Գերմանիայի ազգային գրադարան
Գերմանիայի ազգային գրադարան (գերմ.՝ Deutsche Nationalbibliothek կամ DNB), կենտրոնական արխիվային գրադարան և ազգային մատենագիտական կենտրոն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որի խնդիրն է հավաքագրել, մշտապես արխիվացնել, վավերագրել և արձանագրել 1913 թվականից ի վեր գերմանական, գերմանալեզու, ինչպես նաև Գերմանիայի մասին օտարալեզու հրապարակումները, գերմանական ստեղծագործությունների թարգմանությունները, 1933-1945 թվականների ընթացքում արտերկրում գերմանախոս էմիգրանտների հրատարակումները և ապահովել հանրության համար դրանց հասանելիությունը[3]։
Երկիր | Գերմանիա[1] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և bibliographic database? |
Հիմնվել է | 1912 և 1946 |
Տեղադրություն | Լայպցիգ և Ֆրանկֆուրտ |
Հավաքածուներ | |
Չափ | 30 862 381 արխիվային միավոր[2] |
Հասանելիություն և օգտագործում | |
Այլ տվյալներ | |
Անձնակազմ | 640 մարդ |
Կայք | dnb.de(գերմ.) |
Գերմանիայի ազգային գրադարանը ապահովում է համատեղ արտաքին հարաբերություններ ազգային և միջազգային մակարդակով։ Այն Գերմանիայում հանդիսանում է մատենագիտական կանոնների և ստանդարտների ստեղծման և պահպանման առաջատար գործընկեր և զգալի դեր ունի միջազգային գրադարանային ստանդարտների մշակման գործում։ Հրատարակիչների հետ համագործակցությունը կարգավորվում է օրենքով, «Գերմանական լայպցիգյան գրադարանի մասին օրենքով»՝ 1935 թվականից (գերմ.՝ Deutsche Bücherei Leipzig, 1969 թվականից՝ «Գերմանական ֆրանկֆուրտյան գրադարանային օրենքով» (գերմ.՝ Deutsche Bibliothek Frankfurt:
Պատմություն
խմբագրելԳերմանական բուրժուադեմոկրատական հեղափոխության ժամանակ գրավաճառներն ու հրատարակիչներն իրենց աշխատանքներն առաջարկեցին Ֆրանկֆուրտի պառլամենտին՝ պառլամենտական գրադարան ունենալու համար։ Յոհան Հենրիխ Պլաֆի կողմից ղեկավարվող գրադարանն անվանվեց Reichsbibliothek («ռեյխ գրադարան»)։ Հեղափոխության տապալումից հետո գրադարանը լքվեց և արդեն գոյություն ունեցող գրքերը պահվեցին Նյուրնբերգի գերմանական ազգային թանգարանում[4]։ 1912 թվականին Լայպցիգ քաղաքը, որը համարվում է ամենամյա գրքի տոնավաճառի և Börsenverein der Deutschen Buchhändler (Գերմանացի գրավաճառների ընկերակցություն) կենտրոն, համաձայնվեց հիմնելու գերմանական ազգային թանգարան Լայպցիգում։ 1913 թվականի հունվարի 1-ից սկսած բոլոր գերմանական հրատարակումները համակարգված կերպով հավաքվեցին այստեղ (ներառյալ գրքեր Ավստրիայից և Շվեյցարիայից)։ Նույն տարում Գուստավ Ուալը դարձավ գրադարանի առաջին տնօրենը։
Երկրորդ գրադարանի ստեղծում
խմբագրել1946 թվականին Գևորգ Կուրտ Շաուերը, Հենրիխ Կոբերտը, Վիտորիո Կլոստերմանը և պրոֆեսոր Հանս Վիլհելմ Էպելշեյմերը՝ Ֆրանկֆուրտի համալսարանական գրադարանի տնօրենը, նախաձեռնեցին Ֆրանկֆուրտում վերստեղծել Գերմանիայի արխիվային գրադարանը։ Ամերիկյան գոտու գրքի առևտրի ներկայացուցիչները համաձայնեցին առաջարկին, իր համաձայնությունը տվեց նաև ԱՄՆ ռազմական իշխանությունը։ Գրադարանն իր գործունեությունն սկսեց Ռոտշիլդ գրադարանի ծխասենյակից, որը ռմբակոծված համալսարանի համար ծառայում էր որպես հարմարավետ սենյակ։
Արդյունքում Գերմանիայում ստեղծվեցին երկու գրադարաններ, որոնք իրականացնում էին ազգային գրադարանի գործառույթները։ Յուրաքանչյուր տարի հրատարակվում էր գրեթե նույն բովանդակությամբ երկու մատենագիտական կատալոգ։
Ժամանակակից շրջան, միավորում
խմբագրելԳերմանիայի վերամիավորմամբ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Deutsche Bücherei Leipzig և Deutsche Bibliothek Frankfurt am Main միավորվեցին և ստեղծվեց նոր կառույց՝ Գերմանական գրադարան (Die Deutsche Bibliothek)։ 2006 թվականի հունիսի 29-ին ուժի մեջ մտավ «Գերմանիայի ազգային գրադարանի մասին օրենքը»։ Հավաքածուի ընդլայնումը՝ ներառյալ առցանց հրատարակումները, կատալոգները և դրանց պահպանումը համարվում է Գերմանիայի մշակութային ժառանգության մաս։ Գրադարանի կառավարման բարձրագույն մարմինը կառավարման խորհուրդն է, որի կազմում ընդգրկված են երկու ներկայացուցիչ Բունդեսթագից։ Օրենքի համաձայն փոխվել է նաև գրադարանի անվանումը՝ "Deutsche Nationalbibliothek".
Պահոցներ
խմբագրել- Ընդհանուր՝ 29.7 միլիոն նմուշ
- Լայպցիգ՝ 17.4 միլիոն նմուշ
- Մայնի Ֆրանկֆուրտ՝ 10.8 միլիոն նմուշ
- Առցանց հրատարակումներ՝ 1.5 միլիոն նմուշ[5]
Պատկերասրահ
խմբագրել-
Լայպցիգի շենքը
-
Մասնաճյուղ Մայնի Ֆրանկֆուրտում, 2004, օգոստոսի 31
-
Լայպցիգյան մասնաճյուղի գլխավոր մուտքը, 2007, հունիս
-
Պատկեր գրադարանի կայքից էջերից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Murray, Stuart (2009). The Library: An Illustrated History. New York, NY: Skyhorse Pub.
- ↑ Fabian, Bernhard, ed. (2003). «Reichsbibliothek von 1848». Handbuch der historischen Buchbestände in Deutschland. Hildesheim: Olms Neue Medien.
- ↑ «DEUTSCHEN NATIONALBIBLIOTHEK». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- dnb.de — German National Library Արխիվացված 2014-11-29 Wayback Machine
- Deutsches Musikarchiv Berlin Արխիվացված 2008-11-14 Wayback Machine
- AG Sammlung Deutscher Drucke Արխիվացված 2008-10-18 Wayback Machine
- Libraries-Link.net Արխիվացված 2019-04-01 Wayback Machine – German Internet portal for libraries
- LibWeb Germany Արխիվացված 2013-01-23 Wayback Machine – List of Library Servers in Germany
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմանիայի ազգային գրադարան» հոդվածին։ |