Գալեն Կլավդիոս
Գալեն Կլավդիոս (հուն․՝ Γαληνός, 131 թ. Պերգամոն, Փոքր Ասիա, -201 թ. Հռոմ), անտիկ բժշկագիտության դասականներից, հունական ծագում ունեցող հինհռոմեական բժիշկ, վիրաբույժ, փիլիսոփա[2]. Գալենը ծանրակշիռ ավանդ է ներդրել գիտական բազմաթիվ դիսցիպլինների զարգացման բնագավառում, ներառյալ անատոմիան[3](կազմախոսությունը), ֆիզիոլոգիան (բնախոսությունը), պաթոլոգիան[4], ֆարմակոլոգիան[5](դեղագիտությունը) և նյարդաբանությունը, ինչպես նաև փիլիսոփայությունը[6] և տրամաբանությունը.
Գալեն Կլավդիոս Γαληνός | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 129 և ոչ ուշ քան 131 |
Ծննդավայր | Պերգամոն, Հին Հռոմ[1] |
Մահացել է | ոչ վաղ քան 201 և ոչ ուշ քան 216 |
Մահվան վայր | Հռոմ, Վատիկան |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | բժիշկ-գրող, վիրաբույժ, կենսաբան, նյարդակենսաբան, բժիշկ և փիլիսոփա |
Ծնողներ | հայր՝ Aelius Nicon?[1] |
Galenus of Pergamum Վիքիպահեստում |
Նրա՝ լայնորեն տարածված «Կլավդիոս Գալեն» (լատին․՝ Claudius Galenus) անվանաձևը ի հայտ է եկել միայն Վերածննդի դարաշրջանում և որևէ ձեռագրում արձանագրված չէ. որոշ ուսումնասիրողներ համարում են, որ դա Cl. (Clarissimus)[7] համառոտագրության թյուրըմբռնված ընդարձակումն է։
Հակիրճ տեղեկություններ
խմբագրելԼինելով հարուստ ճարտարապետի զավակ՝ Գալենը հիանալի կրթություն է ստացել, շատ է ճամփորդել, բժշկության ու բժշկագիտության վերաբերյալ ժողովել բազմաթիվ ու բազմապիսի տեղեկություններ։ Բնակություն հաստատելով Հռոմում՝ նա բուժել-բժշկել է հռոմեական վերնախավին, ժամանակի ընթացքում դարձել Հռոմի մի քանի կայսրերի անձնական բժիշկը։
Նրա տեսությունները եվրոպական բժշկագիտության մեջ տիրապետող են եղել տասներեք դար շարունակ։ Կապիկների ու խոզերի հերձման վրա հիմնված նրա անատոմիան գործածել են մինչև 1543 թվականին Վեսալիուսի «Մարդկային մարմնի կառուցվածքի մասին» գրքի հրատարակվելը[8], արյան շրջանառության մասին նրա տեսությունը գոյատևել է մինչև 1628 թվականը, երբ Վիլյամ Հարվեյը լույս է ընծայել «Անատոմիական հետազոտություն կենդանիների սրտի և արյան շարժման մասին» աշխատությունը[9],, որտեղ նկարագրել է սրտի դերը արյան շրջանառության մեջ[10]։ Բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողները Գալենի աշխատություններն ուսումնասիրել են մինչև տասնիններորդ դարը ներառյալ։ Նրա ստեղծած տեսությունն այն մասին, որ ուղեղը նյարդային համակարգի միջոցով հսկում է մարմնամասերի շարժումները, մինչև օրս էլ կիրառելի է համարվում։
Գալենի ուսումնասիրություններից շատերը պահպանվել ու մեզ են հասել արաբերեն, հրեերեն, լատիներեն, հին հայերեն (գրաբար) թարգմանությունների շնորհիվ[11]:.
