Կարոլինգյան կայսրություն


Կարոլինգյան կայսրություն (800–888), Ֆրանկների գերակշռություն կազմող կայսրություն Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում վաղ միջնադարյան ժամանակաշրջանում։ Այն ղեկավարվում էր Կարոլինգյան դինաստիայի կողմից, որում 751 թվականից իշխում էին ֆրանկների թագավորները, իսկ 774 թվականից Իտալիայում Լանգոբարդների թագավորները։ 800 թվականին Ֆրանկների թագավոր Կառլոս Մեծը Հռոմում Հռոմի Լևոն III Պապի կողմից կայսր թագադրվելով՝ փորձել է Հռոմեական կայսրությունը Բյուզանդական կայսրությունից տեղափոխել Արևմտյան Եվրոպա։ Կարոլինգյան կայսրությունը համարվում է Սրբազան Հռոմեական կայսրության պատմության առաջին փուլը։

Կարոլինգյան կայսրություն
Romanum Imperium, Universum Regnum, Romanorum sive, Francorum Imperium, Imperium Christianum
Պետական կարգ Կայսրություն
Մայրաքաղաք Մեց, Աախեն
Թագավորանիստ ոստան
Պետության գլուխ Կայսր
Արքայատոհմ
Լեզու լատիներեն, Ռոմանական լեզուներ, Բասկերեն, Բրետոներեն
Կրոն
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան վաղ միջնադարյան ժամանակաշրջան
Հասարակարգ
Հիմնադրում 800 թվական
Հզորության գագաթնակետ
Անկում 888 թվական
Ժամանակագրական հաջորդականություն
- Կառլոս Մեծի թագադրում 800
- Բաժանում հիմնված Վերդենի պայմանագրի վրա 843
- Կառլոս III-ի մահ 888
Ներկայիս տարածքում
 
Պատմության պորտալ

Քաղաքացիական պատերազմից հետո (840–843), որին հաջորդել է Կայսր Լուի Բարեպաշտի մահը (840–843), կայսրությունը բաժանվել է ինքնավար թագավորությունների, որոնցից մեկի թագավորը դեռևս ճանաչվում էր որպես կայսր, բայց իր սեփական թագավորությունից դուրս քիչ հեղինակությամբ։ Կայսրության միասնությունը և Կարոլինգների ժառանգական իրավունքը շարունակում էր ճանաչում վայելել։ 884 թվականին Կառլոս III-ը վերջին անգամ վերամիավորել է բոլոր Կարոլինգյան թագավորությունները, բայց 888 թվականին մահացել է, և կայսրությունը անմիջապես մասնատվել է։ Քանի որ դինաստիայի միակ օրինական արու հավակնորդը դեռ երեխա էր, ազնվականությունը տարածաշրջանային թագավորներին ընտրել է դինաստիայից դուրս, իսկ արևելյան թագավորության դեպքում՝ անօրինական Կարոլինգի։ Անօրինական գիծը շարունակել է իշխել արևելքում մինչև 911 թվականը, մինչդեռ արևմտյան թագավորությունում օրինական Կարոլինգյան դինաստիան վերականգնվել է 898 թվականին և կառավարել մինչև 987 թվականը՝ 922-936 թվականներին ընդհատումներով։

Կայսրության բնակչությունը կազմում էր մոտավորապես 10-20 միլիոն մարդ[1]։ Նրա կենտրոնը Լուար և Հռենոս գետերի միջև գտնվող Ֆրանկական թագավորությունն էր, որտեղ գտնվում էր թագավորության հիմնական թագավորական նստավայրը՝ Աախենը։ Հարավում այն հատում էր Պիրենեյները և սահմանակից էր Կորդովայի ամիրայությանը, իսկ 824 թվականից հետո՝ Նավառայի թագավորությանը, հյուսիսից սահմանակից էր Դանիայի թագավորությանը։ Դեպի արևմուտք այն կարճ ցամաքային սահման է ունեցել Բրետանի հետ, որը հետագայում վերածվել է վտակի, իսկ արևելքում այն երկար սահման ուներ սլավոնների և ավարների հետ, որոնք ի վերջո պարտվել են, և նրանց երկիրը միացվել է կայսրությանը։ Հարավային Իտալիայում Կարոլինգյան իշխանության հանդեպ հավակնությունները վիճարկվում էին բյուզանդացիների և Բենևենտոյի իշխանության Լանգոբարդական թագավորության կողմից։ Իր ժամանակներում այն հայտնի էր տարբեր լատիներեն անուններով։ «Կարոլինգյան կայսրություն» եզրույթը առաջացել է ավելի ուշ։

