Եվրակենտրոնություն

(Վերահղված է Եվրոցենտրիզմից)

Եվրակենտրոնություն, բնորոշիչ փիլիսոփայական տենդենց[1][2][3][4][5] և քաղաքական գաղափարախոսություն, որն ակնհայտ և ոչ ակնհայտ ձևերով արտահայտում է մյուս ազգերի և ժողովուրդների նկատմամբ եվրոպական ազգերի և արևմտյան քաղաքակրթության գերիշխանությունը[6], եվրոպական ազգերի կենցաղային բարձր մակարդակը, ինչպես նաև նրանց առանձնահատուկ դերը համաշխարհային պատմության մեջ։ Ըստ եվրոցենտրիստների, պատմական ուղին, որն անցել են արևմտյան երկրները, համարվում է միակ ճշմարիտը կամ, համենայն դեպս, միակ օրինակելին։

Եվրոպան աշխարհի քարտեզի վրա։

Եվրոցենտրիզմը հումանիտար գիտություններում խմբագրել

Եվրոցենտրիզմը եվրոպական հումանիտար գիտություններին ի սկզբանե բնորոշ է եղել[7]։ Գործոններից մեկը, որն ազդել է (չնայած ոչ միանգամից) եվրոցենտրիզմից հեռացման և բոլոր մշակույթներին որպես հավասար մշակույթների գաղափարի ընդունման գործընթացի վրա, եղել է մշակութային շոկը, որը վերապրել են եվրոպական մշակույթները՝ «օտար» մշակույթների հետ բախման ժամանակ։ Վերջինս տեղի է ունեցել 14-19-րդ դարերում՝ գաղութատիրական և միսիոներական էքսպանսիայի շրջանակներում։

Ֆրանսիացի լուսավորիչները առաջ են քաշել պատմության աշխարհագրական սահմանների ընդլայնման, համաշխարհային պատմության վերստեղծման, եվրոցենտրիզմի սահմաններից դուրս գալու գաղափարները։ Նրանցից մեկը եղել է Վոլտերը։ Յոհան Գոթֆրիդ Հերդերը, ով ակտիվորեն ուսումնասիրել է ոչ եվրոպական մշակույթները, ձգտում էր շարադրել բոլոր ազգերի ներդրումները՝ մշակութային զարգացման գործընթացում։

Սակայն, եվրոպական պատմական մտքի զարգացման հաջորդ փուլում, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի համաշխարհայի պատմության գաղափարը բախվեց եվրոցենտրիզմի գաղափարների հետ։ Միայն Եվրոպայում համաշխարհային ոգին հասնում է ինքնաճանաչման։ Նկատելի եվրոցենտրիզմը բնորոշ է եղել նաև Կարլ Մարքսի կոնցեպցիային, սակայն բաց էր մնում այն հարցը, թե ինչպես պետք է համագործակցեին եվրոպական և ասիական արտադրական ձևերը՝ անտիկ, ֆեոդալական և կապիտալիստական տնտեսական ժամանակաշրջանների համատեքստում։

19-րդ դարի 2-րդ կեսի պատմաբանները, փիլիսոփաները և սոցիոլոգները սկսեցին հանդես գալ եվրոցենտրիզմի դեմ, որն ուներ գերակա դեր միջազգային պատմական գործընթացի ուսումնասիրման շրջանակներում։ Օրինակ, Նիկոլայ Դանիլևսկին քննադատել է եվրոցենտրիզմը իր մշակութային-պատմական տիպերի տեսությունում։