Գալենն առաջինն է նկարագրել օրգանիզմի անատոմիաֆիզիոլոգիական ամբողջությունը։ Տվել է ուղեղի քառաբլուրների, թափառող նյարդի ու գանգուղեղային նյարդերից 7 զույգի նկարագիրը և ապացուցել, որ գլխուղեղն ու ողնուղեղն են շարժումների, զգացողության և հոգեկան գործունեության կառավարողները։ Նա գտնում էր, որ արյան շրջանառության կենտրոնը լյարդն է, որտեղ արյունը մշակվում է, ապա անցնում աջ սիրտը, տարածվում ամբողջ մարմնով և կլանվում հյուսվածքների կողմից։
Գալենը զբաղվել է նաև դեղագիտությամբ, ուսումնասիրել է բազմաթիվ դեղաբույսեր։ Նա 158 - 164 թթ. Պերգամոնում եղել է գլադիատորների դպրոցի, 164-ին Հռոմ տեղափոխվելուց հետո՝ Մարկոս Ավրելիոս կայսեր բժիշկը։
Պահպանվել է Գալենի միայն 100 աշխատություն (հիմնականում՝ բժշկական)։ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկութեան» գրքում բազմաթիվ մեջբերումներ կան Գալենից։
Հին Հռոմում Գալենի պատկերով մետաղադրամ է հատվել։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԳալենի (հուն․՝ Γαληνός, Galēnos) անունը ծագում է «γαληνός»՝ «հանգիստ»[12] ածականից։
Գալենն իր երիտասարդությունը նկարագրել է «Մտքի կապվածությունների մասին» աշխատության մեջ։
Նա ծնվել է 129 թվականի սեպտեմբերին։ Նրա հայրը՝ Նիկոնը, եղել է անվանի ու հարուստ ճարտարապետ, շինարար, հետաքրքրվել է փիլիսոփայությամբ, մաթեմատիկայով, տրամաբանությամբ, աստղագիտությամբ, գյուղատնտեսությամբ, գրականությամբ։ Գալանն իր հորը պատկերում-ներկայացնում է իբրև մի մարդու, ով չափազանց սիրալիր էր, պարզ, հասարակ, բարյացակամ։ Այն ժամանակներում նրանց բնօրրան Պերգամոնը եղել է մշակութային, մտավոր նշանակալի կենտրոն, հռչակված իր գրադարանով, որը զիջում էր միայն Ալեքսանդրիայի գրադարանին և դեպի իրեն էր ձգում ինչպես ստոիկներին, այնպես էլ պլատոնականներին։ Գալենը պերգամոնցի փիլիսոփաներին ներկայացվել է 14 տարեկան հասակում։ Փիլիսոփայության նրա պարապմունքները ներառում էին այդ ժամանակներում գոյություն ունեցած փիլիսոփայական բոլոր համակարգերը՝ ներառյալ Արիստոտելի ուսմունքը և էպիկուրականությունը։ Հայրն ուզում էր, որ տղան դառնա փիլիսոփա կամ քաղաքագետ և ձգտում էր օգնել նրան խորամուխ լինելու փիլիսոփայության ու գրականության հարցերի մեջ։ Գալենը վերոնշյալ աշխատության մեջ պնդում է, որ մոտավորապես 145 թվականին հայրը տեսել է մի երազ, որտեղ բժշկության աստված Ասկլեպիոսը (Էսկուլապը) Նիկոնին հանձնարարել է տղային ուղարկել բժշկություն ուսանելու։ Հայրը գումար չի խնայել, և Գալենը 16 տարեկանից սկսել է բժշկություն ուսումնասիրել Պերգամոնի ասկլեպիոնում, որտեղ սովորել է չորս տարի։ Ասկլեպիոնը միաժամանակ և՛ տաճար էր, և՛ հիվանդանոց, որտեղ կարող էր այցելել ցանկացած հիվանդ և քուրմերի խնամքն ու օգնությունը հայցել ու ստանալ։ Այստեղ բուժվելու էին գալիս մինչև անգամ Հռոմից։ Տաճարը նաև ապաստան էր դարձել այնպիսի նշանավոր մարդկանց, ինչպես պատմիչ Աուլուս Կլավդիոս Քարաքսը, հռետոր Էլիաս Արիստիդեսը, սոֆիստ (սոփեստ) Անտոնիոս Պոլեմոնը, կոնսուլ Ռուֆին Կուսպիուսը[13]։
