Եվրոպա (դիցաբանություն)

Եվրոպա (հին հուն․՝ Εὐρώπη), հին հունական դիցաբանության մեջ փյունիկյան թագավորի դուստրը[5]: Նրա անունը ենթադրաբար ծագում է փյունիկերեն «մուտք» բառից՝ Արևմուտք»[6]:

Եվրոպա
Europa auf dem Stier.jpg
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Դիցաբանությունհին յունական դիցաբանութիւն
Սեռիգական
Երևի համընկնում էԵվրոպա
ԾննդավայրՏյուրոս
ՀայրԱգենոր
ՄայրՏելեֆասսա
Քույր/ԵղբայրԿիլիկոս, Կադմոս (առասպելական հերոս), Ֆենիքս և Thrace?
ԱմուսինԱսթերիոն
ԿողակիցԶևս
ԶավակներՄինոս[1][2], Ռադամանտուս[1][3], Կարնուս, Դոդոն, Սարպեդոն[4] և Ալագոնիա
Europa (mythology) Վիքիպահեստում

Ընդհանուր բնութագիրԽմբագրել

Ըստ ստուգված վարկածների՝ նա Կադմոսի քույրն էր, բայց հոր վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Համաձայն մեկ վարկածի՝ նա Ֆենիքսի դուստրն է՝ Փյունիկիայի Տյուրոս քաղաքի թագավոր Ագենորի թոռնուհին, ըստ մյուսի՝ Ագենորի դուստրն է[7], ըստ հազվագյուտ վարկածի՝ Թիթիուսի դուստրը:

Հին հունական առասպելաբանությունԽմբագրել

 
Եվրոպայի արձանը, Palazzo Ferreria

Ըստ առասպելի՝ սադափե կոտոշներ ունեցող ձյան պես ճերմակ ցլի կերպարանքով Զևսը առևանգում է Եվրոպային, որը ընկերների հետ խաղում էր ծովափին: Թեպետ Զևսը սիրում էր Եվրոպային, նա գիտեր, որ իր աստվածային կերպարանքը կվախեցներ արքայադստերը: Տանելով Կրետե՝ ընդունում է իր իրական կերպարանքը, գայթակղում արքայադստերը, տիրանում նրան՝ դարձնելով իր տիրուհին: Այս միությունից ծնվում են Մինոսը, Ռադամանտուսը և Սարպեդոնը[8]:

Այնուհետև Եվրոպան ամուսնանում է Կրետեի արքա Ասթերիոնի հետ, որը, մնալով անզավակ, մահանում է՝ իր իշխանությունը թողնելով Եվրոպայի և Զևսի որդիներին:

Կադմոսի պատմությունը նույնպես կապված է Եվրոպայի առասպելի հետ: Երբ Զևսը առևանգում է Եվրոպային, Ագենորը ուղարկում է իր որդիներին որոնելու նրան՝ հրամայելով առանց նրա չվերադառնալ: Սակայն Ապոլլոնի Դելփյան պատգամախոսը Կադմոսին ասում է, որ նա չանհանգստանա Եվրոպայի համար: Այդպես էլ չգտնելով քրոջը՝ նա դադարեցնում է որոնումները և հիմնում Թեբե քաղաքը:

  Եվրոպայի հայրը՝ Ագենորը, շատ վշտացավ իր դստեր կորստից: Եվ նա որոշեց գտնել նրան: Քանի որ ինքն արդեն ծեր էր, ուղարկեց իր որդիներին: Եվ Ագենորի որդիները՝ Կադմոսը, Ֆենիքսը, Կիլիկոսը, Ֆասոսը, գնացին տարբեր ուղղություններով՝ իրենց քրոջը որոնելու: Ֆենիքսը ուղևորվեց դեպի Էգեյան ծովի մի քանի կղզիներ, Աֆրիկա, թափառեց Տյուրոսի մոտակայքում: Կիլիկը բնակություն հաստատեց Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ այն տարածքում, որը նրա անունով հետագայում կոչվեց Կիլիկիա: Ֆասոսը բնակություն հաստատեց մի կղզում, որը նույնպես անվանվեց նրա անունով: Իսկ Կադմոսը, երկար արկածներից հետո լինելով Թրակիայում, Էգեյան ծովի հյուսիսային ափին և նրա մի շարք կղզիներում, հասավ Հունաստան[9]:  


