Հինդուիզմ (նաև հնդուիզմ, ինդուիզմ, հնդուականություն), Հնդկական ենթամայրցամաքում առաջացած կրոն, հնդկական կրոններից մեկը։ Հինդուիզմի պատմական անվանումը սանսկրիտ լեզվով սանաթան-դհարմա (սանսկրիտ՝ सनातन धर्म) է, ինչը նշանակում է «հավերժ կրոն», «հավերժ ճանապարհ, կամ «հավերժ օրենք»[1]։

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա · Հաթհապրադիպիկա
այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Աշխարհի ամենամեծ հինդուիսստական տաճարներից մեկի գլխավոր գոփուրամը Արունաչալեշվարայի տաճարը Տիրուվաննամալայում
«Աում» կամ «Օմ» (սանսկր․ ॐ) հոգևոր խորհրդանիշ։ Նաև կարգախոս հինդուիզմում, ջայնիզմում, բուդդիզմում։ Վկայակոչում է ատման (հոգի, ինքդ քո մեջ) և բրահման (վերջնական իրականություն, տիեզերքի ամբողջություն, ճշմարտություն, աստվածություն, Գերագույն ոգի, տիեզերական սկզբունքներ, գիտելիքներ)։

Հինդուիզմն աշխարհի ամենահին կրոններից մեկն է, որը արմատներով հասնում է մինչև վեդիական[2], հարապպական և դրավիդյան քաղաքակրթություններ, ինչի համար նրան համարում են կրոններից հնագույնը[3][4][5][6]։ Ի տարբերություն Աբրահամյան կրոնների, հինդուիզմը չի ունեցել հիմնադիր[7], հինդուիզմում բացակայում է ընդհանուր դոկտրինը[7][8] և հավատամքի ընդհանուր կարգը։ Իրենից ներկայացնում է տարբեր կրոնական ավանդույթների, փիլիսոփայական կարգերի և հավատամքների ընտանիք, որոնք հիմնված են միաստվածության, բազմաստվածության, պանթեիզմի, մոնիզմի և նույնիսկ աթեիզմի վրա[9]։

Հինդուիզմում գոյություն ունի սրբազան գրությունների մեծ քանակություն, որը բաժանված է երկու հիմնական կատեգորիաների՝ Շրուտի և Սմրիտի։ Սրանք դարեր շարունակ պահպանվել և փոխանցվել են բանավոր խոսքով մինչև գրի առնվելը։ Հինդուիստական կարևոր աշխատություններ են համարվում Վեդաները, Ուպանիշադները, Պուրանները, Ագամաները, ինչպես նաև «Ռամայանա» և «Մահաբհարաթա» էպոսները (վերջինիս մի մասն է կազմում «Բհագավադգիտան»

Հինդուիզմը հետևորդների թվով երրորդ կրոնն է աշխարհում՝ քրիստոնեությունից և իսլամից հետո։ Հինդուիզմը դավանում է ավելի քան 1 միլիարդ մարդ, որոնցից մոտ 950 միլիոն բնակվում են Հնդկաստանում և Նեպալում[10]։ Հնդուիզմի հետևորդների նշանակալի համայնքներ կան նաև Բանգլադեշում, Շրի Լանկայում, Պակիստանում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Սինգապուրում, Մավրիկիոսում, Ֆիջիում, Սուրինամում, Գայանայում, Տրինիդադ և Տոբագոյում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և ԱՄՆ-ում։

Մ․թ․ 4-րդ դարից սկսած հինդուիզմը տարածվել և գերակշռել է Հարավարևելյան Ասիայի երկրներում, սակայն հետագայում այդ տարածաշրջանում զիջել է իսլամին և բուդդայականությանը։ Արդի ժամանակաշրջանում հինդուիզմը տարածվել է աշխարհով մեկ հնդկական սփյուռքի միջոցով։ 20-րդ դարից սկսած հինդուիզմը նաև անցել է ազգային սահմանները և ձեռք բերել բազմաթիվ հետևորդներ ամբողջ աշխարհում։ Լայն տարածում են գտել և սովորական են դարձել այնպիսի մտքերը, ինչպիսիք են կարման, յոգան և բուսակերությունը։ Հինդուիզմի որոշ ասպեկտները և գործառույթներ քննադատության են ենթարկվել։ Ամենից շատ քննադատության են արժանացել այրիների ինքնահրկիզման ծեսը և խտրականությունն ըստ կաստայի։

Ստուգաբանություն խմբագրել

«Հինդուիզմ» տերմինը ծագել է պարսկերեն հինդ բառից, որով կոչում էին Ինդոս գետի հովիտը, ինչն էլ իր հերթին ծագել է հնդարեական լեզվով սինդխու բառից («օվկիանոս» կամ «գետ»)[11]։ Արաբերենում ալ-խինդ տերմինը մինչև հիմա էլ նշանակում է ժամանակակից Հնդկաստանի բնակիչներ[12]։ Սկսած 8-րդ դարից, այն բանից հետո, երբ իսլամը թափանցեց Ինդոս գետի հովիտ, պարսիկ հեղինակները սկսեցին տարբերություն դնել մուսուլմանների և «անհավատների» միջև՝ անվանելով վերջիններիս հնդկաստանցիներ[11]։ Հինդուս տերմինը տեքստերում գործածվում է նաև որպես 15-րդ դարի Կաշմիրյան շիվաիզմ[11]։ Հինդուս տերմինը հանդիպում է նաև 16-րդ դարի բենգալյան վայշնավիզմի տեքստերում, որտեղ դրանով նշում էին նրանց, ովքեր չէին համարվում յավաններ կամ մուսուլմաններ[11]։

