Դոն (գետ)

Ռուսական գետ, հինգերորդ ամենաերկար գետը Եվրոպայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոն (այլ կիրառումներ)

Դոն (ռուս.՝ Дон), գետ Ռուսաստանի եվրոպական մասում։ Սկիզբ է առնում Միջինռուսական բարձրավայրի արևելյան լանջերից՝ Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի մոտ, թափվում Ազովի ծովը Տագանռոգի ծոցը՝ առաջացնելով դելտա (տարածությունը մինչև 340 կմ²)։ Երկարությունը 1870 կմ է, նավարկելի է Սոսնա գետի միախառնման տեղից սկսած (1604 կմ)։

Դոն
Բնութագիր
Երկարություն1870
Ավազանի մակերես422 000 կմ²
Ջրի ծախս680
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՆովոմոսկովսկ
Բարձրություն180 մ
Գետաբերանի տեղակայումՏագանռոգի ծոց
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՎորոնեժ, Բիտյուգ, Խոպյոր, Մեդվեդիցա, Իլովլյա, Sal River?, Manych?, Krasivaya Mecha?, Bystraya Sosna?, Տիխայա Սոսնա, Չիր, Սևերսկի Դոնեց, Panika?, Stary Don?, Կազինկա, Խվորոստան, Arzhava?, Skvirnya?, Nega?, Rakityanka?, Մատրյուշինա (գետ), Mokraya Tabola?, Յար Սուխոյ Դոնեց, Kamenka?, Temernik River?, Sukhaya Perekopka?, Aksay?, Azovka?, Bobrik?, Բոգաչարկա, Մեծ Վերեյկա, Bolshaya Golubaya?, Bolshaya Sukromka?, Բուրովլյանկա, Վեդուգա, Vyazovka?, Goluboy Dunay River?, Դևիցա, Դևիցա, Donets?, Zimovnaya?, Իկորեց, Kagal'nik?, Kazanovka?, Karpovka?, Kiziterinka?, Koysug?, Kochurovka?, Kruglyanka?, Kuymanka?, Kumshak?, Lebedyanka?, Lyutorich?, Mamonovka?, Muravlyanka?, Nepryadva?, Pavelka?, Panshinka?, Perekhvalka?, Peskovatka?, Plyuschanka?, Poroyka?, Պոտուդան, Repets?, Reshetovka?, Rykhotka?, Snova?, Studenets?, Susat?, Lubna?, Khmelinka?, Cherkasskaya?, Chichyora River?, Չյորնայա Կալիտվա, Tikhaya?, Tishanka?, Տոլուչեևկա, Semibratsky?, Օսերեդ, Gnilusha?, Teshevka?, Sukhoy Donets?, Volochilische? և Վոլգա-Դոն նավարկելի ջրանցք
Ջրի մարմիններՑիմլյանսկի ջրամբար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՏուլայի մարզ
ՋրահավաքԴոնի ավազան
Գետը Վիքիպահեստում

Կանոնավոր նավագնացություն կա Գեորգիո–Դեժ քաղաքից սկսած (1355 կմ)։ Վոլգա–Դոն նավարկելի ջրանցքով կապված է Բալթիկ, Սպիտակ և Կասպից ծովերի հետ։ Առավել կարևոր քաղաքներն են՝ Գեորգիու–Դեժը, Դոնի Կալաչը, Վոլգոդոնսկը, Դոնի Ռոստովն ու Ազովը։

Անվանում խմբագրել

Անվանումն ունի իրանական ծագում․ առաջացել է «ջուր, գետ» նշանակող բառից։ Օսերենում, որը նույնպես իրանական լեզու է, այսօր էլ «դոն» բառը գոյություն ունի այդ իմաստով և հանդիպում է շատ գետանուններում։ Հին հունական աղբյուրներում հիշատակվում է Տանաիս անունով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոն (գետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 435