Իվան III Վասիլևիչ (ռուս.՝ Иван III Васильевич, հունվարի 22, 1440[1][2], Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն - հոկտեմբերի 27, 1505[1][2] կամ հոկտեմբերի 27, 1505(1505-10-27)[3], Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[4]), Ռուսիայի ականավոր պետական գործիչ, Մոսկվայի մեծ իշխան (1462-1505 թվականներ)։

Իվան III
Ivan III of Russia.jpg
Ծնվել է՝հունվարի 22, 1440[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն
Մահացել է՝հոկտեմբերի 27, 1505[1][2] (65 տարեկան) կամ հոկտեմբերի 27, 1505(1505-10-27)[3] (65 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[4]
Արխանգելսկի վանական համալիր
ՏոհմՌյուրիկովիչներ
քաղաքական գործիչ
ՀայրՎասիլի II
ՄայրՄարիա Յարոսլավնա
ԵրեխաներԻվան Իվանովիչ Երիտասարդ, Վասիլի III, Յուրի Իվանովիչ, Անդրեյ Իվանովիչ, Ելենա Իվանովնա, Դմիտրի Իվանովիչ Ժիլկա, Simeon, Duke of Kaluga?, Inokinya Aleksandra?, Yevdokiya Ivanovna? և Theodosia Ioannovna?
Հավատքուղղափառություն

Ամրապնդեց իշխանութան հեղինակությունը և հիմքը դրեց կենտրոնացված պետականության, Մոսկվայի իշխանությունը գերիշխան առաջատար պետությունների շարքում հաստատելով և փաստորեն սկիզբ տալով համառուսական ամբողջական միապետությանը։ Իվան Վասիլևիչի օրոք սկսվեց Լեհաստանի և Լիտվայի իշխանության տակ գտնվող Ուկրաինայի զավթումը Ռուսիայի կողմից։

Մոսկվայի մեծ իշխան Վասիլի II-ի և սերպուխովյան իշխանուհի Մարիա Յարոսլավնայի որդին էր։ Ժառանգելով Մոսկվայի իշխանական գահը 1462 թվականին, Իվան III-ը ընդլայնեց իշխանության սահմանները, միացնելով Յարոսլավլի (1463) և Ռոստովի (1474) իշխանությունները, ինչպես նաև Նովգորոդի հանրապետությունը (1478), Տվերի իշխանությունը (1485) և հողատարածքներ Վյատկայից ու Ռյազանից։ 1480 թվականին վերջնականապես թոթափեց թաթար-մոնղոլական Ոսկե Հորդայի լուծը։ Իվան III-ի իշխանության օրոք ձևավորվեց «Համայն Ռուսիայի մեծ իշխան» անվանումը, որը հիմքն էր՝ ռուսական ցար տիտղոսի։

Գահի ժառանգության շուրջ սկսված պայքարի արդյունքում (1502) Իվան III-ը վերջապես գահի ժառանգորդ նշանակեց իր երկրորդ կնոջից՝ Բյուզանդիայի կայսերական գահաժառանգ Սոֆիա Պալեոլոգոս իշխանուհուց ունեցած ավագ որդի՝ Վասիլիին։

Իվան III-ը երկու անգամ հարձակվեց լեհ-լիտվական պետության վրա, բայց իրեն հաջողվեց միայն մասամբ գրավել Ուկրաինայի տարածքը։

Իվան III-ը վախճանվեց 1505 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում։ Նա ռուսական միասնական պետություն ստեղծելու գործում մեծ դեր խաղաց։ Նրա օրոք տապալվեց մոնղոլական լուծը։

ԾանոթագրություններԽմբագրել

Նախորդող
Վասիլի II
Մոսկվայի մեծ իշխան
Իվան III

1462 - 1505
Հաջորդող
Վասիլի III
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 420