Փշամորթներ
Փշամորթներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Echinodermata
| ||||||||
|
Փշամորթներ (լատիներեն՝ Echinodermata), կենդանիների տիպ։ Իրենց անվանումը ստացել են իրենց փշոտ մակերեսի համար (echin հունարեն նշանակում է «փշոտ»)։ Փշամորթների թվին են դասվում ծովաստղերը, ծովոզնիները, ծովային վարունգները և տափակ ծովոզնիները։


Փշամորթներն ընդգրկում են մոտ 7000 տեսակ։ Բոլորն էլ ծովային կենդանիներ են։ Մեծ մասը դանդաղ է շարժվում (եթե ընդհանրապես շարժվում է)։ Փշամորթներին հատուկ է ճառագայթային համաչափությունը։
Կենսագրություն Խմբագրել
Փշամորթների թրթուրային փուլը երկկողմանի համաչափ է։ Սա հաստատում է այն փաստը, որ փշամորթները սերտորեն կապված չեն այլ ճառագայթաձև կենդանիների հետ, ինչպիսին են աղեխորշավորները, որոնք երբեք չեն ցուցաբերում երկկողմանի համաչափություն։
Կառուցվածք Խմբագրել
Փշամորթների մեծ մասն ունի ներքին կմախք (էնդոկմախք)՝ կազմված հենց մաշկի տակ գտնվող կարծր թիթեղիկներից։ Այս ներքին կմախքի ելուստներն ու փշերն են, որ առաջացնում են կենդանու անհարթ կամ փշոտ մակերեսը։
Միայն փշամորթներին է հատուկ ջրանոթային (ամբուլակրալ) համակարգը՝ ջրով լցված խողովակների ցանց, որը շրջանառում է ջուրը փշամորթի մարմնի միջով՝ հեշտացնելով գազափոխանակությունը (O2-ի մուտքն ու CO2-ի ելքը) և նյութափոխանակության արգասիքներից ազատումը։
Աղբյուրներ Խմբագրել
Կենսաբանության 11-րդ դասարանի դասագիրք