Կարոլինգներ
Կարոլինգներ (լատին․՝ Carolingi, ֆր.՝ Carolingiens, գերմ.՝ Karolinger), թագավորական և կայսերական դինաստիա Ֆրանկական պետությունում։ Անվանումը Կառլոս Մեծի անունից է։ Կարոլինգների դինաստիան հաջորդել է Մերովինգներին (751 թվականից) և թագավորել մինչև X դար։ Կարոլինգներն հզորության գագաթնակետին հասան Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան։ Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը (թագավորել է 814-840 թվականներին)։ 843 թվականի Վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև։ Կարլոս III Հաստամարմինը (կայսր 881 թվականից 887 թվականներին) կարճ ժամանակով վերամիավորեց կայսրությունը։ Նրանից հետո Կարոլինգները թագավորեցին Իտալիայում մինչև 905 թվականը, Արևելաֆրանկական թագավորությունում (Ֆրանսիայում՝ մինչև 987 թվականը)։
Կարոլինգներ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ |
Մասն է | Գերմանական ցեղեր |
Երկիր | Սրբազան Հռոմեական կայսրություն Ֆրանկական թագավորություն Լանգոբարդական թագավորություն Բավարիա (հերցոգություն) Չեխիայի թագավորություն կամ Բոհեմիայի թագավորություն |
Ծագում | Պիպինիդներ |
Տիտղոսներ | Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրանկների թագավոր Լանգոբարդների թագավոր Իտալիայի թագավոր Բոհեմիայի հերցոգ Ակվիտանիայի թագավոր Արևելյան ֆրանկների թագավոր Բուրգունդիայի թագավոր Բավարիայի հերցոգ Մենի դուքս Վերմանդուայի կոմս Վալուայի կոմս |
Հիմնադիր | Շառլ Մարտել |
Հիմնում | 714 |
Ավարտ | 1124 |
Ազգային պատկանելիություն | ֆրանկեր/լանգոբարդներ |
Կրտսեր ճյուղեր | իգական գիծ Ռոբերտիններ * Կապետինգներ Բոզոնիդներ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինգներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 340)։ |