Անվանում

խմբագրել

«Կարոլինգյան կայսրություն» եզրույթը ժամանակակից կոնվենցիա է և չի օգտագործվել իր ժամանակակիցների կողմից։ Կայսրությունում պաշտոնական ակտերի լեզուն լատիներենն էր։ Կայսրությունը տարբեր անվանումներ ուներ. Universum regnum («Ամբողջ թագավորությունը»՝ ի տարբերություն տարածաշրջանային թագավորությունների), «Romanorum sive Francorum imperium» («Հռոմեացիների և Ֆրանկների կայսրություն»), Romanum imperium («Հռոմեական կայսրություն»), կամ նույնիսկ imperium christianum («Քրիստոնեական կայսրություն»)[2]։

Պատմություն

խմբագրել

Կարոլինգների վերելք (մոտ 732–768)

խմբագրել

Թեև Կառլոս Մարտելը նախընտրել է չվերցնել թագավորի (ինչպես նրա որդի Պեպին III-ը) կամ կայսրի տիտղոսը (ինչպես նրա թոռը՝ Կառլոս Մեծը), նա Պիրենեյներից հյուսիս գտնվող գրեթե ամբողջ մայրցամաքային Արևմտյան Եվրոպայի բացարձակ տիրակալն էր։ Արձանագրվել է՝ մնացած սաքսոնական թագավորությունները՝ Լոմբարդիան և Պիրենեյներից հարավ գտնվող «Marca Hispanica»-ն, որոնք նա մասամբ նվաճել է, իր մահից հետո միացան Ֆրանկների թագավորություններին և նշանակալի դեր խաղացին վերջիններիս պատմության մեջ։

Մարտելի տեղը պատմության մեջ ամրագրվել է 732 թվականին Տուրի ճակատամարտում մուսուլմանների բանակից քրիստոնեական Եվրոպայի պաշտպանությամբ։ Պիրենեյան սարակինոսները արաբական ծանր հեծելազորի հետ միավորել էին բերբերների թեթև ձիերի հեծելազորը՝ ստեղծելու ահռելի բանակ, որը գրեթե երբեք չէր պարտվել։ Այս հաղթանակում Կառլոսը վաստակել է Մարտել ազգանունը («Մուրճ»)[3] : Հռոմեական պատմաբան Էդվարդ Գիբբոնը Կառլոս Մարտելին անվանել է «Իր դարաշրջանի գերագույն արքայազն»։

Պիին III-ը Զաքարիա պապի կողմից թագավորի թեկնածությունը ընդունել է մոտ 741 թվականին։ Կառլոս Մեծի իշխանությունը սկսվել է 768 թվականին՝ Պիինի մահից հետո։ Նա իր եղբոր՝ Կառլոմանի մահից հետո սկսել է թագավորության վերահսկողությունը վերցնել իր ձեռքը, քանի որ երկու եղբայրները ժառանգել էին իրենց հոր թագավորությունը։ Կառլոս Մեծը 800 թվականին թագադրվել է Հռոմի կայսր[4] ։

Կառլոս Մեծի թագավորություն (768–814)

խմբագրել
 
Դորեստադ բրոշը, կարոլինգյան ոճով զարդեր, մ.թ.ա. 800 թվական, գտնվել է Նիդեռլանդներում 1969 թվականին

Կարոլինգյան կայսրությունը Կառլոս Մեծի օրոք ընդգրկում էր Արևմտյան Եվրոպայի մեծ մասը, ինչպես ժամանակին Հռոմեական կայսրությունը։ Ի տարբերություն հռոմեացիների՝ որոնց կայսերական արշավները Հռենոսի և Էլբայի միջև տևել են ավելի քիչ, քան քսան տարի, մինչև դրանց ընդհատումը Տևտոբուրգյան անտառի աղետալի ճակատամարտով (մ.թ.ա. 9 թվական), Կառլոս Մեծը հաղթել է գերմանական դիմադրությանը և իր թագավորությունը ընդլայնել Էլբայի վրա՝ ազդելով իրադարձությունների զարգացման վրա՝ հասնելով գրեթե մինչև ռուսական տափաստաններ։

