Ցխինվալ (օսերեն՝ Цхинвал ինչպես է արտասանվում , վրացերեն՝ ცხინვალი [Ցխինվալի], «բոխիների երկիր»), մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության մայրաքաղաքն է։

Քաղաք
Ցխինվալ
օսերեն՝ Цхинвал
վրացերեն՝ ცხინვალი
Tskhinval.jpg
ԵրկիրՀարավային Օսիա Հարավային Օսիա/Վրաստան Վրաստան
ՇրջանՑխինվալ/Շիդա Քարթլիի մարզ
ՂեկավարԱլան Ալբորով
Հիմնադրված է1398 թվականին
Առաջին հիշատակում1398
Այլ անվանումներՍտալինիր (1934-1961)
Ցխինվալ (1961 թվականից)
Մակերես7,4 կմ²
Բարձր. ծովի մակ-ից877 մ
Կլիմայի տեսակբարեխառն
Բնակչություն30․456[1] մարդ
Ազգային կազմօսեր, ռուսներ, հայեր, ուկրաինացիներ, վրացիներ, ադրբեջանցիներ և այլն
Կրոնական կազմուղղափառներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+799744 և +995344
Փոստային ինդեքսներ7300[2]
Ավտոմոբիլային կոդRSO
Պաշտոնական կայքtskhinval.ru
##Ցխինվալ (Հարավային Օսիա)
Red pog.png
##Ցխինվալ (Վրաստան)
Red pog.png

Մինչ 1990 թվականը Հարավային Օսիայի ինքնավար մարզի վարչական կենտրոնն էր, ներկայումս՝ մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության մայրաքաղաքն է։

Համաձայն Հարավային Օսիայի վարչատարծքային բաժանման՝ Ցխինվալը Հարավային Օսիայի առանձին վարչական միավոր է, համաձայն Վրաստանի վարչատարածքային բաժանման՝ Ցխինվալը տեղակայված է Գորիի մունիցիպալիտետի Շիդա Քարթլի մխարեում։

ԲնակչությունԽմբագրել

2012 թվականի գնահատումով՝ քաղաքի բնակչությունը եղել է 28 664 մարդ[3]:

1886 թվականին քաղաքում չեն ապրել օսեր. 3832 մարդուց հրեա էին 1953 հոգին (51 %), վրացի՝ 1135-ը (30 %) և հայ՝ 744-ը (19 %) [4]: 1897 թվականի ցարական վերջին մարդահամարը նույնպես ցույց է տալիս, որ քաղաքում օսեր չեն ապրել։

1917 թվականի դրությամբ հրեաները կազմում էին բնակչության 38,4 %-ը, վրացիները՝ 34,4 %, հայերը՝ 17,7 %, օսերը՝ 8,8 %[5]: Ցխինվալի, ինչպես և մյուս վրացաբնակ հրեաները չէին տիրապետում իդիշին և խոսում էին վրացերեն։

1926 թվականի մարդահամարի ժամանակ Ցխինվալ էին տեղափոխվել զգալի քանակությամբ օսեր, իսկ տեղացիների, մասնավորապես հրեաների քանակը կտրուկ նվազել էր։

1989 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում էր 42 333 մարդ, որոնցից՝ օսեր - 31 537 (74,5 %), վրացիներ - 6 905 (16,3 %), ռուսներ - 1 836  (4,3 %), հայեր - 734 (1,7 %), ուկրաինացիներ - 427 (1,0 %), հրեաներ - 395 (0,9 %), ադրբեջանցիներ —  39 (0,1 %), հույներ - 30 (0,1 %), այլ ազգեր - 430 (1,0 %)[6][7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. В Южной Осетии происходит прирост населения Информационный портал Республики Южная Осетия 05.02.2016
  2. https://www.gpost.ge/?site-lang=ka&site-path=help/zipcodes/&group=3&letter=%E1%83%AA
  3. Հարավային Օսիան ՌԴ ԱԳՆ կայքում
  4. Закавказский статистический комитет. Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков 1886 г. — Тифлис: Типография И. Мартиросянца, 1893.
  5. Электронной еврейской энциклопедия, Цхинвали
  6. Հարավային Օսիայի բնակչությունը (Ethno-kavkaz.narod)
  7. Ethnic Groups of Georgia: Census 1989 (Total/Percentage)