Ալ-Անդալուս
Ալ-Անդալուս (արաբ․՝ الأنْدَلُس translit. al-ʼAndalus; արագոներեն՝ al-Andalus; աստուրերեն՝ al-Ándalus; բասկ.՝ al-Andalus; բերբերերեն՝ ⴰⵏⴷⴰⵍⵓⵙ, կատ.՝ al-Àndalus; գալ.՝ al-Andalus; օքս.՝ Al Andalús; պորտ.՝ al-Ândalus; իսպ.՝ al-Ándalus}} (արաբ․՝ الأَنْدَلُس), Իբերական (Պիրենեյան) թերակղզու տարածք, որը միջին դարերում գտնվել է մուսուլմանական տիրապետության տակ։ Ժամանակակից պատմաբաններն այդ եզրույթով նշում են արդի Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքներում միջնադարում հիմնված մուսուլմանական պետությունները[1], որոնք իրենց հզորության գագաթնակետին զբաղեցրել են թերակղզու մեծագույն մասը[2], ներկայիս Ֆրանսիայի հարավի մի մասը, Սեպտիմանիան (VIII դարում), շուրջ մեկ հարյուրամյակ էլ (IX–X դարերում) իրենց իշխանությունը տարածել Ֆրաքսինեթից մինչև Ալպերի լեռնանցքները, որոնք Իտալիան կապում էին Արևմտյան Եվրոպայի հետ[3][4][5]։ Ալ-Անդալուս անվանումը վերաբերում է արաբական ու բերբերական այն պետություններին, որոնք 711-ից մինչև 1492 թվականը տարբեր ժամանակներում տիրել են նշյալ տարածքներին, ընդ որում՝ Ռեկոնկիստայի հզորացմանը զուգընթաց՝ սահմաններն անընդհատ փոփոխվել են[6][7][8]։
Իր հզորության գագաթնակետին ալ-Անդալուսը բաժանված էր հինգ վարչական միավորների՝ էմիրությունների ու խալիֆայությունների, որոնք կոպիտ հաշվարկներով մոտավորապես համընկնում էին ներկայիս հետևյալ տարածաշրջաններին. 1. Անդալուսիա, 2. Պորտուգալիա և Գալիսիա, 3. Կաստիլիա և Լեոն, 4. Նավառա, Արագոն և Կատալոնիա, 5. Օքսիտանիայի Լանգեդոկ-Ռուսիլիոն տարածաշրջանը[9]։
Ալ-Անդալուսի Կորդովայի խալիֆայությունը ժամանակին դարձել է կրթության, գիտության կենտրոն, նրա նույնանուն մայրաքաղաքն էլ վերածվել է Եվրոպայի խոշորագույն բնակավայրի, որն իր մշակույթով ու տնտեսությամբ առաջատարների շարքում էր միջերկրածովյան ավազանում, Եվրոպայում, իսլամական աշխարհում։ Կորդավացի գիտնականները խոշոր նվաճումներ են արձանագրել հատկապես եռանկյունաչափության (Ջաբր իբն Աֆլահ), աստղագիտության (Ազ-Զարքալի), վիրաբուժության (ալ-Զահրավի), դեղագիտության (Իբն Զուհր)[10], ագրոնոմիայի (Իբն Բասալ և Իբն ալ-Ավամ) բնագավառներում։ Ալ-անդալուսը դարձել էր գիտա-կրթական առաջընթացի ապահովման, ինչպես նաև՝ գիտության ու մշակույթի նվաճումների փոխանակման խոշոր կենտրոն եվրոպական ու մերձմիջերկրածովյա երկրների, մուսուլմանական ու քրիստոնեական աշխարհների համար[10]։
Անվանումը երբեմն գործածվում էր որպես թերակղզու բոլոր պետությունների ընդհանուր անուն՝ անկախ նրանց կրոնաքաղաքական պատկանելությունից։
Անվան ծագում
խմբագրելԱնդալուսիա բառը «վանդալիսիա» բառի աղավաղված տարբերակն էր, որով արաբները անվանում էին Պիրենեյան թերակղզին՝ այն համարելով վանդալների (բարբարոսների) տարածք։
Պատմություն
խմբագրելԱնդալուսի պատմությունը զուգադրվում է Ռեկոնկիստային (իսպ.՝ Reconquista՝ վերանվաճում). այդպես ընդունված է անվանել Իսպանիայի պատմության այն շրջանը, երբ այն մասնակի կամ ամբողջությամբ ենթարկվել է մուսուլմաններին։ Այսինքն՝ ռեկոնկիստան սկսել է այն ժամանակ, երբ արաբներն անցել են Ջիբրալթարի նեղուցը ու հայտնվել են Անդալուսում (711), և որոշ ժամանակ անց տեղի է ունեցել քրիստոնյաների առաջին խոշոր ճակատամարտը (Կովադոնգա, 718)։
Պիրենեյան թերակղզին սկզբում Արաբական խալիֆայության նահանգ-ամիրայություն էր (718-756), ապա՝ ինքնուրույն ամիրայություն՝ Կորդովա կենտրոնով (756-929), ավելի ուշ՝ ինքնիշխան խալիֆայություն՝ Կորդովա մայրաքաղաքով (929-1031)։
11-15-րդ դարերում մուսուլմանները կարողանում են իրենց իշխանությունը պահպանել միայն թերակղզու հարավային մասում, հետզհետե ճնշվելով քրիստոնեադավան պետությունների կողմից։ 1492 թվականից արաբների վերջին հենակետը Իսպանիայում՝ Գրանադայի ամիրայությունը, նվաճվում է իսպանացիների կողմից։ Դրանով ավարտվում է ռեկոնկիստան։ Իսպանիայի հարավը այժմ միավորված է վարչաքաղաքական մեկ միավորի մեջ, որը նույնպես կոչվում է «ալ-Անդալուս»։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Camilo Gómez-Rivas (2014 թ․ նոյեմբերի 21). Law and the Islamization of Morocco under the Almoravids: The Fatwās of Ibn Rushd al-Jadd to the Far Maghrib. Brill. էջեր 1, note 3. ISBN 978-90-04-27984-1.
