Այս հոդվածը դիցարանի աստծո մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ապոլլոն (այլ կիրառումներ)։

Ապոլլոն (հին հունարեն՝ Ἀπόλλων) կամ Ֆոյբոս (հին հունարեն՝ Φοῖβος, «լուսափայլ»), հին հունական դիցարանի գլխավոր աստվածներից մեկը, Զևսի և Լետոյի որդին, Արտեմիս աստվածուհու եղբայրը։

Ապոլլոն
Տեսակհունական դիացաբանության աստված, արևի աստված, օլիմպիական աստված և հռոմեական դիցարանի աստվածություն
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
Երևի համընկնում էԱպոլլոն, Արև, Սոլ, Belenus?, Mogons?[1], Bassoledulitanus?, Kendrisos?, Pirunenus?, Dysprus? և Apulu?
ԾննդավայրԴելոս[2] և Cynthus?
ՀայրԶևս
ՄայրԼետո
Քույր/ԵղբայրԱրտեմիս[3]
ԱմուսինՈւրանիա և Amphissa?
ԿողակիցՄանթո, Պաֆոս, Հիոնա, Acacallis?, Aethusa?, Antianeira?, Cyrene?, Կալլիոպե, Տերփսիքորա, Կլիո, Coronis?, Arsinoe?, Corycia?, Creusa?, Dryope?, Evadne?, Հեկաբե, Hypermestra?, Melia?, Othreis?, Parthenope?, Proclia?, Psamathe?, Rhoeo?, Sinope?, Syllis?, Թալիա, Thero?, Thyia?, Celaeno?, Melaena?, Thyria?, Bolina?, Rhodope?, Philonis?, Agathippe?, Chrysothemis?, Rhytia?, Cia?, Leuconoe?, Areia?, Babylon?, Chrysorthe?, Cleobule?, Cyrene?, Phthia? և Cresse?[4]
ԶավակներOncius?, Ասկլեպիոս[5][6], Troilus?, Արիստես[7][8][9], Ion son of Xuthus?, Cycnus?, Mopsus?, Օրփեոս, Linus?, Linus?, Acraepheus?, Aegipan?, Amphithemis?, Amphissus?, Հիմենևս, Garamas?, Naxos?, Սիդոնիա, Eleuther?, Thestor?, Oaxes?, Idmon?, Ialemus?[10], Philammon?, Coronus?, Parthenus?, Lycorus?, Agreus?, Iamus?, Amphiaraus?, Icadius?, Lycomedes?, Laodocus?, Polypoetes?, Tenes?, Linus?, Anius?, Syrus?, Lapithes?, Zeuxippus?, Chaeron?, Delphus?[11][12], Ptous?, Trophonius?, Telmissus?, Apis?, Քարիկլո, Epidaurus?, Erymanthus?, Eurydice?, Melaneus?, Phemonoe?, Megareus of Onchestus?, Ismenus?[13], Cicon?, Philander?, Phylacides?, Dorus?, Aeneus?, Galeotes?, Arabios?, Cinyras?, Miletus?, Autuchus?, Branchus?, Castalius?, Centaurus?, Cephisso?, Apollonis?, Borysthenis?, Chrysorrhoas?, Chryses?, Կորիբանտներ, Cynnes?, Cyzicus?, Eriopis?, Euripides?, Curetes? և Pythaeus?[14]
 Apollo Վիքիպահեստում

Համարվում էր` լույսի, արևի, բնության, պայծառ սկզբնավորման աստվածը, արվեստների հովանավոր, մուսաների առաջնորդ (դրա համար նրան անվանում էին Ապոլլոն Մուսեգետես (հունարեն՝ Μουσηγέτης))։

Լույսի աստված ոսկեգանգուր Ապոլոնը ծնվել է Դելոս կղզում։ Նրա մայրը՝ Լետոն, հալածված Հերայի ցասումից, ոչ մի տեղ չէր կարող ապաստան գտնել։ Հետապնդվելով Հերայի ուղարկած Պիթոն հրեշից՝ նա թափառեց աշխարհով մեկ և վերջապես, թաքնվեց Դելոս կղզում, որ այն ժամանակ լողում էր մոլեգնած ծովի ալքիների վրա։ Լետոյի՝ Դելոս բարձրանալուն պես ծովի հորձանուտի միջից վեր խոյացան վիթխարի սյուները և կանգնեցրին այդ ամայի կղզին։ Եվ կղզին անսասան քարացավ այն տեղում, ուր կանգնած է մինչև օրս։ Դելոսի շուրջբոլորը շառաչում է ծովը։ Անձուկ տեսքով բարձրացել էին Դելոսի ժայռերը՝ մերկ ու ամայի, առանց նվազագույն բուսականության։ Միայն ծովային ճայերն էին, որ ապաստան էին գտնում այդ ժայռերի վրա, և իրենց տխուր կանչերով լցնում կղզին։ Բայց ահա ծնվեց լույսի աստված Ապոլլոնը, և ամենուրեք հորդած պայծառ լույսի հեղեղը։ Նորածին աստծուն բարձրագոչ փառաբանեցին Դելոս կղզում հավաքված աստվածները՝ նրան ամբրոսիա և նեկտար մատուցելով։ Ամբողջ բնությունը, աստվածուհիների հետ մեկտեղ, ցնծության մեջ էին։ Ուշ շրջանում Ապոլլոնի պաշտամունքի մեջ դեռևս պահպանվել էին տոտեմիզմի հետքեր։ Այսպես Արկադիայում տոնում էին գյուղատնտեսության տոնը։ Ապոլլոնը այդ խնջույքների ժամանակ հանդես էր գալիս ոչխարի կերպարանքով։ Նա հին ժամանակաշրջանում հոտերի պահապան աստվածությունն էր։

