆրանսերեն)
Աստված և իմ իրավունքը
Անգլիա դիրքը
Անգլիա դիրքը
ՄայրաքաղաքԼոնդոն
51°30′N, 0°7′W
Ամենամեծ քաղաք capital
Պետական լեզուներ Անգլերեն1
Էթնիկ խմբեր (
2005 - Արևելյան Ասիացիները, այլ սպիտակազգիները և իռլանդացիները ոչ պաշտոնական տվյալներով ավելի մեծ թիվ են կազմում
)
84.70% Բրիտանացիներ
5.30% Ասիացիներ
3.20% Այլ Սպիտակազգիներ
2.69% Սևամորթներ
1.57% Խառնուրդներ
1.20% Իռլանդացիներ
0.70% Չինացիներ
0.60% Այլ ազգեր
Կառավարում Սահմանադրական միապետություն
 -  Միապետ Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր)
 -  Վարչապետ (Միացյալ Թագավորության) Rishi Sunak
Հիմնադրում
 -  Աթելստանի կողմից 927 թվական 
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 50,762,900² 
 -  2001 մարդահամարը 49,138,831 
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $1.9 տրիլլիոն (6-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով US$38,000 (6-րդ)
ՀՆԱ (անվանական) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $2.2 տրիլլիոն (5-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $44,000 (10-րդ)
ՄՆԶԻ (2006) 0.940 (բարձր
Արժույթ Ֆունտ ստերլինգ (GBP)
Ժամային գոտի GMT (ՀԿԺ0)
 -  Ամռանը (DST) BST (ՀԿԺ+1)
Ազգային դոմեն .uk³
Հեռախոսային կոդ +44

Անգլիայի տարածքում ժամանակակից մարդը բնակություն է հաստատել դեռևս Ուշ քարի դարից, սակայն անվանումը գալիս է անգլերից, որոնք գերմանական ցեղ էին, որոնց անվանումը գալիս էր Անգելն թերակղզուց։ Անգլերը Անգլիայում բնակություն են հաստատել 5-րդ և 6-րդ դարերում։ Անգլիան դարձավ միավորված պետություն 10-րդ դարում և աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանից սկսված 15-րդ դարից, նշանակալի մշակութային և իրավական դերակատարություն ունեցավ ամբողջ աշխարհում[4]։ Անգլերենը, Անգլիկան եկեղեցին և Անգլիական իրավունքը հիմք եղան համընդհանուր իրավունքի և իրավահամակարգի ձևավորմանը աշխարհի շատ երկրներում և Անգլիայում զարգացած Խորհրդարանական համակարգը լայնորեն կիրառվեց աշխարհի բազմաթիվ պետություններում[5]։ Արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց Անգլիայում 18-րդ դարում՝ տարածքվելով ամբողջ աշխարհում[6]։

Անգլիայի տարածքը հիմնականում կազմված է ցածր բլուրներից և հարթավայրերից, հատկապես երկրի կենտրոնական և հարավային մասերը։ Այնուամենայնիվ կան նաև լեռնային հատվածներ հյուսիսում (օրինակ՝ Լճային երկրամասը և Պենինյան լեռները) և արևմուտքում (օրինակ՝ Դարտմուրը և Շրոպշիրի լեռները)։ Մայրաքաղաքը Լոնդոնն է, որը ամենամեծ մետրոպոլիտենային տարածքն է Միացյալ Թագավորությունում և Եվրոպական Միությունում։ Անգլիայի բնակչությունը ավելի քան 55 միլիոն է, որը Միացյալ Թագավորության բնակչության 84 տոկոսն է[7], որը հիմնականում կենտրոնացած է Լոնդոնի շուրջ, հարավ արևելքում և։

Անգլիայի թագավորությունը, որը 1535 թվականից ընդգրկում էր նաև Ուելսը դադարեց գույություն ունենալ որպես առանձին անկախ պետություն 1707 թվականի մայիսի 1-ից, երբ Միության ակտի հիման վրա կնքվեց Մության պայմանագիրը, արդյունքում քաղաքական միություն կնքվեց Շոտլանդիայի թագավորության հետ և ձևավորվեց Բեծ Բրիտանիայի թագավորությունը[8][9]։ 1801 թվականին Մեծ Բրիտանիան միավորվեց Իռլանդիայի թագավորության հետ և դարձավ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն։ 1922 թվականին Իռլանդիայի ազատ պետությունը առանձնացավ Միացյալ Թագավորությունից և երկիրը վերանվանվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորություն[10]։

