Քաղաքականություն հասկացությունը բազմիմաստ է։ Այն ունի հետևյալ բացատրությունները․

Քաղաքակիրթ հարաբերությունների բնօրրան
  • Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է։ Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։
  • «Պոլիտեայի» տեսանկյունից, հանրույթի, հասարակության, սոցիալական խմբի քաղաքականությունը իրենից ենթադրում է սահմանադրության մի տեսակ, որն ամրագրված է թե՛ կառուցվածքային, թե՛ գործառութային հիմքերով (տեսական, մեթոդական և գործնական)։ Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։ Ի վերջո, քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։ Հենց սա է պատճառը, որ քաղաքագետները շատ հաճախ քաղաքականությունը ներառում են սոցիալական շատ ոլորտների մեջ (տնտեսություն, իրավունք, սոցիոլոգիա և այլն)։
  • Նեղ իմաստով, քաղաքական մշակույթի մեջ քաղաքականությունը կապվում է իշխանական պրակտիկայի հետ, լինի դա պայքար իշխանության համար, կնոջ և տղամարդու միջև ներկայացվածության համար, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների միջև պայքար, հենց նույն իշխանության համար[1]։

Պատմություն խմբագրել

Մարդաբանություն խմբագրել

Քաղաքական մարդաբանություն խմբագրել

 
Էվանս Պրիչար

Ըստ Ջորջ Բալանդիերի, քաղաքական մարդաբանությունը ձգտում է գտնել գիտություն քաղաքականության մասին՝ մարդուն դիտարկելով հոմո պիլիտիկուսի շրջանակում[2]։

Մարդաբանները առանձնացնում են քաղաքական համակարգի չորս պարզ տեսակներ, որոնք դուրս են մնում պետական համակարգի տրամաբանությունից[3]

  1. Քոչվոր որսորդների խումբ։ Նրանց կարճահասակության և շարժունակության պատճառով այս խումբը կարիք չի զգում հիմնելու մշտական քաղաքական իշխանություններ։
  2. Տոհմային հասարակություն։ Իր աշխատության մեջ Էվանս Պրիչարը նկարագրում է տվյալ հասարակությանը։ Քաղաքական այս համակարգը ներառում է բազմաթիվ ընտանեկան խմբեր, որոնց ներսում մեծահասակները օժտված են առանձնահատուկ լեգիտիմությամբ, որը նրանց հնարավորություն է տալիս լուծել առաջացած կոնֆլիկտները։
  3. Խարիզմատիզմով օժտված հասարակություններ։ Այստեղ իշխանությունը համարվում է որոշակի թվով մարդկանց առանձնահատկություն, որոնք օժտված են բարոյական մի շարք որակներով։ Սակայն իշխանության ներկայացման այս տեսակում այն ժառանգական չէ։
  4. Ղեկավարների հասարակություն։ Այստեղ մի քանի անհատներ իրականացնում են իրենց անհերքելի և ժառանգական իշխանությունը։ Սակայն այնուամենայնիվ շրջանակները մնում են փոփոխվող։

Հասարակության գոյությունը առանց պետության այնուամենայնիվ վստահելի չէ։

Մերձավորարևելյան պետություն խմբագրել

Դեռևս օբեիդյան դարաշրջանում Միջագետքում (մ․թ․ա․ 6500-3750թթ․) առաջացան երկու կարևոր փաստեր։

Տնտեսության ձևավորման ֆենոմենի նախաձեռնությունը նեոլիթյան դարաշրջանում հասցրեց մի ճգննաժամային աստիճանի, որը հանգեցրեց նոր սոցիոլոգիական տարրի անհրաժեշտությանը։ Խոսքը քաղաքի մասին է[4]։ Գրերի հայտնագործությունը նպաստեց ռացիոնալ վարչարարության արդյունավետ գործունեությունը։ Գրերը թույլ տվեցին ավելի հեռու տեղափոխել հաղորդագրությունը, հաշիվներ կազմել և պահպանել դրանք։

Մ․թ․ա․ 3000թ․ սկսած քաղաք-պետությունները, որոնք առաջացան Միջագետքում, առավել արտոնյալ քաղաքական համակարգեր էին թվում սահմանադրական միապետությունների հանդեպ, և մոտ էին հանրապետությանը[5]։ Սամուել Նոահ Կրամերի կողմից ուսուսմնասիրված շումերական պոեմում նշվում է, որ տվյալ ժամանակաշրջանում Ուրուկում գոյություն են ունեցել երկու տեսակ պառլամենտներ՝ հին պառլամենտ, որը առավել նման է եղել սենատին և ժողովրդական պառլամետ։ Ուրուկի թագավորի լեգիտիմությունը անմիջականորեն կախված էր այդ երկու պառլամենտներից։ Օրինակ, նա չէր կարող պատերազմ հայտարարել Քիշ քաղաքի նկատմամբ, առանց ժողովրդական պառլամենտի օժանդակության։ Ավելին, թագավորական իշխանությունը շատ հազվադեպ էր ժառանգական լինում[6]։

Աստիճանաբար միապետական իշխանությունը ավելի հզորացավ նախ և առաջ իշխանության (թագադրման մի շարք արարողություններ, որոնք ներառում էին աստվածային իրավունքներ մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում) և շրջանակների նեղացման (մեծ և հզոր կայսրությունները կլանեցին քաղաք-պետությունները) շնորհիվ[7]։ Դեմոկրատական և հանրապետական ինստիտուտները, ինչպես նշում է Կրամերը, տվյալ ժամանակահատվածում մոռացության մատնվեցին։ Միապետական իշխանության ամրապնդումը նպաստեց (մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի վերջում) վարչարարական կարգավորումների գլուխ բարձրացմանը, որը զարգացավ Ուր Նամուի (մ․թ․ա․ 2100թ․), Լիպիդ Իշտարի (մ․թ․ա․ 1930թ․), Համմուրաբիի (մ․թ․ա․ 1750թ․) և Լոիս Էշուննայի (մ․թ․ա․ 1760թ․) կոդերի շնորհիվ։

 
Համմուրաբի կոդը

Այսպիսով, Մերձավոր Արևելքում հասարակության իրավիճակը բավական բարդ էր, քանի որ սովորույթները հստակ էին, իսկ փոփոխությունները՝ չհամակարգված[8]։

