Վալլիերեն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վալլիերեն (կիմրերեն) (ինքնանվանում՝ Cymraeg) կամ վելշերեն (ուելշերեն) ՝ Հնդեվրոպական լեզվաընտանիքի կելտական լեզվախմբի լեզու։ Վալլիերեն խոսում են ընդհանուր առմամբ 580 000 մարդ։ Վալլիերեն խոսում են Ուելսում, Արգենտինայում, Անգլիայում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում[3]։
![]() | |
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Բրետոնական լեզուներ[1] և Western Brittonic? |
Երկրներ | ![]() ![]() |
Խոսողների քանակ | 724 000 մարդ |
Վերահսկող կազմակերպություն | Welsh Language Board? և Welsh Language Commissioner? |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[2] |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | cy |
ISO 639-1 | cy |
ISO 639-2 | wel և cym |
ISO 639-3 | cym |
![]() |
Վալլիերենը չի մտնում աշխարհի տարածված լեզուների դասակարգման մեջ։
Վելշերեն (Cymraeg կամ y Gymraeg, արտասանվում է Կաղապար:IPA-cy) կամ վալլիերեն - կելտական լեզուների բրիտոնյան ճյուղի լեզուներից մեկը, որով խոսում են Ուելսի տեղաբնիկ ժողովրդի ներկայացուցիչները, ինչպես նաև որոշ մարդի Անգլիայում, և ոմանք Ի Վլադֆա-ում (ուելսյան կամ վելշական գաղութ Արգենտինայի, Չոբուտ նահանգում)[4]։ Պատմականորեն այն հայտնի է անգլերենում որպես ՛՛բրիտանական լեզու կամ "the British tongue"[5], ՛՛կամբրյան կամ քամբրյան լեզու՝ "Cambrian"[6], ՛՛կամբրիկ՛՛ կամ ՛՛քեմբրյան՛՛ լեզու՝ "Cambric"[7] նաև՝ ՛՛կյումրիկ՛՛ կամ կյումրիյան լեզու՝ "Cymric"[8]։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 2011 թվականի մարդահամարի համաձայն՝ Ուելսում կան 3 միլիոն 100 հազար բնակիչներ։ Նրանցից 73%-ը, այսինքն՝ 2 միլիոն 200 հազարը չունեն Ուելսի լեզվով կամ վելշերենով խոսելու հմտություններ։ Բնակչության 25%-ը այդ երկրից չէ։ Ուելսի 3-տարեկանից բարձր տարիքի տեղաբնիկներից միայն 19%-ն է, այսինքն 562 հազար մարդ, ովքեր ունակ են խոսելու վելշերեն, իսկ նրանցից 77%-ը՝ ունակ են նաև կարդալու և գրելու վելշերեն։ Այսպիսով բանավոր և գրավոր վելշերենին տիրապետում է վելշերից կամ ուելսցիներից 431 հազարը – այսինքն՝ Ուելսի ամբողջ բնակչության 15%-ը)[9]։ Սա կարող է համեմատվել 2001 թվականի մարդահամարի հետ, ըստ որի վելշերեն խոսելու ունակ էր բնակչության 20,8%-ը, այսինքն՝ 582 հազար մարդ[10]։ 2004-2006 թվականներին անցկացված դիտումները ցույց են տվել, որ վելշերեն խոսողների 57%-ը կամ 315 հազար մարդ իրենք իրենց հմուտ են համարել գրավոր վելշերենում[11]։
ՊատմությունԽմբագրել
Վելշերենը ծագում է մ. թ. 6-րդ դարում ընդհանուր բրիտոներենից, որը այժմ կենդանի լեզուների՝ վելշերենի, բրետոներենի, կոռներենի, ինչպես նաև անհետացած կամ մեռած կումբրերենի ընդհանուր նախամայրն է։
Աշխարհագրական սփռումըԽմբագրել
