Ֆեռնան Մագելան
Ֆեռնան (Ֆեռնանդո)Մագելան (Մագալյաենշ)[2][3] (պորտ.՝ Fernão de Magalhães, իսպ.՝ Fernando (Hernando) de Magallanes, լատին․՝ Ferdinandus Magellanus, մոտ 1480[1], Ponte da Barca, Պորտուգալիայի թագավորություն - ապրիլի 27, 1521, Մակտան, Սեբու, Կենտրոնական Վիսարյա, Ֆիլիպիններ), պորտուգալացի և իսպանացի ծովագնաց։ Նրա ղեկավարությամբ տեղի է ունեցել առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։ 1517 թ. Պորտուգալիայից մեկնել է Իսպանիա, 1519-1521 թթ. ղեկավարել է 5 նավից կազմված իսպանական արշավախումբը, որի նպատակն էր արևմտյան նավարկության ուղիով հասնել Մոլուքյան կղզիներ։ 1520 թ. հասել է Լա Պլատայի գետաբերան, հայտնագործել Սան Մաթիաս և Սան Խորխե ծոցերը, անցել իր հայտնագործած նեղուցով (Մագելանի նեղուց), կտրել Խաղաղ օվկիանոսը (17000 կմ), հասել Ֆիլիպինյան կղզիներ, որտեղ սպանվել է տեղացիների հետ ընդհարման ժամանակ։ Արշավախմբի միայն մեկ նավ է վերադարձել Իսպանիա՝ հարավից շրջանցելով Աֆրիկան։ Մագելանի նավարկությունը վերջնականապես ապացուցեց Երկրի գնդաձևությունը և Համաշխարհային օվկիանոսի առկայությունը։ Այդպիսով՝ նա դարձել է առաջին եվրոպացին, ով նավարկել է այդ ուղիով։
Ֆեռնան Մագելան պորտ.՝ Fernão de Magalhães | |
---|---|
Ծնվել է | մոտ 1480[1] |
Ծննդավայր | Ponte da Barca, Պորտուգալիայի թագավորություն |
Մահացել է | ապրիլի 27, 1521 |
Մահվան վայր | Մակտան, Սեբու, Կենտրոնական Վիսարյա, Ֆիլիպիններ |
Գերեզման | անհայտ |
Քաղաքացիություն | Պորտուգալիայի թագավորություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ծովագնաց և ծովային ճանապարհորդ |
Ամուսին | Բեատրիս Բարբոսա |
Ծնողներ | հայր՝ Ռուի դե Մագելան, մայր՝ Ալդա դե Մեսքիտա |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Ferdinand Magellan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄագելանը ծնունդով պորտուգալացի է։ Նրա ծննդավայրը հստակ հայտնի չէ, սակայն որպես այդպիսին ավելի հաճախ նշվում է Սաբրոզա քաղաքը, բայց հնարավոր է, որ նա ծնվել է Պորտու քաղաքում։ Ծովագնացի ընտանիքի մասին քիչ տեղեկություններ կան։ Հայտնի է միայն, որ նա ծնվել է ազնվականի ընտանիքում։ Ենթադրվում է, որ նրա հայրը Ռույ կամ Ռոդրիգո դի Մագելանն է, որ մի ժամանակ եղել է Ավեյրու ամրոցի կառավարիչը։ Մայրը Ալդա դե Մոսկիտան (Միշկիտա) է։ Մագելանից բացի նրանք ունեցել են ևս չորս երեխա, որոնց մասին ոչինչ հայտնի չէ։ Երիտասարդ տարիքում Մագելանը եղել է Ժուան II-ի կնոջ՝ Լեոնորա Ավիսցի թագուհու շքախմբի անդամ։
Առաջին ճանապարհորդություններ
խմբագրել1498 թվականին պորտուգալացիները հայտնաբերեցին ծովային ճանապարհը դեպի Հնդկաստան։ Վասկո դա Գամայի հետքերով պորտուգալական նավատորմեր էին մեկնում նվաճելու արևելքը։ 1505 թվականին Հնդկաստանի առաջին փոխարքա նշանակված Ֆրանսիշկու Ալմեյդայի նավատորմի մեկնման համար արդեն բավարար թվով նավաստիներ չկային. որոշ ղեկակալներ նույնիսկ չգիտեին, թե որ կողմն է աջը, որը՝ ձախը։ Այդ ժամանակ նավի աջ կողմում կախել են սխտոր, ձախ կողմում՝ սոխ, ու ըստ այդմ կարգադրություններ արել։ Հենց փոխարքայի այդ արշավախմբի կազմում էլ ընդգրկվել է Մագելանը՝ որպես ռազմիկ։ Ֆեռնան Մագելանի կյանքի և գործունեության մասին է պատմում ավստրիացի աշխարհահռչակ գրող Ստեֆան Ցվայգի «Մագելանի սխրագործությունը» (հայերեն հրտ.` Երևան, 1984) վեպը։
