Կադիսի ծոց (իսպ.՝ Golfo de Cádiz, պորտ.՝ Golfo de Cádis), 320 կմ երկարությամբ բաց ծոց Ատլանտյան օվկիանոսում, Պիրենեյան թերակղզու հարավ–արևմտյան ափի երկայնքով, Պորտուգալիայի Ֆառու քաղաքից մինչև Տրաֆալգար հրվանդան, Ջիբլարթարի նեղուցի արևմտյան մասում։ Ողողում է Ուելվա գավառի ափերը, Կադիս գավառի ատլանտյան ափը և պորտուգալական Ալգարվե գավառի հարավային ափը։ ներառում է Կադիսի ծովախորշը։ Խորությունը՝ մինչև 100 մ։ Տարածքը՝ 7000 մ։ Ջրի միջին ջերմաստիճանը կազմում է +15 °C: Կեսօրյա մակընթացությունների բարձրությունը հասնում է 3 մետրի։

Կադիսի ծոց
Տեսակծովախորշ
Երկիր Պորտուգալիա և  Իսպանիա
ՎարչատարածքԱլգարվե և Անդալուզիա
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա
Լիճ հոսող գետԳվադիանա և Գվադալկիվիր
Քարտեզ
Քարտեզ

Դեպի Ատլանտիկա ունեցած բաց դիրքի, դեպի Միջերկրական ծով ունեցած ելքի և ծոցը թափվող բազմաթիվ գետերի շնորհիվ Կադիսի ծոցն ամբողջ պատմության ընթացքում կարևոր դեր է ունեցել։ Այս հատկանիշների շնորհիվ այստեղ ստեղծվել են մեծ թվով նավահանգիստներ և զարգացել է նավարկությունը`հատկապես Քրիստափոր Կոլումբոսի կողմից նոր աշխարհամասի հայտնագործումից հետո։ Դիրքի պատճառով այդտեղ տեղի են ունեցել շատ ծովամարտեր, դրանցից հատկապես նշանավոր է Տրաֆալգարի ճակատամարտը։ Վերջին ժամանակներում Կադիսի ծոցում դիտվում է թույլ, բայց պարբերական կրկնվող սեյսմիկ ակտիվություն։ Իսպանիայի ափային գիծը ծոցի ամբողջ երկայնքով թույլ կտրտված է, ցածրադիր և ճահճոտ։ Պորտուգալիայի ափերը հիմնականում ծերպոտ են՝ բաղկացած քարային-ածխային և ավազային ապարներից։ Ծոց թափվող հիմնական գետերն են՝ Գվադիանան և Գվադալկիվիրը։

Հիմնական նավահանգիստներն են պորտուգալական Վիլա Ռեալ դե Սանտու Անտոնիու, Տավիրա, Օլյան, Ֆարու, իսպանական Կադիս, Ուելվա, Սան Ֆեռնանդո նավահանգիստները։ Ծոցի իսպանական հատվածի մեծ մասը մտնում է վինդսերֆինգի սիրահարների մոտ մեծ հռչակ վայելող Կոստա դե լա Լուս ծովային բուժավայրի մեջ։ Գվադալկիոիր գետից ոչ հեռու գտնվում է «Դոնյանա» ազգային պարկը։

Տնտեսական եկամուտի հիմնական աղբյուրներն են ձկնորսությունը, ծովային տրանսպորտը, առևտուրը և զբոսաշրջությունը։ Բացի այդ, Գվադալկվիվիրյան իջվածքի երկայնքով բացվել է մի քանի գազային հանքակուտակ։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադիսի ծոց» հոդվածին։