Նորվեգական ծով
Նորվեգական ծով, ծայրամասային ծով Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, Սկանդինավյան թերակղզու, Շետլանդական, Ֆարերյան, Իսլանդիա, Ցան Մայեն և Արշի կղզիների միջև։ Մակերեսը 1383 հազար կմ² է, խորությունը՝ մինչև 3734 մ։ Նորվեգական ծովով է անցնում Նորվեգական տաք հոսանքը, որի հետևանքով այն չի սառչում։ Նորվեգական ծովի աղիությունը 34—35,2°/°° է, մակընթացությունը՝ կեսօրյա (ալիքի բարձրությունը՝ մինչև 3,3 մ է)։ Հարուստ է ձկներով։
![]() | ||
Կոորդինատներ | ||
Դիրք | Հյուսիսային սառուցյալ օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 1,4 մլն․ կմ² | |
Ամենամեծ խորությունը | 3970 մ | |
Միջին խորությունը | 1600—1750 մ | |
Հիմնական նավահանգիստներն են Տրոնհեյմը, Նարվիկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 385)։ ![]() |