Սուտյեսկի ազգային պարկ
Սուտյեսկի ազգային պարկ (սերբ.՝ Национални парк Сутјеска), հին ազգային պարկ Սերբական Հանրապետությունում։ Այն ստեղծվել է 1962 թվականին և զբաղեցնում է 17250 հեկտար տարածք։ Նրան մոտ քաղաք է Ֆոչան։ Այս ազգային պարկի տարածքում է գտնվում Եվրոպայի մեկը այն չորս մնացուկային անտառներից Պերուչիցան։ Այստեղ է գտնվում Սերբական Հանրապետության ամենաբարձր լեռը՝ Մագլիչը (գտնվում է ծովի մակարդակից 2386 մետր բարձրության վրա)։ Սուտյեսկ ազգային պարկը մտնում է Եվրոպայի ազգային պարկի՝ EOROPARC–ի դաշնության մեջ։
Սուտյեսկի ազգային պարկ | |
Sutjeska National Park* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Կոորդինատներ | 43°20′ հս․ լ. 18°41′ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
1943թ. այս շրջանում եղել է Սուտյեսկի հայտնի ապստամբությունը կամ գերմանական 5-րդ հարձակումը։ Այն համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ծանր կռիվներից Հարավսլավիայի տարածքում[1]։ Ի հիշատակ դրա 1971 թվականին Տյենտիշտեյում կանգնեցվել է արձան զոհվածների հիշատակին, որը մտնում է «Հերոսների արահետ» հուշահամալիրի մեջ։
Բուսականություն
խմբագրելԱզգային պարկի 66%-ը զբաղեցնում են խիտ անտառները։ Այստեղ կան մարգագետիններ և լեռնային բարձրություններ։ Անտառները հատկապես լայնորեն ներկայացված են պարկի հյուսիս-արևմտյան հատվածում՝ լեռների լանջերին։ Միևնույն ժամանակ այլ շրջաններում լեռնային հատվածները զառիթափ են։ Լեռնային բարձրությունները գտնվում են սարահարթից սկսած՝ ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա։ Պարկի ամբողջ տարածքում աճում են 2600 բույսերի և 100 սնկերի տեսակներ։ Բնության մնացած հարստությունը ներկայացնում է Պերուչիցայի մնացուկային անտառը, որտեղ աճում է բուկի և սև սոճի, որոնց տարիքը հասնում է ավելի քան 300-ի։
Կենդանական աշխարհ
խմբագրելՍուտյեսկի կենդանական աշխարհը հարուստ է և բազմատեսակ։ Այս ազգային պարկում ապրում են արջեր, գայլեր, վարազներ, վայրի այծեր, կզաքիսներ, քարայծներ և այլ կենդանիներ։ Այստեղ նաև ապրում են համարյա 300 տեսակ թռչուններ, ընդ որում 61-ը բույն են դնում այնտեղ։
Պատկերասրահ
խմբագրել-
«Սուտյեսկա» հյուրանոց
-
Տրնովաչսկի լիճ
-
Ազգային պարկ 1987 թվական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Brunner, Robert; Council of Europe. Committee for the Activities of the Council of Europe in the field of Biological and Landscape Diversity (January 2002). Identification of the most important transboundary protected areas in Central and Eastern Europe. Council of Europe. էջեր 18–. ISBN 978-92-871-4991-6. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուտյեսկի ազգային պարկ» հոդվածին։ |