Հերկուլեսյան սյուներ

Հերկուլեսյան սյուներ (լատ.՝ Columnae Herculis), Ջիբրալթարի նեղուցի մուտքը խորհրդանշող բարձունքների` անտիկ շրջանում օգտագործված անվանում։ Հյուսիսային բարձունքը (Եվրոպայի կողմից) Ջիբրալթարի ժայռն է, որ գտնվում է Մեծ Բրիտանիայի տարածքում, իսկ որպես հարավային բարձունք նշվում է կա'մ Ջեբել Մուսա լեռը Մարոկոյում, կա'մ Աբիլա լեռը իսպանական Սեուտայի հարևանությամբ։

Հերկուլեսյան սյուներ` Ջիբրալթարի ժայռը (առջևի պլան) և Հյուսիսային Աֆրիկայի լեռները (հետին պլան)

ԱնվանումԽմբագրել

 
Կորուսյալ արևմտյան մասի ենթադրյալ տեսքը, որտեղ պատկերված են Հերկուլեսյան սյուները` ըստ Պևինգերյան քարտեզի

Հունական դիցաբանությունում, որը հետագայում փոխառել են հռոմայեցիները, նշվում է Հերակլեսի 12 սխրանքների մասին, որոնցից մեկը հսկա Հերիոնի կովերի առևանգումն էր։ Ստրաբոնի պատմության համաձայն (նա մեջբերում էր Պինդարոսին)` արևմուտք կատարած իր ճանապարհորդության ժամանակ Հերակլեսը նշել է ճանապարհի վերջին կետը։ Հենց այդ կետն էլ անտիկ շրջանում ծովագնացների սահմանակետն է եղել, այդ պատճառով փոխաբերական իմաստով «հերկուլեսյան սյուներ» արտահայտությունը գործածվում է «աշխարհի վերջ» իմաստով, իսկ «հասնել հերկուլեսյան սյուներին» արտահայտությունը նշանակում է «հասնել սահմանակետին»[1]։

Հռոմեական որոշ սկզբնաղբյուրներ հավաստում են, որ երբ Հերկուլեսի ճանապարհը խոչընդոտել են Ատլասի լեռները, նա չի բարձրացել դրանց վրա, այլ ճեղքել է դրանք` Ջիբրալթարի նեղուցով միացնելով Միջերկրական ծովը Ատլանտյան օվկիանոսի հետ[2]։ Դրանից հետո նեղուցի ափին ձևավորված երկու բարձունքները կոչվել են հերոսի անունով։ Դիոդորոս Սիկիլիացին պնդում էր, որ Հերկուլեսը չի բացել նեղուցը, այլ ընդհակառակը, խորտակել է արդեն գոյություն ունեցող նեղուցը, որպեսզի հրեշները օվկիանոսից չթափանցեն Միջերկրական ծով[3]։

Եթե հավատանք Պլատոնին, դիցաբանական Ատլանտիդան գտնվել է Հերկուլեսյան սյուների միջև[4]։

Որպես սյուներԽմբագրել

Պլատոնի վկայությամբ Ջիբրալթարի և Աբիլա լեռների միջև հսկայական պատվանդանների վրա եղել են երկու քանդակներ, որոնք Միջերկրական ծովից Ատլանտյան օվկիանոս տանող ինքնատիպ դարպասներ են եղել։ 711 թվականին արաբ զորավար Թարիկ իբն Զիադը, ով մեծ բանակով անցել էր Ջրբրալթարի նեղուցով, հրամայել էր «հանուն ալլահի» կործանել քանդակները պատվանդանների հետ։ Պնդում են, որ դոլարի նշանը ($) հերկուլեսյան սյուների ոճավորված նշանն է` փաթաթված առասպելական պիթոն վիշապօձով[5]։

Երկու սյուներ են պատկերված Իսպանիայի գերբի վրա, ինչը Կառլոս V կայսրի խորհրդանիշն է եղել։

Հիշատակումը փյունիկեցիների մոտԽմբագրել

Ջիբրալթարի նեղուցի մի կողմում փյունիկեցիները ժամանակակից Մարոկոյի տարածքում հիմնել են մի շարք խոշոր գաղութներ։ Այդպես են հիմնվել Լիկսուս, Շելա, Մոգադոր քաղաքները[6]։

Պատմագիր Ստրաբոնը նկարագրել է Տյուրոսի Մելկարտա տաճարը, որ գտնվել է ժամանակակից Կադիսից ոչ հեռու` այն անվանելով «Հերկուլեսի տյուրոսյան տաճար»։ Փյունիկեցիները Ջիբրալթարն անվանել են «Մելկարտի սյուներ», որտեղից էլ ամենայն հավանականությամբ առաջացել է անվանման հունական տարբերակը։ Ստրաբոնը նշում է, որ տաճար այցելած մարդիկ պնդում էին, որ տաճարի բրոնզե երկու սյուները Հերկուլեսի իրական սյուներն են։ Սակայն պատմաբանի պնդմամբ այդ ամենը հնարանք է։

Հիշատակումներ մշակույթումԽմբագրել

Խորհրդանշային համակարգԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Большой Энциклопедический словарь
  2. Seneca, Hercules Furens 235ff.; Seneca, Hercules Oetaeus 1240; Pliny, Nat. Hist. iii.4.
  3. Diodorus 4.18.5.
  4. Критий (Платон), 108е
  5. ««Геркулесовы столбы» — последняя колония в Европе»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-05-ին։ Վերցված է 2016-11-02 
  6. C. Michael Hogan, Mogador, Megalithic Portal, ed. Andy Burnham, 2007