Ապագաղութայնացում

գաղութացման չեղարկում

Ապագաղութայնացում (դեկոլոնիզացիա), անկախության և լիարժեք ինքնիշխանության տրամադրումը տիրապետություններին, մանդատված տարածքներին, գաղութներին, պրոտեկտորատներին[1][2][3]։

Չիլիի անկախության հռչակագիրը (փետրվարի 18, 1818)

1941 թվականին Ատլանտյան խարտիան հայտարարեց գաղութային կայսրությունների վերացման քաղաքականության մասին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն աջակցության դիմաց պահանջում էր բաց հասանելիություն գաղութային պետությունների շուկաներին։

Գաղութային համակարգի որոշիչ խզումը տեղի է ունեցել 1947 թվականին (Հնդկաստանի անկախություն) և 1960-ականներին (աֆրիկյան տիրապետության մեծ մասի անկախություն)[4]։

Գաղութային կախվածության մեջ գտնվող երկրները կոչվում էին Երրորդ աշխարհի երկրներ։ Հետգաղութային ժամանակաշրջանում, զարգացած արևմտյան երկրները պահպանել և պահպանում են իրենց տնտեսական գերիշխանությունը Երրորդ աշխարհի շատ երկրներում, հիմնականում անհավասար առևտրային փոխանակման (նեո-գաղութացման) տեսքով։ Երրորդ աշխարհի երկրները հանդես են գալիս որպես էժան հումքի և էժան աշխատուժի աղբյուրներ, ինչը հնարավորություն է տալիս արևմտյան կորպորացիաներին նվազեցնել իրենց ծախսերը։ Հետգաղութային ստրկությանը նպաստում է այն, որ զարգացած երկրները վերահսկում են ապրանքային և ֆինանսական շուկաները և ապահովում նրանց համար շահավետ փոխարժեքներ։ Արևմտյան ապրանքները հաճախ մտնում են զարգացող շուկաներ մենաշնորհային բարձր գներով հատկապես բարձր տեխնոլոգիական, դեղագործական և ռազմական արտադրանքներում[5][6]։

Երրորդ աշխարհի երկրների թույլ կոռուպացված ռեժիմները հաճախ զարգացած երկրների քաղաքական վերահսկողության ներքո են և չեն կարողանում հասնել արդարացի գների հարաբերակցությանը, ապահովել արտարժութային եկամուտների վերադարձի վերահսկում և բարձրացնել հարկերի հավաքումը սեփական կրթական և գիտական ոլորտի զարգացման համար։ Շատ երկրների պարտքը շարունակաբար աճում էր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Pushkala Prasad (2015-02-24)։ Crafting qualitative research : working in the postpositivist traditions։ London։ ISBN 9781317473695։ OCLC 904046323 
  2. Sabrin Mohammed (2013)։ «Exploring the intellectual foundations of Egyptian national education» 
  3. Walter. Mignolo (2011)։ The darker side of Western modernity : global futures, decolonial options։ Durham: Duke University Press։ ISBN 9780822350606։ OCLC 700406652 
  4. David Strang, "Global patterns of decolonisation, 1500–1987." International Studies Quarterly (1991): 429–454. online
  5. Robert R. Palmer, The age of the Democratic Revolution: a political history of Europe and America, 1760–1800 (1965)
  6. Richard B. Morris, The emerging nations and the American Revolution (1970).