18-րդ դարի վերջում անգլիացիները հինդուսներ սկսեցին կոչել Հինդուստան թերակղզու այն բնակիչներին, որոնք մուսուլման, ջայն, սինկխ կամ քրիստոնյա չէին[11]։ Դրա տակ սկսեց հասկացվել կրոնական հայացքների լայն սպեկտր և գործառույթներ։ Ինքը «հինդուիզմ» տերմինը հայտնվել է 19-րդ դարում «հինդու» բառին «իզմ» վերջածանց ավելացնելու արդյունքում[11]։ 1816 թվականին Ռամ Մոհան Ռոյը դարձավ, հնարավոր է առաջին հինդուիստը, որը գործածեց այդ տերմինը[11]։ Արդյունքում «հինդուիզմ» հասկացողությունը ընդունվեց հնդիկների կողմից իրենց անկախության պայքարի ժամանակ[11]։ Անկախության մարտիկները հինդուիզմը դիտարկում էին որպես գաղութատիրության հակակշիռ, որպես քրիստոնեության հետ մրցակցող կրոն, որպես հավասարության իդեայի մարմնավորում[11]։

Հինդուիզմի սահմանումը, նրա գիտական դասակարգումը և ուղղություններ խմբագրել

 
Մայրամուտը Գանգեսի վրա Մայապուրում: Հազարամյակների ընթացքում հինդուիստները պաշտում են Գանգես գետը և խոնարհվում են այն մարմնավորող աստվածուհի Գանգեսի աստվածուհուն

Սահմանում խմբագրել

Սահմանել հինդուիզմը դժվար է՝ նրա ավանդույթներն ու հավատամքները միավորող սպեկտրի լայն լինելու պատճառով։ Որպես կանոն ընդհանուր տերմինով «հինդուիզմ» անվանում են տարատեսակ ավանդույթների ընտանիքը, որոնք ընդունում եմ Վեդաների հեղինակությունը[13]։ Միևնույն ժամանակ որևէ ավանդույթի պատկանելիությունը ինդուիզմին կախված չէ նրա հնությունից կամ, թե որքանով է նրա հավատքի դավանանքն ու կրոնական գործառույթները հիմնված Վեդաների վրա[13]:Մի քանի հոսանքներ, կապված հինդուիզմի ոլորտին, ընդհանրապես չեն ընդունում Վեդաների հայտնությունը[14]։ Նրանք հիմնվում են սեփական գրերի և ավանդույթների վրա, բայց այդուհանդերձ պաշտում են նույն աստվածներին և հետևում են հինդուիզմի հիմնական բարոյա-էթիկական դրույթներին։ Այսպիսով, հինդուիզմը չի կարող դիտվել որպես «կատեգորիա» այդ բառի դասական իմաստում, երբ օբյեկտները միարժեքորեն կամ պատկանում են դրան, կամ՝ ոչ։ Չհամարվելով միասնական կրոն, հինդուիզմը իրենից ներկայացնում է մի շարք կրոնների և ավանդույթների ընտանիք։ Հինդուիզմում բացակայում է հավատքի միասնական համակարգը և ընդհանուր դոկտրինը[13]։ Նրանում չկա նաև կենտրոնացված ղեկավարման օրգան։ Հինդուիզմի պատմության մեջ, ի տարբերություն այլ համաշխարհային կրոնների, չի եղել որևէ հիմնադիր[15]։ Չնայած դրան՝ հինդուիզմը ունի իր սեփական յուրահատուկ ձևն ու առանձնահատկությունները[13]։ Հինդուիզմը հաճախ համեմատում են մշտադալար ծառի հետ, որն անընդհատ նոր արմատներ է գցում, որոնք ժամանակի հետ դառնում են ցողուններ, ինչպես նաև թույլատրում են նահանջներ[13]։ Այս օրինակը հրաշալիորեն ցույց է տալիս հինդուիզմի ոչ միայն զանազանությունը, այլ նաև գոյություն ունեցող հոսանքների փոխադարձ կապը[13]։

Բրիտանացի արևելագետ Չ. Ռոբերտ Զեների կարծիքով «լիովին կարելի է լինել արժանի հինդուիստ անկախ սեփական աշխարհայացքից, որը կարող է միտվել դեպի մոնիզմը, մոնոթեիզմը, պոլիթեիզմը կամ նույնիսկ աթեիզմը»[16]։ Զաները նույնիսկ հանգում է նրան, որ հինդուիզմը կրոն է, որը Աստծո կամ աստվածների գոյություն ունենալու կամ չունենալու կարիք չունի[17]։ Ավելի կոնկրետ՝ հինդուիզմը կարող է դիտվել որպես երեք գլխավոր հոսանքների ամբողջություն. մեկը հատուկ ուշադրություն է դարձնում արարչին կամ աստծուն, երկրորդը շեշտը դնում է բացարձակ ոգու վրա, երրորդը հիմնվում է պլուրալիզմի (իդեալիստական ուսմունք) կամ ոչ բացարձականության վրա [18]։

Գիտական դասակարգում խմբագրել

Մի քանի գիտնականներ դասակարգում են հինդուիզմի վեց հիմնական տեսակներ և մի շարք պակաս նշանակալի տարատեսակներ[19]։