Նրա պաշտամունքի հետքերը տանում են դեպի Փոքր Ասիա։ Ապոլլոնը հետզհետե դառնում է աղեղնավոր, ռազմիկ-աստված։

Ապոլոնի տաճար

խմբագրել

Ապոլոնի պաշտամունքի կենտրոն էր համարվում Դելփիք քաղաքում գտնվող Ապոլոնի տաճարը։ Տաճարի քրմուհին ուներ գուշակություններ անելու համբավ և հայտնի էր որպես դելփյան պատգամախոս։

Առասպելի համաձայն՝ այստեղ էր թաղված Ապոլլոնի մահացու հարվածով սպանված հրեշավոր վիշապի տեսքով Պյութոն աստվածը։ Տաճարում դրված քարը՝ օմփալոսը (հունարեն՝ ὀμφαλός), համարվում էր Պյութոնի գերեզմանաքար և, միաժամանակ, աշխարհի կենտրոնը՝ «պորտը»։ Նրա տեղը որոշելու համար Զեւսը երկու արծիվ էր արձակել արևելքից և արևմուտքից, որոնց հանդիպման տեղում էլ դրվել էր քարը։

Առասպելներ

խմբագրել
  • Ապոլոնը պատժեց իր սերը մերժած Կասանդրային՝ այնպես անելով, որ մարդիկ չհավատան նրա գուշակություններին, չնայած նրան, որ դրանք ճիշտ էին։
  • Պոսեյդոնի հետ միասին կառուցեց Տրոյայի պարիսպները։

Տրոյական պատերազմ

խմբագրել

Տրոյական պատերազմում նետաձիգ Ապոլոնն օգնում է տրոյացիներին, և նրա նետերը յոթ օր ժանտախտ են տարածում հույների ճամբարում։ Ապոլոնն անտեսանելիորեն օգնում է Պարիսին՝ նրա արձակած նետն ուղղելով դեպի Աքիլլեսի գարշապարը, որից և նա սպանվում է։

Ապոլոնը կիկլոպներին սպանելու համար որպես պատիժ հովվություն արեց Ադմետոս թագավորի մոտ։ Նա ութ տարի արածեցնում էր Ադմետոսի անասունները։ Երբ նա նվագում էր իր եղեգնյա սրինգը կամ ոսկյա կիթառը, վայրի գազանները դուրս էին գալիս անտառից և հանգիստ շրջում էին հոտի մեջ։

Ապոլոնի և Արտեմիսի մայր Լետոյին բարկացրել էր Թեբեի թագավոր Ամփիոնեսի կնոջ մեծամտությունը։ Նա պարծեցել էր իր երեխաներով և ասել, որ Լետոյից ավելի պտղաբեր է և իր երեխաներն ամենագեղեցիկն են։

Բորբոքված Լետոն դիմեց իր զավակներին, և նրանք նետահարեցին Նիոբեի բոլոր երեխաներին։ Դուստրերին իրենց տան մեջ կոտորեց Արտեմիսը, իսկ այդ ժամանակ լեռներում որսորդություն անող որդիներին սպանեց Ապոլոնը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Trismegistos
  2. 16 // Ὕμνος εἰς Ἀπόλλωνα (հին հունարեն.) // Ὁμηρικοὶ ὕμνοι
  3. Любкер Ф. Ἄρτεμις (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 163—164.
  4. Tzetzes J., Tzetzes I. 78 // Ad Lycophronem — 1144.
  5. Любкер Ф. Άσκλήπιός, Ἀσκλήπιος (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 166—167.
  6. Эскулап (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  7. Аристей (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 3. — С. 48.
  8. Любкер Ф. Aristaeus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 147.
  9. Аристей (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСент-Питерсберг: Брокгауз — Ефрон, 1890. — Т. II. — С. 80—81.
  10. Ялем (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLIа. — С. 644.
  11. Тия (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIII. — С. 326.
  12. Любкер Ф. Thyia (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1387.
  13. Любкер Ф. Ismenius (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 670.
  14. Παυσανίας Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլլոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 510