20-րդ դարի պատմական գիտությունը ոչ եվրոպական ընդհանուր մշակույթի յուրացումը ի հայտ բերեց պատմության որպես միասնական պատմաքաղաքական գործընթացի գաղտնի եվրոցենտրիկ ենթատեքստը։ Ի հայտ եկան բազմաթիվ այլընտրանքային կոնցեպցիաներ։ Օսվալդ Շպենգլերը համաշխարհային պատմության կոնցեպցիան անվանել է «պատմության պտղոմեոսյան համակարգ», որը հիմնված է եվրոցենտրիզմի՝ այլ մշակույթների ընկալման գաղափարի վրա։ Մեկ այլ օրինակ կարող է համարվել քաղաքակրթությունների դասակարգումը, որն առաջ է քաշել Առնոլդ Թոյնբին։ Ինչպես և Արնո Պետերսը, ով պայքարում էր եվրոցենտրիզմի դեմ որպես գաղափարախոսության՝ ծառայեցնելով իր օգտին գիտությունների զարգացումը։ Այդպիսով, նրանք աշխարհի պրոտոգիտական և եվրոցենտրիկ ընկալումը դիտարկում են ոչ եվրոպական հասարակությունների հետ համատեղ։ Եվրասիականության կողմնակիցները, ինչպես օրինակ Նիկոլայ Տրուբեցկոյը, անհրաժեշտ էին համարում եվրոցենտրիզմի հաղթահարումը։ Եվրոցենտրիզմը ակտիվորեն քննադատվում է արևելագիտության և սոցիալական անթրոպոլոգիայի շրջանակներում անտիկ մշակույթների ուսումնասիրման գործընթացում (Ուոլտ Ուիթմեն Ռոստոու

20-րդ դարի բոլոր մշակույթներին բնորոշ է եվրոցենտրիզմի իդեալների ճգնաժամը։ Այդ ճգնաժամը ակտուալացրել են ապոկալիպտիկ տրամադրությունները (մասնավորապես, արվեստում հակաուտոպիայի ժանրը)։ Ավանգարդիզմի բնորոշ գծերից մեկն էլ եվրոցենտրիզմից հեռացումն էր և արևելյան մշակույթների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը։

20-րդ դարի փիլիսոփայական որոշ հոսանքներ իրենց առջև նպատակ էին դրել հաղթահարել եվրոցենտրիզմը։ Փիլիսոփա Էմանուել Լևինասը եվրոցենտրիզմը համարում էր հիերարխիայի մասնավոր դեպք (ռասսայական, ազգային և մշակութային)։ Ժակ Դերիդայի համար եվրոցենտրիզմը լոգոցենտրիզմի մասնավոր դեպք է։

Ոչ եվրոպական մշակույթներում ի հայտ են եկլ նոր տեսական հոսանքներ։ Աֆրիկայում նեգրիտյուդը ի հայտ եկավ որպես եվրոցենտրիզմին և բռնատիրական մշակութային ասիմիլյացիային որպես, մի կողմից, քաղաքական և սոցիալական կեղեքում և հակադիր ուղղություն, մյուս կողմից աֆրո-ներգրոիդ ազգերի գաղութացման ռասսայական-էթնոմշակութային ինքնահաստատում, որը հետագայում տարածվել է նաև պետական-քաղաքական հարթակներում։ Լատինաամերիկյան ինքնության փիլիսոփայությունը (նուեստրո-ամերիկանիզմ) հիմնավորում էր ունիվերսալ եվրոպական դիսկուրսի ապակենտրոնացումը։ Նա ժխտում էր չսահմանված մշակութային կոնտեքստին ուղղված նկրտումները։ Եվրոցենտրիզմի քննադատողների շարքին են դասվում Այա դե լա Տորեն, Ռամոս Մագանյան, Լեոպոլդո Սեան։

Եվրոցենտրիզմը որպես գաղափարախոսություն խմբագրել

Եվրոցենտրիզմը օգտագործվել և օգտագործվում է գաղութատիրացման քաղաքականության արդարեցման համար[8]։ Եվրոցենտրիզմ հասկացությունը հաճախ կիրառվում է նաև ռասիզմում։

Ժամանակակից Ռուսաստանում եվրոցենտրիզմի գաղափարախոսությունը բնորոշ է լիբերալ մտավորականության մեծ մասին[9]։

Եվրոցենտրիզմը դարձել է ժամանակակից Ռուսաստանում վերակառուցման և բարեփոխումների գաղափարախոսական հենք[10]։