  • Հինդուիզմի հնագույն տեսակով հանդես են գալիս ժողովրդական հավատալիքները, որոնց համար բնութագրական է երկրպագումը տեղական կուռքերին և աստվածացրած ձևակերպություններին։
  • Վեդայական հինդուիզմ, հիմնված է հինդուիզմի սուրբ գրերի վրա, մասնավորապես՝ վեդայական գրերի վրա, որոնցից ամենակարևորը և հինը ընդունված է համարել «ռիգվեդան»։
  • Վեդանտական հինդուիզմ հիմնվում է ուպանիշադների վրա, կրոնա-փիլիսոփայական համաձայնագրերի՝ կցված չորս վեդաներին։
  • Յոգայի ուղղություններ հինդուիզմում, որոնք ներկայացված են Պատանջալիի «Յոգա սուտրաում»։
  • Դհարմայական հինդուիզմ դրսևորվում է ամենօրյա որոշակի բարոյական դրվածքներին հետևելով։ Այն լայնորեն տարածված է և տարբերվում է կոնկրետ որևէ փիլիսոփայական դպրոցին կամ հոսանքին չպատկանելով։
  • Բխակտի, կամ ճանապարհ՝ նվիրված սիրուն և ծառայությանն «Աստծուն», նրա ձևերից կամ ավատարներից մեկը [19]։ Հինդուիզմի Բխակտայի հիմնական սովորույթները համարվում է Վայշնավիզմը [19]։
 
տասներկու գոպուրամներից մեկը` նվիրված Շիվային և Պարվատիին Քրմուհի Ամմանի խորանում, քաղաք Մադուրայ

Ուղղություններ խմբագրել

Հինդուիզմում չկան ընդհանուր, կենտրոնական, բոլոր հինդուիստական ավանդույթների համար հեղինակավոր դոկրինաներ, իսկ շատ հինդուիստներ ընդհանրապես չեն համարում, որ պատկանում են որևէ կոնկրետ ավանդույթի[20]։ Գիտնականները, սակայն, ժամանակակից հինդուիզմում առանձնացնում են չորս հիմնական ուղղություններ։

Հինդուիզմի այս ուղղությունների հիմնական տարբերությունն այն է, թե Աստծու որ ձևակերպությանն են երկրպագում որպես Ամենաբարձրյալի, և ինչ ավանդույթներ կան կապված այդ երկրպագության հետ։ Վայշնավիզմի մոնոթեիստական ավանդույթների հետևորդները երկրպագում են Վիշնուին ու նրա հիմնական ավատարներին, ինչպիսիք են Կրիշնան և Ռամը, որպես Աստծուն` իր տարբեր ձևակերպություններում։ Գ.Մ. Բոնգարդ-Լևինը իր «Հինհնդկական քաղաքակրթություն» մենագրության մեջ պնդում է, որ «հինդուիզմի ուսումնասիրությունը որպես կրոն սովորաբար սկսում են հենց վայշնավիզմից, որը ծագել է շիվաիզմից առաջ և միշտ ունեցել է ավելի շատ համախոհներ»[21]։ Շիվաիստները երկրպագում են Շիվային, շակտիստները` Շակտիին, որը մարմնավորում է կանացի աստվածություն կամ Դևիի Աստված-մորը, իսկ սմարտիստները երկրպագում են Շանմատի հինգ աստվածությունների միասնությանը, որոնք հանդես են գալիս որպես Բարձրյալի մարմնավորում։ Հինդուիզմի այլ ուղղություններ, ինչպիսիք են գանապատիան (պաշտամունք Գանեշին) և Սաուրային (պաշտամունք Արեգակի Աստված Սուրյային), չունեն լայն տարածում ու շատ հետևորդներ։ Գոյություն ունեն նաև շարժումներ, որոնք դժվար է դասել վերոնշյալ ուղղություններին, ինչպես օրինակ Դայանանդա Սարասվատիի «Արյա-սամաջը», որը ժխտում է Մուրտիի երկրպագությունը և հիմնականում հենվում է Վեդաներին ու վեդական կրակի զոհամատուցմանը։ Ինչպես այլ կրոնների հետևորդներ, որոշ հինդուիստներ իրենց ավանդույթները համարում են ավելի կարևոր, քան մնացածները։ Հինդուիստներից շատերը, սակայն, դիտում են հինդուիզմի այլ ավանդույթները որպես սեփական ավանդույթների այլընտրանք։ Հերետիկոսություն հասկացողությունը, որպես այդպիսին, հինդուիզմում գոյություն չունի[22]։

Հավատալիքներ խմբագրել

Թեև հնարավոր չէ սահմանել անհերքելի դոկտրինա հինդուիզմի ու նրա բոլոր ուղղությունների համար` գոյություն ունեն հավատալիքներ և պրակտիկներ, որոնք հինդուիզմում կենտրոնական տեղ են զբաղեցնում և նրանց կարելի է բնորոշ համարել հինդուիզմի համար[23]։

Աստծո գաղափար խմբագրել

Հինդուիստների մեծամասնությունը ընդունում են աստվածային իրականությունը, որը ստեղծում, պահպանում և կործանում է տիեզերքը, բայց որոշ հինդուիստական ուղղություններ ժխտում են այդ գաղափարը։ Հինդուիստների մեծամասնությունը հավատում է տիեզերական Աստծուն, որը միաժամանակ գտնվում է ամեն կենդանի էակի ներսում, և որին կարելի է մոտենալ տարբեր ուղիներով։ Հինդուիստների հասկացողությամբ, բարձրյալին կարելի է երկրպագել անթիվ ձևերով. Շիվայի տեսքով, ինչպես մեծ ասկետ-յոգ, Նարասիմխայի գեղեցկուհու տեսքով, կամ նույնիսկ անձև քարի տեսքով։ Բարձրյալ էակը կարող է դրսևորվել որպես տաճարի արձան կամ որպես այժմ ապրող Գուրուներ ու սրբեր։

