Եվրոպայի և Ասիայի սահման

Եվրոպայի և Ասիայի միջև սահման, սահմանաբաժան, որը իրարից առանձնացնում է Եվրասիա մայրցամաքի երկու հատվածները։ Սահմանը անցնում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտով և Մուհոջարի լեռներով, Էմբա գետով, Կասպից ծովի հյուսիսային ափագծով, Կումա-Մանիչի իջվածքով և Կերչի նեղուցով[1][2]։ Ռուսաստանի տարածքով սահմանագծի ընդհանուր երկարությունը կազմում է 5524 կմ, ընդ որում 2000 կիլոմետրը անցնում է Ուրալյան լեռներով, 990 կիլոմետրը՝ Կասպից ծովով[3]։

А-J — Եվրոպայի և Ասիայի սահմանի վերաբերյալ տարբեր տեսակետներ
կանաչով պատկերված է Եվրոպայի հիմնական տարածքը, երկրագույնով - միջմայրցամաքային տարածքները, մանուշակագույնով - երկրները, որոնք համարվում են եվրոպական՝ մշակութային և պատմական առումներով (դրանց շարքում՝ Հայաստանը)

Որոշ աղբյուրներ օգտագործում են սահմանաբաժանման այլ տարբերակ։ Ըստ այդ տարբերակի, Եվրոպայի և Ասիայի միջև սահմանագիծը անցնում է Ուրալյան լեռների ջրբաժանով, Ուրալ գետով Կովկասյան լեռների ջրբաժանով[4][5][6]։

Եվրոպայի տարանջատումը Ասիայից ոչ թե տրամաբանության կամ աշխարհագրական պայմանավորվածության, այլ պատմության արդյունք է[7]։

Պատմություն խմբագրել

Եվրոպայի և Ասիաի սահմանը մ.թ.ա. VI դարի սկզբից մինչ մեր օրերը մեծ փոփոխություններ է կրել՝ տեղափոխվելով արևմուտքից դեպի արևելք։ Հին հույները Եվրոպայի և Ասիայի սահմանագիծը անց էին կացնում Միջերկրական ծովի կենտրոնական հատվածով։ Ավելի ուշ, մ.թ.ա. 524- 457 թվականներին, սահման սկսեցին համարել Կերչի նեղուցը և Թանայիս (Դոն) գետը։ Այս մոտեցման հեղինակը հայտնի աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսն էր և այն անփոփոխ մնաց ընդհուպ մինչև XVIII դարը։

1730 թվականին շվեդ գիտնական Ֆիլիպ Յոհան ֆոն Ստրալենբերգը առաջին անգամ գիտական գրականության մեջ առաջ է քաշել Եվրոպայի և Ասիայի սահմանագծի հիմնավորումը[8]։ Ավելի ուշ, 1736 թվականին Վասիլի Տատիշևը պնդել է[9], որ ինքն է Ստրալենբերգին տվել այս միտքը։ Տատիշևը իր գրքում հիմնավորել է, որ աշխարհամասերի միջև սահմանը անցնելու է Յուգորսկի Շարով, Ուրալյան լեռներով, Ուրալ գետով՝ բաժանելով այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Օրսկը և Օրենբուրգը, Կասպից ծովով, Կումա գետով, Կովկասով, Ազովի և Սև ծովերով, Բոսֆորի նեղուցով։

Այս տեսակետը միանշանակորեն չընդունվեց այդ ժամանակվա մասնագետների կողմից։ Այսպես օրինակ, Միխայիլ Լոմոնոսովը իր «Երկրային շերտերի մասին» տրակտատում (1757—1759) Եվրոպայի և Ասիայի սահմանաբաժանը համարում է Դոն, Վոլգա և Պեչորա գետերը։ Սակայն շուտով ի հայտ եկան որոշ հեղինակներ, որոնց հետազոտություններում Ուրալյան լեռները սկսեցին դիտարկվել որպես Եվրոպայի և Ասիայի սահմանաբաժին։