Եվրոցենտրիզմը հիմնվում է մի քանի կայուն առասպելների վրա, որոնք վերլուծվել են Սամիր Ամինի[11], Սերգեյ Կարա Մուրզայի («Եվրոցենտրիզմ՝ մտավորականության էդիպյան բարդույթ») և այլ հետազոտողների կողմից։

Արևմուտքը համազոր է քրիստոնեական քաղաքակրթությանը։ Այս պնդման շրջանակներում քրիստոնեությունը դիտարկվում է որպես արևմտյան մարդուն բնորոշ դիմագիծ՝ ընդդեմ «մուսուլմանական արևելքի»։ Սամիր Ամինը նշում է, որ Սուրբ Ընտանիքը, Եկեղեցու եգիպտական և սիրիական հայրերը եվրոպացիներ չեն եղել։ Ս․ Գ․ Մուրզան նշում է, որ «այսօր խոսվում է, որ Արևմուտքը քրիստոնեական չէ, այլ հուդայա-քրիստոնեական քաղաքակրթություն է»։ Ընդորում, Ուղղափառությունը դրվում է կասկածի տակ։ Օրինակ, համաձայն պատմաբան Անդրեյ Ամալրիկի և ռուս այլ արևմտագետների, Բյուզանդիայից քրիստոնեության փոխանցումը Ռուսիա եղել է պատմական սխալ։

Արևմուտքը անտիկ քաղաքակրթության շարունակությունն է։ Համաձայն այս պնդման, եվրոցենտրիզմի շրջանակներում համարվում է, որ ժամանակակից արևմտյան քաղաքակրթության արմատները սկսվել են Հին Հռոմից և Անտիկ Հունաստանից, իսկ միջնադարյան ժամանակաշրջանի մասին խոսք չի գնում։ Ընդորում, մշակութային էվոլյուցիայի գործընթացի մասին խոսք չի գնում։ Մարտին Բերնալը, ում հղում են կատարում Սամիր Ամինը և Ս․Գ․ Կարա Մուրզան, ընդգծում է, որ «հելենոմանիա» ծագել է 19-րդ դարի ռոմանտիզմի շրջանակներում, իսկ հին հույները իրենց համարում էին Հին Արևելքի անբաժանելի մասը։ Բեռնալը իր «Սև Աթենաս» գրքում նաև քննադատության է ենթարկել եվրոպական քաղաքակրթության արիական ծագման մոդելը և առաջ քաշել Արևմտյան քաղաքակրթության եգիպտա-սեմիթա-հունական հիբրիդային ծագման կոնցեպցիան։

Ժամանակակից ողջ մշակույթը, ինչպես նաև գիտությունը, տեխնոլոգիաները, փիլիսոփայությունը, իրավունքը և այլն ստեղծվել են արևմտյան քաղաքակրթության կողմից։ Այս պնդումը հաճախ են կիրառում եվրոցենտրիստները։ Ընդորում, ուրիշ ազգերի ներդրումը մերժվում կամ ստորադասվում է։ Այս դիտարկումն առաջին անգամ առաջ է քաշել Կլոդ Լևի Ստրոսը[12]՝ նշելով, որ ժամանակակից արդյունաբերական հեղափոխությունը մարդկային պատմության կարճաժամկետ դրվագ է, իսկ Չինաստանի, Հնդկաստանի և ոչ արևմտյան այլ քաղաքակրթությունների ներդրումը չափազանց մեծ է և այն չի կարելի անտեսել։

Եվրոցենտրիզմի գաղափարախոսության շրջանակներում կապիտալիստական տնտեսությունը համարվում է «բնական» և հիմնված է «բնության օրենքների» վրա (Հոբսի կողմից առաջ քաշված «տնտեսական մարդու մասին առասպել»)։ Այս մոտեցումը ընկած է սոցիալական դարվինիզմի հիմքում, որը քննադատվել է բազմաթիվ հեղինակների կողմից։ Հոբսի պատկերացումները կապիտալիզմի պարագայում մարդու բնական վիճակի մասին քննադատվել է մարդաբանների կողմից, մասնավորապես Մարշալ Սալինսի կողմից[13]։ Էթոլոգ Կոնրադ Լորենցը նշում է, որ ներտեսակային ընտրությունը կարող է առաջացնել անբարենպաստ մասնագիտացման[14]։