Կառլոս Մեծի կառավարման շրջանը գրեթե մշտապես պատերազմների կիզակետում էր։ Նա մասնակցում էր ամենամյա արշավներին, որոնցից շատերն անձամբ էր ղեկավարում։ 774 թվականին հաղթել է Լոմբարդների թագավորությանը և միացրել այն իր սեփական տիրույթին՝ իրեն հռչակելով «Լոմբարդների թագավոր»։ Հետագայում՝ 778 թվականին, գլխավորել է անհաջող արշավ դեպի Իսպանիա, որն ավարտվել է Ռոնսեվոյի լեռնանցքի ճակատամարտով։ Այն համարվում է Կառլոս Մեծի ամենամեծ պարտությունը։ Այնուհետև նա ընդլայնել է իր տիրույթը Բավարիայում՝ ստիպելով Բավարիայի դուքս Տասիլո III-ին 794 թվականին հրաժարվել իր տիտղոսից։ Նրա որդուն՝ Պիպինին, հրամայվել է 795 թվականին արշավել ավարների դեմ, քանի որ Կառլոս Մեծը զբաղված էր սաքսոնական ապստամբություններով։ Ի վերջո, ավարների կոնֆեդերացիան ավարտվել է 803 թվականին այն բանից հետո, երբ Կառլոս Մեծը Բավարիայի բանակ է ուղարկել Պանոնիա։ Նա նաև նվաճել է սաքսոնական տարածքները 772-804 թվականներին տեղի ունեցած պատերազմների և ապստամբությունների ժամանակ, ինչպիսիք են Վերդենի կոտորածը 782 թվականին և «Lex Saxonum»-ի ծածկագրումը 802 թվականին[3][5]։

Մինչ Կառլոս Մեծի մահը, կայսրությունը բաժանված էր Կարոլինգյան դինաստիայի տարբեր անդամների միջև։ Նրանց թվում էր Կառլոս Մեծի որդի Կառլոս Կրտսերը, որը ստացել է Նեյստրիան, Լյուդովիկոս Բարեպաշտ թագավորը, որը ստացել է Աքվիտանիան և Պիպին թագավորը, որը ստացել է Իտալիան։ Պիպինը մահացել է 810 թվականին՝ իր ետևից թողնելով անօրինական որդու՝ Բեռնարդին, իսկ Կառլոսը մահացել է 811 թվականին առանց ժառանգների։ Չնայած Բեռնարդը հաջորդել է Պիպինին որպես Իտալիայի թագավոր, Լուիին 813 թվականին նշանակել են համակայսր, և ամբողջ կայսրությունը 814 թվականի ձմռանը Կառլոս Մեծի մահով անցել է նրան[6]։

Լուի Բարեպաշտի թագավորություն և քաղաքացիական պատերազմ (814–843)

խմբագրել
 
Կարոլինգյան կայսրության մանրամասն քարտեզն իր ամենամեծ ընդլայնմամբ (814) և 843 թվականի հետագա բաժանմամբ (Վերդենի պայմանագիր)

Լուի Բարեպաշտի թագադրումը որպես կայսր անսպասելի էր։ Որպես Կառլոս Մեծի երրորդ որդի, նա երեք տարեկանում թագադրվել է Աքվիտանիայի թագավոր[7]։ Թեև նրա թագավորությունը հիմնականում արտացոլվում էր տոհմական պայքարով և դրա հետևանքով առաջացած քաղաքացիական պատերազմով, նա մեծապես հետաքրքրված էր կրոնական հարցերով։ Առաջին բաներից մեկը, որ նա արել է «օրենքով և իր բարեպաշտական հարստությամբ ժողովրդի կառավարումն էր»[8]՝ մասնավորապես եկեղեցիներ վերականգնելով։ «Աստղագետը» նշել է, որ Աքվիտանիայում իր թագավորության ժամանակ նա շատ արագ «արմատավորել է կարդալու և երգելու ուսոմունքը, ինչպես նաև աստվածային և աշխարհիկ տառերի ըմբռնումը»[9]։ Նա նաև զգալի ջանքեր է գործադրել՝ վերականգնելու բազմաթիվ վանքեր և հովանավորեոլւ նոր վանքերի կառուցումը, որոնք անհետացել էին մինչ նրա գահակալությունը[7]։