Հինդուիզմն իրենից ներկայացնում է ամենատարբեր փիլիսոփայական համակարգերի և հավատամքների ընտանիք՝ հիմնված Մոնոթեիզմի, բազմաստվածության, Պանաթեիզմի, Պանթեիզմի, Մոնիզմի և նույնիսկ Աթեիզմի վրա։ Երբեմն հինդուիզմը դասում են Գենոթիզմին (երկրպագումը մեկ Աստծուն և միաժամանակ այլ Աստվածների գոյության ընդունում)։ Բայց ցանկացած նման տերմինի գործածումը համարվում է հինդուիզմի բարդ ու բազմազան հավատամքների չափազանց պարզեցում[24], թեև հինդուիզմը հաճախ բնութագրում են որպես պոլիթեիզմ, և նրա կուռքերը իսկապես տարբեր աստվածային էակներ են։ Շատ հինդուիստներ համարում են դրանք մեկ հոգևոր էության տարբեր դրսևորումներ։ Այսպես՝ հինդուիստ հեղինակ Սիտանսու Չակրավարտին Աստծու գաղափարը բնութագրում է հետևյալ կերպ.

  Հինդուիզմը մոնոթեիստական կրոն է, որի հետևորդները հավատում են նրան, որ Աստված դրսևորում է իրեն տարբեր կերպերով։ Մարդը կարող է երկրպագել այն ձևին, որն ամենամոտն է իրեն, սակայն հարգանքով վերաբերվելով երկրպագության մյուս կերպերին[25]  

Հինդուիստների բացարձակ մեծամասնությունը հավատում են նրան, որ Հոգին, այսպես կոչված Ատմանը, համարվում է հավերժ, նախասկզբնական, յուրաքանչյուր անհատի իրական էություն[26]։ Համաձայն մոնիստական-պանթեիստական աստվածաբանական դպրոցների, հինդուիզմում, (ինչպես օրինակ Ադվայտա-վեդենտան), ատմանը իսկզբանե անբաժան է բարձրագույն ոգուց Բրահմանից։ Նրանք Բրահմանին բնութագրում են որպես «Միասնական և անբաժանելի», և դրա համար այդ դպրոցները անվանում են «մոնիստական»։ Համաձայն ադվայտա-վեդանտայի դպրոցի, մարդու կյանքի նպատակը համարվում է իրեն որպես Ատման գիտակցելու և իր ու Բրահմանի միասնության գիտակցման մեջ։ Որոշ Ուպանիշադներում պնդվում է, որ նա, ով ամբողջությամբ գիտակցում է ատմանը իր ներսում և միասնությունը Բրահմանի հետ, հասնում է Մոկշայի (ազատագրման)[26][27]։

 
Գլխավոր Գոպուրամը Ռանգանատխիի տաճարը Շրինանգամում — Վայշնավիզմական ամենամեծ տաճարն աշխարհում

Սակայն հինդուիստների մեծամասնությունը պատկանում է հինդուիզմի ներսում Բհակտի ուղղության մասը կազմող այսպես կոչված դուալիստական ուղղությանը։ Նրանք Բրահման դիտում են որպես Աստծու անդեմ ասպեկտ, որին երկրպագում են Վիշնուի, Կրիշնայի, Շիվայի կամ Շակտիի կերպերում։ Բհակտիի սովորույթներում համարվում է, որ Ատմանը գտնվում է Աստծուց մշտական կախվածության մեջ, և Մոկշիին հասնելը հնարավոր է միայն Աստծո սիրո և Աստծո ողորմածության միջոցով[28]։ Երբ Աստվածը դիտարկվում է որպես Բարձրյալ Անձ (այլ ոչ թե անծայրածիր անդեմ սկզբունք), նրան անվանում են Իշվարա («Տեր»)[29], Բհագավան («Ամենաբարի»)[29], կամ Պարամեշվարա («Ամենաբարձրյալ Տեր»)[29]։

Ըստ պատմության հինդուիզմում գոյություն են ունեցել նաև փիլիսոփայական դպրոցներ, որոնք հարել են աթեիստական հայացքներին[30]։

Պուրաններում և հինդուիստական էպոսներ «Մահաբհարաթայում» ու «Ռամայանայում» պատմվում են բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են աստվածությունները մարդկային տեսքով ցած իջել երկրի վրա Դհարման հասարակության մեջ վերականգնելու և մարդկությանը Մոկշային (ազատում մահվան ու ծննդյան շրջապտույտից) հասցնելու նպատակով։ Կուռքերի այդպիսի մարմնավորումները անվանում են «ավատարներ»։ Վիշնուի (որին Վայշնավիզմի հետևորդների մեծամասնությունը դիտում են որպես Աստծու նախասկզբնական ձևակերպություն) ամենագլխավոր ավատարներ են համարվում Կրիշնան («Մհաբհարաթայի» գլխավոր հերոսը) և Ռամը («Ռամայանայի» գլխավոր դերակատարը)[31]։ Հինդուիզմի վայշնավական ավանդույթների մեծամասնությունում Կրիշնան համարվում է Վիշնուի ավելի լիարժեք ավատար, որում դրսևորվում են Բացարձակ Ոգու բոլոր տրանսցենդենտ հատկանիշները[31]։ Վայշնավիզմի այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են Կրիշնաիզմի մասերը կազմող Գաուդիա-վայշնավիզմը, Պուշտիմարգան և Նիմբարկա-սամպրադայան, Կրիշնային երկրպագում են որպես Սվայամ-Բհագավանի` որպես Աստծու գերագույն ձևակերպության, թե' որպես բոլոր ավատարների սկզբնաղբյուրի, այնպես էլ հենց իրեն` Վիշնուին[31]։

Աստծո տղամարդկային և կանացի ասպեկտներ խմբագրել

 
Մուրտի Ռադհաներն ու Կրիշնաները կրիշնայական տաճարում Մայապուրում, Արևմտյան Բենգալիա: Վայշնավիզմի մոնոթեիստական ավանդույթներում տարածված է երկրպագությունը Աստծուն իր տղամարդկային և կանացի ձևակերպություններում` որպես Ռադհա-Կրիշնայի և որպես Լակշմի-Նարայանայի

