Չափավոր կլիմա, կամ չափավոր լայնությունների կլիմա, հս.լ. 40-45 և 62-68˚ և հվ.լ. 42 և 58˚ միջև[1]։ Հյուսիսային կիսագնդում չափավոր գոտու մակերևույթի ավելի քան ½-րդը զբաղեցնում է ցամաքը, իսկ հարավային կիսագնդում տարածքի 98 %-ը զբաղեցնում է ծովը։ Չափավոր կլիմային բնորոշ են օդի և քամու ուղղության ճնշման և ջերմաստիճանի հաճախակի և ուժգին փոփոխություններ, որոնք տեղի են ունենում ցիկլոնների ակտիվ գործունեության պատճառով։

Կյոպենի թարմացված կլիմայական քարտեզը

Ընդհանուր հատկանիշներ խմբագրել

 
Դիլիջան՝ չափավոր կլիմայի գերակայության վայր։

Չափավոր կլիմայի գլխավոր առանձնահատկությունը չորս սեզոնների առկայությունն է՝ երկու հիմնական՝ ցուրտ (ձմեռ) և տաք (ամառ), և երկու միջանկյալ՝ գարուն և աշուն։ Ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը, որպես կանոն, 0˚C-ից ցածր է, իսկ ամենատաք ամսվանը՝ +15 ˚C-ից բարձր։ Ձմռանը չափավոր կլիմայական գոտում լինում է մշտական ձնածածկույթ, տարեկան 400-500 մմ, իսկ ամռանը՝ տեղումների առավելագույն քանակությունը կազմում է 760 մմ։

Չափավոր կլիման լինում է տարբեր՝ ըստ ձմռան և ամռան հատկությունների, սակայն սովորաբար չափավոր կլիման առանձնացնում են հետևյալ կլիմաների՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Education Scotland. «Weather & climate Change Climates around the world». educationscotland.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չափավոր կլիմա» հոդվածին։