Եվրոպան արվեստումԽմբագրել

 
Եվրոպայի առևանգումը,քանդակ Կրետեում
  • Մոսկվայում՝ «Կիևյան» երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող Եվրոպայի հրապարակում, կառուցվել է այսպես կոչված «Եվրոպայի առևանգումը» շատրվան․ նիկելի, քրոմի և տիտանի համաձուլվածքից պատրաստված խողովակները խորհրդանշում են լողացող ցուլի եղջյուրները[10]: Ըստ այլ աղբյուրների՝ չժանգոտվող խողովակները խորհրդանշում են ցուլի գլուխը` Զևսին, և աղջկան` Եվրոպային, որը փակված է նրա եղջյուրներում[11]: Այն ստեղծվել է բելգիական ավանգարդ գեղանկարիչ Օլիվյե Ստրեբելի կողմից[12]:
  • Օդեսայում՝ Մեծ շատրվանի ճանապարհին (Մեծ շատրվանի 9-րդ կայան) քաղաքի 200-ամյակի պատվին տեղադրվել է «Եվրոպայի առևանգումը» ցայտաղբյուրը (1994 թ., քանդակագործ՝ Ա. Պ. Տոկարև, ճարտարապետ՝ Վ.Ն Չեպելև):
  • Կրետեում կառուցվել է Ցուլ-Զևսի և Եվրոպայի արձանը:

ՊատկերասրահԽմբագրել

Աստղագիտության մեջԽմբագրել

1610 թվականին Գալիլեո Գալիլեյի կողմից հայտնաբերված Յուպիտերի արբանյակներից մեկը և 1858 թվականին հայտնաբերված աստերոիդը անվանվել են ի պատիվ Եվրոպայի:

Եվրոպա աշխարհագրական տերմինԽմբագրել

Եվրոպայի առևանգման պատմությունը ավելի ուշ սկսվել է դիտարկվել որպես ծագումնաբանական առասպել, որը բացատրում է «Եվրոպա» անվան առաջացման պատմությունը, քանի որ Եվրոպա աշխարհամասը իր անունը ստացել է հենց թագուհու անունից։ Անվանումը կազմված է εὐρύς (էուրուս)՝ «լայն, ընդարձակ», և ὤψ (օփս, նաև ὠπός, օփոս)՝ «աչք, դեմք, կերպարանք», արմատներից։ Հետևաբար նրանց համակցություն համարվող «Eurṓpē» (Եվրոպա) անվանումը նշանակում է «ակնասևեռ» կամ «լայնատարած»։

Եվրոպա անվանումը՝ որպես աշխարհագրական տերմին, շրջանառության մեջ են դրել հին հույն աշխարհագրագետները:

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Любкер Ф. Europa (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 508.
  2. Любкер Ф. Minos (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 873.
  3. Любкер Ф. Rhadamanthys (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1152.
  4. Сарпедон (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1900. — Т. XXVIIIа. — С. 444.
  5. Լոսև, 1987
  6. Ի. Ռ. Տանտլևսկի, Իսրայելի և Հրեաստանի պատմությունը Առաջին տաճարի ոչնչացումից առաջ, 2005:
  7. Օվիդ, «Մետամորֆոզ» II 858, Գիգին, «Առասպելներ» 155, Լուչիան, «Ծովային խոսակցություն» 15, 1
  8. Ապոլոդորուս, Դիցաբանական գրադարան II 5, 7
  9. Յու. Ցիրկին, «Առասպելներ Փյունիկիայի և Ուգարիտի մասին», 2003
  10. «Wikimapia - Եկեք նկարագրենք ամբողջ աշխարհը:»։ wikimapia.org։ Վերցված է 2020-08-23 
  11. «Եվրոպայի հրապարակ» (ռուսերեն)։ Optima Tours։ Վերցված է 2009-02-21 
  12. Կ. Յաբլոչկին (2014-05-20)։ «Մոսկվայի ամենագեղեցիկ շատրվանները»։ «Аргументы и факты»։ Վերցված է 2020-02-14 

Արտաքին հղումներԽմբագրել