Բացել գլխավոր ցանկը

Կենտրոնական տերություններ

Կենտրոնական տերություններ (գերմ.՝ Mittelmächte, հունգ.՝ Központi hatalmak, թուրք.՝ İttifak Devletleri կամ Bağlaşma Devletleri; բուլղար․՝ Централни сили Tsentralni sili), Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Բուլղարիայի – միջև կնքված դաշինք, ինչը հայտնի է նաև Քառյակ դաշինք անվանմամբ[1] (գերմ.՝ Vierbund) –։ Եղել է Առաջին համաշխարհային պատերազմի երկու հիմնական դաշինքներից մեկը (1914–1918 թթ.)։ Այն պարտություն կրեց Անտանտից, որից հետո լուծարվեց։

Կենտրոնական տերություններ
1914 - 1918  
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Չի եղել (դե յուրե), Բեռլին (դե ֆակտո)
Իշխանություն
Պետական կարգ Ռազմական դաշինք
Պատմություն
-
Երկյակ դաշինք
(Գերմանիա / Ավստրո-Հունգարիա)
7 հոկտեմբեր 1879 թվական
- Օսմանա-Գերմանական դաշինք 2 օգոստոս 1914 թվական
- Բուլղարա-Գերմանական պայմանագիր 6 սեպտեմբեր 1915 թվական (գաղտնի)
- Լուծարված 11 նոյեմբեր 1918 թվական
Կենտրոնական տերությունների ղեկավարները (ձախից աջ). Գերմանիայի կայզեր Վիլհելմ II-ը, Ավստրիայի կայսր և Հունգարիայի թագավոր Ֆրանց-Յոսիֆ I-ը, Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ V-ը, Բուլղարիայի ցար Ֆերդինանդ I-ը:

Դաշինքը ի սկզբանե կնքվել է Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի միջև 1879 թվականին, Բուլղարիան և Օսմանյան կայսրությունը միացել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Անդամ երկրներԽմբագրել

Պատերազմի սկզբում զինակցության անդամ Կենտրոնական տերությունները Գերմանական կայսրությունը և Ավստրո-Հունգարիան էին: Օսմանյան կայսրությունը միացավ Կենտրոնական տերություններին 1914 թվականի վերջին: 1915 թվականին դաշինքին միացավ Բուլղարիայի թագավորությունը: «Կենտրոնական տերություններ» տերմինը առաջացել է այս չորս երկրների տեղակայման դիրքից (ներառած դաշինքին սատարող այլ երկրները, բացի Ֆինլանդիայից և Լիտվայից): Կենտրոնական տերությունները տեղակայված են արևելքից Ռուսական կայսրության և արևմուտքից Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև: Ֆինլանդիան, Ադրբեջանը և Լիտվան միացան նրանց 1918 թվականին պատերազմի ավարտից առաջ և Ռուսական կայսրության փլուզումից հետո:

 
  • Անտանտը և Կենտրոնական տերությունները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
  •      Անտանտ
  •      Անտանտի գաղութներ, տարածքներ կամ նվաճումներ
  •      Կենտրոնական տերություններ
  •      Կենտրոնական տերությունների գաղութներ և նվաճված տարածքներ
  •      Չեզոք երկրներ
 
Եվրոպան 1914 թվականին:

Կենտրոնական տերությունների զինակցությունը կամ Քառյակ Դաշինքը կազմված էր հետևյալ երկրներից[2]`

Երկիր Մտել է ԱՀՊ
  Ավստրո-Հունգարիա 28 հուլիս 1914
  Գերմանական կայսրություն 1 օգոստոս 1914
  Օսմանյան կայսրություն 2 օգոստոս 1914 (գաղտնի)
29 հոկտեմբեր 1914 (հրապարակային)
  Բուլղարիա 14 Հոկտեմբեր 1915
Կենտրոնական տերությունների տնտեսական վիճակագրություն[3]
Բնակչություն
(միլիոն)
Տարածք
(միլիոն կմ2)
ՀՆԱ
($ միլիարդ)
ՀՆԱ մեկ շնչին ընկնող
($)
  Գերմանական կայսրություն (1914) Գերմանիա 67.0 0.5 244.3 3,646
Գաղութներ 10.7 3.0 6.4 601
Ընդամենը 77.7 3.5 250.7 3,227
  Ավստրո-Հունգարիա (1914) 50.6 0.6 100.5 1,986
  Օսմանյան կայսրություն (1914) 23.0 1.8 25.3 1,100
  Բուլղարիա (1915) 4.8 0.1 7.4 1,527
Ընդամենը 156.1 6.0 383.9 2,459
Կենտրոնական տերությունների ռազմական վիճակագրություն [4]
Զորք Սպանված Վիրավոր Անհետ կորած Ընդամենը կորուստներ Կորուստների հարաբերությունը զորքին
  Գերմանական կայսրություն 13,250,000 1,808,546 4,247,143 1,152,800 7,208,489 66%
  Ավստրո-Հունգարիա 7,800,000 922,500 3,620,000 2,200,000 6,742,500 86%
  Օսմանյան կայսրություն 2,998,321 325,000 400,000 250,000 975,000 34%
  Բուլղարիա 1,200,000 75,844 153,390 27,029 255,263 21%
Ընդամենը 25,257,321 3,131,890 8,419,533 3,629,829 15,181,252 66%