148 թվականին, երբ Գալենը 19 տարեկան էր, հայրը մահացել է՝ որդուն թողնելով իր ողջ կարողությունը։ Գալենը, հետևելով Հիպեկրատի[14] խորհրդին, մեկնել է ուսումը շարունակելու, այցելել է Զմյուռնիա, Կորնթոս, Կրետե, Կիլիկիա, Կիպրոս, ինչպես նաև Ալեքսանդրիայի բժշկական մեծ դպրոցը, ուսումնասիրել է բուժական բազում ու բազմազան ավանդույթներ։ 157 թվականին՝ 28 տարեկան հասակում Գալենը վերադարձել է Պերգամոն, դարձել Ասիայի գլխավոր հոգևորականի՝ Ասիա պրովինցիայի ամենահարուստ ու ամենաազդեցիկ մարդկանցից մեկի գլադիատորների բժիշկը։ Նա պնդում է, որ բարձրաստիճան այդ պաշտոնյան իրեն աշխատանքի է ընդունել այն բանից հետո, երբ մի կապիկ է հերձել, հանել ներքին օրգանները և առաջարկել է մյուս բժիշկներին, որ այդ կապկին բնականոն վիճակի բերեն։ Այն բանից հետո, երբ վերջիններս հրաժարվել են, Գալենն ինքն է այդ խնդիրն իրագործել և շահել է պաշտոնյայի վստահությունը։ Չորս տարի պաշտոնավարելով՝ նա համոզվել է, որ առողջության տեսակետից անչափ կարևոր է պահպանել ճիշտ սննդակարգ (դիետա) ու հիգիենա, զբաղվել մարմինը մարզելով։ Այդ ընթացքում նա ավելի է խորամուխ եղել անատոմիայի (կազմախոսության) ուսումնասիրման, կոտրվածքների, ծանր վնասվածքների բուժման հարցերի մեջ։ Ընդսմին՝ վնասվածքները անվանում էր «մարմնի պատուհաններ»։ Թե որքան մեծ ուշադրություն էր նա նվիրում վնասվածքների ապաքինմանը, վկայում է այն փաստը, որ նրա աշխատելու ժամանակամիջոցում մահացել է հինգ գլադիատոր, մինչդեռ իր նախորդի օրոք վաթսունն էին մահացել։
Հիշարժան է և այն փաստը, որ այդ ընթացքում Գալենը շարունակել է տեսական բժշկագիտություն ու փիլիսոփայություն ուսումնասիրել[15][16][17]։
Հասուն շրջան
խմբագրել162 թվականին Գալենը եկել է Հռոմ և բժշկական գործունեություն ծավալել։ Լինելով նյարդային, շուտ բորբոքվող բնավորության տեր անձնավորություն՝ նա բախումներ է ունեցել ուրիշ բժիշկների հետ, և վրա է հասել մի պահ, երբ զգացել է, որ իր գլխին սպառնալիք է կախված։ Տեղացի նվազ բանիմաց բժիշկները դավ էին նյութել նրա դեմ, և Գալենը, վախենալով, որ կարող են իրեն արտաքսել կամ նույնիսկ թունավորել, ինքն է թողել ու հեռացել Հռոմից[18]:.
161 թվականից Հռոմը ներգրավված էր պատերազմական գործողությունների մեջ. հյուսիսում Մարկոս Ավրելիոսն ու Լուցիուս Վարուսը կռվում էին մարկոմանների դեմ[19]:. 169 թվականի աշնանը, երբ հռոմեական զորքերը վերադարձել են Ակվիլեա, ահավոր համաճարակ է բռնկվել, և Գալենին կանչել են Հռոմ, հանձնարարել, որ դառնա Մարկոս Ավրելիոսի ու Լուցիուս Վերուսի ուղեկիցը Գերմանիայում։ Հաջորդ գարնանը, այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ Ասկլեպիոսը դեմ է այդ ձեռնարկին, Մարկոս Ավրելիոսն արձակել է նրան[20]:. Գալենը նշանակվել է գահաժառանգ Կոմոդոսի բժիշկ։ Այստեղ՝ պալատում գտնվելու տարիներին է նա գրել բժշկական թեմայով իր աշխատություններից շատերը։ Ճակատագրի հեգնանքով՝ Լուցիուս Վարուսը մահացել է 169, Մարկոս Ավրելիոսը՝ 180 թվականին. երկուսն էլ համաճարակի զոհ են դարձել։
Գալենը Կոմոդոսի անձնական բժիշկն է եղել կայսեր գրեթե ողջ կյանքի ընթացքում։ Դիոն Կասիոսի վկայությամբ՝ մոտավորապես 189 թվականին բռնկվել է իրեն հայտնի համաճարակներից ամենաահավորը. դրանից Հռոմում ամեն օր 2000 մարդ էր մահանում։ Ամենայն հավանականությամբ՝ հենց այդ համաճարակին է զոհ գնացել նաև Մարկոս Ավրելիոսը[20]։