Հինդուիզմի մի ավանդույթներում երկրպագում են Աստծուն իր անդեմ ձևակերպության մեջ որպես Բրահմանի (ինքը «Բրահման» տերմինը Սանսկրիտով` սեռական հոլովով բառ է), իսկ մյուս ուղղություններում Աստծուն ներկայացնում են որպես կանացի և տղամարդկային կերպեր ունեցող, և նույնիսկ կանացի ձևակերպությունը դիտարկում են որպես Աստծու տղամարդկային ձևակերպության աղբյուր[32]։

Ըստ հին-հնդկական Սանքհյա փիլիսոփայության դպրոցի տեսակետի` տիեզերական արարումն իրենից ներկայացնում է Բացարձակի կանացի և տղամարդկային էներգիաների փոխհարաբերության արդյունք, որտեղ մատերիան կամ նյութական էներգիան կոչվում է պրակրիտ և հանդիսանում է որպես կանացի սկիզբ, իսկ հոգևոր էներգիան, որը ներկայցնում է տղամարդկային ոգին կամ սկիզբը, կոչվում է պուրուշա։ Ինչպես պրակրիտները, այնպես էլ պարուշաները իսկզբանե համարվում են մինչև նյութական տիեզերքի հայտնվելը գոյություն ունեցող նախասկզբնական, հավերժական էներգիաներ։ Պրակրիտի սկզբնական էությունը բնութագրվում է պասիվությամբ և իներտությամբ. պրակրիտները շարժման են գալիս միայն կինետիկ պուրուշաների հետ կոնտակտից հետո, ինչի արդյունքում հայտնվում են նյութական տիեզերքի տարբեր ֆորմաներ։

 
Մուրտի Չայտանյաները կրիշնայական տաճարում Մայապուրում։ Հինդուիզմի գաուդիա-վայշնավիստական ծեսերի հետևորդները երկրպագում են Չայտանյային, որի մեջ Կրիշնա Աստծու կանացի ու տղամարդկային ձևերը միավորվել են իր սիրեցյալի` Ռադհայի հետ[31]

Վայշնավիզմի ծեսերի մեծամասնություններում Վիշնուն համարվում է ամենաբարձրյալ Աստված և հանդիսանում է որպես տղամարդկային սկիզբ` միաժամանակ մնալով գենդերային տարբերություններից դուրս, որոնք հարմարեցվում են Նրան միայն կենդանի էակների համար` իրենց նրա ամբողջությամբ հոգևոր կեցության ըմբռնման անկարողության նյութական պայմանավորվածության պատճառով։ Վայշնավիզմի շատ հետևորդներ երկրպագում են Լակշմիին և Վիշնուին որպես Աստծո տղամարդկային և կանացի կերպերի հավասար զորությունների։ Շիվաիզմի հետևորդները նույն փիլիսոփայական հայացքները արտահայտում են Շիվայի և Պարվատիի վերաբերյալ։ Գաուդի-վայշնավիզմում հատկապես ընդգծվում է Ռադհա Աստծու կանացի երրորդության երկրպագության կարևորությունը, որը համարվում է բարձր նրա սիրեցյալ Կրիշնայի տղամարդկային երրորդությունից[31][32][33]։ Այս սովորույթում Չայտանյան դիտվում է որպես Ռադհիի և Կրիշնայի համատեղ Ավատար` միատեղված տղամարդկային և կանացի երրորդություններ[31][32][33]։

Ադվայտա փիլիսոփայությունում պնդվում է, որ բոլոր գոյություն ունեցող թե կանացի, թե տղամարդկային աստվածությունները համարվում են անդեմ Բրահմա Բացարձակի տարբեր կերպեր, որը չեզոք է և չի ենթարկվում նկարագրության կամ սահմանման։ Բրահման դիտվում է որպես իսկզբանե դեմք կամ հատկանիշներ չունեցող, բայց ժամանակավորապես դիմային ձևեր ընդունող Աստված (Սագունա-Բրահման)։ Ադվայտա-վեդանտայում Իշվարան Աստծու դիմային ասպեկտն է, դա Բրահմանի պատրանքային կերպի արտահայտումն է մարդկային մտքում։

 
Դուրգիի Աստվածային էակ, Շակտիզմի հիմնական երկրպագության առարկա, Տիրուվաննամալայի տաճարներից մեկում, Թամիլ Նադու

Շակտիզմի ավանդույթներում Աստծուն երկրպագում են որպես աստվածային կանացի սկիզբի, որպես նախասկզբնական աստվածամայր Շակտիի կամ Դևիի` նրա տարբեր կերպերում և երրորդություններում[34]։ Շակտիի բացակայության դեպքում տղամարդկային սկիզբը դիտվում է որպես պասիվ և անգործուն։ Ուղղափառ շակտիզմում, աստվածամորը կամ Դևիին երկրպագում են որպես ամենաբարձրյալի, որպես գերագույն բրահմանի մարմնացում, միասնական և անբաժանելի, որից բխում են մնացած բոլոր աստվածությունները (թե տղամարդկային, թե կանացի) և որը համարվում է նյութական ու հոգևոր աշխարհի սկզբնաղբյուրը[34]։ Աշխարհի ոչ մի ուրիշ կրոնական ավանդույթներում չի հանդիպում այդպիսի անթաքույց «կանացի» կողմնորոշմամբ դոկտրինա[34]։