Աշխարհագրություն խմբագրել

Եվրոպայի և Ասիայի սահմանը ձգվում է Կարայի ծովից Ուրալյան լեռների արևելյան ստորոտ՝ սահմանակցելով Նենեցյան ինքնավար օկրուգին և Կոմի Հանրապետությանը արևմուտքից և Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգին և Խանտի-Մանսիական ինքնավար շրջանին՝ արևելքից։

Այնուհետև սահմանը ձգվում է դեպի արևելք և արևմուտքում սահմանակից է լինում Պերմի երկրամասին, իսկ արևելքում՝ Սվերդլովսկի մարզին, ընդորում, Սվերդլովսկի մարզի հարավարևմտյան շրջանները մնում են Եվրոպայի կազմում։ Այս բաժանմամբ պայմանավորված սահմանագի մոտ կան «Ազիատսկայա» երկաթուղային կայարան և Ազիատսկայա գյուղ, որտեղ էլ գտնվում է կայարանը։

Չելյաբինսկի մարզում սահմանաբաժանման արդյունքում Եվրոպայում են մնում Աշինսկի, Կատաև-Իվանովսկի և Սատկինսկի մունիցիպալ շրջանները, ինչպես նաև մունիցիպալ շրջանների և քաղաքային համայնքների արևմտյան հատվածները, որոնք սահմանակից են Բաշկորտոստանին։ Օրենբուրգի մարզի մեծ մասը սահմանաբաժանման արդյունքում հայտնվել է Եվրոպայում։ Բացառություն են կազմում միայն արևելյան շրջանները։ Ձգվելով հարավ՝ դեպի Եվրոպայի կազմի մեջ են մտնում նաև Ղազախստանի Ակտյուբինսկի մարզը, որի տարածքում էլ սահմանը հասնում է մինչև Մուհոջարի լեռներ (Ուրալյան լեռների շարունակությունը Ղազախստանում) և Էմբա գետով դուրս գալիս դեպի Մերձկասպյան ցածրավայր, այնուհետև Կասպից ծովով դուրս է գալիս Կումա գետի ակունք, շարունակվում Կումա-Մանիչի իջվածքով դեպի Դոն գետ, այնուհետև դեպի Ազովի ծովի հարավային ափագիծ։

Եվրոպայի և Ասիայի հարավային սահմանը անցնում է Կերչի նեղուցով, Ղրիմի (Եվրոպա) և Թամանի թերակղզիներով (Ասիա)՝ Տուզլա կղզին թողնելով Ասիայում։

Խորհրդանիշներ խմբագրել

Ղազախստան խմբագրել

Այլ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Europe(անգլ.) — в энциклопедии Британника
  2. «ЕВРАЗИЯ - это... Что такое ЕВРАЗИЯ?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «Граница между Европой и Азией - это... Что такое Граница между Европой и Азией?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. Martin W. Lewis, Kären Wigen The myth of continents: a critique of metageography. — University of California Press, 1997. — С. 28. — ISBN 0-520-20743-2
  5. CIA Factbook 2011 Արխիվացված 2017-01-08 Wayback Machine(անգլ.)
  6. National Geographic Atlas of the World (7th ed.). Washington, DC: National Geographic. 1999. ISBN 0-7922-7528-4. «Europe» (pp. 68-9); «Asia» (pp. 90-1): «A commonly accepted division between Asia and Europe … is formed by the Ural Mountains, Ural River, Caspian Sea, Caucasus Mountains, and the Black Sea with its outlets, the Bosporus and Dardanelles.»
  7. Клейн Л. С. Неолит Европы как целое // Этногенез и археология. — СПб.: Евразия, 2013. — Т. 1.
  8. «Северная и восточная часть Европы и Азии» (Stralenberg Ph. I. « Das Nord- und Ostliche Teil von Europa und Asia», — Stockholm, 1730)
  9. В. Н. Татищев «Общее географическое описание всея Сибири», 1736