Չեռնոգորիա
Մոնտենեգրո (չեռն.՝ Crna Gora / Црна Гора – «Սև Լեռ»), երկիր Հարավարևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Պոդգորիցան է։ Հյուսիսից սահմանակից է Սերբիային և Բոսնիա և Հերցեգովինային, արևելքից Ալբանիային և Կոսովոյին, իսկ արևմուտքից Խորվաթիային և Ադրիատիկ ծովին։ 2010 թվականին ստացել է Եվրամիության անդամության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ[1]։ 2017 թվականին անդամագրվել է ՆԱՏՕ-ին։
Црна Гора Crna Gora Մոնտենեգրո |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Oj, svijetla majska zoro | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Պոդգորիցա | |||
Պետական լեզուներ | Չեռնոգորերեն | |||
Կառավարում | Նախագահական Հանրապետություն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 14,026 կմ² | ||
- | Ջրային (%) | 0.015% | ||
Բնակչություն | ||||
- | 2011 մարդահամարը | 625,266 | ||
- | Խտություն | 44.9 /կմ² 115.6 /մղոն² |
||
Արժույթ | Եվրո (EUR) | |||
Ժամային գոտի | CET (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | CEST (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .me | |||
Հեռախոսային կոդ | +382 |
Աշխարհագրություն
խմբագրելՉեռնոգորիան նորաստեղծ պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում։ Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (առավելագույն բարձրությունը՝ 2522 մ՝ Դուրմիտոր լեռ), հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է։
Ընդերք
խմբագրելԸնդերքում կան բոքսիտների, կապարի, ցինկի, գորշ ածխի պաշարներ։
Կլիմա
խմբագրելԿլիման չափավոր ցամաքային է, ափամերձ գոտում՝ միջերկրածովյան։
Արդյունաբերություն
խմբագրելԱրդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է։ Կան տեքստիլ, սննդի, նավանորոգման, մետաղամշակման, ծխախոտի արդյունաբերության ձեռնարկություններ։
Գյուղատնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է։ Մշակվում են ձիթենի, եգիպտացորեն, գարի, ծխախոտ, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (սալոր, թուզ, նուռ, նուշ, նարինջ, մանդարին, կիտրոն)։
Գրականություն
խմբագրել- «Черногория». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Ю. Е. Бычков Черногория. От прошлого к настоящему, Декоративное искусство. — 2008.
- John V.A. Fine. (1994). The Late Medieval Balkans: A Critical Survey from the Late Twelfth Century to the Ottoman Conquest. The University of Michigan Press. ISBN 0-472-08260-4
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Չեռնոգորիա հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Չեռնոգորիայի Սկուպշչինայի պաշտոնական կայքըԿաղապար:Ref-me(անգլ.)
- Չեռնոգորիայի կառավարության պաշտոնական կայքը Արխիվացված 2010-02-08 Wayback MachineԿաղապար:Ref-me(անգլ.)
- Չեռնոգորիայի թանգարանները Արխիվացված 2021-04-22 Wayback Machine
- Չեռնոգորիայի քարտեզը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնոգորիա» հոդվածին։ |