Հոգևոր փորձառության վերջնանպատակը խմբագրել

Հոգևոր փորձառության վերջնանպատակը սահմանվում է հետևյալ եզրույթներով՝ «մոկշա», «նիրվանա», «սամադխի»։ Հինդուիզմի տարբեր ուղղություններում նրանք ընկալվում են տարբեր կերպ։

  • Աստծո հետ միասնության գիտակցումը
  • Աստծո հետ փոխհարաբերությունների գիտակցումը և Նրա՝ թագավորություն վերադառնալը
  • ՀասնելԱստծո նկատմամբ ամենաազնիվ սիրուն
  • Սեփական գոյության գիտակցումը
  • Սեփական «ես»֊ի ճշմարտացի գիտակցումը
  • Կատարյալ խաղաղության հասնելը
  • Նյութական ցանկություններից ամբողջովին հրաժարվելը

Մարդկային գոյության վերջնանպատակին հասնելուց հետո անհատը ազատվում էր սանսարայից՝ այս կերպ ավարտելով վերամարմնավորման շրջանը։ Հինդուիզմի փիլիսոփայական տարբեր դպրոցներում «մոկշա»֊ն սահմանվում է տարբեր կերպ։ Օրինակ՝ ադվաիտա֊վեդանտան պնդում է, որ «մոկշա»֊ին հասնելուց հետո ատմանը դադարում է որպես անհատ գոյություն ունեննալ և միաձուլվում է դիմազուրկ Բրախմանի հետ։ Դվայտայի դուալիստական դպրոցի հետևորդներն իրենց համարում են Բրախմանայի մի մասնիկը, ով հավերժ տիրապետում է անհատականությանը։ «Մոկշա»֊ին հասնելուց հետո նրանք հավակնում են հայտնվել հոգևոր աշխարհի լոկաներից որևէ մեկում, մնալ այնտեղ հավերժ և վայելել Աստծո (Շիվայի) ներկայությունը` նրա էպոստասիաներից մեկում։ Ասվում է նաև, որ դվայտայի հետևորդները ցանկանում են «ճաշակել շաքարի քազցրությունը», իսկ ադվայտաի ներկայացուցիչներն իրենք են ցանկանում «շաքար դառնալ»։

Դևաներ խմբագրել

Հինդուզմի գրականության մեջ նկարագրվում են երկնային էակներ` դևաներ (կամ սեռական հոլովով` Դևի)։ Այս տերմինը սանսկրիտից կարելի է թարգմանել ինչպես «լուսարձակող», «փայլող», «դիցուհի», «աստվածություն»[35][36]։ Դևաները համարվում են հինդուիստական մշակույթի անբաժանելի մասը, նրանց պատկերում են արվեստում, ճարտարապետության, պատկերագրության մեջ, նրանք նկարագրվում են հնդկական դյուցազներգություններում և Պուրաններում։ Հինդուիստների մեծամասնության պատկերացմամբ դևաները համարվում են գերագույն Աստծու Իշվարաների ծառաներ, որին հինդուիստները երկրպագում են նրա կերպերից մեկում` որպես Իշտադեվայի («ընտրված իդեալի»)[37][38]։ Այդ ընտրությունը կարող է հիմնվել ինչպես հավատացյալի անձնական նախընտրությունների, այնպես էլ կրոնական և ընտանեկան ավանդական պաշտամունքների վրա[39]։

Կարմա և սամսարա խմբագրել

Կարմա տառացիորեն թարգմանվում է որպես «գործողություն», «գործունեություն» կամ «աշխատանք» և կարող է նկարագրվել ինչպես «գործողության և հատուցման օրենք»[40]։ Համաձայն Ուպանիշադների, մարդու ստեղծումը, չիտտան կամ չետանան, իրենից ներկայացնում է նուրբ-նյութական օրգան, որը պրանայի օգնությամբ արտացոլում է (Ժիվայի կամ Ատմանի) հոգու բանականությունը։ Չիտտան` դա մանասի (ենթագիտակցության), Ահամկարայի (էգո, ինքնաճանաչողության համակարգի) և Բուդդհիի (ունակություններն ընկալող գիտակցությոան) համախումբ է։ Պրանան` միջնորդ է Ժիվայի և Չիտտայի միջև, որը համարվում է առաջին և ամենանուրբ նյութական էլեմենտը։ Նկարագրվում է, որ Ժիվան, որը Պրանային հագեցնում է գիտակցությամբ, գտնվում է մարդու ֆիզիկական սրտի շրջանում։ Չիտտան դա անհատի նյութական փորձի պահեստարանն է` նրա գործած ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր մակարդակի ցանկացած գործողությունների Սամսկարաների (տպավորություններ, հետքեր) հսկայական քանակությամբ։ Նրա մեջ կուտակված ինֆորմացիան հանդիսանում է որպես պրիզմա, ինչի միջով մարդը նայում է աշխարհին։ Այն ամենը, ինչ նա տեսնում է, նա համեմատում է իր անցյալ փորձի հետ` այդպիսով ընկալելով իրականությունը աղավաղված տեսքով։ Սամսկարաները պահպանվում և փոխանցվում են կյանքից կյանք անհատի գիտակցության մեջ։ Ամեն կյանքում սամսկարաները ձևավորում են մարդու իր տեսակով միակ հոգեբանական էությունը, կարգելով նրա հակվածությունները և ցանկությունները` սահմանելով նրա կարման[41]։ Այսպիսով, կարմայի չեզոք և անսխալ օրենքի համընդհանուր ընկալումը անմիջականորեն կապված է վերամարմնավորման, ինչպես նաև անհատի անձնականության, նրա հատկանիշների և ընտանիքի հետ։ Կարման միահյուսում է կամքի ազատություն և ճակատագիր հասկացությունները։ «Գործունեության, նրա հետևանքների, կյանքի, մահվան ու նորիծ ծնվելու» շրջապտույտն անվանում են Սամսարա։ Ռեինկարնացիայի և կարմայի հասկացությունները ընկած են հինդուիզմի հիմքում և նրա փիլիսոփայության ու հավատամքների տարբեր ուղղություններում։ «Բհագավադգիտայում» հաստատվում է.

