Կարաչայ-բալկարերեն
Կարաչայ-բալկարերեն (Къарачай-Малкъар), կարաչայների և բալկարների լեզուն։ Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբի ղփչաղ-պոլովեցյան ենթախմբին։ Խոսվում է Ռուսաստանի Դաշնության Կարաչայ-Չերքեզական, Կաբարդինա-Բալկարական հանրապետություններում, մասամբ՝ Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում։ Խոսողների թիվը՝ 310 հազար (2010)։ Ներկայանում է կարաչայ-բասկանա-չեղեմյան և մալկարյան բարբառներով։ Ունի 8 ձայնավոր և 27 բաղաձայն հնչույթ (արտահայտվում են 25 տառով)։ Շեշտն ուժային (դինամիկ) է։ Կառուցվածքով կցական է։ Գոյականն ունի թվի, հոլովի, ստացական առման, բայը՝ եղանակի, ժամանակի, կերպի, սեռի և այլ կարգեր։ Այբուբենը մինչև 1924 թ.՝ արաբագիր, մինչև 1937 թ.՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր։
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | Kypchak–Cuman? |
Երկրներ | ![]() |
Խոսողների քանակ | 305 364 մարդ (2010)[1] և 310 400 մարդ (2010)[2] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[3] |
Գրերի համակարգ | կյուրեղագիր և լատինական այբուբեն |
IETF | krc |
ԳՕՍՏ 7.75–97 | као 280 |
ISO 639-2 | krc |
ISO 639-3 | krc |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Russian census of 2010
- ↑ Ethnologue — 25 — Dallas, Texas: SIL International, 2022.
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 302)։ |