Վոլգա-Դոն նավարկելի ջրանցք

Վ․ Ի․ Լենինի անվան Վոլգա-Դոն նավարկելի ջրանցք (ռուս.՝ Волго-Донской судоходный канал имени В. И. Ленина), միացնում է Վոլգա և Դոն գետերը դրանց առավելագույն մոտեցման մասում (Դոնի Կալաչ քաղաքի մոտ)։

Վոլգա-Դոն նավարկելի ջրանցք
Տեսակնավարկելի ջրանցք
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորՎոլգոգրադի մարզ և Ռոստովի մարզ
Մասն էUnified Deep Water System of European Russia?
ԳետաբերանՎոլգա
Հոսող հոսքերՎոլգա
Ջրահավաքի տարածքՎոլգայի ավազան
Երկարություն101 կմ
Անվանված էՎոլգա, Դոն և Վլադիմիր Լենին

Կառուցվել է 1948-1952 թվականներին։ Վոլգա-Դոն նավարկելի ջրանցքը կապում է Ռուսաստանի եվրոպակական մասի բոլոր ծովերը՝ ստեղծելով միասնական ջրատրանսպորտային համակարգ։ Ջրանցքի երկա րությունը 101 կմ է։ Այն սկիզբ է առնում Վոլգոգրադի հարավային մասից, անցնում Սարպա, Չերվլյոնայա և Կարպովկա գետերի հովիտներով։ Վոլգա-Դոն ջրաբաժանման խիստ անբարենպաստ հիդրոլոգիական պայմանների պատճառով ջրանցքի սնումը ջրով ապահովում է Ցիմլյանսկի ջրամատարարման բարը՝ երեք պոմպակայանների միջոցով։ Դրանք ջուրը հաջորդաբար մատուցում են ջրանցքի վրա կառուցված արհեստա կան լիճ-ջրամբարներին։ Վոլգային հարող լանջին (20 կմ երկարությամբ տեղամասում) տեղակայված են 9 միախուց միաթել շլյուզներ, որոնց օգնությամբ նավերը բարձրացվում են 88 մ բարձրության վրա, իսկ Դոնին հարող լանջին՝ 4 նույնպիսի շլյուզներ՝ 44 մ իջեցումով։ Վոլգա-Դոն նավարկելի ջրանցքը ապահովում է 5 հազար տոննա բեռնունակությամբ նավերի երթեեկությունը։ Ջրանցքով փոխադրում են ածուխ, միներալային շինանյութեր, հացահատիկ, անտառանյութ, ծծմբական կոլչեդան և նավթամթերք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 484