Գալենը եղել է նաև Սեպտիմոս Սևերոսի անձնական բժիշկը։ Իր գրառումներում նա գովաբանել է վերջինիս, ինչպես նաև՝ Կարակալային այն բանի համար, որ դեղորայքի ձեռքբերման գործում աջակցել են իրեն[18]։
Մահը
խմբագրելՏասներորդ դարի վերջին կազմված «Սուդա» հանրագիտարանում Գալենի մասին զետեղված հոդվածում կարծիք է հայտնված, որ մեծահամբավ բժիշկը մահացել է 70 տարեկան հասակում, այսինքն՝ մոտավորապես 199 թվականին։ Սակայն Գալենի «On Theriac to Piso» տրակտատում նկարագրված են 204 թվականին տեղի ունեցած դեպքեր ու իրադարձություններ։ Ըստ արաբական որոշ աղբյուրների վկայությունների[21]՝ Գալենը մահացել է 87 տարեկանում՝ 70 տարի բժշկական պրակտիկայով զբաղվելուց հետո։ Ուսումնասիրողների մեծ մասը գտնում է[22],, որ «On Theriac to Piso»-ը և արաբական աղբյուրները ճշմարտությունն են արձանագրում այս հարցում, իսկ «Սուդա» հանրագիտարանի հեղինակները Գալենի բժշկական պրակտիկայի 70 տարիները շփոթել են նրա կյանքի տարիների հետ։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Galeni Opera omnia. Lpz., 1821—1833. repr. Hldh., 1965.
- Гален, Клавдий. О назначении частей человеческого тела / Пер. С. П. Кондратьева, под ред. и с примеч. В. Н. Терновского, вступ. ст. В. Н. Терновского и Б. Д. Петрова. М.: Медицина. 1971. 555 стр. 5000 экз.
- Гален, Клавдий. Сочинения. Том I / Общ. ред., сост., вступ. ст. и коммент. Д. А. Балалыкина, пер. с древнегр. А. П. Щеглова. — М.: Весть, 2014. — 654 с. (ТРАКТАТЫ: О том, что лучший врач — ещё и философ; О наилучшем преподавании; О побуждении к медицине Արխիվացված 2019-07-13 Wayback Machine; Способ распознавания и лечения страстей любой, в том числе и своей собственной души; О распознавании и лечении заблуждений всякой души; О зависимости свойств души от темпераментов тела; О вскрытии вен, против последователей Эрасистрата, живущих в Риме; Три комментария на книгу Гиппократа О природе человека).
- Гален. О том, что наилучший врач есть также философ / Пер., прим. и вступ. ст. И. В. Пролыгиной // Историко-философский ежегодник 2011. Институт философии РАН. М.: Канон+. 2013. С. 82-100.
- Гален, Клавдий. О том, что лучший врач — ещё и философ // Балалыкин Д. А., Щеглов А. П., Шок Н. П. Гален: врач и философ. М.: Академиздатцентр Наука РАН., 2014. С. 406 сл.
- Гален. Увещание к занятию медициной / Пер., прим. и вступ. ст. И. В. Пролыгиной // Вестник древней истории. № 3. М., 2014. С. 283—299.
- Гален. Ars medica. Медицинское искусство (I—XVIII) / Пер., прим. и вступ. ст. И. В. Пролыгиной // Интеллектуальные традиции в прошлом и настоящем. Вып. 2. М.: Аквилон, 2014. С. 95-129.
- Гален. Ars medica. Медицинское искусство (XIX-XXXVII) / Пер., прим. и вступ. ст. И. В. Пролыгиной // Интеллектуальные традиции в прошлом и настоящем. Вып. 3. М.: Аквилон, 2016. С. 102—153.
- Гален, Клавдий. О распознавании и лечении заблуждений всякой души // Балалыкин Д. А., Щеглов А. П., Шок Н. П. Гален: врач и философ. М.: Академиздатцентр Наука РАН, 2014. С. 371 сл.