  Ինչպես մարդը հանելով հին հագուստը, հագնում է նորը, այնպես էլ հոգին մտնում է նոր նյութական մարմիններ` թողնելով հներն ու անօգտակար[42]։  

Սամսարայի աշխարհն ապահովում է վաղանցիկ հաճույքներ, որոնք մարդու մեջ պահպանում են նորից ու նորից ծնվելու ցանկություն` հանուն նյութական մարմնի հաճույքների։ Սամսարայի աշխարհից ազատագրումը Մոկշայի հասնելու միջոցով, բերում է հավերժական երջանկություն և խաղաղություն[43][44]։

Դրախտ և դժոխք հասկացություններ խմբագրել

Դրախտ և դժոխք հասկացությունները ներկայացված են Հնդկական պուրանական հին գրականության մեջ։ Այնտեղ նկարագրվում են բազմաթիվ դրախտային և դժոխային լոկաներ (մոլորակներ կամ կյանքի նպատակներ), որտեղ մահացածներին պարգևատրում կամ պատժում են նրանց կատարած լավ ու վատ արարքների համար։ Այն ոգին, որն ընկնում էր դժոխային կենցաղի ոլորտներ, կարող է փրկվել այնտեղից ուտելիքի կամ ջրի զոհաբերության միջոցով։ Այս ամենը պետք է կատարվի մահացածի երեխաների կամ թոռների կազմից՝ նրա վերջին վերամարմնավորման ժամանակ։ Դրախտի և դժոխքի մոլորակներում որոշակի ժամանակ անցկացնելով՝ ոգին անցնում է զանազան մատերիաների միջով` (հող, ջուր, օդ, եթեր տարերքների, և այլ ավելի նուրբ տարերի միջով) և ի վերջո վերածնվում է տիեզերքը զբաղեցնող 8 400 000 մարմիններից որևէ մեկում։ Այս կերպ ստանալով նոր հնարավորություն հասնելու ինքնագիտակցման[45]։

Կյանքի իդեալները խմբագրել

Հինդուիզմի դասական փիլիսոփայության մեջ նկարագրվում են մարդու կյանքի երկու հիմնական դհարմաներ(կյանքի պարտքեր)՝ գրիհատհա֊դհարմա և սանյասա֊դհարմա։ Գրիհաթհա֊դհարմայում կամ ընտանեկան մարդու դհարմայում, գոյություն ունեն չորս հիմնական ուղղություններ՝ որոնց անվանում ենք պուրուշատհա[46][47]։

Դհարմա — ճիշտ գործունեություն ՝մեզ համար նախատեսված պարտքի կատարումը ըստ սուրբ գրության խրատների

Արտհա — նյութական բարեկեցություն և հաջողություն

Կամա — զգայական վայելքներ

Մոկշա — ազատումը սանսարայից Այս չորս պուրուշարտհաներից՝ դհարման և մոկշան ունեն յուրահատուկ նշանակությունе[47]։ Արտհաի և կամայի փուլերում գտնվելիս մարդը պետք է գործի դհարմայի սկզբունքներին համաձայն և դիտարկի մոկշան որպես վերջնական նպատակ։ Սանսարա — դհարման կամ դհարման ընդունում է նրանց, ովքեր մեկուսացված կյանք են վարում, սակայն չեն օգտագործում կաման, արտհան և դհարման՝ ամբողջովին կենտրոնանալով մոկշայի վրա։ Նրանք, ովքեր հետևում են գրիհատհա — դհարմային, վաղ թե ուշ նույնպես հասնում են այս փուլին։ Ոմանք, սակայն, հասնում են սանսարա — դհարմաին անմիջապես անկախ նրանից, թե որ փուլում են գտնվել մինչ այդ։ Հիդուիզմի տեքստերը պնդում են, որ դհարման հանգում է հինգ ընդհանրեցված սկզբունքների՝ ահիմսա―կամքին չբռնանալ, սատյա―ճշմարտացիություն, աստեյա―չգողանալ, շաուչա―մաքրություն, ինդիա - նիգրահա ―զգացմունքների զսպվածություն[48]։.

 
Շիվաին մեդիտացիայի ընթացքում պատկերող արձանը։ Բանգալոր, նկար

Յոգա խմբագրել

Անկախ նրանից, թե որն է հինդուիստի կյանքի վերջնանպատակը, գոյություն ունի յոգայի մի քանի մեթոդներ, որոնք տրվել են իմաստունների կողմից, այդ նպատակին հասնելու համար։ Յոգայի տարբեր տեսակները նկարագրող բազային տեքստերից են՝ «Բհավատգիտան», « Յոգա սուտրային», «Հաթհա֊յոգա֊պրադիպիկան», ինչպես նաև Ուպանիշադները։ Յոգայի հիմնական տարատեսակները, որոնցով հնարավոր է հասնել բարձրագույն հոգևոր կատարելությանը, հետևյալն են․

Մարդը կարող է հետևել այս ուղիներից որև մեկին, կամ մի քանիսին՝ կախված իր հակվածություններից և գաղափարներից։ Բհագտա յոգայի ավանդույթները սովորեցնում են մեզ, որ մարդկության մեծամասնության համար Կալի յուգայի (սանսկրիտ՝ कलियुग, kali-yuga IAST) դարաշրջանում բհագտին հանդիսանում է հոգևոր կատարելության հասնելու միակ գործնական ուղին։