Վելշերենը շարունակաբար խոսվել է Ուելսում ամբողջ գրանցված պատմության ընթացքում, բայց 1911 թվականին այն դարձավ փոքրամասնության լեզու, որը խոսվում էր բնակչության միայն 43,5%-ի կողմից[12]։ Թեպետ այս անկումը շարունակվեց հաջորդ տասնամյակներույ, այնուամենայնիվ, այդ լեզուն չմեռավ։ 21-րդ դարի սկզբներին վելշերեն պոսողների թվաքանակը դարձյալ սկսեց աճել։ 2004 թվականին ի հայտ եակվ, որ Ուելսի բնակչության 21,7%-ը խոսում է վելշերեն[13]։ Եթե համեմատելու լինենք 20,8%-ի հետ, որը արձանագրվել էր 2001 թվականի մարդահամարով և 18,5%-ի հետ, որն ի հայտ էր եկել 1991 թվականին, ապա վերընթացն ակնհայտ էր։ Սակայն 2011 թվականի մարդահամարը, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ տեղի է ունեցել փոքր-ինչ նվազում՝ վելշերենով այդ թվականին խոսում էր 562 հազար մարդ կամ բնակչության 19%-ը[14]։ Մարդահամարը նաև ի հայտ բերեց "մեծ անկում" խոսողների թվում՝ վելշերեն խոսող կենտրոնական շրջաններում, որտեղ վելշախոսների թվաքանակը՝ առաջին անգամը լինելով, 50%-ից նվազեց. դրանք են Ցերեդիգոն՝ Ceredigion և Քարմաթենշայր՝ Carmarthenshire կոմսությունները[15]։
Պաշտոնական կարգավիճակԽմբագրել
Թեպետ վելշերենը փոքրամասնության լեզու է, նրա նկատմամբ աջակցությունը 20-րդ դարի երկրորդ կեսին սկսեց աճել, միաժամանակ աճում էր նաև ՛՛՛Վելշական ազգայնականների քաղաքական կուսակցությունը՛՛՛։
Վելշերենի օգտագործումը ԵվամիությունումԽմբագրել
2008 թվականի նոյեմբերին, վելշերենը առաջին անգամ օգտագործվել է Եվրամիության Նախարարների խորհրդի նիստի ժամանակ[16]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Archaeology and Language: The Puzzle of Indo-European Origins — Pimlico, 1998. — P. 68. — ISBN 0-7126-6612-5
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
- ↑ Կելտական լեզուներ Հայկական Սովետական հանրագիտարան, հատոր 5, Երևան. 1979
- ↑ «Taking Tea and Tortes With the Welsh In Distant Argentina»։ The New York Times։ ապրիլի 3, 2005։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 6
- ↑ Roberts, Peter (1998), «Wales and the British Inheritance», in Bradshaw, Brendan; Roberts, Peter, British Consciousness and Identity: The Making of Britain, 1533-1707, Cambridge: Cambridge University Press, p. 24
- ↑ Nolan, Edward Henry. Great Britain As It Is (1859). p.47
- ↑ Jackson,John. Chronological Antiquities (1752). p.143
- ↑ D. Walter Thomas, Edward Hughes. The Cymric language (1879)
- ↑ «Office for National Statistics 2012 report»։ Ons.gov.uk։ դեկտեմբերի 11, 2012։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 27
- ↑ Census 2001, Report on the Welsh language (PDF)
- ↑ The Welsh Language Surveys of 2004-06 (PDF)
- ↑ «The Industrial Revolution»։ Wales History։ BBC։ Վերցված է դեկտեմբերի 30, 2011
- ↑ «2004 Welsh Language Use Survey: the report» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 5
- ↑ «2011 Census: Key Statistics for Wales, March 2011»։ ONS։ Վերցված է դեկտեմբերի 12, 2012
- ↑ «2011 Census: Number of Welsh speakers falling»։ BBC։ Վերցված է դեկտեմբերի 12, 2012
- ↑ David Williamson։ «Walesonline.co.uk»։ Walesonline.co.uk։ Վերցված է 2010 թ․ մայիսի 23
[[Կատեգորիա:]]