Աշխարհագրություն

խմբագրել

Անգլիան շրջապատող ծովերն են Հյուսիսային ծովը և Իռլանդական ծովը։ Այն սահմանակից է արևմուտքից Ուելսի և հյուսիսից Շոտլանդիայի հետ։ Անգլիան գտնվում է Եվրոպայի հյուսիս-արևմուտքում։ Անգլիան Շոտլանդիայի, Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի (Օլսթեր) հետ միասին կազմում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը։ Տարածքը 131 հազար կմ² է։ Հիմնական լեռնաշղթան, որը ձգվում է հյուսիսից հարավ, Ապենինյան լեռներն են։ Անգլիան Եվրոպայի ամենամեծ կղզային պետությունն է։ Նրան են պատկանում բազմաթիվ ափամերձ կղզիներ՝ Մեն, Անգլսի, Ուայթ, և 4 կղզեխմբեր՝ Հեբրիդյան, Օրկնեյան, Շոտլանդական ու Նորմանդական։ Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային և արևմտյան մասերում կան ոչ բարձր լեռներ, կենտրոնում և հարավ-արևելքում՝ դաշտավայրեր։ Երկրի ընդերքը հարուստ է ածխի, նավթի, բնական գազի, երկաթի պաշարներով։

Կլիմայի վրա մեծ ազդեցություն ունի Հյուսիսատլանտյան տաք հոսանքը, որի շնորհիվ ձմեռը մեղմ է, հաճախակի են քամիները և մառախուղը։ Գետերը կարճ են, բայց՝ ջրառատ, նավարկելի, միմյանց միացած են ջրանցքներով։ Կան բազմաթիվ մանր լճեր, այդ թվում՝ հանրահայտ Լոխ Նեսը։ Բրիտանական կղզիների ափերը կտրտված են ծովածոցերով, որտեղ կա առնվազն 300 նավահանգիստ։ Սքաֆել Պիկը Անգլիայի ամենաբարձր կետն է (978 մ) և գտնվում է Քամբրիայում։ Մեծ Բրիտանիայի ամենամեծ և խիտ բնակեցված մասն Անգլիան է (Ալբիոնը), որի հնագույն քաղաքներ Բիրմինգհեմի, Մանչեստրի, Լիվերպուլի գործարաններն ու ֆաբրիկաներն արտադրում են ավտոմեքենաներ ու ավիաշարժիչներ, հեռուստացույցներ ու էլեկտրոնիկա, կարի մեքենաներ ու գեղեցիկ մանկական խաղալիքներ։

Պատմություն

խմբագրել

Նախամարդիկ կղզում հայտնվել են ավելի քան 500․000 տարի առաջ, իսկ ժամանակակից մարդիկ առաջին անգամ այս տարածքներ եկել են 30․000 տարի առաջ։ Հռոմեացիները գրավում են այն 43 թվականին, բայց լքում են 410 թվականին։ 5-6-րդ դարերում Անգլիան բնակեցվում է գերմանական տարբեր ցեղերով։ Տեղական կելտական բնակչությունը կա՛մ ոչնչացվում է, կա՛մ միաձուլվում եկվորների հետ։ 7-րդ դարից սկսվում են վիկինգների արշավանքները դեպի Բրիտանական կղզիներ։ Մ.թ. 5-րդ դարից սկսած ժամանակակից Անգլիայի տարածքում բնակություն հաստատեցին գերմանական ցեղերը՝ անգլերեն ու սաքսերը, որոնք գտնվում էին նախնադարյան համայնական կարգերի քայքայման փուլում։ Անգլիայի նվաճումը նրանց կողմից արագացրեց այդ պրոցեսը։

Քրիստոնեությունը ամենատարածված կրոնական ուղղվածությունն է Անգլիայում։ Քրիստոնեությունից հետո ամենաշատ հետևորդներն ունեն իսլամական, հինդուական, սիկխիզմական, հուդայական, բուդայական կրոնական ուղղվածությունները։ Հնում բազմաթիվ այլ կրոնական ուղղվածություններ էին կարևորվում երկրում՝ ինչպիսիք էին կելտական հեթանոսությունը, ռոմանական հեթանոսությունը, Անգլո-սաքսոնական հեթանոսություն և նորվեգական հեթանոսությունը։ Միակ կրոնական ուղղվածությունը, որը ստեղծվել է Անգլիայում Նեոպագանյան Վիկան է։