Հնդկաստան հասնելով՝ պորտուգալացիները հարկադրված են եղել մարտերի բռնվել, որոնցում Մագելանն աչքի է ընկել խիզախությամբ, ընդ որում՝ փրկել է նաև վտանգի մեջ ընկած մի խումբ հայրենակիցների կյանքը։ 1506 թվականին նա մասնակցել է դեպի Մալուքյան կղզիներ (այդ տարիներին Համեմունքի կղզիներ էին կոչվում) արշավանքին, այնուհետև՝ Ալֆոնսո դե Ալբուքերքի հրամանատարության ներքո՝ ներկայիս Մալայզիայի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Մալակկա նավահանգստի նվաճմանը[4]։
Վերադարձել է հայրենիք, 1513 թվականին կրկին մեկնել արշավանքի, այս անգամ՝ Մարոկկո, որտեղ մասնակցել է Ազամորի ճակատամարտին և ծանր վիրավորվել է ոտքից։ Սակայն փառքի ու պատվի փոխարեն մեղադրանք ու անարգանք է վաստակել. նրան մեղադրել են մուսուլմանների հետ առևտուր անելու մեջ և զրկել պորտուգալական թագին ծառայելու հնարավորությունից։
Մագելանը խորությամբ ուսումնասիրել էր ծովային քարտեզները[5] և համոզված էր, որ կարող է հայտնագործել դեպի Հնդկաստան տանող ավելի կարճ ծովային ուղի, եթե նավարկի դեպի արևմուտք։ Նա իր պլանի մասին հայտնել է Պորտուգալիայի թագավոր Մանուելին և խնդրել նրա աջակցությունը, սակայն մերժում ստանալով, ինչպես և ժամանակին՝ Քրիստափոր Կոլումբոսը, հարկադրված է եղել դիմելու իսպանացիներին[6][7]։
Շուրջերկրյա ճանապարհորդություն
խմբագրելՄագելանը կարողացել է Իսպանիայի տասնիննամյա թագավոր Կառլոս Հինգերորդին համոզել, որ որ իր ծրագրած ճանապարհորդությունը ձեռնտու ձեռնարկ է, և արքան համաձայնել է ֆինանսավորել այն:[8][7] Մագելանին տրամադրվել են հինգ նավ՝ ընդհանուր առմամբ 237 մարդկանցից բաղկացած անձնակազմերով։ Մագելանի նավատորմը բաղկացած էր Վիկտորիա, Սանտյագո, Կոնսեպսիոն, Սան Անտոնիո և Տրինիդադ նավերից։ Նրանք բոլորն ունեին անձնակազմ, 2 տարվա համար բավարար պաշար և հրացաններ[9]։ Մեկնարկելով Սևիլյայից՝ Գվադալակվիվիր գետով նավարկել են ցած և 1519 թվականի սեպտեմբերի 20-ին իսպանական Սանլուկար դե Բառամեդա ծովային նավահանգստից սկսել ուղևորությունը։
Առաջին կանգառը կատարել են Կանարյան կղզիներում՝ Տեներիֆեում, որտեղ էլ տեղի է ունեցել առաջին բախումը Մագելանի և իրեն ի պաշտոնե ենթակա նավապետերի միջև[10]։ Խռովության կազմակերպիչը կալանավորվել է, և ոչ մեծ տորմիղը շարունակել է ճանապարհը դեպի Ռիո դե Ժանեյրոյի ծովածոցը։ Հաջորդած ամիսներին նավարկել են Հարավային Ամերիկայի ափամերձ գոտիով հարավ՝ փնտրելով այն նեղուցը, որով հնարավոր կլիներ անցնելու դեպի արևմուտք։ Հետազոտել են Լա Պլատան, խորացել պատագոնյան անհյուրընկալ ջրերում։ 1520 թվականի մարտին Մագելանը որոշում է կայացրել, վտանգներով հղի մի շարք փոթորիկներ հաղթահարելուց հետո, ձմեռն անցկացնել մի ծովածոցում, որ հետագայում անվանվեց San Julian[11][12]: Այստեղ բռնկվել է հերթական խռովությունը, որը նույնպես հաջողվել է ճնշել. կազմակերպիչներից երկուսին լքել են պատագոնիական ափին։
