Գալիսիայի թագավորություն
Գալիսիայի թագավորություն (լատ.՝ Reino de Galiza՝ ռեյնո դե գալիսա) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 409-1833 թվականներին։ Հիմնադրել է սվև Հերմերիկը (լատ.՝ Hermericus) 409-585 թվականին։ Երկիրը կառավարել են տարբեր թագավորական տոհմեր։ Տարածքը կազմել է առավելագույնը 60 000 քառ. կմ։
| ||||
| ||||
Նշանաբան | ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բրագա, Տույ, Օվիեդո, Լեոն, Սանտյագո դե Կոմպոստելա | |||
Լեզու | Գալիսերեն-պորտուգալերեն, կաստիլերեն | |||
Կրոն | ![]() | |||
Հիմն | Antiga Marcha do Reino de Galicia | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | միապետություն | |||
Պետության գլուխ | թագավոր |
Առաջին շրջանում մայրաքաղաքներն էին Բրագա և Տույ քաղաքները, զարգացած միջնադարում՝ Աստուրիայի թագավորությունից անջատվելուց հետո՝ Օվիեդոն և Լեոնը։ 11-րդ դարում վերականգնված Գալիսիայի թագավորության մայրաքաղաքն է դառնում Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքը, որը ավելի քան ութ դար մնում է Գալիսիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Կորդովայի խալիֆայությունը, ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև Պորտուգալիա։ Տարբեր ժամանակաշրջաններում այն ներառում էր Աստուրիայի լեռները, Լեոնի հովիտը և ազդեցություն էր ունեցել Նավառայի թագավորության վրա։
11-րդ դարում Գալիսիայի թագավորությունը վերստին կարողացավ անկախանալ. մինչ այդ նա հանդես էր գալիս Վեստգոթական թագավորության, ապա՝ Աստուրիայի կազմում։ Պարբերաբար ենթարկվել էր Կորդովայի ամիրայության, ապա՝ Կորդովայի խալիֆայության հարձակումներին։
Գալիսիայի թագավորությունն ի սկզբանե քրիստոնյա երկիր չէր, որը հիմնադրվել էր՝ անջատվելով Հռոմեական կայսրությունից` համանուն հռոմեական պրովինցիայի տարածքում։ Այն կարճ ժամանակով հայտնվել էր արաբների լծի տակ` Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո[1]։ 13-րդ դարում Գալիսիան դարձավ Կաստիլիայի թագավորության հպատակ երկիրը, սակայն պահպանեց իր թագը նույնիսկ Նապոլեոն Բոնապարտի ժամանակաշրջանում՝ պատմության ասպարեզից հեռանալով 1833 թվականին։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Collins, Roger (1989)։ The Arab Conquest of Spain 710-797։ Oxford, UK / Cambridge, USA: Blackwell։ էջ 49։ ISBN 0-631-19405-3