Կումիկերեն
Կումիկերեն, կումիկների լեզուն։ Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբին։ Խոսվում է Դաղստանի, ինչպես նաև Չեչնիայում, Ինգուշիայում և Հյուսիսային Օսիայում։ Խոսողների թիվը՝ մոտ 500 հազար (2010 թվական)։ Հնչյունական համակարգում առկա է 9 ձայնավոր և 23 բաղաձայն (ձայնեղ-խուլ)։ Տրոհվում է երեք բարբառի՝ կայտակյան, բույնակյան և խասավյուրտյան (վերջին երկուսը ընկած են գրական Կումիկերենի հիմքում)։ Գիրը մինչև 1929 թվականը՝ արաբերեն, 1929-1938 թվականները՝ լատիներեն, 1938 թվականից հետո՝ ռուսերեն, այբուբենի հիման վրա։
Կումիկերեն | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Կիպչակ-կումանսկի |
Երկրներ | Ռուսաստան[1] |
Խոսողների քանակ | 426 212 մարդ (2010)[2] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[3] |
Գրերի համակարգ | Kumyk alphabet?, կյուրեղագիր, լատինական այբուբեն և արաբական գիր |
IETF | kum |
ԳՕՍՏ 7.75–97 | кум 349 |
ISO 639-2 | kum |
ISO 639-3 | kum |
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 11)։ |