Օգոստոսի 24-ին ուղևորությունը շարունակվել է։ Որոշ ժամանակ անց նավերից մեկը վնասվել է փոթորկից, մեկ ուրիշի՝ San Antonio-ի անձնակազմն էլ դասալքել է և բռնել Իսպանիա վերադարձի ուղին։ Հոկտեմբերի 21-ին Մագելանը վերջապես հայտնագործել ու, եվրոպացիներից առաջինը լինելով, անցել է Չիլիի և Հրո երկրի միջև ընկած նեղուցը, որը հետագայում կոչվեց նրա անունով[13][14]։ Այդ նեղուցն անցնելով՝ մուտք են գործել մի օվկիանոս, որ Մագելանի կողմից ստացել է Խաղաղ անվանումը՝ տևական ժամանակ փոթորիկներից զերծ լինելու և բարենպաստ քամիների պատճառով։ Շուրջ չորս ամիս ցամաք չեն տեսել, մարդիկ սկսել են տառապել սովից, ծարավից, C վիտամինի պակասի պատճառով առաջացած հիվանդությունից[15]։
Վերջապես, 1521 թվականի մարտի 6-ին հասել են Մարիանյան կղզիներին, որտեղ գտել են առատ սնունդ ու ջուր[15][16], բայց դրանք ձեռք բերելու համար ստիպված են եղել կռվի բռնվել տեղաբնիկների հետ։ Երեք օր անց շարունակել են ճանապարհորդությունը և մարտի 16-ին հասել Ֆիլիպինյան կղզիներից Հոմոնհոն կղզուն։ Այդ ժամանակ Մագելանի հրանատարության ներքո սկզբնական 237 մարդկանցից մնացել էին ընդամենը 150-ը։ Մագելանը ընծաներ է փոխանակել կղզու արքայիկի՝ Կա Լամբոյի հետ, որը նրան հրավիրել է Ցեբու կղզի, որտեղ նրան դիմավորել է Ռադհա Հումաբոն արքան։ Վերջինս, իր ընտանիքի ու զորքի հետ միասին,կարճ ժամանակ անց քրիստոնեություն է ընդունել, ճանաչել Իսպանիայի թագավորի գերիշխանությունը[17]։ Դրա դիմաց Մագելանը խոստացել է նրան օգնել հարևան մաքթան թշնամի ցեղի դեմ կռվում։ Ապրիլի 27-ին նա զոհվել է այդ մարտում՝ վիրավորվելով թունավոր նետից[18]։ Անձնակազմը ջանացել է հրամանատարի դիակը ստանալ հակառակորդից, բայց արդյունքի չհասնելով՝ շարունակել է ճանապարհը դեպի Բոռնեո, այնուհետև՝ դեպի Մոլուքյան կղզիներ, որտեղ նավերը բեռնել են Իսպանիայի թագավորի համար նախատեսված համեմունքներով։
1522 թվականի մայիսի 6-ին շրջանցելով Աֆրիկայի հարավում գտնվող Բարեհուսո հրվանդանը՝ Մագելանի հինգ նավերից միայն մեկը՝ «Վիկտորիա»-ն՝ 17 հոգուց բաղկացած անձնակազմով, նավապետ Խուան Սեբաստիան Էլկանոյի հրամանատարությամբ, կարողացել է սեպտեմբերի 6-ին հասնել Իսպանիա՝ դառնալով աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած նավը։ Ճանապարհորդության ընթացքում պահվող Pigafaetta ամսագիրը հիմնական և միակ գրառումն է այն մասին, թե ինչ փորձություններ և մարտահրավերների բախվեց անձնակազմը տուն վերադառնալիս[19]։
Պատմական գործունեություն
Ֆեռնան Մագելանի անունով են կոչվել՝
- Հարավային Ամերիկա մայրցամաքի և Հրո երկիր կղզու միջև ընկած նեղուցը
- երկու ոչ մեծ համաստեղություներ՝ Մագելանյան ամպամածություններ անունով. հարավային կիսագնդից առաջինը դրանք նկատել ու նշել է մեծ ծովագնացը
- պինգվինի մի տեսակ, որին առաջինը նկարագրել է Մագելանի արշավախմբի անդամ Պիգաֆետան
- Հարավային Ամերիկայի հարավում գտնվող, յուրօրինակ բուսական ու կենդանական աշխարհներ ունեցող անտառները
- Լուսնի խառնարաններից մեկը[20]
- Մարսի խառնարաններից մեկը
- Խաղաղ օվկիանոսում՝ Մարշալյան կղզիների մերձակայքում գտնվող ստորջրյա մի բարձունք
- Մագելանի անունն էր կրում նաև ՆԱՍԱ-ի տիեզերանավերից մեկը. 1989-ին Մագելանի անվանակից արբանյակը ուղարկվեց դեպի Վեներա մոլորակ։ ՆԱՍԱ-ի Magellan տիեզերանավը հինգ տարվա ճանապարհորդությունից հետո հասավ Վեներա և նկարահանեց այն[9]։