Մեծ պետությունների ամրապնդումը կենտրոնացրեց և ռացիոնալ դարձրեց միջազգային հարաբերությունները[9]։ Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի ավարտից մինչև մ․թ․ա․ 1100թ․ Եգիպտոսում էլամական, իսկ Արաբիայում Հիթիթների կայսրության դարաշրջանն էր, որը նշանավորվեց դիվանագիտական համակարգի (Արմանայի համակարգ) մշակմամբ և զարգացմամբ[10]։ Ստեղծվելով որպես չորս կամ հինգ մեծ իշխանությունների միջև հարաբերական հավասարակշռման գործիք, այս համակարգը ունի սեփական գործիքակազմը և պարզ արձանագրությունը։ Ի վերջո, այս ողջ ընթացքը վերջ դրեց մշակվող քաղաքականության կառուցմանը։

Թվում է, թե մերձավորարևելյան պետությունները մուտք են գործել կիսատոտալիտար համակարգ։ Մերձավոր Արևելքի տղամարդիկ նախ և առաջ անհանգստանում են քաղաքականությամբ, վարչարարական գործերի կառավարմամբ և միասին վերցված պետության ներսում կարգուկանոնի հաստատամբ, քանի որ կարգուկանոնը ներառված է աստվածային կարգուկանոնի մեջ և երբեք չի կարող վիճարկվել կամ քննարկվել[11]։

Հունական քաղաքներ խմբագրել

Չնայած Մերձավոր Արևելքին, քաղաքականության արմատները սովորաբար կապվում են անտիկ Հունաստանի քաղաքների քաղաքական մտքի հետ։ Այսպես, անգլիացի հելլենիստ Մոսես Ֆինլեյը նշում էր, որ քաղաքականությունը դեմոդեռնիստական աշխարհում քիչ տարածված գործունեություն է։ Այստեղ խոսքը հունական հայտնագործության մասին է, որպեսզի ավելի ճիշտ լինել, հայտնագործություն, որը հույներին առանձնացրեց բոլորից[12]։

Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի ողջ ընթացքում Հունաստանը հանդես էր գալիս որպես Ամարական համակարգի պարզ շարունակողը։ Այս օրինակով, հունակական առաջին ճանաչված պետությունը՝ միսենական թագավորությունը, նման էր մերձավորարևելյան բազմաթիվ միապետությունների պայմանագրային միության[13]։ Խոսքը բյուրոկրատական թագավորության մասին է, որը կարգավորում էր ողջ սոցիալական կյանքը։ Ավելին, թագավորը կամ անաքսը օժտված էր ռազմական և կրոնական իշխանությամբ[14]։

 
Կլիսթենես մ.թ.ա 510թ.

Մի փոքր այլ էր իրադրությունը մ․թ․ա․ 22-րդ դարեսկզբին[15]։ Որոշակի փոփոխություններ տեղի ունեցան միսենական քաղաքական կառուցվածքում[16]։ Մասնավորապես, անաքսը անհետացավ, իսկ տեղական իշխանիկները այլևս չկարողացան պահպանել կրոնական լիազորությունները։ Այսպիսով առաջացան սոցիալական երկու խմբեր՝ գյուղական համայնքներ և արիստոկրատներ[17]։ Այս երկու ուժերի միջև հաճախ տեղի ունեցող բախումները առաջ քաշեցին քաղաքական բանավեճների անհրաժեշտությունը՝ հասարակականի փոխարեն։ Իշխանությունը դադարեց լինել մենաշնորհ[18]։ Այսպիսով պետությունը, առաջ անցնելով մասնավորից և անհատականից, դարձավ բոլորի շահերը առաջ քաշող և համեմատաբար արդյունավետ քաղաքական բանավեճեր կազմակերպող մարմին[19]։

Հետագայում առաջացավ քաղաքական միության նոր մակարդակ, որը կոչվեց պոլիս[20]։ Այն բնութագրվում է երեք հիմնական փաստարկներով՝ ռացիոնալ խոսքի կարևորությամբ, քաղաքական գործողությունների հանրայնացմամբ և օրենքի առաջ քաղաքացիների հավասարությամբ (իզոնոմիա)[21]։ Այս մոտեցումը վերջ դրեց նախկին հին մոտեցումներին, որոնք կարգավորում էին քաղաքական և սոցիալական համակարգը[22]։ Շատ օրենսդիրներ էլ, ովքեր հավաքվել են «յոթ իմաստուններ» անվան տակ, ստեղծեցին նոր քաղաքական էթիկա, որը ապացուցում է արդարության գաղափարի կամավոր անհրաժեշտությունը[23]։

Սոլոնը առաջ էր քաշում երկրաչափական հավասարության գաղափարը կամ հոմոնեյա։ Օրինակ, առաջին կարգի քաղաքացիները ստանում էին 500 չափին համապատասխան ցորեն, այն դեպքում, երբ վերջին կարգը ստանում էր միայն 200-ի չափով։ Այս պատճառով այնպիսի ժողովրդավարներ, ինչպիսին Կլիսթենեսն էր, առաջարկեցին բացարձակ հավասարության սկզբունքը, որը հիմնված էր հետևյալ հիմքի վրա։ Յուրաքանչյուր քաղաքացի հանդիսանում էր միասնական համայնքի անբաժանելի մասնիկը։ Մինչ այս սկզբունքը երաշխավորելը, Կլիսթենեսը շարունակեց աթենական միջավայրի փոփոխությունները՝ 4 հիմնական ցեղերի քանակը հասցնելով 10-ի։ Փաստացիորեն, այս բաժանումը վերջնականապես ավարտեց քաղաքի ռացիոնալացումը[24]։

Միջին դարեր և ժամանակակից աշխարհ խմբագրել

Միջին դարերում քաղաքական կարգերից ամենատարածվածը միապետությունն էր։ Թագավորը իր վասալների միակ սուզերենն էր։ Վերածննդի դարաշրջանի վերջին թագավորը սուվերեն դարձավ։ Որոշ պետություններում իշխանական համակարգը օժտվեց բացարձակ աստվածային օրենքներով, օրինակ Ֆրանսիայում Լյուդովիկոս 14-րդ թագավորի ժամանակ։

18-րդ դարավերջից մինչև 20-րդ դար խմբագրել

 
Դրվագ ֆրանսիական Մեծ Հեղափոխությունից

18-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, այսինքն լուսավորության դարաշրջանի ընթացքում, անարդարությունները, որոնք առաջանում էին 3 կարգերի միջև առկա անհավասարություններից, քաղաքական կարգի խորը փոփոխությունների առիթ տվեցին Եվրոպայում։