 
800ական թվականներ

Կառավարման ձև

խմբագրել

Անգլիայի պետության և իրավունքի պատմությունը բաժանվում է հետևյալ ժամանակաշրջանների՝

  1. վաղ ֆեոդալական միապետության (5–11-րդ դարեր)
  2. ֆեոդալական պետության զարգացման (11-13-րդ դարեր)
  3. դասաներկայացուցչական միապետության (13-17-րդ դարեր)

5-11-րդ դարերում Անգլիայի բնակչությունը բաժանված էր երեք մասի՝ ազատների, կիսաազատների և ստրուկների։ Ազատ բնակքչության թվում էին էրլերն ու կերլերները։ Էրլերն նախկին ցեղային առաջնորդներն էին և համարվում էին ամենաարտոնյալ դասը։ Նրանք տիրում էին մեծ քանակությամբ հողերի։ Կերլերն ազատ գյուղական համայնքի անդամներ էին, որոնք տիրում էին հերկովի հողերի մի մասին, մասնակցում ժողովրդական ժողովներին, կատարում պետական գործեր։ Կերլերի սպանության դեպքում նախատեսված տուգանքն ավելի էր, քան էրլերի սպանության դեպքում։ Կիսաազատ բնակչությունը կոչվում էր լետեր։ Նրանք գտնվում էին իրենց տերերի՝ էրլերի իշխանության ներքո, ունեին փոքր քանակությամբ հողեր և կատարվում էին տարբեր տեսակի պարտավորություններ։ ԲՆակչության ամենաստորին խավը ստրուկներն էին, որոնք օգտագործվում էին էրլերների տնային տնտեսություններում։ 9-11-րդ դարերի ընթացքում Անգլիայում հաղթանակեցին ֆեոդալական հարաբերությունները։ Գյուղացիությունը ենթարկվում է ֆեոդալական շահագործման։ Հողի սեփականատերերի օգտին կախյալ և ճորտ գյուղացիները կատարում էին պարհակներ։ Ֆեոդալազմի հաղթանակն Անգլիայում վերացրեց նախնադարյան համայնական կազմակերպությունների մնացուկները։ Ամբողջ իշխանությունը պետությունում կենտրոնացվում է թագավորի և ազնվականության ձեռքում։ Կազմակերպվում է խորհուրդ(«իմաստունների ժողով»՝ վիտանագեմոտ), որը պետական իշխանության բարձրագույն մարմինն էր։ Առանց նրա համաձայնության թագավորն իրավունք չուներ հրապարակելու օրենքներ, անցկացնելու պետական կարևորագույն միջոցառումներ։

Ֆեոդալական միապետություն (11-13-րդ դարեր)

