Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ երկիրը Դանիան է ի հաշիվ իրեն պատկանող Գրենլանդիա կղզու

Հյուսիսային Եվրոպա
Տեսակտարածաշրջան
Ամենաբարձր կետԳալլհյոպիգգեն
Կազմված էԱլանդյան կղզիներ[1], Գերնսի[1], Ջերսի[1], Դանիա[1], Էստոնիա[1], Ֆարերյան կղզիներ[1], Ֆինլանդիա[1], Իսլանդիա[1], Մեն[1], Լատվիա[1], Լիտվա[1], Նորվեգիա[1], Շվալբարդ և Յան Մայեն[1], Միացյալ Թագավորություն[1], Շվեդիա[1] և Իռլանդիա[1]
Մասն էԵվրոպա
Ջրլիցի ափինՀյուսիսային Սառուցյալ օվկիանոս, Նորվեգական ծով, Հյուսիսային Ատլանտիկա, Հյուսիսային ծով և Բալթիկ ծով
Քարտեզ
Քարտեզ
ՄԱԿ-ի կողմից սահմանված Հյուսիսային Եվրոպան[2] (նշված է կապույտ)։      Հյուսիսային Եվրոպա      Արևմտյան Եվրոպա      Արևելյան Եվրոպա      Հարավային Եվրոպա

Հյուսիսային Եվրոպա, Եվրոպա աշխարհամասի հյուսիսային մասը։ Հյուսիսային Եվրոպան սովորաբար վերաբերում է յոթ երկրների՝ Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա և Շվեդիա. Մինչդեռ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը, 2011 թվականին հրատարակած իր զեկույցում, Հյուսիսային Եվրոպայի կազմում ընդգրկում է հետևյալ տասը երկրները և կախյալ շրջանները[2]։

Բնակչություն

խմբագրել

Հյուսիսային Եվրոպայում բնակվում են բազմաթիվ ազգերի մարդիկ։ Մեծ Բրիտանիա կղզում գերազանցապես ապրում են անգլիացիները, իսկ Սկանդինավյան և Յուտլանդիա թերակղզիներում՝ հին գերմանացիների՝ վիկինգների սերունդները՝ շվեդները, դանիացիները, նորվեգացիները։ Վիկինգները բարձրահասակ, շիկահեր ու քաջասիրտ զինվորներ ու ծովագնացներ են եղել։ Նրանք հասել են Իսլանդիա, Գրենլանդիա և Կոլումբոսից մի քանի դար առաջ հայտնագործել են Հյուսիսային Ամերիկան (թեկուզ գրագետ չլինելու պատճառով այդ մասին գրավոր տեղեկություն չեն թողել և այն մոռացվել է)։ Միանգամայն այլ՝ ուրալյան տարածշրջանային ծագում ունեն միայն մոտիկ ժողովուրդները՝ ֆիններն ու էստոնացիները։ Հյուսիսային Եվրոպայի երկրների բնակչության ժողովրդագրական ընդհանրական հատկանիշներն են ծնելիության և մահացության աշխարհի ամենացածր ցուցանիշները և կյանքի տևողության աշխարհում ամենաբարձր ցուցանիշը (ճապոնիայից հետո)։ Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրների բնակչության թիվն, այնուամենայնիվ աճում է, բայց ոչ թե միայն բնական աճի, այլ օտարերկրացիների ներգաղթի հաշվին։ Օրինակ՝ Նորվեգիայի բնակչության թվի աճի կեսը բաժին է ընկնում ներգաղթին։ Հյուսիսային Եվրոպայի երկրների բնակչության խտությունը մեծ չէ, բացառությամբ Մեծ Բրիտանիա կղզու որոշ մասերի։ Համատարած բարձր կամ շատ բարձր է տարածաշրջանի երկրների բնակչության ուրբանիզացվածության մակարդակը։ Այդ ցուցանիշը հատկապես բարձր է Շվեդիայում, Նորվեգիայում և Մեծ Բրիտանիայում (80-90 %)։ Տարածաշրջանում շատ չեն խոշորագույն քաղաքները։ Բազմամիլիոնանոց միակ քաղաքը Լոնդոնն է, իսկ մնացյալ բոլոր քաղաքների բնակչության թիվը չի հասնում մեկ միլիոնի։ Մեկ միլիոնից ավելի բնակիչ ունեն որոշ քաղաքային ագլոմերացիաները՝ Ստոկհոլմը, Մանչեսթրը, Լիդսը, Կոպենհագենը։ Նույնպես շատ փոքր են նաև գյուղական բնակավայրերը։ Հյուսիսային Եվրոպայի, հատկապես սկանդինավյան երկրների բնակչության կենսամակարդակը ամենաբարձրն է աշխարհում։ Այս ցուցանիշը Հայաստանի մակարդակը գերազանցում է 30– 50 անգամ։ Ըստ պետական կարգի Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Նորվեգիան ու Դանիան սահմանադրական միապետություններ են։

