Անատոլիա
Անատոլիա (հունարեն՝ άνατολία - արևածագ, արևելք), Փոքր Ասիա թերակղզու արևմտյան մասը։ Օսմանյան կայսրությունում Անատոլիա (Անադոլու) էր կոչվում Փոքր Ասիայի հյուսիսարևելյան մասն ընդգրկող վիլայեթը՝ Քյոթահյա կենտրոնով։
![]() | ||
Ողողող ջրեր | Միջերկրական ծով Սև ծով | |
Ընդհանուր մակերեսը | 506 000 կմ² | |
Երկիր | ![]() | |
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
1923 թվականից թուրքական գրականության մեջ Անատոլիա են անվանում ողջ Ասիական Թուրքիան՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը,Հայկական Բարձրավանդակը,որով և խեղաթյուրվել է այդ տերմինի աշխարհագրական բովանդակությունը։
ԱնվանումԽմբագրել
Անվանումն առաջացել է հունարեն անատոլե՝ «երևելք» բառից (գտնվում է Հունաստանի նկատմամբ արևելյան կողմում)։ Բյուզանդիայում նշանակել է «Փոքր Ասիա»։ Այդ իմաստով այժմ էլ է հաճախ գործածվում։
Թուրքերը Փոքր Ասիան նվաճելուց հետո հեշտությամբ ընկալեցին թերակղզուն տրվող բյուզանդական «Անատոլիա» անվանումը, բայց այն արտասանեցին իրենց եղանակով՝ Անադոլու (թուրքերեն՝ Anadolu)[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 373)։ |