Լուի Բարեպաշտի օրոք անվտանգություն չկար։ Նա հաճախ ստիպված էր պայքարել՝ կայսրության վերահսկողությունը պահպանելու համար։ Հենց որ լսել է Կառլոս Մեծի մահվան մասին, նա շտապել է Աախեն, որտեղ աքսորել է Կառլոս Մեծի վստահելի խորհրդականներից շատերին, օրինակ՝ Վալային։ Վալան և նրա քույրերն ու եղբայրները Կառլոս Մարտելի կրտսեր որդու երեխաներն էին, և այդպիսով որպես պոտենցիալ այլընտրանքային իշխող ընտանիք սպառնալիք էին հանդիսանում[10]։ Վանական աքսորը մարտավարություն էր, որը Լուին մեծապես օգտագործում էր իր վաղ կառավարման տարիներին՝ ամրապնդելու իր դիրքերը և հեռացնելու հավանական մրցակիցներին։ 817 թվականին նրա եղբորորդին՝ Իտալիայի թագավոր Բեռնարդը, ապստամբել է նրա դեմ՝ դժգոհ լինելով Լուիի ավագ որդու՝ Լոթարի՝ վասալ լինելու փաստից։ Ապստամբությունը արագորեն ճնշվել է Լուիի կողմից, և մինչև 818 թվականը Իտալիայի Բեռնարդը գերության է ենթարկվել և պատժվել։ Սկզբում սահմանված մահապատիժը վերափոխվել է կուրացման։ Այնուամենայնիվ, վերջինիս առաջ բերած հոգեբանական ճնշումը երկու օր անց նրա մահվան պատճառ է հանդիսացել։ Իտալիան վերադարձվել է կայսերական վերահսկողության տակ[11]։ 822 թվականին Լյուդովիկոսի՝ Բեռնարդի մահվան համար ապաշխարության ցույցը մեծապես նվազեցրել է նրա հեղինակությունը որպես կայսր ազնվականության շրջանում[12]։ Այնուամենայնիվ, 817 թվականին Լյուդովիկոսը իր առաջին ամուսնությունից հետո հաստատել է երեք նոր Կարոլինգյան թագավորություն իր որդիների համար[13]։ Լոթարը նշանակվել է Իտալիայի թագավոր և համակայսր, Պիպին II-ը նշանակվել է Ակվիտանիայի թագավոր, իսկ Լյուդովիկոս Գերմանացին՝ Բավարիայի թագավոր։ 823 թվականին իր չորրորդ որդուն (երկրորդ ամուսնությունից)՝ Կառլոս Ճաղատին կտակում ընդգրկելու նրա փորձերը նշանավորվել են նրա ավագ որդիների դիմադրությամբ։ Թեև դա էր հանդիսանում Լուիի որդիների միջև վեճի պատճառը, ոմանք ենթադրում են, որ Բեռնարդ Սեպտիմանացու նշանակումը որպես սենեկապետ, դժգոհություն է առաջացրել Լոթարի մոտ, քանի որ 829 թվականին նա զրկվել է իր համակայսրությունից և արտաքսվել Իտալիա (Թեև հայտնի չէ, թե ինչու. Աստղագետը պարզապես նշում է, որ Լուին «արձակել է իր որդուն՝ Լոթարին, որպեսզի վերադառնա Իտալիա»)[14], իսկ Բեռնարդը ստանձնել է նրա տեղը։ Բեռնարդի ազդեցությամբ ոչ միայն կայսեր, այլև կայսրուհու վրա, հետագա տարաձայնություններ են սերմանվել նշանավոր ազնվականների միջև։ Լուիի երկրորդ որդին՝ Պիպինը, նույնպես դժգոհ էր. նա ներգրավված էր 827 թվականի անհաջող ռազմական արշավի մեջ, և հոգնել էր Աքվիտանիայի կառավարման մեջ իր հոր ճնշող մասնակցությունից։ Որպես այդպիսին՝ զայրացած ազնվականությունը աջակցում էր Պիպինին, 830 թվականին Մեծ Պահքի ժամանակ բռնկվել է քաղաքացիական պատերազմ, և նրա թագավորության վերջին տարիները պատուհասվել են քաղաքացիական պատերազմով։

Զատիկից անմիջապես հետո նրա որդիները հարձակվել են Լուիի կայսրության վրա և գահընկեց արել նրան հօգուտ Լոթարի։ Աստղագետը հայտարարել է, որ Լուին ամառը անցկացրել է իր որդու խնամակալության տակ։ Հաջորդ տարի Լուին հարձակվել է իր որդիների թագավորությունների վրա՝ իրավահաջորդության նոր ծրագրեր մշակելով։ Լուին Նեյստրիան նվիրել է Պիպինին, Լոթարին զրկել կայսերական տիտղոսից և Իտալիայի թագավորությունը շնորհել Կառլոսին[15]։ 832 թվականին տեղի ունեացած մեկ այլ բաժանում լիովին բացառել է Պիպինին և Լուի գերմանացուն գահակալումից՝ Լոթարին և Չարլզին դարձնելով թագավորության միակ հականորդները, ինչը հանգեցրեց Պեպենի և Լյուդովիկոս գերմանացիների ապստամբությանը նույն տարում, որին 833 թվականին հաջորդել է Լոթարը, և նրանք միասին բանտարկել են Լուի Բարեպաշտին և Կառլոսին։ Լոթարը միջնորդության քողի տակ Հռոմից բերել է Գրիգոր IV պապին, սակայն նրա իրական դերը Լոթարի և նրա եղբայրների իշխանությունը օրինականացնելն էր՝ գահընկեց անելով և վտարելով Լուիին։ 835 թվականին ընտանիքում խաղաղություն է հաստատվել, և Լյուդովիկոսը վերականգնվել է կայսերական գահին Մեց քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցում։ Երբ Պիպինը 838 թվականին մահացել է, Լուին թագադրել է Կառլոսին Աքվիտանիայի թագավոր, մինչդեռ ազնվականությունը ընտրել էր Պիպինի որդուն՝ Պիպին II-ին։ Այս վեճը լուծվել է մինչև 860 թվականը Պիպինի մահով։ Երբ Լուի Բարեպաշտը վերջապես 840 թվականին մահացել է, Լոթարը պահանջել է ամբողջ կայսրությունը՝ անկախ բաժանումներից։

