Նորմանդյան կղզիներ
Նորմանդյան կղզիներ (անգլ.՝ Channel Islands, ֆր.՝ îles Anglo-Normandes, îles de la Manche, նորմանդ. Îles d'la Manche), կամ Նորմանդական կղզիներ, Չանելայլանդս, կղզիների խումբ Լա Մանշ նեղուցում, Կոտանտեն թերակղզու արևմտյան ափի մոտ։ Պատկանում են Մեծ Բրիտանիային։ Տարածությունը 196 կմ² է, բնակչությունը՝ 125 հազար (1978 թվական)։ Բաղկացած են Ջերսի և Գեռնսի խոշոր ու մի շարք մանր կղզիներից։ Կազմված են գնեյսներից ու գրանիտներից։ Կան մարգագետիններ, բանջարաբուծություն, ծաղկաբուծություն, ձկնորսություն։
Կոորդինատներ | ||
Երկիր | Ջերսի Գերնսի Ֆրանսիա | |
Տեղագրություն | Արևմտյան Եվրոպա | |
Կղզիների քանակը | 8 բնակեցված | |
Ամենամեծ կղզին | Ջերսի և Գերնսի | |
Ընդհանուր մակերեսը | 200,5 կմ2 | |
Ամենաբարձր կետը | Լես Պլատոնս մ | |
Ջրատարածություն | Լա Մանշ | |
Բնակչություն (2012) | 163857 մարդ | |
'
| ||
Կղզիների խումբը կազմված է երկու մեծ՝ Ջերսի և Գերնսի կղզիներից, մի քանի փոքր կղզիներից և բազմաթիվ կղզյակներից և ժայռերից։ Կղզեխումբը գտնվում է Նորմանդիայից արևելք։
Հիմնական կղզիները Ջերսին և Գերենսին մտնում են Մեծ Բրիտանիայի թագավորական հողերի կազմի մեջ և կառավարվում են թագուհու կողմից, սակայն չեն մտնում Մեծ Բրիտանիայի կազմի մեջ և չեն կազմում Եվրամիության մաս, սակայն հանդիսանում են Եվրոպական մաքսային տարածքի մաս[1]։ Կղզիների հարավային մասը, Շոզե կղզեխումբը, գտնվում է Ֆրանսիայի սահմանների մեջ (Մանշ դեպարտամենտ)։
Մակերեսը՝ 194 կմ² (Գերնսի - 78 կմ², Ջերսի - 116 կմ²)։ Ամենամեծ քաղաքը՝ Սենտ-Հելյեր (սենտ-Էլյե)։ Կղզիների վրա զարգացած են անասնաբուծությունը և ձկնորսությունը։
Կղզիների բնակչությունը կազմում է մոտ 160 000 մարդ (2009)։ Ազգային կազմությունը (2008)
- անգլիացիներ - 56 %
- ֆրանսիացիներ - 40 %
- բելգիացիներ - 2 %
- հոլանդացիներ - 1 %
- այլ - 1 %
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 382)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորմանդյան կղզիներ» հոդվածին։ |