Անգլիան առաջինը անցում կատարեց սահմանադրական միապետության ռեժիմին Փառավոր հեղափոխության (1688թ.) շնորհիվ[25]։ Ֆրանսիան անցում կատարեց մոտ մեկ դար անց[26]։ Հեղափոխությունը տեղի ունեցավ միայն 1789 թվականին։ Հեղափոխոթյան առնձնահատկությունը նրանում էր, որ այն ուղղվեց դեպի անհատի և քաղաքացու իրավունքների հռչակմանը։ Իշխանությունը դադարեց աստվածային ծագում ունենալուց։ Այն համարվում էր ժողովրդի սեփականությունը, և իր լեգիտիմությունը ամրագրված էր «բնական իրավունքների» մեջ, որին ի ծնե տիրապետում է յուրաքանչյուր տղամարդ և կին։ Այսպիսով, կառավարման համակարգը նախ սահմանադրական միապետություն էր (1791թ.), հետո՝ հանրապետություն (1792թ.), այնուհետև եկան անցումային պետականությունները՝ կայսրություն (1804|1804թ.), սահմանադրական միապետություն (1815թ.), հանրապետություն (184թ.), կայսրություն (1851թ.), հանրապետություն (1871թ.): Կառավարման այս երկու տեսակները (սահմանադրական միապետություն և հանրապետություն) տարածված են արդի աշխարհի բազմաթիվ պետություններում։

Երկրորդ աշխարհամարտի ավարտ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հռչակվեցին նոր իրավունքներ։ Ֆրանսիայում 1946 թվականի սահմանադրության նախաբանում մեծ տեղ գտան հատկապես սոցիալական բնույթի իրավունքները ( աշխատանքի իրավունք, գործադուլի իրավունք և այլն)։ Այս իրավունքները պահպանվեցին նաև 1958 թվականի Սահմանադրությունում։ 1970-ականների վերջին էկոլոգիական խնդիրների հայտնվելը առաջ քաշեցին շրջապատի պաշպտանության և չաղտոտման մասին համապատասխան օրենքների անհրաժեշտությունը։ Պետությունների ներկայացուցիչները սկսեցին միջոցներ ձեռնարկել նպատակի կայուն զարգացման համար, որի արդյունքում միաձուլվեցին սոցիալական, տնտեսական և շրջապատին վերաբերող խնդիրները (համաձայն 1992 թվականին Ռիո դը Ժանեյրոյում անցկացված «Աշխարի գագաթնաժողով»-ի շրջանակում)։ Եվրոպական Միությունը առաջ քաշեց կայուն զարգացման արդյունավետ ծրագիր։

Փիլիսոփայություն խմբագրել

Չինաստան խմբագրել

Չինական քաղաքական միտքը հանդես է գալիս որպես հունական արխայիկ տեսակ, սակայն ճգնաժամային կոնտեքստում։ Ավանդական քաղաքական միտքը բաղկացած է երկու տարբեր տարատեսակներից՝ փիլիոփայական և քաղաքական:

 
Հին Չինաստան

8-րդ դարի վերջին Ժուի կասրության անկումից հետո երկրում առաջացան բազմաթիվ անկախ պետականություններ։ Չինական մասնատված հասարակությունում Կոնֆուցիոսը ավանդույթների, իշխանության լեգիտիմության և սոցիալական աստիճանակարգության շնորհիվ ցանկանում էր խաղաղություն և կարգուկանոն հաստատել։ Տվյալ ժամանակաշրջանում Չինաստանում տիրապետող էր դարձել երկու կարևոր քաղաքական մտքեր։ Դրանցից առաջինը նշում էր, որ եթե ցանկանում ես հասնել իշխանության, ապրի՛ր և եղի՛ր կայուն։ Երկրորդ միտքը ընդգծում էր, որ եթե անհատը կարողանում է կառավարել ինքն իրեն, ապա որևէ դժվարություն չի ներկայացնի պետություն կառավարելը։

Անտիկ Հունաստան խմբագրել

 
Պլատոն

Սոկրատեսի քաղաքական միտքը ամբողջացվում է երկու հիմքային գաղափարներով[27]։ Առաջինը քաղաքական գիտակցության ձեռքբերման համար քննադատական մեթոդի զարգացումն է։ Ի տարբերություն Պրոտագորասի, Սոկրատեսը հավատում էր, որ ճշմարտություն գոյություն ունի։ Սակայն այդ ճշմարտությունը դոգմատիկ չէ։ Դրան կարելի է հասնել միայն քննադատական մտածողության մշտական առկայությամբ։ Սոկրատեսը փորձում էր քաղաքական համակարգում միաձուլել բարոյականությունն ու արդյունավետությունը։ Երկրորդ, նա ցանկանում էր բարոյականը դարձնել գիտության օբյեկտ[28]։ Համաձայն Սոկրատեսի, գոյություն ունեն բարոյական համընդհանուր օրենքներ, ինչը չենք կարող բացահայտել մեր մեջ, եթե չունենք իրական փիլիսոփայական կրթություն։ Այսպիսով, Սոկրատեսի համար քաղաքականությունը իրական արվեստ էր։ Սկզբնապես ոգեշնչվելով սոկրատեսյան տեսությամբ՝ Պլատոնի քաղաքական փիլիսոփայությունը հենվում էր բարիքի և հոգեբանական կարողությունների վրա. հարց, որը ազդեցություն ունի և՛ անհատական վարքագծի, և՛ կրթության վրա։ Պլատոնի համար քաղաքական փիլիսոփայությունը անօտարելի է բարոյական փիլիսոփայությունից (սա բնորոշ է ողջ անտիկ հույն մտածողներին)։ Իմաստը նրանում է, որ քաղաքականությունը կրթության միջոցով ազդեցություն է գործում քաղաքացիների հոգեկանի վրա։ Այդ պատճառով, քաղաքականությունը և բարիքի մասին գիտությունը նույնն են, և երկուսն էլ առավելություն ունեն ցանկացած գիտության կամ տեխնիկայի նկատմամբ։ Ահա թե ինչու են Պլատոնին կոչում թագավորական տեխնիկ։

 
Արիստոտել

Ի հակադրություն Սոկրատեսի, որը լքում է գաղափարների աշխարհը, որտեղից գալիս են մեր հոգիները, Արիստոտելը, որպես կանոն հենվում էր իրականության հետազոտության վրա՝ նպատակ ունենալով դուրս հանել տեսական սկզբունքները։ Արիստոտելյան այս մոտեցումը նույնպես արդարացված է քաղաքականության մեջ։ Արիստոտելի կարծիքով մարդը արարված է պոլիսում ապրելու համար, պոլիսը շատ նման է բնությանը, իսկ մարդը բնական վիճակում դուրս է եկել հենց բնությունից, հետևաբար մարդկային կյանքը կազմակերպելու համար ամենաարդյունավետ տարբերակը պոլիսներն են։ Իր «Քաղաքականություն» աշխատության մեջ Արիստոտելը հետազոտում է իր դարաշրջանին (մ.թ.ա. 4-րդ դար) բնորոշ բազմաթիվ քաղաքական համակարգեր, որպեսզի սահմաներ դրանցից լավագույնը, և որի օգնությամբ էլ պետք է ստեղծվեր իդեալական քաղաքը։

