Կլավդիոս Պտղոմեոս
Պտղոմեոս Կլավդիոս (հուն․՝ Κλαύδιος Πτολεμαῖος, Klaudios Ptolemaios, լատին․՝ Claudius Ptolemaeus, մոտ 100[1] կամ 87, ենթդ․ Ptolemais Hermiou, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[2] - մոտ 170[3], ենթդ․ Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[4] և ենթդ․ Canopus, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[5]), հույն նշանավոր աշխարհագրագետ և տիեզերագետ, մաթեմատիկոս։ Ապրել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, գրել է հունարեն և հանդիսանում էր Հռոմի քաղաքացի։ Պտղոմեոսի «Megale syntaxis» աշխատությունը, որն արաբ մատենագիրների միջոցով մեզ նաև հայտնի է «Ալմագեստ» անունով, երկար ժամանակ հիմք է ծառայել աստղագիտական և աշխարհագրական գիտության։ Այդ աշխատության մեջ նա տվել է երկրակենտրոն իր համակարգը, որը իշխող է հանդիսացել մինչև Նիկոլայ Կոպեռնիկոսը։ Նրա մյուս կարևոր աշխատությունն «Աշխարհագրությունն» է, որից օգտվել է Անանիա Շիրակացին և նրան անունով հիշում է մի քանի անգամ։
Կլավդիոս Պտղոմեոս հուն․՝ Κλαύδιος Πτολεμαῖος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 100[1] կամ 87 ենթդ․ Ptolemais Hermiou, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[2] |
Մահացել է | մոտ 170[3] ենթդ․ Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[4] կամ ենթդ․ Canopus, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[5] |
Բնակության վայր(եր) | Ալեքսանդրիա |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ, աստղագուշակ, երաժշտության տեսաբան, փիլիսոփա, երաժշտագետ, էպիգրամաների հեղինակ և գրող |
Հաստատություն(ներ) | Ալեքսանդրիայի գրադարան և Ալեքսանդրիա |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն, աստղագուշակություն, մաթեմատիկա, Մեխանիկա, օպտիկա, աշխարհագրություն, երաժշտության տեսաբան և երաժշտության տեսություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[1] |
Ազդվել է | Արիստոտել |
![]() |
Պտղոմեոսի անունով Խմբագրել
Պտղոմեոսի անունն են ստացել՝
- Պտղոմեոս խառնարանը Լուսնի վրա;
- Պտղոմեոս խառնարանը[6]Մարսի վրա;
- (4001) Պտղոմեոս աստերոիդը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 encyclopedia.com — HighBeam Research.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopédie Larousse en ligne (ֆր.)
- ↑ Mars Labs. Google Maps.