Սուզդալ (ռուս.՝ Суздаль), քաղաք-արգելավայր Ռուսաստանի Վլադիմիրի մարզում, Սուզդալսկի շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Ներլի գետի վտակ Կամենկա գետի վրա, Վլադիմիրից 26 կմ դեպի հյուսիս: Մտնում է Ռուսաստանի Ոսկե շրջանի կազմի մեջ: Ձևավորում է համանուն Սուզդալ մունիցիպալ կազմավորումը, որը որպես դրա կազմում եղած միակ բնակեցված կետ ունի քաղաքայինի կարգավիճակ[2]: Բնակչությունը կազմում է 9618 մարդ (2018):

Բնակավայր
Սուզդալ
Դրոշ Զինանշան
Flag of Suzdal (Vladimir oblast).png Coat of Arms of Suzdal.png

Суздаль 342.jpg
Կոորդինատներ: 56°25′16″ հս․ լ. 40°26′56″ ավ. ե. / 56.42111° հս․. լ. 40.44889° ավ. ե. / 56.42111; 40.44889
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1024 թ.
Առաջին հիշատակում1024
Մակերես15 կմ²
ԲԾՄ115 մետր
Բնակչություն9749 մարդ (2017)[1]
Հեռախոսային կոդ49231
Փոստային ինդեքսներ601293
##Սուզդալ (Ռուսաստան)
Red pog.png
Հարության եկեղեցին և առևտրային տաղավարներ
Սուզդալը Կամենկա գետից, լուսանկարը` Սերգեյ Պրոկուդին-Գորսկու, 20-րդ դարի սկիզբ

ԱնվանումԽմբագրել

Անցած Ժամանակների պատմություն աշխատության մեջ 1024 թվականին հիշատակվել է «Սուժդալ» (ռուս.՝ Суждаль) ձևով[3]:

  Въсташа волсъви в Суждали  


19-րդ դարում Դ. Եվրոպուսը կարծիք է առաջադրել, ըստ որի սուզդա (ռուս.՝ сузда) հիմնական մասը ծագում է ֆիննական «susi» կամ էստոնական «suzi»` «գայլ» բառերից[4]: Ալեքսեյ Շախմատովը ֆին-ուգորյան նախնական անվանումը փոփոխել է *susudal ձևի, սակայն Մ. Ֆասմերը մերժել է այն, քանի որ ֆիննական լեզվում այդպիսի բառ հայտնի չէ[5]:

Ըստ Օ. Տուրբաչյովի` անվանումը ծագել է հին սլավոներեն съзьдати բառից, որի իմաստներից մեկն է եղել «ծեփել կավից»: Դրանից էլ ծագել է «ստեղծել ռուս.՝ создать)» բայը[6]: Վ. Ներոզնակը կարծում է, որ Սուզդալ անվանումը ծագել է հին սլավոներեն «зижду» (կառուցում եմ) ձևից` որպես գոյական, որը ցույց է տալիս բայի գործողության արդյունքը[7]:

ՊատմությունԽմբագրել

 
Սուրբ Ծննդյան տաճարը Կամենկա գետից

Համաձայն հնագիտական տվյալների` բնակավայրը, որը հետագայում դարձել է Սուզդալ քաղաքը, գտնվում է Կամենկի գետի ակունքում, և դրա շուրջը 10-րդ դարում արդեն գործում էին պաշտպանական կառույցներ[8][9][10]: Տարեգրության մեջ Սուզդալն առաջին անգամ հիշատակվել է որպես քաղաք, երբ խոսվել է 1024 թվականին վոլխների ապստամբության մասին[3][11]:

Առաջին ռուս պատմաբաններից մեկը` Վասիլի Տատիշչևը, իր «Ռուսաստանի պատմության» մեջ գրում է, որ 982 թվականին նրա հաշվարկներով Կիևի իշխան Վլադիմիր Մեծը «գնացել է դաշտ, գրավել լեհական հողերը և հիմնել Սուզդալ քաղաքը»[12]:

Ըստ ակադեմիկ Ա. Զալիզնյակի` Սուզդալը հիշատակվում է ռուսերեն հայտնի ամենահին գրքում, որը ստացել է Նովգորոդի օրենսգիրք անվանումը: Այսպես կոչված կրկնագրերում ասվում է, որ 999 թվականին ոմն Իսահակ հոգևորական Սուզդալի սուրբ հայ Ալեքսանդր եկեղեցում նշանակվել է որպես քահանա (ռուս.՝ Въ лѣто ҂ѕ҃ф҃з҃ азъ мънихъ исаакии поставленъ попомъ въ сѹжъдали въ цръкъве свѧтаго александра арменина…)[13]:

Ըստ իշխան Յուրի Դոլգորուկիի (12-րդ դարի սկիզբ)` Սուզդալը դարձել է Ռոստովա-Սուզդալական իշխանության կենտրոն: 1107 թվականին վոլգյան բուլղարացիները շրջափակել և գրավել են Սուզդալը:

Սուզդալցի Խոդուտան (Խոդուտինիչ) հիշատակվում է Նովգորոդյան արճիճե համար մեկ գրավոր հիշատակության մեջ (1100—1120 թվականներ): Սուզդալը հիշատակվում է նաև կեչու կեղևին արված համար 675 գրավոր հիշատակություններում (1140 թվականի սկզբից մինչև 1160 թվական[14])):

1157 թվականին իշխան Անդրեյ Բոգոլյուբսկին մայրաքաղաքը Սուզդալից տեղափոխել է Վլադիմիր: 13-րդ դարից վեր Սուզդալը դարձել է Սուզդալի ինքնավար իշխանության մայրաքաղաքը: 14-րդ դարի սկզբին դարձել է Սուզդալ-Նիժեգորդսկյան իշխանության մայրաքաղաքը: 1392 թվականին Սուզդալը մտել է Մոսկվայի մեծ իշխանության կազմի մեջ:

1445 թվականին Սպասո-Եվֆիմիև վանքի պատերի տակ տեղի է ունեցել ոչ շատ մեծ զորքերի մասնակցությամբ, բայց Սուզդալի համար մեծ հետևանքներով ճակատամարտը, որի արդյունքում Մոսկվայի մեծ իշխան Վասիլի II-ը գերի է ընկել թաթարներին: Սուզդալը թալանվել է:

1708 թվականին քաղաքը գրանցված էր Մոսկվայի նահանգի Սուզդալ գավառի կենտրոնում (այդ նահանգի կազմում էին նաև Պերեսլավլ-Րյազանսկ, Կոստրոմսկ, Յուրև-Պոլսկ, Վլադիմիրսկ, Պերեսլավլ, Տուլսկ, Կալուժսկ գավառները):

19-րդ դարի երկրորդ կեսին Սուզդալը համարվում էր խուլ գավառային քաղաք, առանց որևէ արդյունաբերության: Դա մասամբ պայմանավորված էր նրանով, որ Սուզդալը հեռու էր երկաթուղուց: Այդ իրավիճակը հնարավորություն է տվել պահպանելու հին շենքերը, և առաջին հերթին` տաճարները, անպատշաճ վերակառուցումներից և նորոգումներից: Խորհրդային կառավարման տարիներին Սուզդալում քանդվել է մոտ 15 եկեղեցի[15]:

1967 թվականին ընդունվել է Սուզդալի զարգացման գլխավոր նախագիծը, ըստ որի այն դարձել է քաղաք-թանգարան: Քաղաքից հանել են ուղղիչ հաստատությունները: Քաղաքի ծայրամասում` Կրովնիկում, կառուցվել է գլխավոր զբոսաշրջային համալիրը, տեղակայվել են թանգարանային ցուցադրությունները: Իրականացվել են հուշարձանների վերանորոգումները և քաղաքի բարեկարգման աշխատանքներ: 1965 թվականին մոսկովյան լրագրող Յուրի Բիչկովը, լինելով Սուզդալում ծառայողական գործերով, հորինել է օղակաձև զբոսաշրջային երթուղին, որն այմժ հայտնի է Ռուսաստանի ոսկի շրջան անունով[16]:

Սուզդալը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով` մշակութային ժառանգության պահպանման և զբոսաշրջության զարգացման համար (1974): 1982 թվականին զբոսաշրջային թեմաներով լրագրողների և գրողների միջազգային ֆեդերացիան Սուզդալին շնորհել է «Ոսկե խնձոր» մրցանակը` միջազգային զբոսաշրջության զարգացման գործում իր ծառայությունների համար: 1992 թվականին ՅՈՒՆԵՍԿՕն ներառել է Սուզդալի սպիտակ քարե հուշարձանները Համաշխարհային ժառանգության մշակութային ցանկում:

2004 թվականին Վլադիմիրի շրջանի օրենքով Սուզդալ քաղաքին տրվել է քաղաքային բնակավայրի կարգավիճակը: Չորս տարի անց Սուզդալ քաղաքը մարզային ենթակայության քաղաքի կարգավիճակից անցել է Սուզդալի շրջանի շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակի[17]:

ՄշակույթԽմբագրել

Փառատոններ և տոներԽմբագրել

  • Քաղաքի օրն անց է կացվում ամեն տարի օգոստոսի երկրորդ շաբաթ օրը և ներառում է կոստյումներով շքերթ, համերգներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ և ավարտվում է տոնական հրավառությամբ:
  • 2002 թվականից Սուզդալի զբոսարջային համալիրում ամեն տարի անց է կացվում Անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնը, որը ռուսական մուլտիպլիկացիայի գլխավոր դիտումն է:
  • Ամեն տարի հուլիսի երկրորդ շաբաթ օրը Սուզդալում անցկացվում է Վարունգի տոն: Անցկացվելու վայրը Փայտե ճարտարապետության թանգարանն է:
  • 2010 թվականից ամեն տարի անցկացվում է ռուսական բաղնիքի փառատոն:
  • Ամեն ամառ քաղաքում գրծում է «Նոր անուններ» միջազգային ստեղծագործական դպրոցը:
  • 2015 թվականից հուլիսի երրորդ հանգստյան օրերին անցկացվում է «GRUT» թրեյլրանինգի մրցույթ:
  • Ամեն տարի հոկտեմբերին անց է կացվում «Սուզդալը Ռուսաստանի պատմության մեջ» գավառագիտական ընթերցումներ, որոնց արդյունքերի հիման վրա տպագրվում է մասնակիցների զեկույցների հավաքածու:

ՔանդակներԽմբագրել

ԹանգարաններԽմբագրել

 
Հայրապետական պալատներ

Սուզդալի տարածքում են Վլադիմիր-Սուզդալյան պատմագեղարվեստական և ճարտարապետական թանգարան-արգելավայր թանգարանային օբյեկտները:

  • Կրեմլ
  • Սպասո-Եվֆիմիևի վանքը
  • Փայտե ճարտարապետության թանգարանը
  • Քաղաքավանի տուն
  • Պոկրովյան վանքի խրճիթը