Վերածնունդ և սեկուլյարիզացիա խմբագրել

Նիկոլո Մաքիավելին նոր մոտեցումներով հանդես եկավ քրիստոնեական քաղաքական մտքում, ինչի համար էլ նրան համարում ենք քաղաքական առաջին մեծ մտածողը[29]։ Ըստ նրա, նոր արքան նոր քաղաքում պարզապես պարտավոր է նոր բան բերել իր հետ[30]։ Մաքիավելիի համար արքան չպետք է զբաղվի մարդկանց լավ անհատ դարձնելու գործով։ Քաղաքական այս կոնցեպցիաները տվյալ ժամանակի համար լավագույն ինտերպրետացիոն տեսական գաղափարներն էին։ Ի հակադրություն սրան, Լեո Շտրաուսի համաձայն, քանի որ նա այս ամենը բնորոշում է տիրանիային բնորոշ բնութագրական գծերով, նա մեզ սրանից տանում է այն մտքին, ըստ որի, Աստված հենց ինքը տիրանն է[31]։ Մաքիավելիի համար արքան պետք է արդյունավետ լինի, այլ խոսքերով ասած, պետք է կարողանա օգտակար լինել մնացածին։ Այս գաղափարը տվյալ դարաշրջանի համար հեղափոխական էր, քանի որ պնդում էր, որ ամեն ինչ չէ, որ արքայի շուրջ պետք է պտտվի, այլ նաև հենց ինքը պետք է արդյունավետ գործելու հատկանիշներ ունենա։

17-18-րդ դարեր խմբագրել

Բնական պետության և հասարակական պայմանագրի գաղափարները առհասարակ բնորոշ են արևմտյան քաղաքական մտքին։ Արդեն 17-րդ դարավերջին քաղաքական տարաձայնություններ են ծագում արիստոտելյան քաղաքական մտքի և նրանց հակադրվող հումանիստների միջև։

 
Էպիկուր մ.թ.ա. 271/270 թթ.

Արիստոտելը պնդում էր, որ պետությունը բնական պահանջ է՝ ստեղծված հենց բնության կողմից, և մարդը հասարակակն էակ է։ Բոլոր կենդանիներից մարդը լավագույն տեսակն է խմբերով ապրելու և արարելու համար։ Հենց վերոնշյալ պնդումներից էլ նա կատարում է իր վերջնական պնդումը, համաձայն որի, մարդը քաղաքական էակ է («հուն․՝ ἄνθρωπος φύσει πολιτικὸν ζῷον»)[32]:

Մյուս կողմից մարդու մարդասիրությունը մեծ մասամբ կախված չէ նրա հարաբերություններից այլ մարդկանց հետ[33]։ Հումանիստների տեսանկյունից, մարդկանց և բարոյականի միջև հարբերությունները կոլեկտիվ կարգ չեն, այլ՝ անհատական։ Հետևաբար հումանիստները կարծում էին, որ մարդը, չնայած ապրելով պետության ներսում, չի համարվում բնության ստեղծած մասնիկ։ Նա կարող է պարզապես ի հայտ գալ կոնկրետ ժամանակին որոշակի գործունեություն իրականացնելու նպատակով[34]։ Նման պայմանական դիրք Արիստոտելի դարաշրջանում արդեն գոյություն ուներ։

Օրինակ, Էպիկուրի համար պետությունը ստեղծվում է համաձայնագրի հիման վրա։ Նա քաղաքի հիմքերը, և մասնավորապես կապերը իրավունքի հետ, տեսնում էր միայն հասարակական պայմանագրի ներսում։ Մարդիկ միավորվում են, քանի որ ունեն միայնակ մնալու տագնապ։ Սակայն ըստ Էպիկուրի, մարդը բացարձակ քաղաքական կենդանի չի հանդիսանում[35]։

Գաղափարախոսություն խմբագրել

 
Կարլ Մարքս

Գաղափարախոսություն հասկացությունը առաջին անգամ ի հայտ է եկել 1801 թվականին՝ Անտուան Դեստուտ դը Թրասիի կողմից գրված «Գաղափարախոսության տարրերը» աշխատությունից հետո։ Սակայն Թրասիի կողմից կիրառված նելոգիզմը որևէ քաղաքական իմաստ չուներ։ Այն վերաբերում էր գաղափարագիտությանը։ Նա նշում էր, որ այս աշխատությունը գրելով՝ ինքը չի ցանկանում որևէ մեկին ինչ-որ բան սովորեցնել, այլ նկատել տալ այն ամենը, ինչ մեր հետ տեղի է ունենում մտածելիս, խոսելիս և եզրակացնելիս[36]։ Նրա որոշ գաղափարներ տեղ գտան գերմանական գաղափարախոսության մեջ, հատկապես Կարլ Մարքսի կողմից 1946 թվականին գրված աշխատություններում։

Ազատականություն խմբագրել

Ազատականությունը քաղաքական փիլիսոփայության ուղղություններից մեկն է, որը ծնվել է 18-րդ դարում՝ Եվրոպայում լուսավորության դարաշրջանի ընթացքում բացարձակ աստվածային իրավունքների դեմ պայքարող ընդդիմության կողմից։ Ազատականության գլխավոր գաղափարը ազատության և անհատական պատասխանատվության առավելությունն է՝ սուվերեն իշխանության նկտամամբ։ Այն պնդում է, որ յուրաքանչյուր անհատ ունի իրավունքների հիմքային պաշար, որն իշխանությունը իրավունք չունի խախտելու։