խմբագրել

Պետությունը ֆեոդալիզմի ծաղկման շրջանում (11-13-րդ դարեր)։ 1066 թվականին Անգլիան ենթարկվեց նորմանդական նվաճմանը։ Նվաճողները հողերը բաժանեցին միմյանց միջև։ Բոլոր հող ստացողները դարձան թագավորի վասալները։ Անյտեղ գործում էր «իմ վասալի վասալն իմ վասալը չէ» սկզբունքը։ Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն էր։ Նորմանդական նվաճումից հետո աշխուժանում է առևտուրը. արհեստագործությունը սկսում է զարգանալ։ 11-րդ դարում գյուղացիների մեծ մասն արդեն ճորտացվել էր։ Հասարակությունը բաժանվել էր շահագործող և շահագործվող դասերի։ Տիրող դասակարգի ներսում միասնություն չկար։ Հակասություները սրվել էին աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների միջև։ Անընդհատ կռիվներ էին մղվում բոյարների և ազնավականության միջև։ Թագավորական իշխանության ուժեղացումը պայմանավորված էր նաև նրանով, որ ինքը՝ թագավորը, իր ձեռքում կենտրոնացրել էր հսկայական քանակությամբ հողային ֆոնդ, որը կազմում էր երկրի հերկովի հողերի գրեթե 1/7 մասը։ Նորմանդական նվաճումն Անգլիայի պատմության համար ունենում է մեծ նշանակություն։ Այն նպաստում է ֆեոդալական պրոցեսի վերջնական ավարտմանը, թագավորական իշխանության ուժեղացմանը, ամրապնդում է երկրի քաղաքական միասնությունը։ ՊԵտական կարգում (12-րդ դարում) շարունակվում էր թագավորական իշխանության ուժեղացումը։ Թագավորին աջակցում էին բնակչության բոլոր խավերը, որոնցից յուրաքանչյուրն այդ թվում ուժեղացման մեջ փնտրում էր իր շահը։ Այդպես երկար շարունակվել չէր կարող և նոր բարոնները, որպես հողի սեփականատերեր ամրամպնդելով իրենց դիրքերը, սկսեցին հանդես գալ թագավորական իշխանության դեմ։ Առաջին ելույթը տեղի ունեցավ Հենրիխ I-ի կառավարման տարիներին (1100-1135 թվականներ) որը հարկադրված կատարեց որոշակի զիջումներ։ Հենրիխ I-ի կառավարման տարիներին նշանակալիորեն կատարելագործվեց պետական կենտրոնական ապարատը։ Թագավորական կուրիան բաժանվեց մեծ խորհրդի և փոքր կուրիայի։ Մեծ խորհուրդը գումարվում էր տարին երեք անգամ։ Նրա կազմի մեջ մտնում էին թագավորի կողմնակիցները։ Խորհուրդը ստեղծված էր որպեսզի բոլոր հարցերի վերաբերյալ անել առաջարկություներ և դիտողություններ, թագավորին տալ խորհուրդներ, լսել և քննարկել թագավորի որոշումներն ու օրենսդրական ակտերը։ Չնայած խորհուրդի երաշխավորումը պարտադիր ուժ չուներ։ Հենրիխ I-ի օրոք կենտրոնական ապարատի ուժեղացման հետ մեկտեղ իշխանությունն ուժեղացավ նաև տեղերում, որտեղ դա իրականացնում էին շերիֆները։ Հենրիխ II- ի օրոք (1154-1189 թվականներ) անցկավցվեցին մի շարք ռեֆորմներ, որոց նպատակն էր ավելի ամրապնդել դատավարչական իշխանությունը։ Դատական ռեֆորմով թագավորական կուրիան դարձավ մշտական գործող գերագույն դատական մարմինը։ Նրա նիստերը վարում էին հինգ իրավաբաններ։ Կորիան բոլոր տեսակի հարցերը լուծում էր հիմնականում վճռաբեկության կարգով։ Նրան իրավունք էր վերապահված լուծելու նաև սեփականությանը վերաբերող մի քանի կատեգորիայի հարցեր։ 12-րդ դարի երկրորդ կեսին ձևավորվում է արտագնա դատարանների ինստիտուտը։ Նման պայմաններում էլ բարոնները՝ ասպետների և քաղաքային վերնախավի հետ միասին թագավորին հարկադրեցին ստորագրելու «Ազատությունների մեծ խարտիան» (1215 թվական), որի համար օրինակ հանդիսացավ Հենրիխ I-ի «Ազատությունների խարտիան»։

Ազատությունների Մեծ Խարտիան

խմբագրել

1215 թվականի «Խարտիան» իր բովանդակությամբ ավելի հարուստ էր և ընդարձակ։ «Խարտիան» արտահայտում էր շարժումը ղեկավարող բարոնների շահերը։ Բարոնական ավատները հայտարարվում էին ազատ ժառանգվող տիրույթներ։ Թագավորն իրավունք չուներ ժառանգություն ստացած երիտասարդ բարոնից պահանջելու սահմանվածից ավելին։ Թագավորը խոստանում է անչափահաս վասալների նկատմամբ ունեցած խնամակալության իրավունքի չարաշահում թույլ չտալ։ Խարտիան վերականգնում էր բարոների որոշ սենյորական իրավունքներ, որոնք խախտվել էին թագավորական իրավասության ընդլայնման հետևանքով։ Թագավորը խոստանում է վերացնել ցանկացած կամայականություն՝ բարոններից դրամական տուրքերի հարկման դեպքում։ Միայն 3 դեպքերում էր, որ բարոնները պարտավոր էին թագավորին չափավոր դրամական օգնություն ցույց տալ՝ 1) թագավորին փրկագնով գերությունից ազատելու 2)թագավորի ավագ որդուն ասպետի կոչում շնորհելու, 3)թագավորի առաջին ամուսնությունից ծնված ավագ դստերն ամուսնացնելու դեպքերում։ Դրա հետ մեկտեղ՝ խարտիայի մի շարք որոշումներ պաշտպանում են շարժման այլ մասնակիցների շահերը։ Հաստատվում են նախկինում գոյություն ունեցող եկեղեցու և հոգևորականության արտոնություններն ու ազատությունները, մասնավորապես եկեղեցական ընտրությունների ազատությունը։ Խարտիան պաշտպանում էր վաճառականների (նաև օտարերկրյա) իրավունքները։ Նրան թույլատրվում էր ազատորեն դուրս գալ Անգլիայից ու վերադառնալ, ամենուրեք կատարել առևտուր առանց որևէ դիմադրության հանդիպելու։ Խարտիան նախատեսում էր առևտրի համար միասնական չափ ու կշռի միավոր սահմանելու անհրաժեշտությունը։ Ընդհանուր առմամբ Խարտիայով ամրագրված դրույթները դուրս չեկան ֆեոդալական կարգերի շրջանակներից և կարող ենք նշել, որ այն իր բնույթով ֆեոդալական էր։ «Խարտիան» նշանակություն ունեցավ միայն տվյալ ժամանակաշրջանի համար։ 1960-ական թվականների վերջից բուռն շարժում է ծավալվել տեղի կաթոլիկ փոքրամասնության քաղաքացիական իրավունքների համար, ինչը շարունակվում է ցայսօր։