Նիկոլսկյան եկեղեցում գործում են հոգևորական Անդրեյ Դավիդովի սրբանկարչական արվեստանոցը և մոմե արձանների թանգարան:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://web.archive.org/web/20170731141731/http://www.gks.ru/free_doc/doc_2017/bul_dr/mun_obr2017.rar
  2. Закон Владимирской области от 26 ноября 2004 года N 190-ОЗ «О наделении Суздальского района и вновь образованных муниципальных образований, входящих в его состав, соответствующим статусом муниципальных образований и установлении их границ»
  3. 3,0 3,1 Полное собрание русских летописей. — Т. 1. I. II. Лаврентьевская и Троицкая летописи. — СПб.: Тип. Эдуарда Праца, 1846. — С. 147.
  4. Никонов В. А. Краткий топонимический словарь. — М.: Мысль, 1966. — С. 397.
  5. Фасмер М. Этимологический словарь русского языка. — М.: Прогресс, 1987. — Т. 3. — С. 797.
  6. Горбаневский М. В., Дукельский В. Ю. По городам и весям «Золотого кольца». — М., 1983. — С. 130.
  7. Нерознак В. П. Названия древнерусских городов. / Отв. ред. акад. Д. С. Лихачёв; АН СССР; Ин-т языкознания. — М.: Наука, 1983. — С. 164.
  8. Лущай Ю. В. Вопрос о дате основания города Суздаль. // Вест. Удмуртского ун-та. — Вып. 4. — 2016.
  9. Седов В. В., Седова М. В. Древний Суздаль. Археологическое исследование. // Вестник АН СССР. — 1983. — № 1. — С. 132
  10. Седов В. В. Две заметки по археологии Суздаля. // Культура средневековой Руси. — Л., 1974. — С. 62—63
  11. Варганов А. Д. Из ранней истории Суздаля (IX—XIII вв.) // Крат. сообщ. Ин-та истории материал. культуры. — 1946. — Т. XII. — С. 133.
  12. История появления Суздальского кремля // anashina.com.
  13. Зализняк А. А. Проблемы изучения Новгородского кодекса XI века, найденного в 2000 г. // Славянское языкознание. XIII Межд. съезд славистов. Любляна, 2003 г. Доклады росс. делегации. — М., 2003. — С. 190—212.
  14. Грамота №675
  15. https://rg.ru/2007/12/20/suzdal.html
  16. Гриньков В. От Шаляпина до Конёнкова(ռուս.) // Независимая газета : газета. — 01.09.2016.
  17. Изменения в административно-территориальном делении субъектов Российской Федерации за 2008 год

ԳրականությունԽմբագրել

  • Белов Ю. В. Суздаль : путеводитель. — Ярославль: Верхне-Волжское кн. изд-во, 1986. — 160 с. — 100 000 экз.
  • Вагнер Г. К. Белокаменная резьба древнего Суздаля. — М.: Искусство, 1975. — (Памятники древнего искусства).
  • Вагнер Г. К. Суздаль. — М.: Искусство, 1969.
  • Варганов А. Д. Суздаль. — М., 1944. — (Сокровища русского зодчества).
  • Варганов А. Д. Из ранней истории Суздаля (IX—XIII вв). — М.: КСИИМК, 1946. — С. 127—134.
  • Варганов А. Д. Суздаль: историко-экономический очерк. — Владимир, 1957.
  • Варганов А. Д. Суздаль. Очерки по истории и архитектуре. — Ярославль, 1971. — 184 с.
  • Варганов А. Д., Варганов А. А. Суздаль. Путеводитель. Исторический очерк. — М.: Сов. Россия, 1985. — 160 с.
  • Воронин Н. Н. Владимир, Боголюбово, Суздаль, Юрьев-Польской. — М.: Искусство, 1958. — (Архитектурно-художественные памятники городов СССР).
  • Достоевский М. Ф. Суздаль / под ред. И. Н. Бороздина. — М.: Т-во «Образование», 1910. — 75 с. — (Культурные сокровища России. Вып. 14)
  • Кучкин В. А. Формирование государственной территории северо-восточной Руси в X—XIV вв. — М.: Наука, 1984. Արխիվացված է Դեկտեմբեր 20, 2003 Wayback Machine-ի միջոցով:
  • Овчинников А. Н. Суздальские златые врата : альбом. / на рус. и англ. яз. — М.: Искусство, 1978.
  • Полторацкий В. В. Дорога в Суздаль. Книга о любимой земле. — М.:|Сов. Россия, 1971. — 208 с.
  • Ранинский Ю. В. Суздаль — туристский центр. — М., 1981.
  • Сокровища Суздаля : сб. ст. / сост. С. В. Ямщиков. — М.: Изобразительное искусство, 1969. — 196 с.
  • Суздаль / авт.-сост. С. В. Ямщиков. — М.:Планета, 1970. — 89 с.
  • Суздаль / текст К. В. Усачёвой; ГНИИА. — М.: Планета, 1970. — 64 с. — (Архитектурные памятники древних русских городов). — 120 000 экз.
  • Суздаль и его достопамятности // Тр. Владимирской учён. архив. комиссии. — Кн. 14. — М., 1912.
  • Суздалю — 950 лет (по материалам юбилейной научной конференции). — Ярославль, 1977.

Արտաքին հղումներԽմբագրել