Տնտեսություն

խմբագրել

Հաղթահարելով բնական պայմանների ստեղծած որոշակի դժվարությունները՝ Հյուսիսային Եվրոպայի ազգերը կարողացել են կազմակերպել բարձր արտադրողական հետարդյունաբերական կառուցվածք ունեցող տնտեսություն։ Արդյունաբերության կառուցվածքում մեծ է մշակող արդյունաբերության բաժինը։ Արդյունահանող արդյունաբերության բաժինը մեծ է Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեդիայում։ Նորվեգիան և Մեծ Բրիտանիան Հյուսիսային ծովի հատակից արդյունահանում են նավթ և բնական գազ և ստորջրյա խողովակաշարերով կամ հեղուկատար նավերով հասցնում են այդ երկրների տարածք։ Նավթի և գազի ստորջրյա հանույթի բնագավառում այդ երկրներն աշխարհի ամենամեծ փորձ ունեցող և առաջատար երկրներն են։ Ներկայումս կառուցման փուլում է Նորվեգական ափամերձ գոտու Օրմեն Լանգե հանքավայրի գազը Մեծ Բրիտանիա հասցնող ստորջրյա աննախադեպ խոշոր՝ 1200 կմ երկարությամբ գազամուղի կառուցումը։ Գազն արդյունահանվելու է 1000 մ խորությունից հեռակառավարվող սարքավորումների օգնությամբ։ Մեծ Բրիտանիայի արդյունաբերությունը բազմաճյուղ է. զարգացած են արդյունաբերական գրեթե բոլոր ճյուղերը։ Շվեդիան, Նորվեգիան ու Ֆինլանդիան ունեն տնտեսական մոտավորապես միևնույն կառուցվածքը։ Նրանց արդյունաբերության ավանդական ճյուղերին՝ փայտամշակման, թղթի, ցելյուլոզի արտադրություններին վերջին տասնամյակներում ավելացել են բարձր տեխնոլոգիական արտադրությունները։ Ֆինլանդիան աշխարհում բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողն է («Նոկիա» հայտնի միավորումը)։ Ֆինլանդիայի բաժինը մեծ է նաև մալուխի համաշխարհային արտադրության մեջ։ Նորվեգիան աշխարհում հայտնի է ծովային հատուկ սարքավորումների (հորատման և փրկարար) արտադրությամբ։ Շվեդիան մասնագիտացված է գնդիկավոր առանցքակալների, բարձրորակ պողպատների, ավտոմեքենաների արտադրությամբ («Վոլվո», «Սաաբ-Սկանիա» կոնցեռնները)։ Դանիան մասնագիտացած է խոզի մսի և կաթի մշակման մեքենաների ու սարքավորումների արտադրությամբ։ Դանիան նաև մասնագիտացել է պլաստմասսայից պատրաստված խաղալիքների արտադրությամբ։ Խոշոր արտադրողն է «Լեգո» հայտնի ֆիրման։ Բացի այդ Դանիան խոզի ապխտած մսի, կարագի, պանրի խոշոր արտադրող է։ Կարագի խոշոր արտադրող է նաև Ֆինլանդիան («Վալիո» ֆիրման)։

Գյուղատնտեսություն

խմբագրել

Չնայած Հյուսիսային Եվրոպայի երկրներում գյուղատնտեսական հողահանդակների, հատկապես վարելահողերիբաժինը փոքր է, բայց գյուղատնտեսական արտադրության բարձր ինտենսիվության շնորհիվ տարածաշրջանի երկրների մեծ մասի գյուղատնտեսությունը ոչ միայն սեփական բնակչության պարենի պահանջարկը, այլ նույնիսկ զգալի մասշտաբներով արտահանում է։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնապահությունն է.

