Հարկադիր աշխատանք

աշխատանք, որ կատարում են մարդիկ՝ իրենց կամքին հակառակ

Հարկադիր աշխատանք, դասակարգային հակամարտ ֆորմացիաներին բնորոշ աշխատանքի հասարակական ձև, երբ աշխատավորն իր հավելյալ աշխատանքն առանց համարժեքի ստիպողաբար տալիս է իշխող ուժին։ Նախնական ձևը համարվում է ստրկատիրությունը, երբ արտադրամիջոցների հետ մասնավոր սեփականություն դարձավ նաև անմիջական արտադրողը։ Հարկադիր աշխատանքի հաջորդ, ավատատիրական-ճորտատիրական ձևը հիմնվում էր արտադրողին ավատի հողին ամրացնելու վրա։ Այս երկու ձևերին բնորոշ էր անձնական կախման միջոցով աշխատանքի ուղղակի և անմիջական հարկադրումը։

Խորհրդային ճամբարներում հարկադիր աշխատանքի դատապարտված գերմանացի ռազմագերիներ (հուլիսի 23, 1946)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 306 CC BY-SA icon 80x15.png