Բենիլյուքս
Բենիլյուքս[2] (ֆր.՝ Benelux Unie,հոլ.՝ Benelux Unie), եվրոպական երեք պետությունների' Բելգիայի[3], Նիդերլանդների[4], Լյուքսեմբուրգի մաքսային-տնտեսական միության կրճատ անվանումը։ Բենիլյուքսի ստեղծման պայմանագիրը կնքվել է Հաագայում 1958 թվականին՝ հիսուն տարով։ Պայմանագիրը ենթադրում է միասնական շուկայի ստեղծում, աշխատուժի, կապիտալի և ապրանքների ազատ տեղաաշարժի տնտեսական, ֆինանսական և սոցիալական քաղաքականության համաձայնեցում։
Բենիլյուքս հոլ.՝ Benelux Unie ֆր.՝ Union Benelux |
|||
---|---|---|---|
|
|||
![]() |
|||
Մայրաքաղաք | Բրյուսել | ||
Ամենամեծ քաղաք | Բրյուսել, Ամստերդամ, Ռոտերդամ, Անտվերպեն, Լյուքսեմբուրգ |
||
Պետական լեզուներ | ֆրանսերեն, հոլանդերեն[1] | ||
ֆեդերատիվ միություն | |||
Տարածք | |||
- | Ընդհանուր | 74 656 կմ² | |
Բնակչություն | |||
- | 2012 նախահաշիվը | 28.5 մլն | |
Արժույթ | Եվրո (EUR) | ||
Ժամային գոտի | (ՀԿԺ+1) | ||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+2) |
Բնակչություն Խմբագրել
Բենիլյուքսի երեք Պետությունների (Նիդերլանդներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ) ընդհանուր բնակչությունը կազմում է 28.5 միլիոն մարդ։ Բենիլյուքսի բնակչության միջին խտությունը 380 մարդ/կմ²։
Պետություն | Մայրաքաղաք | Բնակչություն 2013 մարդահամար |
տարածք | բնակչության խտություն |
---|---|---|---|---|
Բենիլյուքս | 28,536,867 | 74657 կմ² | 379.9/կմ² (984.1) | |
Բելգիա | Բրյուսել | 11,176,020 | 30528 կմ² | 360.6/կմ² (933.8) |
Լյուքսեմբուրգ | Լյուքսեմբուրգ | 540,840 | 2586 կմ² | 197.9/կմ² (512.6) |
Նիդերլանդներ | Ամստերդամ | 16,847,007 | 41543 կմ² | 405.5/կմ² (1050.3) |
Քաղաքականություն Խմբագրել
Բենիլյուքսի խորհրդարանը ստեղծվել է 1955 թվականին։ Բենիլյուքսի խորհրդարանը կազմված է 21 անդամներից, ընդ որում յուրաքանչյուր անդամ երկրից հավասարաչափ անդամներ։ Հանձնաժողովը գլխավորում են Լյուքսեմբուրգի վարչապետ Յան-Կլաուդ Յունքերը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն և Բելգիայի վարչապետ Վես Ռատերմենը։ 1944 թվականին երեք երկրների խորհրդարանների միջև կնքվում է մաքսային կոնվենցի, որի համաձայն ստեղծվում է Բենիլյուքսի տնտեսական միությունը։ 1947 թվականին պայմանագիրը վավերացվում է և ուժի մեջ դրվում միայն 1948 թվականին։ 1958 թվականի փետրվարի 3-ին, Նիդերլանդների Հաագա քաղաքում կնքվում է պայմանագիր, ըստ որի երեք արևմտաեվրոպական երկրների տնտեսությունը միավորվում է և ստեղծվում է Բենիլյուքսի միացյալ տնտեսական կազմակերպությունը։
Սպորտ Խմբագրել
2000 թվականին Բելգիան և Նիդերլանդները՝ որպես միասնական հավաքական հայտագրվեցին ՈւԵՖԱ-ին[5]։ 2007 թվականին նրանց միացավ նաև Լյուքսեմբուրգը։ Նրանք հանդես կգան Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- ↑ А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-04-ին։ Վերցված է 2015-04-23
- ↑ «Benelux union»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-01-ին։ Վերցված է 2015-04-23
- ↑ «Benelux countries launch 2018 World Cup bid»։ ESPN։ հունիսի 27, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-07-ին։ Վերցված է հոկտեմբերի 29, 2007
Արտաքին հղումներ Խմբագրել
- Benelux official site (In French)
- Benelux Parliament
- Benelux Court of Justice
- Benelux Office for Intellectual Property Archived 2011-09-02 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բենիլյուքս կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 393)։ |