Յոգայի մի տեսակի ուսումնասիրությունը հանգեցնում է նաև նրա մյուս տեսակների ուսումնասիրությանը։ Օրինակ Ջնանա յոգան յի ուսումնասիրությունը բերում է Աստծո նկատմամբ «անկեղծ սիրուն», որն էլ հանդիսանում է բհագտի յոգայի հիմնական նպատակը։ Նրանք, ովքեր ուսումնասիրում են խորը մեդիտացիան, ինչպիսին է Ռաջա յոգան, պետք է հետևեն նաև կարմա յոգայի և ջնանա յոգայի հիմնական սկզբունքներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Джон Боукер. «Полный Оксфордский словарь мировых религий». — Oxford University Press, 2000; Происхождение термина уходит к реформаторским движениям в индуизме девятнадцатого столетия (Д. Завос, «В защиту индуистской традиции: санатана-дхарма как символ ортодоксальности в колониальной Индии», Religion (Academic Press), Volume 31, Number 2, April 2001, стр. 109—123; см. также R. D. Baird, "Свами Бхактиведанта и встреча с религиями, Современные индийские ответы религиозному плюрализму, в редакции Харольда Коварда, State University of New York Press, 1987).
  2. Kenoyer, 1998, pages 180–183
  3. Merriam-Webster's Collegiate Encyclopedia. Merriam-Webster. 2000. էջ 751.
  4. Laderman, Gary (2003). Religion and American Cultures: An Encyclopedia of Traditions, Diversity, and Popular Expressions. Santa Barbara, Calif: ABC-CLIO. էջեր 119. ISBN 1-57607-238-X. «world's oldest living civilization and religion»
  5. Turner, Jeffrey S. (1996). Encyclopedia of relationships across the lifespan. Westport, Conn: Greenwood Press. էջեր 359. ISBN 0-313-29576-X. «It is also recognized as the oldest major religion in the world»
  6. Klostermaier 1994, էջ. 1
  7. 7,0 7,1 Floodб 1996б page 6
  8. Klostermaier, 2000, page 6
  9. Weightman, 1998, pages 262–263
  10. «Major Religions of the World Ranked by Number of Adherents». Adherents.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 10-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Flood, 2003, էջ 3
  12. См. правила произнесения звуков в индоевропейских языках за объяснением перехода от «синдху» к «хинду» и «индус».
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Klostermaier, 2000, էջ 6
  14. Например, южноиндийские брахманы, поклоняющиеся Вишну, могут считаться типичными индусами. Тогда как последователей движения Радхасвами в Пенджабе, которые поклоняются лишённому атрибутов богу и не признают Веды как откровение, нельзя считать таковыми, хотя это движение также принадлежит к сфере индуизма.
  15. Flood, 1996, էջ 6
  16. Catherine Robinson, Interpretations of the Bhagavad-Gītā and Images of the Hindu Tradition: The Song of the Lord. Routledge Press, 1992, page 51.
  17. Zaehner, 1962, էջեր 1-2
  18. Smart, 1999, էջ 35
  19. 19,0 19,1 19,2 Corrigan, 2008, էջեր 52–53
  20. Werner, 1994, էջ 73
  21. Г. М. Бонгард-Левин. Древнеиндийская цивилизация.
  22. «India and Hinduism». Religion of World. ThinkQuest Library. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 17-ին.
  23. Weightman, 1998, էջեր 262–263
  24. Michaels, 2004, էջ xiv
  25. Chakravarti, 1991, Hinduism is a monotheistic religion which believes that God manifests Himself or Herself in several forms. One is supposed to worship the form that is most appealing to the individual without being disrespectful to other forms of worship, էջ 23
  26. 26,0 26,1 Monier-Williams, 1974, էջեր 20–37
  27. Werner, 1994, էջ 37
  28. Werner, 1994, էջ 7
  29. 29,0 29,1 29,2 Monier-Williams, 2001
  30. Sen Gupta 1986, էջ. viii
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 31,5 Gupta 2007
  32. 32,0 32,1 32,2 Beck 2005
  33. 33,0 33,1 Delmonico 2004
  34. 34,0 34,1 34,2 Bhattacharyya, 1996
  35. Monier-Williams, 2001, էջ 492
  36. Monier-Williams, 2001, էջ 495
  37. Werner, 1994, էջ 80
  38. Renou, 1964, էջ 55
  39. Harman, 2004, էջեր 104–106
  40. Smith, 1991, էջ 64
  41. Radhakrishnan 1996, էջ. 254
  42. ««Бхагавад-Гита» глава 2. Краткое изложение «Бхагавад-Гиты», текст 22». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  43. «См. «Бхагавад-гита» глава 16. Божественные и демонические натуры. Тексты 8-20». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  44. Vivekananda 2005, էջեր. 301–02
  45. Rosen 1997
  46. Werner 1994
  47. 47,0 47,1 Bhaskarananda 1994, էջ. 7
  48. Чхандогья-упанишада 3.17.4, Шандилья-упанишада 1.1-2, Прашна-упанишада 1.10; Бхагавад-гита 10.5, 13.7, 16.1-3, 17.14, Махабхарата 5.39.57, 5.42.15, 5.44.12, 12.176.16-19, 12.197.5, 12.220.9-11, 12.260.15, 12.260.21-22, 12.273.20, 12.277.10, 12.296.25, 12.320.103, 13.7-11, 13.114.8, 14.18.15-18; Ману-смрити 4.138, 6.92, 12.83
  49. jñānayoga IAST «путь знания»Flood Gavin An Introduction to Hinduism. — Cambridge University Press, 1996. — ISBN 0-521-43878-0
  50. Bhaskarananda, 1994
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 412