Ազովի ծով (լատ.՝ Palus Maeotis , [2] հունարեն՝ Μαιῶτις λίμνη or Propontis[3] կամ այժմ լատ.՝ mare Asoviense[4], ռուս.՝ Азовское море; ուկրաիներեն՝ Азовське море, Озівське море, ադըղե.՝ Хы мыутӏэ, Ղրիմի թաթարերեն՝ Azaq deñizi), Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով։ Կերչի նեղուցով միանում է Սև ծովին։ Մակերեսը 38 հզ. կմ² է, խորությունը՝ մինչև 14 մ։ Ափերը հարթ են, ավազոտ և առաջացնում են ցամաքալեզվակներ։ Հյուսիս–արևելքում Տագանրոգի, հարավ–արևելքում Տեմրյուկի ծոցերն են, արևմտքում՝ Սիվաշը։ Ազովի ծով են թափվում Դոն և Կուբան գետերը։ Կլիման ցամաքային է, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը՝ 23,5°C-ից 24,5°C, առավելագույնը՝ 40°C, հունվարին և փետրվարին՝ - 1°C–ից -6°C, նվազագույնը՝ -30°C։ Տարեկան տեղումները՝ 312–528 մմ։ Գերիշխում են հյուսիս–արևելյան քամիները։ Սառցակալվում է դեկտեմբերից մարտ ամիսներին։ Հիմնական ծովային հոսանքը սկիզբ է առնում Տագանրոգի ծոցից և շրջապտույտ կատարում ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։ Ջուրը պղտոր է։ Ջրի ջերմաստիճանը ձմռանը 0°C–ից ցածր է, ամռանը՝ 25°C, 30°C, աղիությունը՝ 2–11‰։ Կենդանական աշխարհը բազմատեսակ չէ, բայց քանակապես հարուստ է։ Զարգացած է ձկնորսությունը (թառափազգիներ, սուդակ, բրամ ևն)։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Տագանրոգը, Ժդանովը, Եյսկը, Բերդյանսկը։
Ազովի ծով |
---|
 |
Տեսակ | ծով և ծոց |
---|
Երկիր | Ռուսաստան և Ուկրաինա |
---|
Երկարություն | 340 կմ |
---|
Լայնություն | 135 կմ |
---|
Խորություն | 14,5 մետր[1] |
---|
Շրջանագծի երկարություն | 1472 կմ |
---|
Մակերես | 37 600 կմ²[1] |
---|
Կազմված է | Կերչի նեղուց և Տագանրոգի ծովածոց |
---|
Մասն է | Սև ծով |
---|
Ջրահավաքի տարածք | Ազովի ծովի ավազան |
---|
Ավազանի երկիր | Ռուսաստան և Ուկրաինա |
---|
Լիճ հոսող գետ | Կալմիուս, Կորսակ, Մոկրայա Բելոսարայկա, Պրոտոկա, Բեզիմեննայա, Դոմուզլա, Զելյոնայա, Սոլյոնա, Կարալար, Մոկրիյ Յելանչիկ, Սյուերտաշսկայա, Ալի-Բայ, Բալկա Աջիելսկայա, Զելյոնիյ Յար, Բեյսուգ, Չելբաս, Դոն, Կիրպիլի, Կուբան, Բերդա, Գրուզսկի Յելանչիկ և Կագալնիկ |
---|
|
 |
 |
 |