Արդյունքում Կառլոսը և Լուի Գերմանացին պատերազմել են Լոթարի դեմ։ Ֆոնտենեի ճակատամարտում պարտվելուց հետո Լոթարը փախել է իր մայրաքաղաք Աախեն և ստեղծել է նոր բանակ, որը զիջում էր կրտսեր եղբայրների զորքերին։ 842 թվականին Ստրասբուրգի երդման ժամանակ Կառլոսը և Լուն համաձայնել են Լոթարին ճանաչել կայսերական գահին անպիտան։ Սա նշանավորվել է Լուիի և Կառլոսի միջև կայսրության արևելք-արևմուտքի բաժանմամբ, մինչև Վերդենի պայմանագիրը։ Եվրոպական պատմության կարևոր իրադարձություն համարվող Ստրասբուրգի երդումները խորհրդանշում են ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Գերմանիայի ծնունդը։ Կարոլինգյան կայսրության բաժանումը վերջնականապես լուծվել է 843 թվականին Լուի Բարեպաշտի երեք որդիների կողմից Վերդենի պայմանագրի կնքմամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. McCormick, Michael (2007). «Where do trading towns come from? Early medieval Venice and the northern emporia». In Henning, Joachim (ed.). Post-Roman towns, trade and settlement in Europe and Byzantium. էջ 50. ISBN 978-3-11-018356-6. «Overall population estimates for the Carolingian empire range today from ten to twenty million, including the Italian territories. The size of the Carolingian empire can be roughly estimated at 1,112,000 km2»
  2. Garipzanov, Ildar H. (2008). The Symbolic Language of Authority in the Carolingian World (c.751–877). ISBN 9789047433408.
  3. 3,0 3,1 Magill, Frank (1998). Dictionary of World Biography: The Middle Ages, Volume 2. Routledge. էջեր 228, 243. ISBN 978-1579580414.
  4. McKitterick, 2008, էջ 23
  5. Davis, Jennifer (2015). Charlemagne's Practice of Empire. Cambridge University Press. էջեր 25. ISBN 978-1316368596.
  6. Joanna Story, Charlemagne: Empire and Society, Manchester University Press, 2005 978-0-7190-7089-1
  7. 7,0 7,1 Kramer, Rutger (2019). Rethinking Authority in the Carolingian Empire: Ideals and Expectations During the Reign of Louis the Pious (813-828). էջեր 31–34. ISBN 9789048532681.
  8. Ernold. Carmen. Vol. lib. I, 11, 85–91. էջեր 10–11.
  9. Astronumus (the Astronomer). «Chapter 19». Vita Hludowici. էջ 336.
  10. De Jong, Mayke (2009). The Penitential State: Authority and Atonement in the Age of Louis the Pious, 814-840. Cambridge: Cambridge University Press. էջեր 20–47.
  11. McKitterick, Rosamond (1983). The Frankish kingdoms under the Carolingians, 751-987. ISBN 9780582490055.
  12. Vance, Eugene (2005). Rhetoric and the Discourses of Power in Court Culture. ISBN 9780295984506. {{cite book}}: Missing |author1= (օգնություն)
  13. "Revolt of Bernard of Italy", The Cambridge Medieval History Series volumes 1-5, Plantagenet Publishing
  14. The Astronomer (anonymous) (2009). «The Life of Emperor Louis». Charlemagne and Louis the Pious: Lives by Einhard, Notker, Ermoldus, Thegan, and the Astronomer. Translated by Thomas F. X. Noble. էջ 275. ISBN 9780271037158.
  15. «Die Geburt Zweier Staaten – Die Straßburger Eide vom 14. February 842 | Wir Europäer | DW.DE | 21.07.2009». Dw-world.de. 2009 թ․ հուլիսի 21. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.