- ↑ Fernando Luis Corral (2009). «The Christian Frontier against al-Andalus (Muslim Spain): concept and politics during the reigns of King Fernando I of Castile and Leon and his successors until 1230». In Natalie Fryde; Dirk Reitz (eds.). Walls, Ramparts, and Lines of Demarcation: Selected Studies from Antiquity to Modern Times. LIT Verlag Münster. էջ 67. ISBN 978-3-8258-9478-8.
- ↑ Versteegh, Kees (1990 թ․ հունվարի 1). «The Arab Presence in France and Switzerland in the 10Th Century». Arabica (անգլերեն). 37 (3): 359–388. doi:10.1163/157005890X00041. ISSN 1570-0585. JSTOR 4057147.
- ↑ Wenner, Manfred W. (August 1980). «The Arab/Muslim Presence in Medieval Central Europe». International Journal of Middle East Studies (անգլերեն). 12 (1): 59–79. doi:10.1017/S0020743800027136. ISSN 1471-6380. JSTOR 163627.
- ↑ Some authors mention bands penetrating as far north as Sankt Gallen, where they sacked the monastery in 939. Cf. Ekkehard, Casus S. Galli, IV, 15 (pp. 137f); Lévi-Provençal (1950:60); Reinaud (1964:149f).
- ↑ "Para los autores árabes medievales, el término Al-Andalus designa la totalidad de las zonas conquistadas – siquiera temporalmente – por tropas arabo-musulmanas en territorios actualmente pertenecientes a Portugal, España y Francia" ("For medieval Arab authors, Al-Andalus designated all the conquered areas – even temporarily – by Arab-Muslim troops in territories now belonging to Portugal, Spain and France"), José Ángel García de Cortázar, V Semana de Estudios Medievales: Nájera, 1 al 5 de agosto de 1994, Gobierno de La Rioja, Instituto de Estudios Riojanos, 1995, p. 52.
- ↑ Eloy Benito Ruano [in իսպաներեն] (2002). Tópicos y realidades de la Edad Media. Real Academia de la Historia. էջ 79. ISBN 978-84-95983-06-0. «Los arabes y musulmanes de la Edad Media aplicaron el nombre de Al-Andalus a todas aquellas tierras que habian formado parte del reino visigodo: la Peninsula Ibérica y la Septimania ultrapirenaica. ("The Arabs and Muslims from the Middle Ages used the name of al-Andalus for all those lands that were formerly part of the Visigothic kingdom: the Iberian Peninsula and Septimania")»
- ↑ The Oxford Dictionary of Islam. Esposito, John L. New York: Oxford University Press. 2003. doi:10.1093/acref/9780195125580.001.0001. ISBN 0195125584. OCLC 50280143.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ O'Callaghan, Joseph F. (1983 թ․ հոկտեմբերի 31). A History of Medieval Spain. Ithaca: Cornell University Press. էջ 142. ISBN 0801468728. OCLC 907117391.
- ↑ 10,0 10,1 Covington, Richard (2007). Arndt, Robert (ed.). «Rediscovering Arabic Science». Saudi Aramco World. Aramco Services Company. 58 (3): 2–16.
Գրականություն
խմբագրել- Dodds, Jerrilynn D. Al-Andalus: the art of Islamic Spain. — New York: The Metropolitan Museum of Art, 1992. — ISBN 9780870996368
- The Art of medieval Spain, A.D. 500–1200. — New York: The Metropolitan Museum of Art, 1993. — ISBN 0870996851
- Glick, Thomas (2005). «Islamic and Christian Spain in the Early Middle Ages: Comparative Perspectives on Social and Cultural Formation».
- Glick, Thomas (1999). «Islamic and Christian Spain in the Early Middle Ages». Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Мусульманская Испания (VIII—XV вв) на сайте «Руниверс»
- Анонимные авторы. (2011 թ․ օգոստոսի 24). «Испанские средневековые хроники: Хроника Карденьи I. Хроника Карденьи II. Анналы Толедо I. Анналы Толедо II. Анналы Толедо III». www.bloknot.info (А. Скромницкий). Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- Darío Fernández-Morera: «The Myth of the Andalusian Paradise», The Intercollegiate Review, 2006
- The routes of al-Andalus (from the UNESCO web site)
- The Library of Iberian Resources Online
- Al-Andalus Chronology and Photos
- Christian Martyrs in Muslim Spain by Kenneth Baxter Wolf
- The Musical Legacy of Al-Andalus – historical maps, photos, and music showing the Great Mosque of Córdoba and related movements of people and culture over time
- Patricia, Countess Jellicoe, 1992, The Art of Islamic Spain, Saudi Aramco World
- "Cities of Light: The Rise and Fall of Islamic Spain" (documentary film)
- Al-Andalus: the art of Islamic Spain, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Անդալուս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 387)։ |