- Гален, Клавдий. Способ распознавания и лечения страстей любой, в том числе и своей собственной души // Балалыкин Д. А., Щеглов А. П., Шок Н. П. Гален: врач и философ. М.: Академиздатцентр Наука РАН, 2014. С. 319 сл.
- Гален. О порядке собственных книг / Пер. и примеч. И. В. Пролыгиной // Историко-философский ежегодник 2016. Институт философии РАН. М.: Аквилон, 2016. С. 50-68.
- Гален, Клавдий. О собственных книгах / Пер. и примеч. И. В. Пролыгиной // ΣΧΟΛΗ. Философское антиковедение и классическая традиция. Vol. 11. 2. Новосибирск, 2017. С. 636 — 677.
- Гален, Клавдий. О толках для начинающих / Пер. Е. В. Афонасина // ΣΧΟΛΗ. Философское антиковедение и классическая традиция. Vol. 9. 1. Новосибирск, 2015. С. 56-72.
- Гален, Клавдий. О моих воззрениях / Пер. Е. В. Афонасина // ΣΧΟΛΗ. Философское антиковедение и классическая традиция. Vol. 10. 1. Новосибирск, 2016. С. 190 — 215.
- В серии «Loeb Classical Library» (под № 71) издан трактат «О естественных способностях» см. английский перевод «On the Natural Faculties» онлайн
- В серии «Collection Budé» начато издание сочинений (опубликовано 3 тома): Galien. Oeuvres:
- Tome II: Exhortation à l'étude de la médecine. Art médical. Texte établi et traduit par V. Boudon. 2e tirage 2002. 464 p. ISBN 978-2-251-00483-9
- Tome VII: Les Os pour les débutants — L’Anatomie des muscles. Texte établi et annoté par I. Garofalo, traduit par I. Garofalo et A. Debru. 2005. XII, 350 p. ISBN 978-2-251-00524-9
- Tome VIII: L’Anatomie des nerfs. L’Anatomie des veines et des artères. Texte établi et annoté par Ivan Garofalo, traduit par Ivan Garofalo et Armelle Debru. 2008. 224 p. ISBN 978-2-251-00544-7
Ուսումնասիրություններ
խմբագրել- Солопова М. А. Гален // Античная философия: Энциклопедический словарь. — М., 2008. — С. 245—251 (с библиографией).
- Симон К. Р. История иностранной библиографии. — М.: Изд-во ВКП, 1963. — С. 33-34.
- Семеновкер Б. А. Памятники древнегреческой библиографии // Советская библиография. — 1983. — № 4. — С. 60.
- Хорькова И. В. Гален против Аристотеля: к вопросу о формировании медицинской терминологии // Индоевропейское языкознание и классическая филология. Институт лингвистических исследований РАН (Санкт-Петербург) № 21. 2017. С.832-837
- Балалыкин Д. А., Щеглов А. П., Шок Н. П. Гален: врач и философ. — М.: Весть, 2014. — 416 с. — 1000 экз. — ISBN 5-93213-012-1
- Гуковский М. А. Леонардо и Гален (Перевод и публикация А. С. Кантор-Гуковской) // Культура эпохи Возрождения. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1986. — 256 с. — 43 600 экз.
- Garcia Ballester, Luis. 2002. Galen and Galenism. Theory and Medical Practice from Antiquity to the European Renaissance. Collected Studies Series 710. Aldershot, UK: Ashgate Variorum.
- Gilbert, N. Ward. 1960. Renaissance Concepts of Method. New York: Columbia University Press.
- Gill, Christopher, Tim Whitmarsh, and John Wilkins, eds. 2012. Galen and the World of Knowledge. Cambridge, UK: Cambridge Univ. Press.
- Kudlien, Fridolf, and Richard J Durling. 1991. Galen's Method of Healing: Proceedings of the 1982 Galen Symposium. Leiden: E.J. Brill.
- Lloyd, G. E. R. 1991. Methods and Problems in Greek Science. Cambridge: Cambridge University Press.
- Mattern, Susan P. 2013. The Prince of Medicine: Galen In the Roman Empire. New York: Oxford University Press.
- Nutton, Vivian. 2004. Ancient Medicine. London and New York: Routledge.
- Rocca, Julius. 2003. Galen on the Brain: Anatomical Knowledge and Physiological Speculation in the Second Century A.D. Studies in Ancient Medicine 26. Leiden, The Netherlands, and Boston: Brill.