Անասնապահություն

խմբագրել

Խոշոր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Բարձր կաթնատու խոշոր եղջերավոր անասնապահությունը զարգացած է գրեթե ամենուրեք, բայց առավելապես կենտրոնացված է բնակչության կենտրոնացման շրջաններում։ Խոզաբուծությունը զարգացած է կաթնային անասնապահության բազայի վրա, հետևաբար միևնույն շրջաններում։ Արտադրված կաթի մի մասը (ավելցուկը) և կաթնամշակման գործընթացում առաջացող թափոնները խոճկորների համար լավագույն կեր են։ Կաթնային անասնապահության և խոզաբուծության միջև նշված կապը նկատի ունենալով առաջացել է «Խոզը կախված է կովի պոչից» ասացվածքը։

Բուսաբուծություն

խմբագրել

Բուսաբուծությունը հիմնականում մասնագիտացված է հացահատիկային մշակաբույսերի՝ ցորենի, գարու և վարսակի, ինչպես նաև բանջարեղենի, կարտոֆիլի, շաքարի ճակնդեղի մշակությամբ։ Այդ մշակաբույսերի բերքի մի մասն օգտագործվում է որպես անասնակեր։

Տրանսպորտ

խմբագրել

Հյուսիսային Եվրոպայի բարձր զարգացած երկրները, բնականաբար, ունեն նաև զարգացած ազգային տրանսպորտային համակարգեր, որոնք իրականացնում են և՛ արտաքին, և՛ ներքին փոխադրումներ։ Ծովային պետություններից առևտրական նավատորմիղի մեծությամբ առանձնանում է Մեծ Բրիտանիան (որն աշխարհում ընդամենը 11-րդն է)։ Երբեմնի խոշոր նավատորմիղ ունեցող ու «համաշխարհային ծովային կառապան» համարվող Նորվեգիան իր նավատորմիղը նվազեցնում է այն չափի, որ բավարարի միայն սեփական փոխադրումները։ Այդ ցուցանիշով ներկայումս Նորվեգիան աշխարհի ընդամենը 28-րդ երկիրն է։ Տարածաշրջանի խոշորագույն նավահանգիստներն են Լոնդոնը և Ֆորտը։ Զարգացած են նաև ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտները։ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի և Շվեդական Մալմյո քաղաքի միջև երեսունդ նեղուցի վրայով, իսկ մասամբ էլ՝ տակով, կառուցված է 16 կիլոմետր երկարությամբ թունելակամրջային համալիր, որով զգալիորեն մեծացել է այդ երկրների միջև հաղորդակցության ծավալը։ Հյուսիսային Եվրոպայի երկրների մեծ մասը գլխավորապես արտահանում է փայտանյութ, կահույք, թուղթ, ստվարաթուղթ, բարձր տեխնոլոգիական սարքավորումներ, մեքենաներ, քիմիական ապրանքներ, հագուստ, պարենամթերք՝ հատկապես կարագ, միս, պանիր։ Նորվեգիան արտահանում է նաև նավթ, Շվեդիան՝ երկաթի հանքաքար և պողպատ։ Հյուսիսային Եվրոպայի երկրները, բացի Նորվեգիայից և Մեծ Բրիտանիայից ներկրում են նավթ, ածուխ, մեքենաներ, տրանսպորտային սարքավորումներ, հագուստ, թուջ և պողպատ, երկաթի հանքանյութ։ Տարածաշրջանների երկրների առևտրական հիմնական գործընկերները՝ իրենցից բացի Եվրամիության անդամ մյուս երկրներն են, ինչպես նաև ԱՄՆ-ը։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Եվրոպա» հոդվածին։