Ավինյոն (ֆր.՝ Avignon [aviˈɲɔ̃], օքս.՝ Avinhon, լատ.՝ Aven(n)io)), քաղաք և շրջան Ֆրանսիայի հարավում՝

Քաղաք
Ավինյոն
Avignon
Դրոշ Զինանշան
Avignon ville logo.jpg Blason ville fr Avignon (Vaucluse).svg

Avignon, Palais des Papes depuis Tour Philippe le Bel by JM Rosier.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՊրովանս-Ալպեր-Լազուր ափ
ԴեպարտամենտՎոքլյուզ
ԳլուխՄարի Ժոզե Ռուա
Մակերես64,78 կմ²
ԲԾՄ23 մ
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն89 683 մարդ (2010)
Խտություն1381,7 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ49
Փոստային ինդեքս84000
Փոստային ինդեքսներ84000[1] և 84140[1]
Պաշտոնական կայքavignon.fr
##Ավինյոն (Ֆրանսիա)
Red pog.png

Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասում, Ռոն գետի արևելյան ափին։ Ունի 89.380 բնակիչ՝ 2012-ի հունվարի 1–ի դրությամբ, որոնցից գրեթե 15.000-ն ապրում են քաղաքի պարիսպների ներսում։

Ավինյոնը պրեֆեկտուրայի նստավայրն է և միաժամանակ Վոքլյուզ վարչական շրջանի ամենամեծ քաղաքը։ Քանի որ այն 1309-1423 թվականներին եղել է Հռոմի Պապի նստավայրը, այն կրում է նաև «Հռոմի Պապի քաղաք» անվանումը։ Քաղաքի հնագույն հատվածը իր շքեղ միջնադարյան կառույցներով շրջապատված է պարսպով։ Քաղաքը 14-րդ դարի գոթական ոճի Պապի պալատով (Palais des Papes), Ռոշեր դը Դոմ եպիսկոպոսական համալիրով և հայտնի Սուրբ Բենեզետի կամրջով պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի մշակութային ժառանգությունների թվին[2]։ Արվեստի և մշակույթի բնագավառում քաղաքը հայտնի է Ավինյոնի Փառատոնով նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս։ 2000 թվականին Ավինյոն Եվրոպայի Մշակույթի մայրաքաղաքն էր։

Մշակույթը և տեսարժան վայրերըԽմբագրել

Ավինյոնը ոչ միայն վարչական կենտրոն է, այլ նաև առաջին հերթին արվեստի և մշակութային տեսարժան վայր և ունի հարուստ մշակութային ժառանգություն։ Երկար ժամանակ նա կրում էր «Արվեստի քաղաք» տիտղոսը, որը 2005-ին փոխարինվեց «Արվեստի և պատմության քաղաքներ և երկրներ» տիտղոսով։

Քաղաքի պարիսպըԽմբագրել

14-րդ դարից եկած քաղաքի բարձր պարիսպը աչքի է ընկնում, երբ մոտենում ես քաղաքի կենտրոնին։ Այն գրեթե չորս կիլոմետր երկարություն ունի։ Պարիսպը քաղաքի բնակիչների համար հուսալի պաշտպանություն է եղել թե թշնամիներից և թե Ռոն գետի հեղեղներից։

Հռոմի Պապի պալատըԽմբագրել

Պապի պալատը 1309 թ.-1417 թ. եղել է այսպես կոչված ավինյոնական Պապության և Պապերի նստավայրը։ 1309 թ. Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ի իշխանաքաղաքական ինտրիգների միջոցով ընտրվեց ծագումով ֆրանսիացի Պապ, որի նստավայրը դարձավ ոչ թե Հռոմը, այլ Ավինյոնը։ Պապի պալատը հիմնականում կառուցվեց ֆրանսիացի երրորդ և չորրորդ Պապերի՝ Բենեդիկտոս XII-ի և Կլեմենս VI-ի կողմից։ Բացի այդ Կլեմենս VI-ը Նեապոլի թագուհի Յոհաննայից գնեց Ավինյոն քաղաքը։ Մինչև Ֆրանսիական հեղափոխությունը քաղաքը մնաց Եկեղեցական պետության մի մաս։

ԺողովրդագրությունԽմբագրել

Բնակչության դինամիկան [3]՝

Միջազգային հարաբերություններԽմբագրել

Եղբայր քաղաքներԽմբագրել

Գործընկեր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. «L'histoire du pont d'Avignon»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2015-01-25 
  3. «Население коммуны Авиньон» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 15 ноября 2015 года 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 621