- Rosen, Ralph M. 2013. “Galen on Poetic Testimony” In Writing Science: Medical and Mathematical Authorship in Ancient Greece. Edited by M. Asper, 177-189. Berlin: De Gruyter.
- Rosen, Ralph M. 2013. “Galen, Plato, and the Physiology of Eros." In Eros Edited by E. Sanders, C. Carey and N. Lowe, 111-27. Cambridge: Cambridge University Press.
- Sarton, George. 1954. Galen of Pergamon. Lawrence: University of Kansas Press.
- Walzer, Richard. 1949. Galen On Jews and Christians. London: Oxford University Press.
- Brock, Arthur John (1929). Greek Medicine, Being Extracts Illustrative of Medical Writers from Hippocrates to Galen. London: Dent.
- Galen (1991). On the Therapeutic Method. R.J. Hankinson, trans. Oxford: Clarendon Press.
Արտաքին հղումներ
խմբագրել- Discussion of Galens on BBC Radio 4's programme "In Our Time".
- Digital edition: Galeni septima Classis (1550) by the University and State Library Düsseldorf
- Galenի գործերը Գուտենբերգ նախագծում
- Galen entry in the Internet Encyclopedia of Philosophy* Classicsindex: Galen Արխիվացված 2008-12-24 Wayback Machine
- Works by Galen at Perseus Digital Library
- Corpus Medicorum Graecorum editions online
- Gerhard Fichtner, Galen bibliography Արխիվացված 2012-07-12 Wayback Machine
- University of Virginia: Health Sciences Library. Galen Արխիվացված 2007-12-10 Wayback Machine
- Channel 4 – History – Ancient surgery
- Lienhard JH. Engines of our Ingenuity, Number 2097 – Constantine the African
- Nutton V. Galen of Pergamum, Encyclopædia Britannica
- Pearcy L. Galen: A biographical sketch. Medicina Antiqua
- Taylor HO. Greek Biology and Medicine 1922: Chapter 5 – "The Final System: Galen"
- Galenus von Pergamon – Leben und Werk. Includes alphabetical list of Latin Titles
- (Ֆրանսերեն) Galien's works Արխիվացված 2015-09-23 Wayback Machine digitized by the BIUM (Bibliothèque interuniversitaire de médecine et d'odontologie, Paris) Արխիվացված 2011-11-01 Wayback Machine, see its digital library Medic@ Արխիվացված 2014-10-07 Wayback Machine.
- Galeni opera varia – Mscr.Dresd.Db.93 Digital Version of the Manuscript at the Saxon State and University Library, Dresden (SLUB)
- Hypertexts – Medicina Antiqua, University College London (Commentary on Hippocrates' On the Nature of Man; On the Natural Faculties; Exhortation to Study the Arts: To Menodotus; On Diagnosis from Dreams)
- Michael Servetus Research Արխիվացված 2012-11-13 Wayback Machine Website with a study on the Opera Omnia of Galen by the galenist Michael de Villanueva, and also the first description of the pulmonary circulation in his Manuscript of Paris in 1546.
- Claudii Galeni opera omnia in Medicorum graecorum opera quae exstant, editionem curavit D. Carolus Gottlob Kühn, Lipsiae prostat in officina libraria Car. Cnoblochii, 1821–1833 in 20 volumines.
- Discussion of Galens on BBC Radio 4's programme "In Our Time".
- Digital edition: Galeni septima Classis (1550) by the University and State Library Düsseldorf
- The Galen Syriac Palimpsest - On the Mixtures and Powers of Simple Drugs
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Любкер Ф. Galenus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 547—548.
