Աբխազա-ադըղեական լեզուներ
Աբխազա-ադըղեական լեզուներ, արևմտյան կովկասյան լեզուներ, աբխազ-ադիգական լեզուներ, աբխազ-ադիգեական լեզուներ, աբխազ-չերքեզական լեզուներ[1], իբերո-կովկասյան լեզվաընտանիքի խումբ, որի մեջ մտնում են աբխազերենը, աբազերենը, ադըղեերենը, կաբարդա-չերքեզերենը և ուբիխերենը։ Աբխազա-ադըղեական լեզուները բաժանվում են երկու ենթախմբի՝ աբխազական (աբխազերեն, աբազերեն) և ադըղեական կամ չերքեզական (ադըղեերեն, կաբարդա-չերքեզերեն, ուբիխերեն)։ Այս լեզուները յուրահատուկ են իրենց բարդ հնչյունական համակարգով՝ բաղաձայնների առատությամբ և ձայնավորների սակավությամբ։ Շեշտն ուժգնություն է և շարժական։ Լեզուներն ունեն բարդ բայական համակարգ։ Հոլովները սակավ են կամ բացակայում են, առկա է նախադասության էրգատիվ կառուցվածք[1]։
Աբխազա-ադըղեական լեզուներ | |
---|---|
Տարածված՝ | Հյուսիսային Կովկաս, Աբխազիա, Թուրքիա, Սիրիա, Հորդանան |
Դասակարգում՝ | |
Կազմ՝ | |
![]() Կարմիրի։ Չերքեզ լեզուներ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 1։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 26)։ |