 
Ֆրանսիական հանրագիտարան լուսավորության դարաշրջանում

Ազատականությունը հիմնված է բարոյական սկզբունքների վրա, որի համար անընդունելի է անհատի ենթարկվողականությունը։ Սա է պատճառը, որ նրանք կողմ են անհատի բացարձակ ազատությանը՝ հատկապես տնտեսական ոլորտում։ Լիբերալիստների մեծամասնության մոտ «ազատական տնտեսություն» և «ազատական քաղաքականություն» դիխոտոմիան գոյություն չունի, քանի որ նրանք համարում են, որ դրանք նույն դոկտրինի մեջ են մտնում։ Լայն իմաստով, ազատականությունը հիմնված է անհատի բազմակարծության իրավունքի հարգանքի և գաղափարների ազատ փոխանակման վրա։ Ազատականությունը պետք է իրականացվի մի կողմից տնտեսական ոլորտի, ազատ մրցակցության և ազատ շուկայական պայմանների, իսկ մյուս կողմից քաղաքական ոլորտում, որոնք պետք է ամրագրված լինեն օրենքի ողջ ուժով։

Սակայն, ազատականությունը երբեմն կարող է կախված լինել իրավիճակից և հանդես գալ մի փոքր այլ տեսքով։ Օրինակ կախված իրավիճակից, ազատականները կարող են հայտնվել պետության ներսում ավանդական կրոնական հարաբերությունների կարգալուծման կամ մեկ այլ գործընթացի իրականացման համար։ Ազատական ուղղությունը հստակ ամրագրում է այն ոլորտները, որտեղ պետությունը պետք է միջամտի (վարչարարական աշխատանք, օրենքի ընդունում), իսկ որտեղ ոչ (շուկայական հարաբերություններ, անհատական իրավունքներ)։ Ազատականների մեծ մասը պնդում է, որ սեփական սուվերենության շրջանակում պետության դերը անհրաժեշտ է անհատական իրավունքների պաշտպանության համար։ Նման կերպ մտածող տեսաբաններից շատերը (Ադամ Սմիթ, Ռայմոնդ Արոն, Կարլ Պոպպեր, Բենեդետո Կրոսե և այլք), ընդունում և օգտակար են համարում պետութան միջամտությունը վերհասկողության և կարգուկանոնի հաստատման համար։ Սակայն ազատականների մյուս մասն էլ բացարձակ անցանկալի է համարում պետության կողմից ցանկացած միջամտություն։

Սոցիալիզմ խմբագրել

Սոցիալիզմը սոցիալական կազմակերպության տեսակ է, որի հիմքը կազմում է կոլեկտիվ գործողությունների առավելությունը անհատականի նկատմամբ[37][38][39]։ Սա մի ուղղություն էր, որը զարգացավ 19-րդ դարում և հիմք հանդիսացավ տարբեր մարքսիստական ու անարխիստական ուղղությունների, նաև սոցիալ-դեմոկրատիայի համար։ Մարքսիստական պետությունները ունեն կոլեկտիվ տնտեսություն, իսկ կոմունիզմն իր հերթին պրոպագանդում է անարխիզմը։ Այսինքն գտնվում են շղթայական կապի մեջ[40]։ Սոցիալիստական շարժումները փնտրում են սոցիալական արդարություն[41], պայքարում են սոցիալական անհավասարության և մարդու կողմից այլոց շահագործման դեմ[42], պաշտպանում են սոցիալական պրոգրեսը և, ի վերջո[43], փորձում կառուցել հավասար սոցիալիզմ՝ առանց սոցիալական շերտավորումների։

Ջորջ Բուրգին և Պիեռ Ռիմբերը համարում են, որ սոցիլաիզմի հիմքային բազիսն են կազմում.

  1. Սոցիալական գործիքների օգտագործման առավելություն
  2. Այս գործիքակազմի ժողովրդավար օգտագործում
  3. Արտադրանքի օգտագործում՝ մարդկանց անհատական և կոլեկտիվ շահերի բավարարման նպատակով[44]։

Ֆաշիզմ խմբագրել

Ֆաշիզմը ավտորիտար ազգայնականության ծայրահեղական ձև է, որը դրսևորվում է դիկտատորական իշխանությամբ, ընդդիմության բռնի ճնշմամբ, արդյունաբերության ու առևտրի նկատմամբ վերահսկողությամբ[45]։ Այն ի հայտ է եկել Եվրոպայում, 20-րդ դարի սկզբին։ Նախքան եվրոպական այլ երկրներում տարածվելը, առաջին ֆաշիստական շարժումները սկսվել են Իտալիայում, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում[46]։ Ազատականությանը, մարքսիզմին և անարխիզմին հակառակ՝ ֆաշիզմը սովորաբար տեղակայվում է ծայրահեղական աջ թևի ավանդական ձախ-աջ սպեկտորում[47]։

Ֆաշիստներն Առաջին համաշխարհային պատերազմը դիտարկում էին, որպես հեղափոխություն, որը մեծ փոփոխությունների էր հանգեցրել պատերազմի բնույթի, հասարակական, պետական և տեխնոլոգիական ասպարեզներում[48]։ Համամարդկային պատերազմի սանձազերծումը և ընդհանուր զորահավաքի առաջացումը վերացրին քաղաքացիական մարդկանց և զինվորների միջև տարբերությունը[49]։ Ստեղծվեց «ռազմական քաղաքացիություն», որտեղ բոլոր քաղաքացիները պատերազմի ընթացքում ինչ-որ կերպ ներգրավված էին ռազմական գործողություններում[50]։ Պատերազմը հանգեցրեց հզոր պետության առաջացմանը, որը կարող էր միլիոնավոր մարդկանց ուղարկել ռազմաճակատ, ապահովել տնտեսության և արդյունաբերության զարգացումը, ինչպես նաեւ քաղաքացիների կյանքին միջամտելու աննախադեպ թույլտվություն ունենալ[51]։

Ֆաշիստները կարծում են, որ ազատական ժողովրդավարությունը հնացել է և դիտարկում են հասարակության լիակատար մոբիլիզացումը տոտալիտար միակուսակցական պետության ներքո[52], որը պատրաստ կլինի ցանկացած ռազմական բախման և արդյունավետ կարձագանքի տնտեսական դժվարություններին։ Այդպիսի պետությունն առաջնորդվում է հզոր առաջնորդի՝ դիկտատորի, և ռազմական ղեկավարության կողմից, որը բաղկացած է իշխող ֆաշիստական կուսացության անդամներից և նպատակ ունի ամրացնել ազգային միասնականությունը և օժանդակել կայուն և կարգապահ հասարակության ձևավորմանը[53]։