- ↑ «Life, death, and entertainment in the Roman Empire». David Stone Potter, D. J. Mattingly (1999). University of Michigan Press. p.63. ISBN 0-472-08568-9
- ↑ Galen on the affected parts
- ↑ Arthur John Brock (translator), Introduction. Galen. On the Natural Faculties. Edinburgh 1916
- ↑ Galen on pharmacology
- ↑ Galen on the brain
- ↑ Античная философия: Энциклопедический словарь. М., 2008. С. 250
- ↑ Andreas Vesalius (1543). [[De humani corporis fabrica|De humani corporis fabrica, Libri VII]] (Latin). Basel, Switzerland: Johannes Oporinus. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite book}}
: URL–wikilink conflict (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ William Harvey (1628). [[Exercitatio Anatomica de Motu Cordis et Sanguinis in Animalibus]] (Latin). Frankfurt am Main, Germany: Sumptibus Guilielmi Fitzeri. էջ 72. ISBN 0-398-00793-4. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite book}}
: URL–wikilink conflict (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Furley, D, and J. Wilkie, 1984, Galen On Respiration and the Arteries, Princeton University Press, and Bylebyl, J (ed), 1979, William Harvey and His Age, Baltimore: Johns Hopkins University Press
- ↑ Greg Woolf. The Cambridge Illustrated History of the Roman World. — Cambridge University Press, 2003. — P. 248.Բնօրինակ տեքստ (անգլ.)
So much of Galen's oeuvre has survived, in a range of languages from its original Greek through Syriac, Arabic, Hebrew, Latin and Armenian, because of the dominant position Galen attained in the classical medical tradition.
- ↑ γαληνός. Liddell, H. G., Scott, R. A Greek-English Lexicon / on Perseus Digital Library.
- ↑ Nutton, V. (1973). «The Chronology of Galen's Early Career». Classical Quarterly. 23 (1): 158–171. doi:10.1017/S0009838800036600. PMID 11624046.
- ↑ Hippocrates. Airs, Waters, and Places Արխիվացված 2011-09-30 Wayback Machine. / Jones (ed.). — 70—2.
- ↑ Ustun, C. Galen and his anatomic eponym: Vein of Galen. / Clinical Anatomy, 2004 — Vol. 17. — Issue 6. — P. 454—457.
- ↑ Galen On Food and Diet. / Grant, M (trans.) — Routledge, 2000.
- ↑ Gleason, M. Making Men: Sophists and Self-Presentation in Ancient Rome. — Princeton, 1995.
- ↑ 18,0 18,1 D.E. Eichholz, 1951, Galen and His Environment, Greece & Rome 20 no. 59, Cambridge University Press, p. 60-71
- ↑ Elizabeth C. Evans, 1956, Galen the Physician as Physiognomist, American Philological Association
- ↑ 20,0 20,1 R.J. Littman and M.L. Littman, 1973 Galen and the Antonine Plague, The American Journal of Philology 94 no. 3, p. 243—255
- ↑ Amari, M. Biblioteca Arabo-sicula, 2nd vol., Loscher, Turin, Rome, p. 503-504.
- ↑ Nutton V. Ancient Medicine. Routledge, 2004 226-7
Աղբյուրներ
խմբագրել- Algra K (ed.) The Cambridge History of Hellenistic Philosophy. Cambridge University Press, 2005. 0-521-25028-5, 978-0-521-25028-3
- Boudon-Millot V (ed. and trans.) Galien: Introduction générale; Sur l'ordre de ses propres livres; Sur ses propres livres; Que l'excellent médecin est aussi philosophe Արխիվացված 2013-08-01 archive.today Paris: Les Belles Lettres. 2007, 978-2-251-00536-2
- Boylen M. Galen. Internet Encyclopedia of Philosophy
- Brodersen K. Galenos, Die verbrannte Bibliothek: Peri Alypias. Marix, Wiesbaden 2015, 978-3-7374-0962-9
- Debru A. "Galen on Pharmacology: Philosophy, History, and Medicine : Proceedings of the Vth International Galen Colloquium", Lille, 16–18 March 1995 BRILL 1997 90-04-10403-8, 978-90-04-10403-7
- Dunn PM. Galen (AD 129–200) of Pergamun: anatomist and experimental physiologist. Arch Dis Child Fetal Neonatal Ed. 2003 Sep;88(5):F441-3.
