Ռեյկյավիկ (իսլ.՝ Reykjavík, բառացի՝ «ծխացող ծովախորշ»), Իսլանդիայի մայրաքաղաքը, երկրի տնտեսական և մշակութային հիմնական կենտրոնը։ Աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքը։ Բնակչությունը՝ 139 875 մարդ (հունվարի 1, 2023)[2][2]։

Մայրաղաք
Ռեյկյավիկ
իսլ.՝ Reykjavík
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսլանդիա Իսլանդիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքՌեյկյավիկյուրբորգ[1]
Հիմնադրված է1786 թ.
Մակերես274 538 739 քառակուսի մետր
ԲԾՄ8 մետր
Պաշտոնական լեզուիսլանդերեն
Բնակչություն139 875 մարդ (հունվարի 1, 2023)[2][2]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ+354
Փոստային դասիչ101–155
Պաշտոնական կայքreykjavik.is(իսլանդ.)
Ռեյկյավիկ (Իսլանդիա)##
Ռեյկյավիկ (Իսլանդիա)

Անվանում

խմբագրել

Անվանումը իսլանդերեն բառացի նշանակում է «ծխացող խորշ» («ծխացող» մակդիրն այստեղ օգտագործվել է «գոլորշու» իմաստով, այսինքն՝ «գոլորշու խորշ»․ քաղաքի մոտերքում կան շատ գեյզերներ՝ տաք աղբյուրներ, որոնք օդում գոյացնում են ծուխ հիշեցնող գոլորշի)[3]։

Պատմություն

խմբագրել

Քաղաքն առաջացել է 874 թվականին Իսլանդիայում նորվեգական առաջին վերաբնակիչների հաստատվելուց հետո։ Մինչև 12-րդ դարը Ռեյկյավիկի տեղում եղել է ագարակ, 17-18-րդ դարերին՝ ավան։ 1786 թվականին (համարվում է քաղաքի հիմնադրման թվականը) Ռեյկյավիկին տրվել է քաղաքի իրավունք։

Մինչև 10-րդ դարի սկիզբը Ռեյկյավիկը աճել է դանդաղ։ 1845 թվականից այն Իսլանդիայի ալտինգի (խորհրդարան), 1904 թվականից ինքնավար Իսլանդիայի կառավարության նստավայրն է։ 1920 թվականից պաշտոնապես հաստատվել է Իսլանդիայի թագավորության, 1944 թվականից՝ Իսլանդիայի Հանրապետության մայրաքաղաք։

Աշխարհագրություն և կլիմա

խմբագրել

Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Ֆախսաֆլոուի ծոցում, Սելտյադնարնես թերակղզու վրա։ Բարձրությունը մինչև 150 մ է։

Կլիման մերձարկտիկական ծովային է։

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքը տրանսպորտային հանգույց է, ձկնարդյունագործության և ձկնառևտրի կենտրոն։ Կան ձկնավերամշակման ձեռնարկություններ, նավաշինության, նավանորոգման, ձկնորսական ցանցերի ու սարքավորումների արտադրություն, սննդի, թեթև արդյունաբերություն։

Ռեյկյավիկի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 10.6
(51.1)
9.9
(49.8)
12.4
(54.3)
14.7
(58.5)
20.6
(69.1)
24.4
(75.9)
26.2
(79.2)
24.8
(76.6)
18.5
(65.3)
16.6
(61.9)
13.3
(55.9)
12.0
(53.6)
26.2
(79.2)
Միջին բարձր °C (°F) 3.3
(37.9)
3.6
(38.5)
4.5
(40.1)
7.3
(45.1)
10.3
(50.5)
13.4
(56.1)
15.2
(59.4)
14.6
(58.3)
11.8
(53.2)
7.8
(46)
4.9
(40.8)
3.8
(38.8)
8.4
(47.1)
Միջին օրական °C (°F) 0.9
(33.6)
0.7
(33.3)
1.6
(34.9)
4.0
(39.2)
6.9
(44.4)
10.3
(50.5)
12.0
(53.6)
11.5
(52.7)
9.0
(48.2)
5.1
(41.2)
2.4
(36.3)
1.1
(34)
5.5
(41.9)
Միջին ցածր °C (°F) −1.3
(29.7)
−1.8
(28.8)
−0.9
(30.4)
1.3
(34.3)
4.0
(39.2)
7.6
(45.7)
9.4
(48.9)
8.9
(48)
6.6
(43.9)
2.8
(37)
0.1
(32.2)
−1.2
(29.8)
3.0
(37.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −24.5
(−12.1)
−19.4
(−2.9)
−16.4
(2.5)
−16.4
(2.5)
−7.7
(18.1)
−0.7
(30.7)
1.0
(33.8)
−0.4
(31.3)
−4.4
(24.1)
−10.6
(12.9)
−15.1
(4.8)
−16.8
(1.8)
−24.5
(−12.1)
Տեղումներ մմ (դյույմ) 80.6
(3.173)
85.9
(3.382)
81.4
(3.205)
56.0
(2.205)
52.8
(2.079)
44.2
(1.74)
52.7
(2.075)
68.6
(2.701)
71.8
(2.827)
74.3
(2.925)
79.5
(3.13)
94.3
(3.713)
841.9
(33.146)
Միջին ամսական արևային ժամ 20.0 59.6 109.3 164.2 200.8 173.8 168.1 155.1 119.7 93.0 41.0 21.6 1326,2
աղբյուր: Iceland Met Office[4]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.samband.is/sveitarfelogin/hofudborgarsvaedid/reykjavikurborg/
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://statice.is/statistics/population/inhabitants/municipalities-and-urban-nuclei/
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
  4. «Iceland Met office: Monthly Averages for Reykjavik». Iceland Met Office. 2012. Retrieved on 4 January 2013.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյկյավիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։