 
1933թ. Բեռլին. Ֆաշիզմի շուրջ հավաքված մի խումբ գործիչներ

Ֆաշիստները մերժում են այն պնդումը, որ բռնությունը բացասական երևույթ է, և քաղաքական բռնությունը, պատերազմը և իմպերիալիզմը դիտարկում են, որպես ազգային երիտասարդացմանը հասնելու միջոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1945 թվականից ի վեր մի քանի կուսակցություն բացահայտ իրենց ֆաշիստական են հայտարարել, և այժմ այդ եզրույթը սովորաբար օգտագործվում է քաղաքական հակառակորդների կողմից[54]։ Նեոֆաշիստների կամ հետֆաշիստների նկարագրությունները երբեմն ավելի պաշտոնական են կիրառվում, որպեսզի նկարագրեն ծայրահեղ աջ կուսակցությունները, որոնք 20-րդ դարի ֆաշիստական շարժման կամ նրա խորը գնացող արմատների հետ գաղափարական ընդհանրություններ ունեն։ Շատ տեսաբանների կարծիքով՝ ֆաշիզմը, երբ ներկայացրել է իշխանությունը, պատմականորեն գրոհել է համայնավարությունը, պահպանողականությունը, խորհրդարանական ազատականությունը՝ առաջին հերթին աջակցություն ստանալով ծայրահեղ աջերի կողմից։ Ռոջեր Գրիֆֆինը ֆաշիզմը նկարագրում է, որպես քաղաքական գաղափարախոսության մի տեսակ, որի գաղափարական հիմքը պոպուլիստական ծայրահեղ ազգայնականությունն է[55]։ Գրիֆֆինը գաղափարախոսությունը նկարագրում է երեք հիմնական բաղադրիչներով՝ ստեղծման առասպել, պոպուլիստական ծայրահեղ ազգայնականություն, անկման առասպել[56]։

«Ֆաշիզմը իսկական հեղափոխական, հակաազատականության գերդասական ձև է, և վերջապես՝ հակապահպանողական ազգայանականություն է, որը կառուցվել է վերացական և մշակութային ազդեցությունների հիման վրա»։ Այն առանձնանում է պատերազմական շրջանում, որտեղ ի հայտ է գալիս «Ռազմական կուսակցության» էլիտար, բայց պոպուլիստական քաղաքականության մեջ՝ հակադրվելով սոցիալիզմին, ազատականությանը և խոստումնալից արմատական քաղաքականությանը՝ ազգը ապակենտրոնացումից փրկելու համար։ Ռոբերտ Փաքսթոնն ասում է[57]. «Ֆաշիզմը քաղաքական վարքագծի տեսակ է, որը դրսևորվում է հասարակության ճնշմամբ[58], նվաստացումներով ու զոհաբերությամբ, կանխամտածված խտրականությամբ»[59]։ Ումբերտո Էկոն, Քևին Փասմորը, Ջոն Վեյսը, Յան Ադամսը և Մոյր Գրանտը ռասիզմը բնորոշում են, որպես ֆաշիզմի բաղկացուցիչ մաս[60]։ Ինչպես, օրինակ՝ գերմանական ֆաշիստական դիկտատոր Ադոլֆ Հիտլերը իդեալականացրեց գերմանական ազգը[61]։

Հունգարական ծագմամբ ամերիկացի պատմաբան Ջոն Լուկաչը, որը վերապրել է հոլոքոստը, պնդում է, որ սերնդային ֆաշիզմ հասկացություն գոյություն չունի[62]։ Նա առաջ է քաշում այն տեսակետը, որ ազգայնական սոցիալիզմը և համայնավարությունը ըստ էության համարվում են պոպուլիզմի ստեղծման հիմքը, և այնպիսի պետություններ, ինչպիսիք են՝ նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան և Իտալիան, ավելի քան նման են[63]։

Իշխանական կազմակերպություն խմբագրել

Քաղաքական ռեժիմը լեգիտիմության տեսանկյունից խմբագրել

Կայանալու, քաղաքական ընդդիմության հետ բախումից խուսափելու համար իշխանությունները փորձում են լեգիտիմացնել իրենց իշխանությունը։ Դա կարող է տեղի ունենալ հետևյալ կերպ.

  • ավանդույթները, ազգային-ավանդական ռեժիմների կիրառումը, միապետություն կամ արիստոկրատական խավի դերակատարություն
  • աստվածային կամք, ոչ միայն թեոկրատական, այլև միապետությունում աստվածային օրենքների կիրառում
  • հանրային և անհատական իրավունքների ամրագրումը։ Սա կարող է կիրառվել ոչ միայն ժողովրդավարական ռեժիմ ունեցող պետություններում
  • առաջնորդների որակն ու հատկանիշները։ Սա գործում է այն ռեժիմներում, որտեղ կառավարում են «իմաստունները» կամ օլիգարխիկ բուրժուազիայի ներկայացուցիչները
  • քաղաքական գործողությունների արդյունավետության չափելիությունը, այս ռեժիմներում ոգեշնչման աղբյուրները պոզիտիվիզմն ու տեխնոկրատիան են
  • պատահականությունը (ստոխոկրատիա)

Պատմականորեն այնպես է դասավորվել, որ որոշակի թվով քաղաքակրթություններում քաղաքական իշխանությունը չէր տարբերվում կրոնական իշխանությունից (օրինակ, անտիկ Եգիպտոսում)։ Քաղաքական և կրոնական իշխանությունների միաձուլումը և որպես մեկ միասնականություն օգտագործելը կոչվում է թեոկրատիա։

Քաղաքական ռեժիմների այլ տարատեսակներ խմբագրել

Քաղաքականությունը առաջին հերթին իշխանական կազմակերպություն է հասարակության մեջ։ Հիմնական քննարկումը գնում է մի քանի քաղաքական համակարգերի միջև որոշումների ընդունման մասին։ Մասնավորապես, միապետության և հանրապետության միջև, քանի որ ավանդաբար այս երկու կառավարման տեսակներն ունեն բազմաթիվ տարբերություններ, սակայն որի քննարկումը ներկայումս այդքան էլ արդիական չէ, քանի որ միապետությունը իր զարգացման ընթացքում բազմաթիվ տեսակներով է հանդես գալիս (Մեծ Բրիտանիայից սկսած մինչև Սաուդյան Արաբիա)։ Այսպիսով, կարելի է քաղաքական ռեժիմները բաժանել 3 տեսակի՝ ժողովրդավարական, ավտորիտար և տոտալիտար։

Քաղաքական իշխանություն խմբագրել

Քաղաքական իշխանությունը բաղկացած է 2 կարևոր մասերից.

