Մուրացկանություն, անծանոթ մարդկանցից ակտիվ գումար կամ այլ թանկարժեք իրեր խնդրելն է, որը հանդիսանում է եկամուտի աղբյուր[1]։. Հաճախ զուգակցվում է թափառաշրջիկության հետ։

Մուրացկան ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում
Մուրացկանի ցուցանակին գրված է՝ «Կնոջս առևանգել են, փրկագնին չի հերիքում 99 ցենտ»

Տվյալ գործունեության մեջ մասնագիտացած հանցագործ խմբավորումներ կան, որոնք ստիպում են անտունների և անչափահասների զբաղվել մուրացկանությամբ։ Կա նաև մուրացկանության ենթատեսակ՝ ասկեր (անգլ.՝ ask հարցնել բառից), որոնք փողոցային երաժիշտներին օգնելով, անցնում են հանդիսատեսի շարքերով և փող խնդրում։ Ասկեր եզրը տարածված է նաև հիպիների մոտ[2]։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Լագոսի (Նիգերիա) բնակչուհի Ռոզմարի Օբիակորը լոտոյով շահած 22000 դոլարը տվել է աղքատ մուրացկանին։ Ընդ որում դա արել է ոչ մարդասիրությունից ելնելով, այլ դարձել է խաբեության և սնոտիապաշտության զոհ[3].
  • Կորեայում և Շոտլանդիայում գոյություն ունեն ռոբոտ-մուրացկաններ[4]։
  • Հռոմում հատուկ զգեստներ ու շպար կրող մուրացկաններ կան, որոնք մարմնավորում են Ազատության արձանը, 14-րդ դարի իտալական քաղաքական գործիչ Ռիենցոյին, եգիպտական Սֆինքսին և այլ հայտնի կերպարներ[5]։

ԾանոթագրություններԽմբագրել