Այսպես կոչված «երրորդ աշխարհի երկրները» կամ զարգացող երկրները համարվում են «հետամնաց», իսկ որպեսզի «շրջանցեն» Արևմուտքի երկրներին, նրանք պետք է անցնեն «արևմտյան» ճանապարհով՝ ստեղծելով հասարակական ինստիտուտներ և ընդօրինակելով արևմտյան երկրների հասարակական բարքերը («Արևմուտքի օրինակով զարգանալու տեսություն»)։ Այս մոտեցումը քննադատվել է Կլոդ Լևի Ստրոսի կողմից «Կառուցվածքային մարդաբանություն» գրքում, որտեղ նշված է, որ աշխարհում ներկայիս տնտեսական իրավիճակը տարբերվում է 16-19-րդ դարերի գաղութատիրացումից նրանով, որ ներկայումս «թերզարգացած» հասարակությունների ուղղակի կամ անուղղակի կործանումը դարձել է արևմտյան քաղաքակրթության կարևոր նախադրյալ։ Բացի այդ, այս թեզիսը քննադատվում է «պերիֆերիկ կապիտալիզմի» տեսության շրջանակներում։ Սամիր Ամինը նշում է, որ «պերիֆերիկ» երկրներում արտադրական ապարատը չի կրկնում այն ճանապարհը, որը անցել են տնտեսապես զարգացած երկրները։ Արդյունքում, կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց «պերիֆերիայի» և «կենտրոնի» բևեռացումը խորանում է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. европоцентризм
  2. «Журнал «Социологические исследования»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  3. http://www.ecsocman.edu.ru/images/pubs/2005/06/24/0000214088/8_Zimin.pdf(չաշխատող հղում)
  4. http://lib.e-college.ru/plan/irsco/to.pdf(չաշխատող հղում)
  5. Сколько евроцентризма в твоей жизни? Արխիվացված 2009-12-14 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  6. Философский словарь / Под ред. И. Т. Фролова. — 4-е изд. — М.: Политиздат, 1981. — 445 с.
  7. Культурология. XX век. Энциклопедия. Статья Европоцентризм. т.1. — Спб., Университетская книга, 1998. ISBN 5-7914-0027-6 ISBN 5-7914-0028-4 (T. 1)
  8. «Итс Р. Ф. Введение в этнографию — Л., Издательство Ленинградского университета, 1991». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  9. Абсалямова И. А. Европоцентризм и проблема самобытности русской культуры. Автореферат диссертации на соискание учёной степени кандидата философских наук. Санкт-Петербург, 2001.
  10. Айзатулин Т. А., Кара-Мурза С. Г., Тугаринов И. А. Идеологическое влияние евроцентризма // «Социологические исследования», № 4, 1995. C.27-33
  11. Amin S. El eurocentrismo: Critica de una ideologia. Mexico: Siglo XXI Eds. 1989.
  12. Lévi-Strauss, Claude. Structural Anthropology. Trans. Claire Jacobson. New York: Basic Books, 1963.
  13. Marshall Sahlins. The Use and Abuse of Biology, 1976. ISBN 0472087770
  14. Конрад Лоренц. «Естественная наука человеческих видов: введение в сравнительное исследование поведения.»

Գրականություն խմբագրել

  • Кара-Мурза, Сергей Георгиевич Евроцентризм — эдипов комплекс интеллигенции. — М.: Алгоритм, 2002. — ISBN 5-9265-0046-5
  • Амальрик А. Просуществует ли СССР до 1984 года?
  • Шпенглер О. Закат Европы. Т. 1. М., 1993.
  • Гуревич П. С. Философия культуры. М., 1994.
  • Трёльч Э. Историзм и его проблемы. М., 1994.
  • Культура: Теории и проблемы / Под ред. Т. Ф. Кузнецовой. М., 1995.