Գրականություն
խմբագրել- Бойцов, М. А. Путь Магеллана: Раннее Новое Время. Книга для чтения по истории. — М., 2006. — С. 20—24.
- Стефан Цвейг. Магеллан. — М., 2001.
- Казакова Н. А., Катушкина Л. Г. Русский перевод XVI в. первого известия о путешествии Магеллана. (Перевод письма Максимилиана Трансильвана) // ТОДРЛ. — Л., 1968. — Т. 23. — С. 227—252.
- Кунин К. И. Магеллан. — М.: Молодая гвардия, 1940. Серия: Жизнь замечательных людей.
- Магидович И. П., Магидович В. И. Очерки по истории географических открытий. В 5 томах. — Издание третье, переработанное и дополненное. — М.: Просвещение, 1983. — Т. 2. — 200 000 экз.
- Пигафетта А., Митчелл М. Путешествие Магеллана. Эль-Кано — первый кругосветный мореплаватель. — М.: Мысль, 2000. — 304 с.
- Субботин В. А. Великие открытия. Колумб. Васка да Гама. Магеллан. — М.: УРАО, 1998. — 272 с. — 3000 экз. — ISBN 5-204-00140-9
- Стефан Цвейг. Америго Веспуччи. Фернан Магеллан. — Дрофа, 2009. — 528 с. — ISBN 5-7107-9807-Х
- Ланге П. В. Подобно солнцу… Жизнь Фернана Магеллана и первое кругосветное плавание. — М.: Прогресс, 1988. — 240 с.
- Bergreen, Laurence (2003 թ․ հոկտեմբերի 14), Over the Edge of the World: Magellan's Terrifying Circumnavigation of the Globe, William Morrow, ISBN 0-06-093638-X
- Guillemard, Francis Henry Hill (1890), The life of Ferdinand Magellan, and the first circumnavigation of the globe, 1480–1521, G. Philip, Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին
- Hildebrand, Arthur Sturges (1924), Magellan, New York: Harcourt, Brace & Co, ISBN 978-1-4179-1413-5
- Joyner, Tim (1992), Magellan, Camden, Me.: International Marine Publishing, ISBN 978-0-07-033128-0
- Nunn, George E. (1932), The Columbus and Magellan Concepts of South American Geography
- Parr, Charles M. (1953), So Noble a Captain: The Life and Times of Ferdinand Magellan, New York: Crowell, ISBN 0-8371-8521-1
- Parry, J. H. (1979), The Discovery of South America, New York: Taplinger
- Parry, J. H. (1981), The Discovery of the Sea, Berkeley: University of California Press, ISBN 978-0-520-04236-0
- Parry, J. H. (1970), The Spanish Seaborne Empire, New York: Knopf, ISBN 978-0-520-07140-7
- Pérez-Mallaína, Pablo E. (1998), Spain's Men of the Sea: Daily Life on the Indies Fleets in the Sixteenth Century, trans. Carla Rahn Phillips, Baltimore: Johns Hopkins University Press, ISBN 978-0-8018-5746-1
{{citation}}
:|access-date=
requires|url=
(օգնություն);|archive-url=
requires|url=
(օգնություն) - Roditi, Edouard (1972), Magellan of the Pacific, London: Faber & Faber, ISBN 0-571-08945-3
- Schurz, William L. (1922 թ․ մայիս), «The Spanish Lake», Hispanic American Historical Review, Duke University Press, 5 (2): 181–194, doi:10.2307/2506024, JSTOR 2506024.