Պատերազմող կողմերԽմբագրել

ԳերմանիաԽմբագրել

Պատերազմի արդարացումներԽմբագրել

 
Գերմանացի զինվորները մարտի դաշտում 1914 թվականի օգոստոսին Արևմտյան ռազմաճակատում, պատերազմի բռնկումից քիչ հետո:
 
Գերմանական հեծելազորը մուտք է գործում Վարշավա 1915 թվականին:
 
Գերմանական ռազմանավը ծանր վնասվել է Յուտլանդական ճակատամարտում:

1914 թվականի հուլիսի սկզբին, երբ Ավստրո-Հունգարիայի Արքայազն Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետևանքով ստեղծված իրավիճակը տանում էր պատերազմի Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև, Կայզեր Վիլհելմ II-ը և Գերմանիայի կառավարությունը տեղեկացրեց Ավստրո-Հունգարիայի կառավարությանը, որ Գերմանիան հավատարիմ է դաշնակցին և կպաշտպանի այն ռուսների հնարավոր ներխուժումից, եթե պատերազմ բռնկվի Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև[5]: Երբ Ռուսաստանը հայտարարեց գլխավոր զորահավաքի մասին, Գերմանիան այս գործողությունը դիտեց որպես իրենց դեմ ուղղված քայլ[6]: Ռուսաստանի կառավարությունը հավաստիացրեց, որ այս զորահավաքը չի նշանակում նախապատրաստում պատերազմի Գերմանիայի դեմ, սակայն սա արձագանք է Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև հարաբերությունների սրման[6]: Գերմանիայի կառավարությունը գտավ, որ ռուսների խոստումը հերյուրանք է և նույնպես զորահավաքի հրաման տվեց ու սկսեց նախապատրաստվել պատերազմի[6]: Օգոստոսի 1-ին Գերմանիան վերջնագիր ներկայացրեց Ռուսաստանին, չնայած երկու երկրներում իրականացվում էր մեծ զորահավաք[7]: Նույն օրն ավելի ուշ, Ֆրանսիան, որը Ռուսաստանի դաշնակիցն էր, նույնես հայտարարեց գլխավոր զորահավաքի մասին[7]:

1914 թվականի օգոստոսին Գերմանիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ` բացատրելով որ ռազմական լուծումը անհրաժեշտություն է, որովհետև Ռուսաստանը ագրեսիա է դրսևորում զորահավաք իրականացնելով[8]:

Երբ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, Ֆրանսիան սկսեց պատրաստվել պատերազմի: 1914 թվականի օգոստոսին Գերմանիան պատերազմ հայտարարեց նաև Ֆրանսիային[9]: Գերմանիան առևերեսվեց երկու ռազմաճակատների և գործեց այսպես կոչված Շլիֆենի պլանի, համաձայն որի, պետք է անցներ Բելգիայով և նվաճեր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը: Այս պլանով Գերմանիան պետք է արագ արդյունքի հասներ և բոլոր ուժերը կենտրոնացներ Արևելյան ռազմաճակատի վրա: Բելգիան չեզոք երկիր էր և չէր սպասում, որ Գերմանիան կհարձակվի իր վրա: Գերմանիան հաշվի չառավ Բելգիայի չեզոքությունը և անցավ գրոհի` ուղղություն վերցնելով դեպի Փարիզ: Սա զայրացրեց Միացյալ Թագավորությանը, որը պատերազմ հայտարարեց Գերմանական կայսրությանը, քանի որ վերջինս խախտել էր 1839 թվականի Լոնդոնի պայմանագիրը, որը երաշխավորում էր Բելգիայի չեզոքությունը:

Դրանից հետո մի շարք երկրներ պատերազմ հայտարարեցին Գերմանիային 1914 թվականի օգոստոսի վերջին, իսկ Իտալիան պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիային 1915 թվականին և Գերմանիային` 1916 թվականին, ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Գերմանիային 1917 թվականի ապրիլի 6-ին և Հունաստանը` 1917 թվականի հուլիսին:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Hindenburg, Paul von: Out of my life. P. 113.
  2. Meyer G.J. (2007)։ A World Undone: The Story of the Great War, 1914 to 1918։ Delta Trade Paperback։ ISBN 0-553-38240-3 
  3. S.N. Broadberry, Mark Harrison. The Economics of World War I. illustrated ed. Cambridge University Press, 2005, pp. 9-10.
  4. Spencer Tucker (1996)։ «The European Powers in the First World War»։ էջ 173 
  5. Cashman, Greg; Robinson, Leonard C. An Introduction to the Causes of War: Patterns of Interstate Conflict from World War I to Iraq. Rowman & Littlefield. 2007. P57
  6. 6,0 6,1 6,2 Meyer, G.J. A World Undone: The Story of the Great War, 1914 to 1918. Delta Book. 2006. P39.
  7. 7,0 7,1 Meyer, G.J. A World Undone: The Story of the Great War, 1914 to 1918. Delta Book. 2006. P95.
  8. Hagen, William W. German History in Modern Times: Four Lives of the Nation. P228.
  9. Tucker, Spencer C. A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle East: From the Ancient World to the Modern Middle East. ABC-CLIO. 2009. P1556.