Կառավարման ժամանակակից համակարգ

խմբագրել

Ժամանակակից Մեծ Բրիտանիան Բրիտանական համագործակցության առանցքային երկիրն է, որի մեջ մտնում են 49 անկախ պետություններ՝ հիմնականում նրա նախկին գաղութներն ու կիսագաղութները։ Մեծ Բրիտանիան սահմանադրական միապետություն է՝ իր թագավորով (կամ թագուհիով), որի մասին ասում են՝ նա թագավորում է, բայց չի իշխում։

Հայերն Անգլիայում

խմբագրել

Մեծ Բրիտանիայում հայկական համայնքներ ստեղծվել են 19-րդ դարի 30-ական թվականներին Լոնդոնում, Մանչեստրում և Լիվերպուլում։ Առաջին հայերն այստեղ Կոստանդնուպոլսից և Հնդկաստանից ժամանած վաճառականներն էին։ Արդեն 1870 թվականին Մանչեստրում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Երրորդություն)։ Մեծ Բրիտանիայի հայ գաղութն ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այնտեղ հաստատվել են Թուրքիայից, Իրանից և Կովկասից գաղթած բազմաթիվ հայեր։ 20-րդ դարի 60–70-ական թվականներին հայերի հոսքը Մեծ Բրիտանիա ավելացավ հատկապես Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից և Եգիպտոսից։ Ներկայումս հայերի թիվը շուրջ 16 հազար է[փա՞ստ], նրանք հիմնականում բանվորներ, ծառայողներ, արհեստավորներ, մանր առևտրականներ են։ Կան նաև մեծահարուստներ ու խոշոր արդյունաբերողներ, մտավորականներ։ Լոնդոնում գործում է Հայ տունը, որը կազմակերպում է մշակութային միջոցառումներ։ Այնտեղ է գտնվում նաև 1992 թվականին բացված Հայաստանի դեսպանատունը։ Համայնքում գործում է հայ առաքելական 3 եկեղեցի։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդանիստը Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին է։ Մայրաքաղաքում և Մանչեստրում հայ մանուկների համար բացվել են նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ։ 1998 թվականից լույս է տեսնում «Նոր սերունդի ձայն» պարբերականը։ Գործում են նաև Անգլո-հայկական, Հայկական առաջադիմական, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունները, ՀԲԸՄ և ՀՕՄ-ի Լոնդոնյան մասնաճյուղերը և այլ կազմակերպություններ։

Ազգային խորհրդանիշներ

խմբագրել

Հղումներ աղբյուրներին

խմբագրել

www.encyclopedia.am կայք Արխիվացված 2013-05-23 Wayback Machine

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Office for National Statistics. «The Countries of the UK». statistics.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
  2. «Countries within a country». number-10.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
  3. «Changes in the list of subdivision names and code elements (Page 11)» (PDF). International Organization for Standardization. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
  4. «England – Culture». britainusa.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Country profile: United Kingdom». BBC News. news.bbc.co.uk. 2009 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
  6. «Industrial Revolution». Ace.mmu.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
  7. Jonathan, McMullan (2018 թ․ հունիսի 28). «Population estimates for UK, England and Wales, Scotland and Northern Ireland». www.ons.gov.uk. Office for National Statistics.
  8. William E. Burns, A Brief History of Great Britain, p. xxi
  9. Acts of Union 1707 parliament.uk. Retrieved 27 January 2011
  10. Phelan, Kate. «The Partition Of Ireland: A Short History». Culture Trip. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլիա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 380