- Thatcher, Oliver J. ed. (1907), «Vol. V: 9th to 16th Centuries», The Library of Original Sources, University Research Extension Co, էջեր 41–57, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին, Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին
{{citation}}
:|first=
has generic name (օգնություն) - Wilford, John Noble (2000), The Mapmakers, New York: Knopf, ISBN 0-375-70850-2(չաշխատող հղում)
- Zweig, Stefan (2007), Conqueror of the Seas – The Story of Magellan, Read Books, ISBN 1-4067-6006-4
- Swenson, Tait M. (2005). «First Circumnavigation of the Globe by Magellan 1519–1522». The Web Chronology project (published 2005 թ․ նոյեմբեր). Վերցված է 2006 թ․ մարտի 14-ին.
{{citation}}
: CS1 սպաս․ postscript (link)
Պատկերասրահ
խմբագրել-
Ֆեռնան Մագելանի արձանը Լիսաբոնի Descubrimientos հուշարձանախմբում
-
Մագելանի հուշարձանը ֆիլիպինյան Մաքթան կղզում
-
Մագելանի արձանը Պունտա Արենասում /Չիլի/
-
Հուշատախտակ Գուամում
-
«Legua Cero» հուշարձանը իսպանական Սանլուկար դե Բառամեդա նավահանգստում՝ ի հիշատակ առաջին շուրջերկրյա ճանապարհորդության
-
Ֆեռնան Մագելանի և Խուան Սեբաստիան Էլկանոյի դիմանկարները
-
Մագելանի արձանը Ponte da Barca-ում (Պորտուգալիա)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Магеллан // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ Фернан Магеллан — Большая Советская Энциклопедия
- ↑ Субботин В. А., 1998, էջ 178
- ↑ Субботин В. А., 1998, էջ 180—181
- ↑ Субботин В. А., 1998, էջ 182
- ↑ 7,0 7,1 Подобно солнцу… Жизнь Фернана Магеллана и первое кругосветное плавание (Ланге П. В.)
- ↑ Субботин В. А., 1998, էջ 185—186
- ↑ 9,0 9,1 «Magellan And His Longest Voyage». Magelline. 2022 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ Подобно солнцу… Жизнь Фернана Магеллана и первое кругосветное плавание (Ланге П. В.)
- ↑ Субботин В. А., 1998, էջ 199—200
- ↑ Магидович И. П., 1983, էջ 128
- ↑ Магидович И. П., 1983, էջ 130
- ↑ Подобно солнцу… Жизнь Фернана Магеллана и первое кругосветное плавание (Ланге П. В.)
- ↑ 15,0 15,1 Магидович И. П., 1983, էջ 131—132
- ↑ Субботин В. А., 1998, էջ 211—212
- ↑ Субботин В. А., 1998, էջ 215
- ↑ Субботин В. А., 1998, էջ 215—218
- ↑ «Journal of Magellan's Voyage». Library of Congress.
- ↑ {{|3578|Magelhaens}}
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆեռնան Մագելանը հայկական հանրագիտարանում
- Степанова Т. Жизнь за плавание вокруг света.
- А. Пигафетта. «Путешествие Магеллана» (часть 1; часть 2).
- КАПИТУЛЯЦИЯ, ЗАКЛЮЧЁННАЯ С ЭРНАНДО ДЕ МАГЕЛЛАНОМ И БАКАЛАВРОМ ЛУИСОМ ФАЛЕРО ОБ ОТКРЫТИИ ОСТРОВОВ ПРЯНОСТЕЙ
- Magellan's untimely demise on Cebu in the Philippines from History House
- EXPEDICIÓN MAGALLANES – JUAN SEBASTIAN ELCANO
- Encyclopædia Britannica Ferdinand Magellan
- Ferdinand Magellan on history.com
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 111)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնան Մագելան» հոդվածին։ |