- Everson S. (ed.) Language. Cambridge University Press, 1994 0-521-35795-0, 978-0-521-35795-1
- French RK. Medicine Before Science: The Rational and Learned Doctor from the Middle Ages to the Enlightenment. Cambridge University Press, 2003. 0-521-00761-5, 978-0-521-00761-0
- Gleason MW. Shock and Awe: The Performance Dimension of Galen’s Anatomy Demonstrations. Princeton/Stanford Working Papers in Classics January 2007
- Gleason MW. Making Men: Sophists and Self-Presentation in Ancient Rome. Princeton 1995
- Hankinson RJ (ed.) The Cambridge Companion to Galen. CUP 2008 978-0-521-81954-1
- Hankinson R.J. Cause and explanation in ancient Greek thought. Oxford University Press, 1998 0-19-924656-4, 978-0-19-924656-4
- Johannes Ilberg. "Aus Galens Praxis. Neue Jahrbücher für das Klassische Altertum", Geschichte und Deutsche Literatur 15: 276–312, 1905
- Hakim Syed Zillur Rahman (ed.). Jawami Kitab Al-Nabd Al-Saghir by Galen (2007), Ibn Sina Academy of Medieval Medicine & Sciences, Aligarh, India; 978-81-901362-7-3
- Hakim Syed Zillur Rahman (ed.). Kitab fi Firaq al Tibb by Galen (2008), Ibn Sina Academy of Medieval Medicine & Sciences, Aligarh, India; 978-81-906070-1-8
- Hakim Syed Zillur Rahman (ed.). Kitab al Anasir by Galen (2008), Ibn Sina Academy of Medieval Medicine & Sciences, Aligarh, India; 978-81-906070-2-5
- Hakim Syed Zillur Rahman (ed.). Kitab al Mizaj of Galen (2008), Ibn Sina Academy of Medieval Medicine & Sciences, Aligarh, India; 978-81-906070-3-2
- Kotrc RF, Walters KR. "A bibliography of the Galenic Corpus. A newly researched list and arrangement of the titles of the treatises extant in Greek, Latin, and Arabic". Trans Stud Coll Physicians Phila. 1979 December;1(4):256–304
- Mattern SP. Physicians and the Roman Imperial Aristocracy: The Patronage of Therapeutics. Bulletin of the History of Medicine. Volume 73, Number 1, Spring 1999, pp. 1–18
- Metzger BM. New Testament Studies: Philological, Versional, and Patristic. BRILL 1980 90-04-06163-0, 978-90-04-06163-7
- Muhaqqiq M. Medical Sects in Islam. al-Tawhid Islamic Journal, vol. VIII, No.2
- Nutton V. "Roman Medicine, 250 BC to AD 200, and Medicine in Late Antiquity and the Early Middle Ages", in Lawrence C.(ed.) The Western Medical Tradition: 800–1800 A.D. 1995
- Nutton V. Ancient Medicine. Routledge, 2004 0-415-08611-6, 978-0-415-08611-0
- Osler W. The Evolution of Modern Medicine 1913. Plain Label Books 1987. Chapter II: Greek Medicine
- Peterson DW. "Observations on the chronology of the Galenic Corpus". Bull Hist Med 51(3): 484, 1977
- Siegel RE. Galen's System of Physiology and Medicine, Basel 1968 (this text is not regarded highly by most Galen scholars)
- Siegel RE. Galen on Sense Perception, His Doctrines, Observations and Experiments on Vision, Hearing, Smell, Taste, Touch and Pain, and Their Historical Sources. Karger, Basel 1970 (this text is not regarded highly by most Galen scholars)
- Siegel RE. Galen on Psychology, Psychopathology, and Function and Diseases of the Nervous System 1973 (this text is not regarded highly by most Galen scholars)
- Smith WG. Dictionary of Greek and Roman Biography and Mythology. J Walton 1849
- Stakelum JW, Galen and the Logic of Proposition, Rome, Angelicum, 1940
- Taylor HO. Greek Biology And Medicine. Marshall Jones 1922. Chapter 5: The Final System – Galen
- Temkin O. Galenism: Rise and Decline of a Medical Philosophy. Cornell University Press, Ithaca 1973
- The Cambridge Ancient History: Second Edition. XI The High Empire A.D. 70–192 Cambridge University Press, 2000 0-521-26335-2, 978-0-521-26335-1
- Thesaurus Linguae Graecae: TLG
- van der Eijk P. Medicine and Philosophy in Classical Antiquity: Doctors and Philosophers on Nature, Soul, Health and Disease. Cambridge University Press, 2005(չաշխատող հղում) 0-521-81800-1, 978-0-521-81800-1
- Watson PB. Marcus Aurelius Antoninus. Harper & brothers, 1884
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալեն Կլավդիոս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալեն Կլավդիոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 653)։ |