 
Շառ Լուի Մոնտեսքյո

Վերոնշյալից բացի գոյություն ունեն այլ քաղաքական ուժեր, որոնք սակայն իշխանական չեն համարվում, բայց իրենց դերակատարումն ունեն քաղաքական համակարգում. դատական մարմին, որը պատասխանատու է դատական գործընթացների հետ կապված ցանկացած հարցի համար և ԶԼՄ, որին շատ հաճախ համարում են չորրորդ իշխանություն։

Արևմտյան ժողովրդավարական քաղաքական մտքի մեջ (ծագել է Մեծ Բրիտանիայում, սակայն վերջնական տեսքի է բերվել ֆրանսիացի փիլիսոփա Մոնտեսքյոյի կողմից) մեծ տեղ է զբաղեցնում այն գաղափարը, համաձայն որի՝ իշխանությունները պետք է տարանջատվեն միմյանցից։ Ժողովրդավարության մեջ կարելի առանձնացնել.

Տարածքային իշխանություններ խմբագրել

Տարածքային կազմակերպություններն իրենց հերթին ներկայացնում են իշխանական կազմակերպության տեսակներ։ Այս տեսանկյունից կարելի է թվել հետևյալները.

  • Ունիտար պետություն, որը կենտրոնացնում է իշխանությունը
  • Ունիտար պետություն, որտեղ առկա է ապակենտրոնացման բավական թույլ մակարդակ
  • Դաշնային պետություն, որտեղ առկան են իշխանության ապակենտրոնացում տարածքային տարբեր մասերում (ԱՄՆ)

Քաղաքականություն։ Մշակույթ և պրակտիկա խմբագրել

Քաղաքական կյանք խմբագրել

Իշխանության հասնելու միջոցները, որպես իշխանական կազմակերպություն, սահմանվում են քաղաքական ինստիտուտներով, որոնք համարվում են քաղաքական համակարգի մասնիկը։ Սակայն սրանք նույնպես դուրս են գալիս իշխանական կազմակերպութjան շրջանակից հետևյալ պատճառներով.

  • իշխանության հասնելու մատչելիությունը կախված է քաղաքական կյանքից, իսկ ժամանակակից աշխարհում քաղաքական կուսակցություններից։ Երբեմն նաև՝ իշխանության և ընդդիմության հարաբերություններից
  • իշխանության հասնելու անհնարինությունը կարող է ստիպել երկրում իրականացնել ավելի ռեպրեսիվ գործողություններ հեղաշրջման կամ հեղափոխության տեսքով

Քաղաքական քաղաքականությունը վերաբերում է քաղաքականության այն հատվածին, որը սկզբունքներին չի ենթարկվում։ Այս տերմինը օգտագործվում է, երբ անհատի կամ կուսակցության քաղաքականությունը գործ է ունենում սեփական խնդիրների հետ[64]։

Իշխանության հասնելու ձևեր խմբագրել

Առհասարակ իշխանության հասնելու հավանականությունը կախված է գործող ռեժիմից և դրա լեգիտիմությունից։ Թղթային տարբերակով ընտրությունների գաղափարը առաջացել է 20-րդ դարում, որպես միջազգային ընտրական համակարգի ստանդարտ միջոց։ Իհարկե, բացառություններ գործում են, հատկապես միապետություններում (Սաուդյան Արաբիա, Բրունեյի սուլթանություն և այլն)։

Ժողովրդավարական համակարգի շրջանակում առանձնացվում են.

  • ուղիղ և անուղղակի ժողովրդավարություններ՝ իրենց հրամայական և ներկայացուցչական մանդատներով,
  • իշխանության հասնելու այլ միջոցներ, օրինակ՝ ընտրական համակարգերի միջոցով։

Քաղաքական գործողությունների տեսակներ խմբագրել

 
Մոսկվայում Ռուսաստանի հայ երիտասարդության կողմից (ՌՀԵԿ) կազմակերպած բողոքի ցույց

Ժողովրդավարական համակարգերում իշխանության հասնելու լավագույն միջոցը ընտրություններին մասնակցելն է։ Սակայն կան այլ ոչ ռեպրեսիվ միջոցներ ևս սեփական կամքը թելադրելու համար՝ բոյկոտներ, ցույցեր, քաղաքացիական խաղաղ անհնազանդություն և այլն։ Բացի այս միջոցների կան բավական կոշտ դրսևորումներ ևս, ինչպիսիք են հեղաշրջումը, հեղափոխությունը, ապստամբությունը և այն։

Քաղաքական կուսակցություններ խմբագրել

Ընդդիմադիր քաղաքական ֆրակցիաներ եղել են բոլոր քաղաքական ռեժիմներում։ Սկսած Ֆրանսիական մեծ հեղափոխությունից (չնայած դեռ Անգլիայում վիգերից և թորիներից), քաղաքական դաշտում խաղի կանոնների փոփոխություն տեղի ունեցավ՝ կապված քաղաքական կուսակցությունների շուրջը համախմբվելու և դրանց միջոցով քաղաքական շահեր բավարարելու հետ, ի տարբերություն նախկին տեսակի, երբ մարդիկ հավաքվում էին մեկ անհատի շուրջը։ Բազմակուսակցական քաղաքական համակարգերը տարածվեցին ողջ աշխարհով մեկ՝ իրենց հետ բերելով նոր քաղաքական հասկացություններ.

  • կողմերի միջև իշխանության խաղաղ փոխանակում
  • ընդդիմության և մեծամասնության տարբերակում
  • տարբերակում երկու հիմնական ճամբարներում առկա ձախերի և աջերի, պահպանողականների և հեղափոխականների միջև

Քաղաքական շարժումները երբեմն կարող են կապված լինել սոցիալական շարժումների հետ։

 
Շվեդիայի դաշնային խորհրդարան

ԶԼՄ-ների դերը քաղաքականության մեջ խմբագրել

Զանգվածային լրատվության միջոցների դերը բոլոր ժամանակներում բավական մեծ է եղել քաղաքականության մեջ, քանի որ այն կապ է հաստատում հասարակության և իշխանության միջև։ Ժամանակի ընթացքում նրա դերը այնքան մեծացավ, որ սկսվեց կոչվել չորրորդ իշխանություն։ Քաղաքական իշխանությունը, այս առումով, ունի բավական լայն միջոցներ ազդելու հասարակական կարծիքի վրա հեռուստատեսության, ռադիոյի, սոցիալական ցանցերի, պաստառների, թերթերի և այլնի միջոցով։

Իշխանության կիրառելիություն խմբագրել

Կառավարության կողմից իրացվող քաղաքականությունը ներառում է բոլոր այն որոշումները, որոնք վերաբերում են քաղաքական կամ վարչարարական մակարդակներին։ Սա ընդհանուր քաղաքականության փաթեթն է, որն իր մեջ բաժանվում է տնտեսական, սոցիալական, մշակութային, արտաքին, ներքին քաղաքականությունների։ Քաղաքական գործողությունները իրականացվում են քաղաքական կուրսին համապատասխան, որոնք նախապես մշակվել են տվյալ խմբի կամ մարմնի կողմից։

Ներկայացուցչություն խմբագրել

2000-2009 թվականներին կանանց մասնակցությունը քաղաքականությանը դանդաղ, բայց վստահ բարձրանում էր։ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ այն կանանց թիվը, որոնք ներկայացված են խորհրդարանում, զարգացած երկրներում 17%-ից բարձրացել է 23%, իսկ զարգացող երկրներում՝ 11%-ից 17%։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Guy Sallat, Décider en stratège: la voie de la performance, Paris, Lharmattan, 2013, 243 p.
  2. George Balandier, Sens et puissance, 1971, Paris, PUF.
  3. Philippe Nemo, Histoire des idées politiques dans l'Antiquité et au Moyen Âge, PUF, coll. « Quadrige », 2007, p. 4.
  4. Philippe Nemo, Histoire des idées politiques dans l'Antiquité et au Moyen Âge, PUF, coll. « Quadrige », 2007, p. 12.
  5. Philippe Nemo, Histoire des idées politiques dans l'Antiquité et au Moyen Âge, PUF, coll. « Quadrige », 2007, p. 14.
  6. Samuel Noah Kramer, L'Histoire commence à Sumer, Arthaud, 1986, p. 55-60.
  7. Francis Joannès, Dictionnaire de la civilisation mésopotamienne, Robert Laffont, 2001, p. 730-731.
  8. Francis Joannès, Dictionnaire de la civilisation mésopotamienne, Robert Laffont, 2001, p. 190.
  9. Philippe Nemo, Histoire des idées politiques dans l'Antiquité et au Moyen Âge, PUF, coll. « Quadrige », 2007, p. 18.
  10. Francis Joannès, Dictionnaire de la civilisation mésopotamienne, Robert Laffont, 2001, p. 236.
  11. Philippe Nemo, Histoire des idées politiques dans l'Antiquité et au Moyen Âge, PUF, coll. « Quadrige », 2007, p. 23.
  12. L'invention de la politique, Flammarion, 1985, p. 89.
  13. Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 167.
  14. Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 172-173.
  15. Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 175-176.
  16. Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 181.
  17. Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p 182.
  18. Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 186.
  19. Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). 188-199.
  20. Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 204-205.
  21. Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 215.
  22. Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 216.
  23. Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 217.
  24. Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 219.
  25. Déclaration des droits de l'homme et du citoyen de 1789. p.
  26. Déclaration des droits de l'homme et du citoyen de 1789.
  27. Philippe Nemo, Histoire des idées politiques dans l'Antiquité et au Moyen Âge, PUF, coll. « Quadrige », 2007. p. 108-113.
  28. Philippe Raynaud, Dictionnaire de philosophie politique, PUF, 2006. p. 562.
  29. Machiavel, Le Prince, p. I. 26.
  30. Machiavel, Le Prince ou le nouvel Art politique, Yves Charles Zarka, Thiery Ménissier.
  31. Strauss 1982, p. 49, publié en anglais en 1958.
  32. Aristote, Les Politiques livre I, I 1-9.
  33. Dictionnaire de Philosophie politique, art. Etat de Nature et Contrat Social, p. 255.
  34. Philippe Raynaud, Dictionnaire de philosophie politique, article Épicurisme, p. 234.
  35. Du Droit de la nature et des gens, VII, II, 4.
  36. Destutt de Tracy, Introduction aux Éléments d'idéologie.
  37. « Doctrine économique et politique qui préconise la disparition de la propriété privée des moyens de production et l’appropriation de ceux-ci par la collectivité. » (Dictionnaire Hachette encyclopédique, 2002, page 1506.
  38. « Dénomination de diverses doctrines économiques, sociales et politiques condamnant la propriété privée des moyens de production et d’échange. » (Petit Larousse Illustré, 2007, page 990. La définition du Petit Larousse 1972 était déjà quasi identique.
  39. « A political doctrine or system which aims to create a classless society by moving ownership of the nation’s wealth (land, industries, transport systems) out of private and into public hands » (Harrap’s Chambers compact dictionnary, 2000, page 744.
  40. Article "Collectivisme" de l'Encyclopédie Anarchiste.
  41. « Théorie visant à rénover l’organisation sociale dans un but de justice » (Grand dictionnaire encyclopédique Larousse, 1985, volume 9, page 9645.
  42. « Le socialisme a commencé par condamner les inégalités sociales et l’exploitation de l’homme par l’homme, et par demander que l’intérêt général prime en tout sur l’intérêt individuel. » (Le Quid, 1995, page 904.
  43. « Doctrine d’organisation sociale qui entend faire prévaloir l’intérêt, le bien général, sur les intérêts particuliers, au moyen d’une organisation concertée (opposée à libéralisme) ; organisation sociale qui tend aux mêmes but dans un souci de progrès social. » (Nouveau Petit Robert de la langue française, 2007, page 2382 et Petit Robert 1990, page 1822.
  44. Georges Bourgin et Pierre Rimbert, Le Socialisme, Presses universitaires de France, coll. « Que sais-je ? », 1986, p. 13.
  45. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p. 92.
  46. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p. 103.
  47. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p. 100.
  48. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p. 28.
  49. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001.p. 16-24.
  50. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p. 32.33.
  51. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p. 40-42.
  52. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p. 91.
  53. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p. 105.
  54. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p.105.
  55. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p. 157.
  56. Faculty page at Oxford Brookes University. Retrieved 22 July 2013.
  57. Maggs, Charles (29 October 2012). "Interview: Professor Roger Griffin". politics.co.uk. Retrieved 22 July 2013.
  58. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p.164.
  59. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p. 332.
  60. Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p. 334.
  61. "Mein Kampf hits stores in tense Germany.
  62. Principles of Politics. 1966.
  63. Democracy and Participation. 1976.
  64. « politique politicienne », sur Wiktionnaire (consulté le 12 novembre 2017.

Գրականություն խմբագրել

Connolly, William (1981). Appearance and Reality in Politics. Cambridge: Cambridge University Press. James, Paul; Soguk, Nevzat (2014). Globalization and Politics, Vol. 1: Global Political and Legal Governance. London: Sage Publications. Retrieved 2016-02-19. Ryan, Alan: On Politics: A History of Political Thought from Herodotus to the Present. London: Allen Lane, 2012. ISBN 978-0-713-99364-6